Հայը հայի դժբախտության վրա երբեք չի ուրախանա

Հայը հայի դժբախտության վրա երբեք չի ուրախանա
Հիմա ամբողջ հայկական ներուժը պետք է կենտրոնացնել մեր գերիներին վերադարձնելու վրա: Սա քաղաքական ու կուսակցական հարց չէ, սա ազգային խնդիր է:
Ռուբեն Վարդանյանի փոխարեն կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը:
Ռուբեն Վարդանյանի ազգանունը վերջանում է յան-ով և նրա երակներում հայի արյուն է հոսում. այսքանն էլ բավական է, որպեսզի հասկանանք, որ նրա ձերբակալման լուրի վրա չարախնդողները հայ չեն:
Ով ուրախանում է Ռուբեն Վարդանյանի ձերբակալմամբ նիկոլ է:

Ո՞նց կարելի է հրճվել կամ հումորային գրառումներ նրա մասին, որ թշնամին մեր Արցախի Հանրապետության Պետական Նախարարին է գերեվարել և պատրաստվում է դատել

Թշնամու կողմից Ռուբեն Վարդանյանին գերեվարելու վերաբերյալ ուրախացողները և հումոր անողները ինձ համար առնազն տարրօրինակ դիրքորոշում ունեն:
Ո՞նց կարելի է հրճվել կամ հումորային գրառումներ նրա մասին, որ թշնամին մեր Արցախի Հանրապետության Պետական Նախարարին է գերեվարել և պատրաստվում է դատել: Դա թշնամահաճո վարքագիծ է, որը դրսևորողներին պետք է ֆիքսել և հասկանալ թե որն է այդ մեծագույն հրճվանքի պատճառը:
Հրճվողներից շատ շատերը Ռուբեն Վարդանյանին կոչում էին «ագենտ», բայց ինձ համար գլխավոր ագենտները հենց իրենք են: Հետաքրքիրն այն է, որ ագենտներից շատերը տարրօրինակ կերպով ոգևորված էին, որ տարեց կնոջ «գրիմով» Արցախից Հայաստան է ինչ-որ մի ֆեյք հերոսի են «փախցրել» և տեղ հասնելուն պես հաչալու համար համապատասխան թոթոլ հարթակ տրամադրել:
Ռուբեն Վարդանյանին մաղթում եմ, որ րոպե առաջ վերադառնա Հայրենիք, իսկ անհայրենիք շներին և իրանց պես կեղծ հերոսներին, որ դատաստանի արժանանան բայգ իրենց Հայրենիքում:
Իսկ թե որն է իրենգ Հայրենիքը թող իրենք պարզեն, ինձ համար պարզ է:

Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ

Արցախի ՆԳՆ հայտարարություն է տարածել․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։

Կարևոր է այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները»։

Արմեն Աշոտյանի գործով քննությունը վերաքննիչ դատարանում ավարտվեց, որոշումը կհրապարակվի վաղը

Արմեն Աշոտյանի գործով քննությունը վերաքննիչ դատարանում ավարտվեց, վաղը ժամը 11։00-ին նշանակվել է որոշման հրապարակում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանի խոսքով, սակայն, մի հանգամանք կա, որից ելնելով՝ ինքը չի կարծում, որ Արմեն Աշոտյանին ազատ կարձակեն․ դատախազն այս ընթացքում Արմեն Աշոտյանի գործը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան, ինչն էլ, ըստ Աթանեսյանի, կարող է ազդեցություն ունենալ ՀՀ վերաքննիչ դատարանի վաղվա որոշման վրա։

«Ճիշտ է, որոշում չկա, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել, բայց դժվար չէ, արագ կապահովեն այդ որոշումը։ Եթե այդ որոշումը լինի, Վերաքննիչ դատարանը պարզապես իրավասու չի լինի Արմեն Աշոտըյանին ազատ արձակել, միջնորդությունը քննել՝ ըստ էության»,- ասաց Աթանեսյանը։

Տեղահանման ճանապարհին 4 երեխայի ծնունդ ու 3 անձի մահ է արձանագրվել․ 168․am

168.am-ը գրում է, որ իր ունեցած խիստ հավաստի տեղեկություններով՝ Արցախից դեպի Գորիս տեղահանման ճանապարհին կյանքն ու մահը հաջորդում են միմյանց. Ճանապարհներին արդեն իսկ 4 երեխայի ծնունդ ու 3 անձի մահ է արձանագրվել:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Շուրջ 100 ընտանիք դիմել է դպրոց՝ երեխաների ուսումը կազմակերպելու հարցով. Անդրեասյան

Հասկանում ենք, որ այս պահին առաջնայինը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդով ապահովելու ծրագրերն են, սակայն կրթության իրավունքը ևս առաջնային է, և մենք պետք է առանց ժամանակ կորցնելու ապահովենք նրանց շարունակական կրթությունը, հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այս պահի դրությամբ արդեն ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացի՝ տարբեր մարզերում։ Սա վկայում է այն մասին, որ երբ քաղաքացիներն ունեն իրենց առաջնային կարիքների մասով որոշակի հստակություն առաջին հերթին դիմում են դպրոց և դա շատ լավ է։ Մեր դպրոցները պատրաստ են դրան, մենք շրջաբերական ենք ուղարկել դպրոցներին, որտեղ հստակ հրահանգներ ենք տվել, թե ինչպես պետք է կազմակերպել գործընթացը։ Ուզում եմ տեղեկացնել, որ փաստաթղթային որևէ խոչընդոտ չի լինի»,-ասաց Անդրեասյանը։

Նա ավելացրեց, որ Արցախում գործել է 108 ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 հազար սաներով․«Ուսուցիչների թիվն էլ եղել է 1500-ին մոտ։ Կարծում եմ, որ մեր համակարգը պատրաստ կլինի դրան»։

Ռուբեն Վարդանյանը ՀՀ անձնագրով քաղբանտարկյալ է, Հայաստանը պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով. Իոաննիսյան

Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության անձնագրով քաղբանտարկյալ է։ Անկախ իր քաղաքական գործունեության նկատմամբ վերաբերմունքից, Հայաստանի Հանրապետությունը պետք է իրեն պաշտպանի իրավական ու դիվանագիտական մեթոդներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախագահ Դանիել Իոաննիսյանը։

«Նույնը վերաբերում է ՀՀ քաղաքացու անձնագրով բոլոր այն անձանց, որոնք ապօրինաբար ազատազրկված են (կամ կազատազրկվեն) Ադրբեջանի կողմից»,-գրել է նա։

Նշենք, որ Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի պետական անվտագության ծառայողների կողմից ձերբակալվել է և տարվել Բաքու։

Կանադան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելը չի բացառում

Կանադայի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով լսումներ են կայացել, որոնց ընթացքում երկրի արտգործնախարար Մելանի Ջոլին չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավոր Իվ Պեռոնն արտգործնախարարին խնդրել է մեկնաբանել՝ արդյոք Կանադան նախատեսում է Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, և արդյոք այդ հարցը քննարկվել է եվրոպական գործընկերների հետ։

«Մենք հակված ենք պատժամիջոցների հարցը դիտարկել մի շարք այլ երկրների հետ, որպեսզի այդ երկրի վրա առավելագույն ճնշում գործադրվի։ Այնպես որ, քննարկվում է ամեն բան», — պատասխանել է Ջոլին։

Ադրբեջանը հաստատեց Ռուբեն Վարդանյանին բերման ենթարկելու մասին տեղեկությունը

Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունից հաստատել են Ռուբեն Վարդանյանին բերման ենթարկելու մասին տեղեկությունը։

Պետական ​​սահմանային ծառայության արագ արձագանքման ուժերի անդամների ուղեկցությամբ նրան տեղափոխել են Բաքու քաղաք։

Նշվում է, որ Վարդանյանը հանձնվել է համապատասխան մարմիններին՝ նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Ամուսինս ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից. Ռուբեն Վարդանյանի կին

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։

Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար։

Վերոնիկա Զոնաբենդ»։