Արցախի հետ կապված իրավիճակը միայն այսբերգի գագաթն է
Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և իշխանազավթների կառավարության վերջին քայլերը, մասնավորապես՝ ԱԳՆ կայքից ԼՂՀ հիմնախնդրի մասին հղումների հեռացումը, դարձավ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ձախողված քաղաքականության ակնհայտ արտացոլումը և պարտությունը։ Ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության կարևորագույն խնդիրների անտեսման այս տագնապալի միտումը լուրջ անհանգստություն և տարակուսանք է առաջացնում։ Իշխանազավթները բան չեն լսում, բան չեն տեսնում և իհարկե բան չեն խոսում, սա է իրենց կյանքի կռեդոն։
Կապիտուլյանտի կառավարության գործողությունները կարող ենք բնութագրել միայն որպես դիլետանտական, ակնհայտ անհեռատեսությամբ և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի ռազմավարական ընկալման բացակայությամբ։ Պատմական հողերի պաշտպանությունից հրաժարվելու փորձերը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն անտեսելը հուշում են իրականության և հասարակության հետ կապի իսպառ բացակայութան մասին։ Նման Չգործողությունները հիմք են հանդիսանում հետագայում այլ նմանատիպ խնդիրների բախվելու համար։
Արցախի հետ կապված իրավիճակը միայն այսբերգի գագաթն է։ Հասարակությունը այլևս այդ գործողություններում չի տեսնում սխալներ, հասարակությունը տեսնում է դավաճանություն ազգային շահերի և պատմական ժառանգության նկատմամբ։
Զգուշուվորությունը և վախվորած դիրքերը չեն կարող արդարացնել երկրի և նրա ժողովրդի ապագան վտանգող քաղաքականությունը: Մենք չպետք է թույլ տանք, որ ժամանակը ցույց տա նման քաղաքականության հետեւանքները, մենք պետք է կանխենք դա, բայց արդեն ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է վճռական ու մտածված գործողություններ պահանջող կրիտիկական փոփոխությունների շեմին։
Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին
Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում վստահ հաղթանակ է տարել թուրք ըմբիշի նկատմաբ։
Ալեքսանյանը հաղթել է 9:1 հաշվով։
Բախվել են Nissan Altima-ն, Nissan Tida-ն և SHACMAN մակնիշի բեռնատարը
Այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Nissan Altima-ն, Nissan Tida-ն և SHACMAN մակնիշի բեռնատարը, գրում է shamshyan.com-ը։
Տուժածներ չկան: Բախման հետևանքով Nissan-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
ՊՆ-ն հրապարակել է զոհերի անունները
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝
Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.),
Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.),
Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.),
Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։
«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։
Ինչ է սա, եթե ոչ մեծագույն դավաճանություն
Վստահ եմ, շատերդ արդեն հասցրել եք նկատել, որ ԱԳՆ պաշտոնական կայքից մանրակրկիտ կերպով հեռացվել են Արցախի բոլոր հիշատակումները։
Այսինքն այս թուրանական մեծ ընտանիքի վասալները ոչ միայն հրաժարվել են Արցախից, այլ նաև փորձում են ջնջել մի ողջ պետության դիվանագիտական մի ահռելի հենասյուն։ Ինչ է սա, եթե ոչ մեծագույն դավաճանություն։
Իսկ այսօր արդեն թշնամին ՀՀ սուվերեն տարածքի վրա է հարձակվում։
Ահա թե ուր է տանում խաղաղություն մուրալը։
ՀՀ ԱԳՆ կայքից հանվել է Արցախի մասին որևէ հիշատակում
ՀՀ ԱԳՆ կայքից հանվել է Արցախի մասին որևէ հիշատակում։
Սա այն թրքահպատակ քաղաքականությունն է, որը իրականացվում է դավաճան իշխանությունների կողմից։
Նիկոլի խաղաղության խաչմերուկը այսօր ևս մեկ անգամ ապացուցեց, թե ինչի մասին է՝ նոր հարձակումներ, նոր զոհեր, թշնամու կողմից նոր տարածքների տիրելու մեծ նկրտումներ ու այսպես շարունակ։ Հաջորդը լինելու է քարտեզի վրայից Վարդենիսը, Կապանը, Գորիսը ջնջելու պլանավորված քաղաքականության իրականացումը։
Պաշտոնական. հայկական կողմը չորս զոհ ունի
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում):
Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ:
Սիս գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. երեխաները տարհանվել են
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի մանկապարտեզում:
Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը՝ մանկապարտեզի տնօրինությունն ու աշխատակիցները տեղի ուժերով երեխաներին տարհանել են: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանիքում գտնվող էլեկտրական ջրատաքացուցիչի հատվածում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի հարակից որոշ հատվածներում այսօր կկատարվեն պայթեցման աշխատանքներ
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) կառուցման շրջանակներում Մ-1‚ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի կմ55+980-կմ56+180-ի և կմ56+300-կմ56+370-ի հարակից հատվածներում այսօր՝ փետրվարի 13-ին‚ ժամը 15։00-17։00‚ կկատարվեն պայթեցման աշխատանքներ։
Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Ճանապարհը փակելու անհրաժեշտություն չկա‚ բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ», — նշված է հիմնադրամի հայտարարության մեջ։
Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը դադարել է. ՊՆ
Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հորդորում է չճշտված տեղեկություններ չհրապարակել, առաջնագծի վերաբերյալ անբավարար և ոչ ստույգ տեղեկությունների տիրապետող անձանց հղումներ չանել, հետևել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին:
Պաշտպանության նախարարությունը հայկական կողմի կորուստների և վիրավորների առողջական վիճակի վերաբերյալ հանրությանը պատշաճ կիրազեկի: