Ոստիկանության պարեկները խոչընդոտել են Արցախահայության համար հսկայական աշխատանք կատարող Անաիս Սարդարյանին և նրա կամավորներին

ՀՐԱՏԱՊ⚡️⚡️⚡️
Ոստիկանության պարեկները խոչընդոտել են Արցախահայության համար հսկայական աշխատանք կատարող Անաիս Սարդարյանին և նրա կամավորներին: Ոստիկանը այս նյարդային և ծանր իրավիճակում իրեն գռեհիկ կերպ է դրսևորում և ձայն բարձրացնում 24 ժամյա ռեժիմով աշխատող մարդկանց վրա

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ԱՅՍՏԵՂ

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 11-ի ցերեկը, հոկտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Մարզերում հոկտեմբերի 11-ի ցերեկը, հոկտեմբերի 12-16-ը կդիտվի առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ:

Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 11-ին և 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևանում աղջիկը դանակահարել է մորն ու քրոջը, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար․ Shamshyan.com

Հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 17:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

Կարճ ժամանակ անց՝ նույն բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ գոտկային շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նրանք են Երևանի բնակիչներ՝ 79-ամյա Անահիտ Կ.-ն և 45-ամյա Լուսինե Կ.-ն: Մաշտոցի ոստիկանները պարզել են նաև, որ նրանց դանակահարել է Երևանի բնակիչ 48-ամյա Էլեն Կ.-ն։

Վիրավորները Էլեն Կ.-ի մայրն ու քույրն են:

Տիգրան Ավինյանին տուգանել են․ ոստիկանություն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ վարչական իրավախախտում կատարելու համար կազմվել է համապատասխան արձանագրություն։

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

Նշենք, որ Տիգրան Ավինյանը տուգանվել է «Գազել» վարելու համար, որի համապատասխան վարորդական վկայականը չի ունեցել: Բացի դա, տրանսպորտային միջոցը վարելիս ամրագոտին կապված չի եղել։

Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում վարել էր «Երևանի վերջին Գազել»-ը, որի վերաբերյալ հոլովակ էր պատրաստվել։

Փաշինյանի «պուլտը» վաղուց էրդողանի ձեռքերում է. «պուլտը» պետք է խլել ու տեղակայել Հայաստանում. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի կառավարման վահանակը վաղուց Էրդողանի մոտ է։

Փաշինյանը ո՛չ արեւմտամետ է, եւ ո՛չ էլ՝ ռուսամետ։ Նա դասական իզմեր չունեցող թուրքամետ է։ Նա Հայաստանի «էրմենիստանացման» ջատագովն է։ Ու հենց Էրդողանի հորդորով է երեկ հայտարարել ռուսական ռազմաբազան չհանելու եւ վեկտոր չփոխելու մասին։

Փաշինյանի «պուլտը» վաղուց էրդողանի ձեռքերում է։ «Պուլտը» պետք է խլել ու տեղակայել Հայաստանում։

Դժվար գործ է, բայց հնարավոր է»։

ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներն ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրության ներուժը. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ քարտուղար Արաքսյա Բաբիկյանը ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակների» գագաթնաժողովում հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բնակիչների տեղահանման հետևանքով առաջացած խնդիրներին:

«Կայուն զարգացումը էական ազդեցության է ենթարկվում, երբ բախվում ենք տարածաշրջանում ուժի կիրառման, տնտեսական և հարկադրանքի այլ ձևերի սոցիալ-տնտեսական, հումանիտար հետևանքների: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով ավելի քան 100000 մարդ ենթարկվել է էթնիկ զտման և ստիպված է եղել լքել իրենց տները՝ ապաստան գտնելով Հայաստանում: Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության զանգվածային տեղափոխումը Հայաստան պահանջում է անհապաղ մարդասիրական արձագանք և ռեսուրսների մոբիլիզացում։ Տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգներն ուղղակիորեն խաթարում են տարածաշրջանում կայուն զարգացմանն ու մարդկանց բարեկեցությանն ուղղված ջանքերը:
Ստեղծված իրավիճակը պահանջում է միջազգային հանրության, համապատասխան մարդասիրական կազմակերպությունների, ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված հաստատությունների անհապաղ ու գործնական քայլերը՝ մեղմելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շարունակական դժվարությունները, զրկանքներն ու տառապանքները: ՄԱԿ-ը պետք է մոբիլիզացնի միջազգային հանրության ներուժը՝ լուծելու փախստականների կյանքը փրկելու, պաշտպանելու և շուտափույթ վերականգնելու կարիքները և ապահովելու նրանց մարդու հիմնարար իրավունքները, ներառյալ ՝ իրենց նախնիների հայրենիք անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը»,- ասել է Հայաստանի ներկայացուցիչը:

Արաքսյա Բաբիկյանն իր ելույթում կարևորել է նաև կլիմայի հետ կապված խնդիրները և նշել է, որ զարգացող երկրներից շատերը շարունակում են կրել կլիմայի փոփոխության սարսափելի հետևանքները: Բավարար կլիմայական ֆինանսավորման բացակայությունը խիստ սահմանափակում է խոցելի երկրների զարգացման ձգտումները։ Նա նշել է, որ «Հայաստանը հավատարիմ է մնում Փարիզյան համաձայնագրին և նպատակ է դրել մինչև 2030 թ. 40%-ով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, իսկ մինչև 2050 թվականը հասնել զուտ զրոյական ցուցանիշի:

Բաբիկյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակում է հաստատակամորեն հավատարիմ մնալ մինչև 2030 թ. օրակարգի իրականացմանը՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով ներառական, արդար և որակյալ կրթության խթանմանը, համաճարակներին դիմակայող համընդհանուր, մատչելի և որակյալ առողջապահական համակարգի ապահովմանն ու և սոցիալական պաշտպանության ծառայության կարողությունների ամրապնդմանը՝ բնակչության առավել խոցելի խավերի, այդ թվում՝ երեխաների, տարեցների, կանանց և հաշմանդամների կարիքները հոգալու համար:

Այսօր Ադրբեջանն անօրինական կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի․ Գևորգյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի շրջանակում կայացած «Աջ ծայրահեղական գաղափարախոսության մարտահրավերը ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին Եվրոպայում» թեմայով քննարկման ժամանակ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը։

«Հարգելի՛ գործընկերներ,

Զեկույց էր ներկայացնում մի երկրի իշխող կուսակցության անդամ, որը նոր է Լեռնային Ղարաբաղում բնիկ հայ բնակչության նկատմամբ ամբողջական էթնիկ զտում իրականացրել: Բավականին տարօրինակ է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը զեկույց է ներկայացնում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական կառավարման վերաբերյալ:

Աջ ծայրահեղական գաղափարախոսությունները հիմնականում ազգայնական, այլատյաց, ռազմատենչ եւ ավտորիտար տրամադրություններից են կազմված: Այս ամենը տասնամյակներ շարունակ առկա է Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղում վերջին էթնիկ զտումները միայն հայերի մտահոգության հարցը չեն: Նման նախադեպերի ստեղծումը պատերազմական ագրեսիայի խթան կհանդիսանա բնական գազի եւ նավթի մեծ պաշարներ տնօրինող բազմաթիվ այլ բռնապետությունների համար եւ կնպաստի աջ ծայրահեղական գաղափարախոսության մոտեցումներին:

Այսօր Ադրբեջանն անօրինական եւ անբարո կերպով գերության մեջ է պահում մեծ թվով հայերի: Նրանց թվում մարդիկ են, որոնք անցած 25 տարիների ընթացքում ընտրվել են ժողովրդավարական ընտրություններում եւ որպես իրենց ժողովրդի օրինական ներկայացուցիչներ՝ առաջնորդել են նրան հանուն ազատության եւ ինքնորոշման: Ի հակադրություն դրա՝ Ադրբեջանում ուղիղ 30 տարի է՝ նույն ընտանիքն է իշխում: Արդյո՞ք սա աջ ծայրահեղական գաղափարախոսության ձեւ է, թե՞ ժողովրդավարության նոր տեսակ, որը սնուցվել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո:

Գործընկերնե՛ր, այս վեհաժողովի ղեկավարությունը 2022 թվականի ապրիլին ստացել է իմ համահեղինակած զեկույցը, որը վերնագրված էր «Կրոնի ռազմականացումը եւ ներունակ հետեւանքները եվրոպական ժողովրդավարական անվտանգության համար»: Զեկույցը պատրաստվել էր, որպեսզի վեհաժողովին ապացույցներ եւ ընդհանուր պատկերացում տրվեին Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների կողմից ձեւավորված պետական պրակտիկայի որոշ դրսեւորումների վերաբերյալ, որոնք ուղղված են ռասայական եւ կրոնական հողի վրա հայերի նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարմանը, ինչպես նաեւ՝ Հայաստանի, հայերի եւ ընդհանրապես եվրոպական երկրների դեմ մահմեդական հասարակություններին մոբիլիզացնելու փորձերին: Այն վճռականորեն ցույց տվեց, որ այդ երկրների կառավարությունները դավադրաբար չարաշահել են եվրոպական լիբերալ օրենքներն ու արժեքները եւ ժամանակավոր «սողանցքերով» համարձակվել են հակասություններ ստեղծել Եվրոպայի ներսում եւ Եվրոպայի դեմ: Հիմնական նպատակը, իմ կարծիքով, եղել եւ շարունակում է մնալ Եվրոպայում համերաշխության նոր ձեւերի ստեղծումը՝ որպես սակարկության առարկա եվրոպական պետությունների հետ հարաբերություններում: Եվրոպայում թուրքական սփյուռքի կառույցներն ակտիվորեն օգտագործելու այս ջանքերը ոչ այլ ինչ են, քան բազմամշակութային եվրոպական հասարակություններում կրոնով զինվելու փորձեր, ինչը կարող է վտանգել եվրոպական անվտանգությունը:

Ամփոփելով խոսքս՝ պետք է ասեմ, որ աջ ծայրահեղական արմատականության տարածումը կասեցնելու համար Եվրոպայի խորհուրդը պետք է ինքնամաքրման եւ ավտորիտար պետությունների անդամակցությունը կասեցնելու խիստ կարեւոր տնային աշխատանք կատարի», — նշել է պատգամավորը:

Զոլաքար գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմում. 1 անձ էլեկտրահարվել է և հիվանդանոցի ճանապարհին մահացել

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 04:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղում անասնագոմ է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:Պարզվել է, որ Զոլաքար գյուղի բնակիչ՝ 61-ամյա Նորիկ Ա.-ն ժամը 04:30-ի սահմաններում իրեն պատկանող անասնագոմում նկատել է, որ տանիքում հոսանքի լարերի կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել, ինչի ժամանակ վերջինս էլեկտրահարվել է և Մարտունու հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ շտապօգնության ավտոմեքենայում, մահացել:Նշված վայրից տարբեր աստիճանի այրվածքներով շտապօգնության ավտոմեքենայով Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ՝ 28-ամյա Ասատուր Ս-ն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները առանց խոչընդոտի կարողանան աշխատել:Պարզվել է, որ այրվել են անասնագոմի մոտ 160 քառակուսի մետր տանիքի փայտյա կառուցատարրերը, ծխահարվել է մոտ 10 հավ և 1 գառ:Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ:Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դեպքի վայր է ժամանել նաև Մարտունու դատախազը:

«Մերսեդեսի» վարորդը պարեկներին կաշառք էր առաջարկել. նա ձերբակալվել է

Հոկտեմբերի 10-ին, ժամը 01.20-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, կաշառք տալու կասկածանքով, Աթենքի փողոցում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել «Մերսեդեսի» 49-ամյա վարորդին:

Պարզվել է, որ նա սթափության ստուգումը չանցնելու և ավտոմեքենան վարելու ընթացքում ծխելու համար վարչական արձանագրություն չկազմելու դիմաց ՊԾ ծառայողին առաջարկել էր երկու 20 000-դրամանոց և մեկ այլ թղթադրամ:

«Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

49-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն:

Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում բախվել են Nissan Tida-ն ու Lada Priora-ն, կա 7 վիրավոր

Այսօր՝ Ժամը 09:10-ի սահմաններում, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի վարչական տարածքում բախվել են Nissan Tida և Lada Priora մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Աշտարակ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: