Ջերմուկ քաղաքի ճոպանուղու մոտակայքում կցորդիչով բեռնատարը թեքվել և խոչընդոտում էր երթևեկությունը

Փետրվարի 23-ին, ժամը 13:11-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի ճոպանուղու մոտակայքում կցորդիչով բեռնատարը թեքվել և խոչընդոտում է երթևեկությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Զ. Մ.) արգելափակվել է ձյան մեջ և միակողմանի փակել ճանապարհը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են բեռնատարը. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Այսօր ասում է՝ «Մոռանանք Արարատը, սիրենք Արագածը», վաղն արդեն կասի՝ «Մոռանանք Արագածը, սիրենք Արա լեռը». Արմեն Աշոտյան

Մյունխեն 2024. տոքսիկ Նիկոլը
Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի հերթական զեղումները, այս անգամ՝ Մյունխենում, երկար-բարակ քննարկվում են Հայաստանում: Նման «ռեզոնանսի» պատճառները պարզ են: Նա ոչ թե խելացի, իմաստալից, խորքային ինտելեկտուալ օրակարգ է առաջ մղում, այլ պատասխան պահանջող, մերկացման կարիք ունեցող, երբեմն` գարշահոտ և զազրելի ստերի, կռուտիտների, մուտիտների, ֆռթոնների և որևէ ղեկավարի պատիվ չբերող այլ պրիմիտիվ մեթոդներով շարունակում է կենաց-մահու կռիվը հայի և Հայրենիքի դեմ:
Օրինակների պակաս Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից չկա:
Իր հեռանալու առաջարկին արձագանքելով, օրինակ, Նիկոլը կրկին խաբեց: Իրականում 2018-ից հետո Հայաստանում երբեք նորմալ ընտրություն չի եղել: Հերիք չէ, որ թե 2018թ. դեկտեմբերի, թե 2021թ. հունիսի ընտրությունները արտահերթ էին, դրանցից առաջինը՝ էյֆորիայի, իսկ երկրորդը՝ ցավի ընտրություններ էին: Նիկոլի օրոք ժողովուրդը երբեք սթափ վիճակում ընտրություն չի կատարել, այլ հայտնվել է կամ եռման ջրի, կամ սառը ցնցուղի տակ: Էլ չասեմ, որ 2021-ին Նիկոլի մասնակցությունն ընտրություններին շառաչուն ապտակ էր ժողովրդավարության գրված և չգրված օրենքներին:
Իր բորբոքված ուղեղում հորինելով պետություն-հայրենիք տգետ հակադրությունը՝ նա խրտնում է «կորսված Հայրենիք» ձևակերպումից՝ կրկին դիմելով դեմագոգիայի հարուստ փորձին: «Սիրենք այն, ինչ ունենք» և «Մոռանանք այն, ինչ չունենք» զրուցարանի մակարդակի պլստոցներում նա «մոռանում է» հիշատակել, որ այն, ինչ այսօր չունենք, դեռ երեկ մերն էր, որ այն դադարել է մերը լինել հենց իր պատճառով: Պետությունը հայրենիքի փոխարեն սիրելու իր նոր ցնորքի մեջ նա խուսափում է հիշատակել այն փաստը, որ հայը 2018-ի մայիսի 8-ին ուներ երկու պետություն, որից մեկը կործանվեց հենց իր պատճառով, իսկ մյուսը նա շարունակում է հանձնել մանիակալ սևեռվածությամբ: Այսօր ասում է՝ «Մոռանանք Արարատը, սիրենք Արագածը», վաղն արդեն կասի՝ «Մոռանանք Արագածը, սիրենք Արա լեռը», հաջորդ օրն էլ դա կորցնելուց հետո կասի՝ «Մոռանանք Արա լեռը, սիրենք Պլանի գլուխը»: Նրա պատկերացմամբ՝ պետությունն այն է, ինչ կմնա Հայաստանից նրա մոլագարությունից հետո:
Մի ուրիշ նոր խաղալիք, որով նա սիրում է հրապարակավ խաղալ, դիվերսիֆիկացիան է արտաքին և անվտանգային ոլորտներում: Իրականում քանիցս ապացուցել եմ, որ այն, ինչ անում է Նիկոլը դիվերսիֆիկացիայի անվան տակ, ֆիասկո է, որի արդյունքում Հայաստանը վերածվել է գեոպոլիտիկ բոմժի (без определенного места жительства՝ համաձայնեք, իսկը մեր այսօրվա վիճակի մասին է): Դիվերսիֆիկացիան իրականում լավ բան է, և մեր իշխանությունը դա, օրինակ, արել է` ստորագրելով Եվրոպական միության հետ CEPA-ն: Դիվերսիֆիկացիան իրականացնում են ոչ թե ի հաշիվ եղած ռեսուրսների, այլ ի լրումն եղածի, այնինչ այսօր մենք կորցնում ենք Ռուսաստանը և չենք ստանում Արևմուտքը (դիվանագիտական bla-bla-bla-ն հաշիվ չի):
Հիստերիկ ծիծաղ կարող է առաջացնել Փաշինյանի ցնդաբանությունը կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Բավական է ընդամենը բացել նույն Transparency International կազմակերպության վերջին զեկույցը և գրեթե բառացի կարդալ, որ Հայաստանում կոռուպցիան շարունակում է մնալ լրջագույն հիմնահարց (մեր բալը 47 է, այնինչ պետք է լինի առնվազն 50+): Որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը Եվրոպայի Խորհրդի երկրների մեջ նույնիսկ միջին հորիզոնականներում չէ: Որ անգամ այն մեկ բալը, որով աճել է Հայաստանի ցուցանիշը, ըստ նույն հեղինակների, ավելի փոքր է, քան վիճակագրական ստանդարտ սխալի չափը (!):
Մի առանձին ախոռ է Արցախյան բանակցությունների մասին Փաշինյանի «զինանոցը»: Մյունխենում «նախկիններն են մեղավոր» զառանցանքը հիմնավորելու համար նա հիմնական շեշտը դրեց 1996թ. ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողովի վրա, մի քիչ էլ՝ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի և 2016-ից հետո տեղի ունեցած բանակցությունների վրա: Ափսոս, ներկաներից ոչ ոք նրան չհիշեցրեց 2020թ. հունվարին Կապանի ասուլիսին «Սերժի ժառանգության» ընթերցումը:
2017-ի նոյեմբերի CEPA-ն, 2009-2013 թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունները, 2011 թվականի Կազանը, 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո եռաթուղթ փաթեթը և այլ, այսինքն՝ բոլոր այն միջազգային փաստաթղթերը, որոնք ճանաչում էին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ առանց սահմանափակումների և պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով:
Առիթից պիտի օգտվեմ և բանտախցիցս դիմեմ ՀՀ 3-րդ նախագահին. պարոն Սարգսյա՛ն, այսօրվա իրականության համար (թե՛ ներքին, թե՛ արտաքին) Դուք չափից ավելի բարոյական եք: Խնդրում եմ, գտեք ձևը հրապարակելու ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծն Արցախյան կարգավորման մասին:
Մեկ ուրիշ հիասքանչ «կռուտիտ» Մյունխենում Նիկոլն արեց՝ համեմատելով գլոբալ անվտանգության խնդիրները Հայաստանի գլխին կախված վտանգների հետ (առաջին անգամ այս հնարքին նա դիմել էր The Telegraph-ին տված հարցազրույցում): Պատկերացրեցիք, չէ՞, որքան մանկամիտ պիտի լինել մտածելու համար, որ, օրինակ, միջուկային հնարավոր պատերազմի մասին տեսական խոսակցությունները Ռուսաստան-Արևմուտք գլոբալ բախման ֆոնին բերել համեմատել հայ-ադրբեջանական ողջ սահմանին առկա լարվածության, հանձնված գերակա դիրքերի, օկուպացված ինքնիշխան տարածքների և չդադարող զոհերի հետ… Հաա, մոռացել էի, որ մենք այնքան անվտանգ ենք, որ սեփական տարածքում կառուցվող գործարանն անգամ տեղափոխում ենք՝ անվտանգությունից ելնելով:
Երևի միակ բանը, որ նա ճիշտ էր ասում, դա անդադար սովորելու անհրաժեշտության մասին էր: Սակայն այստեղ էլ մի բայց կա. Կլինի՞ մեր Հայրենիքի, մեր զավակների, մեր կյանքերի և մեր արժեքների հաշվին չսովորես «վարչապետ աշխատել»: Թող գնա, որ մեզ ղեկավարեն մարդիկ, որոնք քեզանից շոշափելիորեն ավելի սովորած են, ունակ և խելամիտ:
Մի խոսքով, Մյունխենում հայերի հետ Նիկոլի հանդիպման թե բովանդակությունը, թե ֆորմատն ապացուցում են, որ Նիկոլը տոքսիկ է: Իրեն հավատալը՝ տոքսիկ է, իր հետ հանդիպելը՝ տոքսիկ է, իր հետ ասոցացվելը՝ տոքսիկ է:
Կասկած չունեմ, որ հենց «մավրն» ավարտեց իր սև գործը, նրան դեռևս գուրգուրող Արևմուտքն անգամ արագ կազատվի նման թունավոր ակտիվից:
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
22.02.2024 թիվ

Մեկ օրում՝ 7 պատահար. 9 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

նիկոլի գործողությունների հետևանքով Հայաստանը ստանում է միայն ստորացուցիչ պայմանավորվածություններ ու նոր արհավիրքներ

«France 24»-ին տված հարցազրույցում նիկոլը հայտարարել է, որ Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում Հայաստանի դեմ. «Ադրբեջանը Հայաստանի տարածքը համարում է Արևմտյան Ադրբեջան և պատրաստվում է նոր պատերազմի»։
Ալիևին կիրթ ու կառուցողական համարող նիկոլը, ով բանակցությունները սկսում էր իր սեփական զրոյական կետից, այսօր արդեն խոսում է հնարավոր նոր պատերազմի վտանգի մասին։
Խաղաղության կեղծ օրակարգերով, նոր պատերազմ նոր տարածքներ թեզերով, նիկոլը մոլորեցնելով ժողովրդին հանձնեց Արցախը։ Արցախը հանձնելուց հետո, առաջ քաշվեց խաղաղության խաչմերուկի թեզը։
Մարդկանց փորձում էին համոզել, որ ընդդիմությունն է իր գործողություններով խանգարում գերիներին հետ բերել։ Հիմա հարցնում ենք հետ բերեցի՞ք։
նիկոլի գործողությունների հետևանքով Հայաստանը ստանում է միայն ստորացուցիչ պայմանավորվածություններ ու նոր արհավիրքներ։
Նիկոլը դեռ 2018 թվականին է բացել պանդորայի արկղը, երբ ժողովրդին բաժանեց սևերի ու սպիտակների, սեպ խրեց քաղաքացիների մեջ և Հայաստանը դարձրեց բևեռացված հասարակության կենտրոն։
Զինվորական ու կառավարման գործի հետ ոչ մի աղերս չունեցող նիկոլի, ինքն իրեն գլխավոր հրամանատար կարգելը, բանակցությունների՝ իր իսկ զրոյական կետից սկսելը բերեց այն ջախջախից պարտությանը, որը ունեցանք թե’ մարտի, թե’ դիվանագիտական դաշտերում։
Հ.Գ Այս աղետալի իրավիճակից դուրս գալու և պատերազմից խուսափելու միակ օրակարգային հարցը 2018 թվականից առ այսօր մնում է պարտության սիմվոլին՝ նիկոլին իշխանությունից հեռացնելը։

Չարենցավանի արագաչափի մոտ բախվել են Mercedes-ն ու Mitsubishi-ն. կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում՝ Չարենցավանի արագաչափի մոտ բախվել են Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Չարենցավանի բժշկական կենտրոն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Մի քանի անգամ խփել է հորը, ինչի հետևանքով էլ հայրը մահացել է. Վիճաբանություն, ծեծ՝ Փարպեցու փողոցում

Փետրվարի 22-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած շտապօգնության աշխատակիցը հայտնել է, որ Փարպեցու փողոցում են, որտեղ հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող 32-ամյա տղամարդ` ծեծված և գլխի վնասվածքով: Մոտ 15 րոպե անց ստացվել է նոր հաղորդում: Շտապօգնության աշխատակիցը հայտնում էր, որ անգիտակից տղամարդը կանչ տվողն է, մի տարեց տղամարդ էլ նույն տեղում հայտնաբերվել է վնասվածքի հետքերով, բայց արդեն մահացած:

Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, բաժնի և Երևան քաղաքի վարչության և պարեկային ծառայության ղեկավարներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նախ պարզվել է մահացածի ինքնությունը` Նարեկացու թաղամասի բնակիչ, 1967 թ. ծնված Արման Գևորգյան: Պարզվել է նաև, որ մահացածն ու 32-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճել են, քաշքշել միմյանց: Այդ ամենը նկատել է Արման Գևորգյանի 24-ամյա որդին, մոտեցել է վիճողներին, մի քանի անգամ հարվածել է 32-ամյա երիտասարդին, ապա նաև մի քանի անգամ խփել է հորը, ինչի հետևանքով էլ հայրը մահացել է:

Կեսգիշերից քիչ անց Ղազար Փարպեցու փողոցում հայտնաբերվել են 32-ամյա տղամարդն ու մահացածի 24-ամյա որդին: Նրանք ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ 32-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

44-օրյա պատերազմում վիրավորված Աբիգ Մարգարյանը բուժում կստանա Մոսկվայում․ հատկացվել է 4,2 մլն դրամ

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց պահուստային ֆոնդից 4 մլն 218 հազար դրամ հատկացնել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Աբիգ Արամի Մարգարյանի բուժումը Մոսկվա քաղաքի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտում իրականացնելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ առաջին կարգի զինհաշմանդամ Աբիգ Արամի Մարգարյանը 44-օրյա պատերազմում ստացել է քունք-ճակատ-ակնակապճային շրջանի միջանցիկ թափանցող բեկորային վիրավորում (երկու կողմից), ձախ ակնակապճային շրջանում ելքի անցքով ՝ ակնաբբերի վնասումով և ճակատ հիմնային շրջանի ջնջխումով վիրավորումների առաջացրած բարդությունները, անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել բուժումը շարունակելու գործընթաց:

Մասնագիտական հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն՝ զինվորական ծառայության ընթացքում պարտականությունները կատարելիս բեկորային վնասվածք ստացած Աբիգ Արամի Մարգարյանի բուժումը Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտում կազմակերպման վերաբերյալ:

Արարատի գյուղերից մեկում ծնողները 9-ամյա տղային տանը հայտնաբերել են մահացած․ shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ տանը հայտնաբերել են երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Արեգ Գ․-ն է, ով սովորում է Երևանի դպրոցներից մեկի 2-րդ դասարանում։

Ըստ ծնողի հայտարարության՝ երեխան տանը հանկարծամահ է եղել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ

Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 23 անձի, որոնցից 16-ը գերության մեջ են հայտնվել սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով, այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։

Կան փաստական տվյալներ առնվազն 32 անձանց՝ 2020 թվականի պատերազմից հետո բռնի անհետացման վերաբերյալ, որոնց ճակատագրի մասին Ադրբեջանը տվյալներ չի հաղորդում։

Շարունակում է բաց մնալ 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո անհետ կորած համարվող 215 և 1990-ականներին անհետ կորած 777 ՀՀ քաղաքացիների և ԼՂ-ի հայերի ճակատագիրը։