Անդաստիшրակ երևույթ, հանգստացի՛ր աղջիկ ջան․ Ալեն Սիմոնյանի ու Աննա Մկրտչյանի լեզվակռիվը (տեսանյութ)

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝ իշխանությանն ուղղված կոշտ ելույթից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, թե պատգամավորը սեփական փորձով էր կիսվում։

Ինչին ի պատասխան ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Տխմար»։

Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Տխմարը դու ես, ա՛յ չինական։ Մի հատ հանգստացիր, անդաստիարակ երևույթ ես։

Հետո Ալեն Սիմոնյանն ասաց․ «Ամեն մեկին բերում շպրտում են․․․»։

Այս ընթացքում Աննա Մկրտչյանը տեղից պատասխանում էր Ալեն Սիմոնյանին։

ԱԺ նախագահը շարունակեց պատասխանել․ «Ձա՛յնդ, հանգստացիր մի հատ»։

ԼՂ-ից բռնի տեղահանվածների ներհոսքը խիստ նվազել է․ 16։00-ի դրությամբ ՀՀ է ժամանել 100 625 անձ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներհոսքը խիստ նվազել է։ Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 625 անձ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս:

Ըստ նրա՝ Հակարիի կամուրջը 21 195 տրանսպորտային միջոց է հատել: Ժամը 16:00-ի դրությամբ հաշվառված քաղաքացիների թիվը կազմել է 91 924:

Նազելի Բաղդասարյանը նշեց, որ զուգահեռ իրականացվում է հաշվառման գործընթաց, և եթե կան քաղաքացիներ, որոնք ինչ-ինչ պատճառներով ժամանելուց չեն կարողացել հաշվառվել, անհրաժեշտություն կա դիմելու համայնքային կենտրոններ։ Նրա խոսքով՝ այդպիսի 60 համայքնային կենտրոն է գործում։

Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները

Այս գիշեր Արցախից հեռացել են նաև ոստիկաններն ու փրկարարները։

«Որոնողական աշխատանքները վերջին օրերին որևէ արդյունք չէին տալիս, և դրանք դադարեցվել են», — Ազատությանը տեղեկացրեց Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը։

Բենզինի պահեստի պայթյունի վայրում գտնված մասունքները տեղափոխվել են Երևան՝ գենետիկ փորձաքննության համար։

Թե՛ պայթյունի և թե՛ մարտական գործողությունների հետևանքով անհետ կորածներ կան, սակայն հստակ թիվ առայժմ չի հրապարակվել։

Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը Ստեփանակերտում է։ Փրկարարները Հայաստան են տեղափոխել նաև ծառայության տեխնիկան, հրշեջ մեքենաները։

Սխալ որոշում է, Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հիմնավորման հետ. Պեսկովը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին

Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը սխալ որոշում է, երկրի ներկայիս ղեկավարությանն ուղղված լրացուցիչ հարցեր են ծագել։ Այս մասին, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հետ, որն այս քայլը հիմնավորել է երկրի անվտանգության կարիքներով»,- ասել է Պեսկովը։

Խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրեց Հռոմի ստատուտը՝  Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։ Նշենք, որ դեմ են քվեարկել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։

Հավելենք, որ սեպտեմբերի 28-ին այն միաձայն հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կողմից:

Հայաստանի այս քայլը Ռուսաստանը պաշտոնապես որակել էր ոչ բարեկամական իրենց նկատմամբ: Նշենք, որ ՄՔԴ-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին ձերբակալելու օրդեր է տվել:

ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը կեղծել է, թե իբր հրետակոծության արդյունքում վիրավորում է ստացել, դադարեցրել է ծառայությունը. Դատախազություն

Պաշտպանության բանակի N զորամասի (դիվիզիայի) հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մ.Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, աջ ծնկահոդի շրջանում վնասվածք ստանալու պատճառաբանությամբ, դիմել է Հադրութի շրջանի Տող գյուղում ծավալված Մեխակավանի զինվորական հոսպիտալ: Մ.Բ.-ի աջ ծնկահոդի հատվածում հայտնաբերվել է միայն այտուց, տեղադրվել է ֆիքսատոր՝ հոդի շարժունակությունը սահմանափակելու նպատակով:

Վերադաս հրամանատարության կողմից Մ.Բ.-ին հանձնարարվել է շարունակել զինվորական ծառայության պարտականությունների կատարումը, մասնավորապես՝ Հադրութ քաղաքում գտնվող անձնակազմի հետ իրականացնել բարոյահոգեբանական աշխատանքներ: Գիտակցելով, որ առկա չէ իր առողջական վիճակով պայմանավորված զինվորական ծառայության պարտականությունների կատարումը դադարեցնելու հնարավորություն՝  Մ.Բ.-ն, մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած լինելու պատրանք ստեղծելու նպատակով, աջ ծնկահոդի այտուցված հատվածը բազմակի անգամ մշակել է յոդ տեսակի հեղուկով, վիրակապել նույն հեղուկով խիտ թաթախված բինտով՝ աջ ծնկային հոդի շրջանում առաջացնելով 2-րդ աստիճանի այրվածք:

2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած հատվածում, դիվիզիայի հրամանատարական կետի տեղափոխման ժամանակ, հակառակորդի կողմից հրետակոծության է ենթարկվել Մ.Բ.-ին ու համածառայողին տեղափոխող ավտոմեքենան: Հրետակոծության հետևանքով բեկորային վիրավորում է ստացել միայն վարորդը: Նույն ավտոմեքենայում գտնված, մարմնական որևէ վնասվածք չստացած Մ.Բ.-ն, օգտագործելով այն հանգամանքը, որ ոչ ոք տեղեկություն չունի իր վիճակի մասին, անձնակազմին տեղեկացրել է, թե իբր հրետակոծության արդյունքում վիրավորում է ստացել:

Մ.Բ.-ի վարքագծի հիման վրա՝ համածառայողները վերջինիս ուղարկել են «Հադրութի շրջանի բուժական միավորում» ՓԲԸ, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Մ.Բ.-ն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Մ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ռազմական դրության ժամանակ խաբեության եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու համար:

2023 թվականի սեպտեմբերի 29-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը. Անդրանիկ Թևանյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը գրել է.

«Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկեց Հռոմի ստատուտին։ Ավելի պարզ լեզվով ասած՝ պատերազմ հայտարարեց Մոսկվային և անձամբ ՌԴ նախագահ Պուտինին։

Հայաստանն այդ վավերացումից ոչ մի դրական բան չի ստանալու։ Փոխարենը ստանալու է հայ-ուսական հարաբերությունների ոչնչացում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Երևանի այս քաղաքականությունն ամբողջությամբ ձեռնտու է մեր թշնամիներին՝ Թուրքիային ու Ադրբեջանին։ Վերջիններս, ի դեպ, չեն էլ ստորագրել Հռոմի ստատուտը՝ շատ լավ հասկանալով, որ Մոսկվային չարժե նյարդայնացնել այս զգայուն հարցում և շատ լավ իմանալով, որ կարելի է Հայաստանի կողմից ստատուտի վավերացումն օգտագործել՝ Մոսկվայում հակահայկական գիծն առաջ տանելու համար։

Ռուսաստան-Արևմուտք սուր բախման պայմաններում Հռոմի ստատուտի վավերացումը ՔՊ-ի կողմից, մեր երկիրը դարձնում է այդ բախման ակտիվ մասնակից՝ ընդդեմ Ռուսաստանի։ Թե ինչի սա կարող է հանգեցնել՝ դժվար չէ կռահելը»։

ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը չի փչացնի ժողովուրդների բարեկամությունը, բայց դա ոչ բարեկամական քայլ է Պուտինի նկատմամբ

Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումը չի  խաթարի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը. ասել է Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը։

«Վստահ եմ, որ ոչ մի ուժ չի կարողանա քանդել ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը»,- գրել է Վորոբյովը՝ X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ այս որոշումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։

«Հայ խորհրդարանականների որոշումը ոչնչացնում է կառուցողական և վստահելի հարաբերությունները, որոնք ձևավորվել են մեր ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում»,- նշել է պատգամավորը։

ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է․ Հայկ Մամիջանյան

Մաս կազմել նրան, ինչ այստեղ տեղի էր ունենում, բացարձակ ցանկություն չկա, բայց արձանագրենք երկու բան. Առաջին. Արցախի հանձնումը պաշտոնապես Նիկոլ Փաշինյանի կողմից տեղի է ունեցել Պրահայում, երբ հայտարարել է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, ինչ չի արել երբեք ոչ մեկ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Երկրորդ՝ հարգելի քաղաքացիներ, եկեք ֆիքսենք մի բան. երբ 100 հազար մարդ աղետի իրավիճակում է և Հայաստանի վրա վերահաս վտանգ է, ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է: Իրենք թքած ունեն հայրենիք վրա, բացառապես հետաքրքված են քաղաքական մեղավոր նշանակելով։ Սա է ընդամենը»,-ասաց նա:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն աձագանքեց. «Զարամանում եմ, թե ինչու այդ առաջին թեզը ռուսերեն չասացիք։ Ձեզ ասել էինք ռուսերեն ասեիք, չէ՞»։

Խորհրդարանը քննարկում է Հռոմի ստատուտի վավերացման հարցը. ընդդիմադիրները ներկա չեն

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը ստորագրվել է դեռեւս 1998էթ հուլիսի 17-ին։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, համապատասխան հարցի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 3-ին ասել է հանրապետության միջազգային-իրավական հարցերի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ նախագծին կառավարության հավանությունը պայմանավորված էր Հայաստանի Հանրապետության դեմ 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայով, ինչպես նաեւ մի շարք կոպիտ ռազմական հանցագործություններով, որոնք կատարվել են հայկական տարածքում։
Այդ պատճառով վերսկսվել է վավերացման գործընթացը, որը մինչ այդ դադարեցվել էր (2004թ.)։ Դատարանի իրավազորությունը, մասնավորապես, ենթադրվում է ճանաչել 2021թ. մայիսի 21-ից սկսած։

«Հայաստանն սկսել է ՄՔԴ-ին միանալու գործընթացը մոտ 20 տարի առաջ։ Սակայն 2004թ. օգոստոսին ՍԴ-ն Հռոմի ստատուտը հակասող է համարել այդ պահին գործող Սահմանադրությանը։ Հիմնական օրենքը վավերացվել է 2005թ. դեկտեմբերին եւ 2015թ.։ Գործընթացին նորից վերադարձել են 2020թ. պատերազմից հետո»,- նշել է Կիրակոսյանը։

Հայաստանի ՍԴ-ն, ինչպես նշել է իրավաբանը, արդեն այն ճանաչել է երկրի Սահմանադրությանը համապատասխանող։

Նշենք, որ նախագծի քննարկումն անցնում է առանց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը այսօր հայտարարել է, որ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը հակասահմանադրական է:

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 617 անձ

Հոկտեմբերի 3-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և Հայաստան է ժամանել 100 617 անձ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս:

Ըստ նրա՝ Հակարիի կամուրջը 21 191 տրանսպորտային միջոց է հատել:

ժամը 12:00-ի դրությամբ գրացվել է 91 918 հաշվառված քաղաքացի: «Առավել քան 50 տոկոսն օգտվել է պետության հատկացրած կեցավայրերից»,-ասաց նա: