Սերժ Սարգսյանի օրոք ձեռնարկված այս ջանքերն ու նախաձեռնությունները ցույց են տալիս նրա տեսլականն ու մոտեցումը՝ ստեղծելու ուժեղ և կիրթ հասարակություն
Կրթությունն առանցքային դեր է խաղում անհատների և հասարակության զարգացման և կրթության գործում: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարության օրոք այս գիտակցումը դարձավ հիմնարար։ Որակյալ կրթության սկզբունքները՝ շեշտը դնելով մարդկային զարգացման վրա, նպաստեցին այն քաղաքացիների զարգացմանը, որոնք պատրաստ էին երկիրը տանել դեպի տնտեսական և մշակութային բարգավաճում:
2008 թվականից կրթական համակարգում սկսվեց էական բարեփոխումների շրջան՝ ընդգրկելով բոլոր մակարդակները՝ նախադպրոցական հաստատություններից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ: Այս ընթացքում կրթության ոլորտում պետական ծախսերը 2008 թվականի 130 մլրդ դրամից 2017 թվականին հասել են 200 մլրդ դրամի։ Ուսուցիչների աշխատավարձը 2008 թվականի միջին 80 հազար դրամից 2017 թվականին հասել է 150 հազար դրամի։
Զգալի փոփոխություններ են տեղի ունեցել նաև ուսումնական հաստատությունների ենթակառուցվածքներում։ Դպրոցներում համակարգիչների թիվը 2006թ.-ի 5600-ից 2016թ.-ին հասել է 22000-ի: Ներառական կրթության ներդրումը հնարավորություն տվեց կրթական գործընթացում ներառել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 6000 երեխայի։
Կառավարության կողմից անվճար դպրոցական սննդի նախաձեռնությունը մեկնարկել է 2010թ.-ին, որը կարևոր քայլ էր աշակերտների առողջությանն ու բարեկեցությանը աջակցելու գործում: Մինչեւ 2017 թվականը տարրական դասարանների ավելի քան 90 հազար աշակերտ ստացել է անվճար սնունդ։
ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի օրոք ձեռնարկված այս ջանքերն ու նախաձեռնությունները ցույց են տալիս նրա տեսլականն ու մոտեցումը՝ ստեղծելու ուժեղ և կիրթ հասարակություն, որը կարող է Հայաստանը տանել դեպի զարգացման և բարգավաճման նոր հորիզոններ։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող «Թումանյանի շաուրմա» հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց 34 հասցեում գործող) կրկնակի ստուգման և լաբորատոր հետազոտության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերել։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Ռուսաստանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՌԴ Կրասնոդարի երկրամասում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
«Մոսկվայի ժամանակով 14:19-ին Կրասնոդարից 29 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երկրաշարժի օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։
«Կոչ ենք անում չերթևեկել տվյալ ուղղությամբ»․ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը զգուշացնում է՝ Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին առատ ձյուն ու սաստիկ բուք է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը նախազգուշացնում է․
«Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածն առատ ձյան և սաստիկ բքի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում չերթևեկել տվյալ ուղղությամբ։
Սպասարկող կազմակերպությունը բքի պայմաններում անում է հնարավորը ճանապարհը մաքրելու ուղղությամբ»։
Սա քաղաքական շինծու գործ Է. նպատակը Սերժ Սարգսյանին վարկաբեկելն էր, ինչը չի ստացվել. Աբրահամյան
Այսօր շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ովքեր հետևել են այս դատական գործին, գիտեն, որ իրականում այս գործը որևէ առնչություն չունի Սերժ Սարգսյանի հետ. «Շատ ակնհայտ է, որ ի սկզբանե սա եղել է քաղաքական գործ, որի նպատակը եղել է Սերժ Սարգսյանին ներքաշել այս պրոցեսում և ցույց տալ, որ վերջինս կապ ունի ինչ-ինչ իրադարձությունների հետ:
Իշխանությունների ձգտումները՝ հասնել նրան, որ ցույց տան՝ Սերժ Սարգսյանը որևէ հանգամանքով ունի մեղավորություն այս գործում, բնականաբար, որևէ ձևով չեն կարող հիմնավորված լինել: Սա հերթական բեմադրությունն էր, որը իշխանության մոտ չստացվեց»:
Նրա խոսքով՝ սա քաղաքական շինծու գործ է, որի նպատակը Սերժ Սարգսյանին վարկաբեկելն է, որն ակնհայտորեն չի ստացվել:
Գորիս-Սիսիան, Տաթև-Աղվանի և Տաթև-Լծեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հունվարի 24-ին՝ ժամը 13։50-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Գորիս-Սիսիան, Տաթև-Աղվանի և Տաթև-Լծեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
«Կոչ ենք անում վարորդներին ձեռնպահ մնալ նշված ուղղություններով երթևեկելուց»,-հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
ՀՀ ներկա իշխանությունների ապիկար կառավարման արդյունքում կրթության ու գիտության զգալի անկման ֆոնին անհրաժեշտ է հիշել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նախաձեռնված ոլորտային բարեփոխումները
ՀՀ ներկա իշխանությունների ապիկար կառավարման արդյունքում կրթության ու գիտության զգալի անկման ֆոնին առավել քան անհրաժեշտ է հիշել ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին նախաձեռնված ոլորտային բարեփոխումները։
Սկսած 2008֊ից աճել են պետական ծախսերը դպրոցների պայմանները բարելավելու, ինչպես նաև ուսուցիչները աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ։
Հենց այդ տարիներին տեղի ունեցան մի շարք բարեփոխումներ, որոնց շնորհիվ Հայաստանի կրթական համակարգը ներդաշնակվեց միջազգային բարձրակարգ համակարգի հետ։
Հենց 2008֊ից սկսած սկսեցին ձևավորվել ավագ դպրոցները, որոնց թիվը մինչև 2017 թվականը հասավ 107֊ի։
Ավագ դպրոցները ապահովվել են ուսումնական լաբորատորիաներով, ինտերնետով, ժամանակակից գրադարաններով։
Ինչպես նաև 2008 թվականին հիմք դրվեց ներառական կրթության ծրագրին, որն իր մեջ ընդգրկեց շուրջ 6100 կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների։ Իսկ արդեն 2016֊ին Հայաստանը հռչակեց համընդհանուր ներառական կրթության անցնելու ծրագրի, ինչի արդյունքում տարեցտարի ներառական կրթությունը կիրականացվեր բոլոր դպրոցներում։
Սկսած 2012 թվականից դասագրքերը աշակերտներին տրամադրվում էին անվճար։
2006 թվականի համեմատ բարելավվել են դպրոցների շենքային պայմանները, լուծվել դպրոցների ջեռուցման հարցը։ 2016 թվականին դպրոցների 71 տոկոսն ունեցել է գազամատակարարում, 66 տոկոսը ջեռուցվել է կենտրոնացված կամ անհատական ջեռուցման համակարգով, իսկ եւս 33 տոկոսը՝ էլեկտրաջեռուցմամբ, մինչդեռ 2006 թվականին դպրոցները մասնակի ծածկույթով ու ռեժիմով ջեռուցվում էին հեղուկ վառելիքի վառարաններով։ Զգալիորեն աճել է հանրակրթական դպրոցների տեխնիկական զինվածությունը: Եթե 2006 թվականին հանրապետության հանրակրթական դպրոցներն ունեին ընդամենը 5,599 համակարգիչ, ապա 2016 թվականին դրանց թիվն ավելացել էր 4 անգամ՝ կազմելով 22,144։ Բացի այդ, եթե 2006 թվականին ինտերնետ կապով ապահովված էր դպրոցների ընդամենը 19 տոկոսը, ապա 2016 թվականին՝ բոլոր դպրոցները։ Ավելին՝ ՀՀ դպրոցների 78.6 տոկոսում ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած համակարգչային ռեսուրս կենտրոններ: 225 դպրոցներում ստեղծվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, ինչպես նաեւ Երեւանում, Դիլիջանում, Գյումրիում եւ Ստեփանավանում բացվել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ:
Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածը ցույց տվեց գաղափարի ու գործի կենսունակությունն ու շարունականությունը։ Եվ ինչպես Սերժ Սարգսյանն է նշել իր խոսքում «Հայաստանը կարող է լինի միայն կրթված, այլ Հայաստան պարզապես չի կարող գոյություն ունենալ»:
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի
Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված` հունվարի 24-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում, այդ թվում և Երևանում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հատկապես գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-4, հունվարի 25-ի գիշերը 4-6 աստիճանով։
Երևանում հունվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը, 26-ի ուշ երեկոյան, 27-ին սպասվում է ձյուն։
Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 27-ին, 25-ի գիշերը, հունվարի 26-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Հունվարի 24-ի ցերեկը, տեղումներն առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հունվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 24-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 24-ի ցերեկը կնվազի ևս 2-4, հունվարի 25-ի գիշերը` 4-6 աստիճանով։
Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածը ցույց տվեց գաղափարի ու գործի կենսունակությունն ու շարունականությունը
Երբ մտորում ենք կրթության դերի ու կարևորության մասին, ակամայից հիշում ենք այն կարևորությունը ստեղծող ու զարգացնող մարդկանց, միջավայրը՝ որտեղ կարևորվել է կրթության դերը։
Այսօր առավել քան երբևէ կարևոր է ընդգծել, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհիվ ներշնչվել է այն գաղափարը, որ լիարժեք մարդ-քաղաքացի կարող է դաստիարակվել միայն ճշմարիտ ու հաստատուն կրթության ճանապարհով, ժամանակակից, աշխատասեր, կրթված ու հայրենասեր մարդ-քաղաքացին, ով առաջ է տանում երկրի տնտեսությունը ու գիտությունը, մշակույթն ու բանակը, հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտները։
Սերժ Սարգսյանի տասը տարվա նախագահության կրթական համակարգի բարեփոխումները ընդգրկել են կրթական ողջ շղթան՝ նախակրթարաններից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ։
Հանրակրթությունը կրթության ոլորտի կարեւորագույն գերակայություն է՝ որպես անհատի եւ հասարակության անվտանգության եւ կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման կարեւոր երաշխիք:
Աճել են պետական ծախսերը հանրակրթության ոլորտում, զգալիորեն բարելավվել են հանրակրթական դպրոցների շենքային պայմաններն ու տեխնիկական հագեցվածությունը, աճել են ուսուցիչների աշխատավարձերը։
Հանրակրթությանն ուղղված պետական ծախսերն անվանական արտահայտությամբ 2006-2017 թվականներին աճել են շուրջ 1.6 անգամ, իսկ հանրակրթությունում ընդգրկված մեկ աշակերտի հաշվով՝ շուրջ 2 անգամ:
2006-2017 թվականների ընթացքում հանրակրթության համակարգը նշանակալի բարեփոխումների է ենթարկվել։ Սկսած 2008 թվականից՝ սկսել է ձեւավորվել ավագ դպրոցների ցանցը, որը 2017 թվականին արդեն ներառում էր 107 ավագ դպրոց։ Բոլոր ավագ դպրոցներն ապահովվել են ուսումնական լաբորատորիաներով, ինտերնետ կապով, ժամանակակից գրադարաններով:
2008 թվականից սկսել է իրականացվել ներառական կրթության ծրագիրը, ընդգրկելով շուրջ 6100 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների: 2016 թվականից Հայաստանի Հանրապետությունը հռչակել է համընդհանուր ներառական կրթության անցնելու սկզբունք, համաձայն որի տարեցտարի ներառական կրթություն կիրականացվի հանրապետության բոլոր դպրոցներում:
2010 թվականից ներդրվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը՝ որով 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ անվճար սնունդ էր ստանում նախակրթարաններում եւ 1-4-րդ դասարանում սովորող շուրջ 90 հազար աշակերտ։ 2012-13 ուսումնական տարվանից տարրական դասարանների աշակերտներին բոլոր դասագրքերը սկսել են տրամադրվել անվճար:
2006-2017 թվականների ընթացքում ուսուցիչների միջին ամսական հաշվարկային աշխատավարձն աճել է 2.6 անգամ եւ 2017 թվականին կազմել 152.1 հազար դրամ։ Միաժամանակ, կարեւորելով հանրակրթության որակը, 2009 թվականից ուսուցիչների ատեստավորման նոր համակարգի ներդրումը, իսկ 2012 թվականից ուսուցիչներին տարակարգերի շնորհման գործընթացի մեկնարկը հնարավորություն են տվել իրականացնելու տարբերակված ֆինանսավորում եւ խթաններ ստեղծելու մասնագիտական հետագա կատարելագործման համար: Այսպես, 2012-2017 թվականների ընթացքում տարակարգ ստացած շուրջ 1800 ուսուցիչներ ստացել են հավելավճարներ: Այդուհանդերձ, 2007-2017 թվականներին ուսուցիչների աշխատավարձերն ավելի դանդաղ են աճել, քան միջին ու նվազագույն աշխատավարձերը։
2006 թվականի համեմատ բարելավվել են դպրոցների շենքային պայմանները, լուծվել դպրոցների ջեռուցման հարցը։ 2016 թվականին դպրոցների 71 տոկոսն ունեցել է գազամատակարարում, 66 տոկոսը ջեռուցվել է կենտրոնացված կամ անհատական ջեռուցման համակարգով, իսկ եւս 33 տոկոսը՝ էլեկտրաջեռուցմամբ, մինչդեռ 2006 թվականին դպրոցները մասնակի ծածկույթով ու ռեժիմով ջեռուցվում էին հեղուկ վառելիքի վառարաններով։ Զգալիորեն աճել է հանրակրթական դպրոցների տեխնիկական զինվածությունը: Եթե 2006 թվականին հանրապետության հանրակրթական դպրոցներն ունեին ընդամենը 5,599 համակարգիչ, ապա 2016 թվականին դրանց թիվն ավելացել էր 4 անգամ՝ կազմելով 22,144։ Բացի այդ, եթե 2006 թվականին ինտերնետ կապով ապահովված էր դպրոցների ընդամենը 19 տոկոսը, ապա 2016 թվականին՝ բոլոր դպրոցները։ Ավելին՝ ՀՀ դպրոցների 78.6 տոկոսում ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած համակարգչային ռեսուրս կենտրոններ: 225 դպրոցներում ստեղծվել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, ինչպես նաեւ Երեւանում, Դիլիջանում, Գյումրիում եւ Ստեփանավանում բացվել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ:
Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածը ցույց տվեց գաղափարի ու գործի կենսունակությունն ու շարունականությունը։ Եվ ինչպես Սերժ Սարգսյանն է նշել իր խոսքում «Հայաստանը կարող է լինի միայն կրթված, այլ Հայաստան պարզապես չի կարող գոյություն ունենալ»:
81 երեխա բուժօգնություն է ստանում «Մուրացան» հիվանդանոցում. 2-ի մոտ արձանագրվել է կորոնավիրուս
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում 2024 թվականի 2-րդ շաբաթվա ավարտին շարունակում է մնալ բարձր և գերազանցում է սահմանված շեմը ԵՄ/ԵՏՄ երկրների մեծ մասում:
Ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնի տվյալների` տարածաշրջանում սեզոնային գրիպի շրջանառության մակարդակը գերազանցել է SARS-CoV-2-ին և ռեսպիտատոր սինցիցիալ վիրուսին (RSV): Բոլոր ցուցանիշները ցույց են տալիս գրիպի շարունակական բարձր ակտիվությունը (ներկայացրած բոլոր երկրները գերազանցել են դրական 10% շեմը, և երկրների մեծ մասում նկատվել են գրիպի հիմնական մակարդակից բարձր մակարդակ) ինտենսիվությունը, աշխարհագրական ավելի լայն ընդգրկվածությունը:
Ըստ տվյալների` ԵՄ անդամ երկրների մեկ երրորդը գերազանցել է միջին կամ բարձր շեմերը, որոնք հիմնականում պայմանավորված են գրիպի A(H1)pdm09 ենթատեսակով: Կան նշաններ, որ որոշ երկրներ հասել են ակտիվության գագաթնակետին, չնայած դեռ վաղ է հստակ եզրակացություններ անել: Գրիպով պայմանավորված ծանր հիվանդությունը հիմնականում ազդում է 15 տարեկան և բարձր տարիքի մարդկանց վրա: Երկրների մեծ մասում, սակայն, նկատվել է ինչպես SARS-CoV-2-ի, այնպես էլ ռեսպիտատոր սինցիցիալ վիրուսի դեպքերի թվի նվազում:
Հայաստանի Հանրապետությունում նույնպես շարունակում են գրանցվել սուր շնչառական վարակների և սեզոնային գրիպի դեպքեր:
«ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում, որը բժշկական օգնության ծառայություններ է մատուցում ինչպես Երևանի, այնպես էլ հանրապետության մարզերի բնակչությանը, ս/թ հունվարի 23-ի դրությամբ բուժօգնություն են ստանում սուր շնչառական հիվանդություններով ընդունված 0-4 տարեկան 81 երեխա, որոնցից միայն 2-ի մոտ է արձանագրվել կորոնավիրուսային վարակ:
Ի դեպ, եթե այս ցուցանիշը համեմատենք հունվարի 7-ի տվյալների հետ, ապա կարող ենք ասել, որ արձանագրվել է շուրջ 32%-ով սուր շնչառական վարակով 0-4 տարեկան երեխաների հոսպիտալացումների թվի նվազում:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում «Թոքաբորբ» ախտորոշմամբ հունվարի 23-ի դրությամբ բուժօգնություն է ստանում 26 երեխա, որը, սակայն, շուրջ 62%-ով գերազանցում է հունվարի 7-ի դրությամբ նույն ախտորոշմամբ հոսպիտալացված 0-4 տարեկան երեխաների թվին: Այս դեպքերը արդեն բարդացած վիրուսային վարակի դեպքերն են, որոնք կարող են կրել ինչպես վիրուսային, այնպես էլ բակտերիալ բնույթ:
Պետք է նշել, որ այս ցուցանիշները հիմնականում համապատասխանում են մեր երկրում գրանցված նախորդ տարվա ցուցանիշներին:
Սիրելի’ քաղաքացիներ, հորդորում ենք սուր շնչառական հիվանդությունների ախտանշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, չօգտագործել հակաբիոտիկներ, դիմել առողջության առաջնային պահպանման օղակի Ձեր բժշկին: Ավելորդ չենք համարում նաև ևս մեկ անգամ հիշեցնել շնչառական էտիկետի, ձեռքերի հիգիենայի և դիմակների առկայության կարևորությունը վարակի առաջին իսկ ախտանիշների դեպքում:
Ինչպես նաև հիշեցնում ենք, որ սեզոնային գրիպից, կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն տարբերակը շարունակում է մնալ պատվաստումը:
Եղեք առողջ և տեղեկացված», — ասվում է հաղորդագրությունում։