Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը փոխվեց
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից տեղեկացնում են․
«Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ ՀՑԹԻ տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։
Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա էին Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացան միակ թեկնածուի՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։ Էդիտա Գզոյանը պատասխանեց նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Քննարկվեցին նաև հընթացս հարցեր կապված Հիմնադրամի գործունեության հետ:
Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Լեյդենի համալսարան- Միջազգային քրեական իրավունք, հավաստագիր (2016)
Տորոնտոյի համալսարան, Կանադա- Ցեղասպանության և մարդու իրավունքների համալսարանական ծրագիր, հավաստագիր (2013)
Երևանի Պետական Համալսարան- Միջազգային հարաբերությունների ֆակ., Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն, հայցորդ (2012)
Հայաստանի Ամերիկյան Համալսարան- Իրավունք, LLM, (մագիստրատուրա) (2012)
Երևանի Պետական Համալսարան- Միջազգային հարաբերությունների ֆակ. Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին (մագիստրատուրա) (2004)
Երևանի Պետական Համալսարան- Միջազգային հարաբերությունների ֆակ. Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին (բակալավրիատ) (2002)
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2018 – մինչև օրս- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն
2013 – 2018 թթ.- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ավագ գիտաշխատող
2014 – 2018 թթ.- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Գիտական ինֆորմացիայի վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, տնօրենի տեղակալ
2010 – մինչ օրս- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Գիտական ինֆորմացիայի վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, ավագ գիտաշխատող
2009 – 2013 թթ.- ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ, գիտաշխատող
2004 – 2009 թթ.- Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն, լաբորանտ
ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու (ԻԳ.00.04), 30.12.2011թ., ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ (ԱՌՀԻ)»։
Ինչ սահմանափակումներ են մտցվել բեռնատարների համար Երևանում և երբվանից կհետևեն տեսանկարահանման սարքերով
Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը տեղեկացնում է․
«Երևան քաղաքում բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն 2024 թ. փետրվարի 14-ից:
Երևան քաղաքի կենտրոնում 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում, ժամը 07.00-ից ժամը 21.00-ն ընկած ժամանակահատվածում, երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն միայն նշված ճանապարհային նշանների ազդման գոտում հաշվառված ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցներին:
2024 թ. փետրվարի 26-ից վերը նշված իրավախախտումների նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի նաև տեսանկարահանման սարքերով»:
Ըմբշամարտի ԵԱ․ Մանվել Խաչատրյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում այսօր՝ փետրվարի 12-ին, մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
55 կգ քաշային կարգում Մանվել Խաչատրյանը հաղթեց Եվրոպայի գործող չեմպիոն թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
20-ամյա հայ մարզիկը հաղթեց 13:5 հաշվով:
Կա ԱԺ, որտեղ աշխատում է ՔՊ-ն և ԱԺ, որտեղ աշխատում է ընդդիմությունը, նիստերից դուրս ընդդիմություն-իշխանություն քննարկում չի լինում. Թովմասյան
Երբ խոսում են ԱԺ-ի մասին, քաղաքապետարանի մասին, պետք է հասկանանք, որ մենք ապրում ենք երկու տարբեր իրականությունում՝ կա ԱԺ, որտեղ աշխատում է ՔՊ-ն և ԱԺ, որտեղ աշխատում է ընդդիմությունը. ԱԺ-ում «Երևանը և կոռուպցիան» խորագրով քննարկմանն ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Իրար հետ ստիպված միայն նիստերին են մասնակցում, ցավոք սրտի, և դասական իմաստով ՀՀ-ում պառլամենտարիզմ և ընդդիմություն-իշխանություն քննարկում և կարծիքների բախումներ չեն լինում։ Դրանք լինում են միայն նիստերի դահլիճում, որը ստիպված ձևաչափ են ենթադրում և երբեմն ավարտվում է տարբեր հարվածներով և ծեծկռտուքներով»,-ասաց նա։
Թովմասյանը նշեց, որ նույն իրավիճակն է նաև քաղաքապետարանում։ «Գործ ունենք քաղաքական հստակ տարանջատման հետ, և արձանագրում եմ, որ իշխանությունն ու ընդդիմությունն իրար հետ չեն խոսում այն լեզվով, որ հասկանալի լինի բոլորի համար։
Իշխանությունը միշտ խոսում է իրականությունից կտրված, գոյություն չունեցող բաների մասին, ընդդիմությունը խոսում է իրանության մասին, ու սկսվում է արդեն բախումը»,-ասաց նա։
Նշենք, որ լսումներին հրավիրված իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները չեն մասնակցում։
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևանում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-17-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ։
Մարզերում փետրվարի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 15-17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 16-ին նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Կապանում այս պահին +22 աստիճան է. Գագիկ Սուրենյան
Կապանում այս պահին +22 աստիճան է։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄՆ հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը լուրջ մտահոգություն է առաջացնում Բաքվում
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում Եվրամիության դեսպան Պիտեր Միխալկոն: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Հանդիպմանն ընդգծվել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը հակասում է ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին և լուրջ մտահոգություն է առաջացնում:
Պաշտոնեական դիրքի չարաշահում․ ձերբակալվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողը
Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված` արգելված իրերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում փետրվարի 11-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտում խուզարկության են ենթարկել նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Խ․Մ․-ին։
Խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտերով։
Ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Խ․Մ․-ն խոստովանել է, որ հայտնաբերված հեռախոսներից մեկն իր սեփական օգտագործմանն է, իսկ երկուսը գումարի դիմաց պետք է փոխանցեր կալանավորված անձ Մ․Գ․-ին։
Խ․Մ․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
Հայաստանն ունի զենքի ձեռքբերման շատ լուրջ պայմանագրեր ոչ միայն Հնդկաստանի ու Ֆրանսիայի հետ․ Խաչատրյան
Այսօր Հայաստանն ունի ռազմատեխնիկական փոխհամագործակցության, զենքի ձեռքբերման շատ լուրջ պայմանագրեր ոչ միայն Հնդկաստանի ու Ֆրանսիայի, այլև ռազմատեխնիկական ոլորտում լուրջ առաջնընթաց ունեցող այլ երկրների հետ. «Ազատության» հետ զրույցում ասել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ առանց «չակերտներ բացելու»։
«Ամեն դեպքում, մենք այսօր ունենք լուրջ պայմանագրեր ռազմատեխնիկական փոխհամագործակցության, զենքի ձեռքբերման, ինչպես արդեն հայտնի է, Հնդկաստանի ու Ֆրանսիայի հետ և պետք է ասենք, որ մեծ տերություններ հանդիսացող և ռազմատեխնիկական ոլորտում լուրջ առաջընթաց ունեցող երկրների հետ ևս ունենք պայմանագրեր։ Իհարկե այդ մասին չենք խոսելու, չենք ասելու, բայց միայն Ֆրանսիան և Հնդկաստանը չեն», — ասել է իշխանական պատգամավորը՝ շեշտելով՝ «վերջին մեկ-երկու տարում ավելի մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, որի արդյունքները շատ մոտ ապագայում կտեսնենք»։
Խաչատրյանը նաև ընդգծել է, որ Հայաստան ը Ռուսատանի հետ էլ լուրջ ռազմատեխնիկական փոխհամագործակցության պայմանագրեր ունի և պարտավորություններ կան, որ Ռուսաստանը մասամբ կատարել է, բայց դեռ պետք է նաև կատարի։
«Մենք ձեռք ենք բերում այնպիսի զինատեսակներ, որոնք կարելի է համարել գերժամանակակից՝ գոնե չորրորդ-հինգերորդ սերնդի զենք ենք ձեռքբերում։ Մենք օգտագործած զենք ձեռք չենք բերելու։ Այսինքն՝ ուսումնասիրելով ժամանակակից պատերազմների մարտավարությունը՝ մենք նաև լուրջ վերլուծություներ ունենք, ինչպես նաև 44-օրյա պատերազմի դառը փորձից ելնելով, մենք արդեն գիտենք, թե ինչպիսի զինատեսակներ են պետք, և այն երկրները, որոնք ունեն այդ զինատեսակները և պատրատ են մեզ վաճառել այդ զինատեսակները, մենք, միանշանակ, համագործակցում ենք այդ երկրների հետ», — ասել է պատգամավորը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Ալենի պարբերական «կզելը» և «Նիկոլի կոշիկը լիզելը» «էականորեն փոխել են» քրգործի ընթացքը․ Մկրտչյան
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանը գրում է․
«էդ ո՞ր մի դատախազն ա, որ Նիկոլի ասածը պտի չանի։ Հը՞
Ակնհայտորեն Ալենի պարբերական կզելը և Նիկոլի կոշիկը լիզելու պայմաններում «էականորեն փոխել է» քրեական գործի ընթացքը։
Վաղվա Հայաստանի համար, այսպիսի երկաթյա ապացույց անհրաժեշտ էր, որպեսզի իրավապահ համակարգի հրահանգավորվածության, ստրկամտության աստիճանը լինի անքննելի։
Չեք հավատա, բայց այս բացահայտումը մեզ ավելի էր պետք, քան Նիկոլին։ Առաջին անգամ դատախազաքննչական որոշմամբ՝ 10 օր առաջ ստացված կալանքն իրենք իսկ «ջրում» են։ Դե, իհարկե, Նիկոլի ասելով թքել, հետո թքածը լիզել իր շրջապատի և իրենից պաշտոն ստացածների համար առօրյա պրակտիկայի անբաժան մասն է։
Հ.Գ. Նիկոլը դրսում ա իր տերերի կոշիկը լիզում։ Ներսում էլ իրա կոշիկը լիզում են իրա համար վնգստացողները»։