էջմիածնում կալանավորել են Ուկրաինայի Ինտերպոլի կողմից հետախուզվողին

Ոստիկանությունից տեղեկացնում են․

«ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին էջմիածին քաղաքի Իսրայել Օրու փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 44-ամյա Դավիթ Դ.-ն: Նա Ուկրաինայի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք»:

Դատապարտյալներից մեկը սափրիչի ծայրով վնասել է արմնկային հոդը, երկուսը կուլ են տվել սափրիչի ծայրը, երեքն էլ՝ երկաթի կտոր․ Ինչ է կատարվում «Վանաձոր» ՔԿՀ-ում (armlur.am)

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում մեծ բունտ է, մեկ շաբաթ առաջ քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Արկադի Թադեւոսյանը, որը, ըստ լուրերի, բավականին խիստ է ու բանտում մաքրման գործընթաց է սկսել։

Մասնավորապես ՔԿՀ կալանավորները սկսել են աղմկել ու բանտում իրարանցում է սկսվել։ Մի քանի դատապարտյալ ինքնասպանության փորձ են արել։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ է արել Հ. Ասլանյանը, որը 2019 թվականի դատարանի որոշմամբ գողության համար ազատազրկման է դատապարտվել։

Արթուր Պապյանը 2023 թվականին դատարանի որոշմամբ ազատազրկման է դատապարտվել շորթման համար։

Գ.Պողոսյանը 2023 թվականին դատարանի որոշմամբ ավազակային հարձակման ու գողության համար է դատապարտվել։

Ըստ ArmLur.am-ի աղբյուրների՝ տևական ժամանակ է տարբեր քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ են իրականացվում։ ՔԿՀ-ներում կալանավորվածների խցերում արգելված իրեր են փնտրում և հավաքում։

«Վանաձոր» ՔԿՀ-ում, երբ հերթական ստուգումներն են մեկը սափրիչի ծայրով վնասել է արմնկային հոդը, 2-ը կուլ են տվել սափրիչի ծայրը, 3-ը կուլ են տվել երկաթի կտոր։իրականացվել, կալանավորվածները իրենց ըմբոստությունը ցույց տալու համար սկսել են ինքնավնասումներ կատարել

Կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում. Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարներ

Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարները, որոնք հայտնի են որպես «Վայմարյան եռանկյունու երկրներ», օրերս հանդիպել էին քննարկելու համատեղ գործողություններն ու միջազգային դիրքավորման առաջնահերթությունները։ Ի թիվս այլ հարցերի, նախարարներն անդրադարձել են նաև իրավիճակին Հարավային Կովկասում։

«Կոչ ենք անում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում, և աջակցում ենք Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդական ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հարավային Կովկասի պետությունների ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը», — ասվում է հայտարարության մեջ։

Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Երեկ՝ փետրվարի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում «Գյումրու» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ պարեկային ծառայության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները հայտնել են, որ վիրավորը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ Շիրակավան գյուղի մոտ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Opel-ի վարորդի ինքնազգացողությունը ավտոմեքենան վարելիս վատացել է, ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Պարեկները քաղաքացիների օգնությամբ տղամարդուն տեղափոխել են պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենան և նրան շտապ տեղափոխել «Գյումրու» բժշկական կենտրոն։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի գյուղերից մեկի բնակիչ 63-ամյա Էդիկ Ս․-ն է։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կարմրուկի դեմ պատվաստանյութը չի առաջացնում հիվանդություն, թեև պարունակում է թուլացված վիրուս․ ՀՀ ԱՆ

Կարմրուկի դեմ պատվաստանյութը չի առաջացնում հիվանդություն, թեև պարունակում է թուլացված վիրուս: Այն պատվաստված անձի իմուն համակարգին սովորեցնում է պաշտպանվել վիրուսից, երբ հանդիպի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու ձեզ. Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ։

Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8ից երեկոյան 9ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրը ապրել եմ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին։

2020թ համեմատ 2023թ Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով` մոտ 50%-ով։ Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով այս ընթացքում 112րդ տեղից բարձրացել է 86րդը, մենք այս ցուցանիշով առաջին անգամ անցել ենք Ադրբեջանին, Բելառուսին, բազմաթիվ այլ երկրների։ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5մլրդ դրամից աճել են 91մլրդ դրամի` 2024թ համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանին արտաքին առևտրաշրջանառությունը։

Երբ 2020թ նոյեմբերի 20ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ուզեցել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։

Շնորհակալ եմ վարչապետին իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար։

Սիրով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Քերոբյանը։

Խոշոր ավտովթար՝ Կոտայքում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել կոտայքի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 10:15-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Արծվի արձանի մոտ, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վնասված Toyota-ի սեփականատիրոջ ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ տեղի է ունեցել Nissan-ի բախումը երկաթե արգելապատնեշներին, երկաթներից մեկը շպրտվել ու վնասել է այդ պահին դեպի Սևան ընթացող Toyota մանկիշի ավտոմեքենան, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վթարի պատճառը եղել է Nissan-ի առջև թափառող շան հայտնվելը, ու վարորդը, ով երիտասարդ աղջիկ է, տեսնելով շանը, խույս է տվել ու հավանաբար չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ ավտոմեքենան բախվել է իր առջև հայտնված շանը, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը:

Դեպքի վայրում էլ պարեկներն ու քննիչները հայտնաբերել են սատկած շանը:

Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է շորթման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

«Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել են ներքին կանոնակարգին չհամապատասխանող կահույք և էլեկտրատեխնիկա

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են համալիր միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից թմրանյութերի և այլ արգելված իրերի պահման և շրջանառության դեմ պայքարի շրջանակներում։

Միջոցառումների արդյունքում ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսի պարագաներ, կտրող-ծակող առարկաներ և այլ արգելված իրեր։

Բացի այդ՝ կացարաններից և բնակելի գոտու այլ հատվածներից դուրս են բերվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող տարբեր տեսակի կահույք և էլեկտրատեխնիկա։

Ազատազրկված անձանց կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները կրելու են պարբերական բնույթ։