Ոտքի՛ կանգնեք․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է՝ թշնամին Արցախով չի սահմանափակվելու, հարկավոր է ոտքի կանգնել՝ հայրենիքը փրկելու համար։
«100.000 մարդ խաղաղ հավաքվեք հրապարակում, как миленький հանգիստ հրաժարական է տալու ու գնա։
1915-ին Կ.Պոլսի հայերի ճնշող մեծամասնությունը հարսանիքների, սրճարանների կայֆերի մեջ լինելով կարծում էին, թե Վանի ու Մուշի ցեղասպանությունը իրենց չի հասնելու։ Բայց թուրքը չխնայեց ոչ մեկին, նույնիսկ դավաճան դասալիքներին ու հենց Կ.Պոլսում էլ ցեղասպանությունը շարունակեց։
Այսօր Երեւանում ու Հայաստանի շատ վայրերում թուրքի կոշիկ լիզելու պատրաստ նիկոլիստներն ու անտարբեր քաղաքացիները կարծում են, թե թուրքը սահմանափակվելու է Արցախը գրավելով։
Հիշու՞մ եք՝ Նիկոլն էր ասում՝ Գորիս-Կապան ճանապարհն ու Լաչինը հանձնեցի, որ միջանցք չուզի թշնամին։
Բայց հանձնեց, ու ուզում է:
Ոչ թե ուզում է, այլ պահանջում է։
Թշնամու նպատակը Հայաստանին ամբողջապես ծնկի բերելն է, Հայ տեսակի ոչնչացումն է։
Ի՞նչ է՝ ոչխարի նման խոնարհաբար ձեր կանանց ու երեխաներին հանձնելու՞ եք թշնամուն, ա՛յ անմեղսունակներ։
Ի՞նչ է ձեր ուզածը։
Ոտքի՛ կանգնեք ։
100.000 հայ մարդ խաղաղ կանգնի հրապարակում, խելոք հրաժարական է տալու ու գնա։
100 հազար մարդ եղավ , ոչ մեկը չի համարձակվելու կրակել։
Չեք ուզում պայքարել, ուրեմն դարձեք թուրքի պուտանկա ու ամեն օր ձեր անկողնում դիմավորեք թուրքերին։
Ընտրությունը մեր ձեռքերում է»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները համացանցում կոչ են անում հայտնաբերել, սպանել, կտտանքների ենթարկել Արցախում անհետ կորածներին
Արցախի ՄԻՊ գրասենյակը բազմաթիվ սարսափելի հաղորդագրություններ է ստանում ադրբեջանական ինֆորմացիոն տեռորի մասին, հայտնել է Արցախի ՄԻՊ-ը։
Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ինֆորմացիոն տեռորն արտահայատվում է սպանության, բռնության կոչերով։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները կոչ են անում հայտնաբերել, սպանել, կտտանքների ենթարկել ու բռնաբարել Արցախում անհետ կորածներին` անգամ դրա դիմաց գումար առաջարկելով, հայտնել է Արցախի ՄԻՊ-ը։
Երևանի ավագանու արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում չենք ստացել․ ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է՝ Երևանի ավագանու ընտրությունների ձայների վերահաշվարկն ավարտվել է, ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում կառույցը չի ստացել։
Հաղորդագրությունում նշված է․
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում քննարկեց Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների քվեարկության օրվանից հետո ներկայացված դիմում-բողոքները։ Մասնավորապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության և «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության դիմումները։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր դիմումով ներկայացրել էր քվեարկության օրը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացրած դիտարկումների արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա վարչական վարույթի հարուցումը մերժեց։ Սակայն, մեկ այլ որոշմամբ, իր նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում անդրադարձավ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված բոլոր դիտարկումներին՝ տալով դրանց գնահատականը։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից խնդրել էր քննության առնել իրենց նախորդ՝ ՀՀ Ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետից ուշ ներկայացված դիմումը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց մերժել «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության դիմումը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն ամփոփելու է սեպտեմբերի 24-ին, ժամը 15։00-ին։
ԿԸՀ-ն ամփոփել է նաև Երևանի ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի տվյալները։
Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել։ Նման դիմումներ ներկայացնելու ժամկետը սահմանված է եղել մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 18։00-ն»։
Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը չի ցանկանում մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ․ Դավիթ Բաբայան
Արցախի ժողովրդի բացարձակ մեծամասնությունը՝ 99,9 տոկոսը, ցանկանում է դուրս գալ Արցախից, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ, News.am-ին ասել է Դավիթ Բաբայանը:
«Արցախում վիճակը շարունակում է մնալ ծանր, մի քանի բեռնատարներ ժամանել են, հիմա սպասում ենք նոր բեռնատարների մուտքին: Իհարկե, սա փոքր-ինչ կթեթեւացնի սոցիալական, կենցաղային պայմանները։ Եթե էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվի, կթեթեւանա վիճակը, հետո մնացածը կտեսնենք: Նախօրեին բեռնատարները Լաչինի միջանցքով են եկել, հիմնականում բերել են սնունդ, փոքր ինչ վառելիք, նաեւ դեղորայք»,-ասել է նա:
Հարցին, թե Ադրբեջանը պահո՞ւմ է արդյոք պայմանավորվածությունները արցախյան կողմի հետ, Բաբայանը պատասխանել է՝ դեռ շուտ է այդ մասին խոսելը, պետք է սպասել:
Բաբայանը նշել է, որ այս պահին պայմանավորվածություն է ձեռք բերվել թեթեւացնել կենցաղային վիճակն Արցախում:
«Մնացած հարցերը, ինձ թվում է, հետագա հանդիպումների ժամանակ կքննարկվեն: Այս պահի դրությամբ քննարկվում են զոհվածների տեղափոխումը, անհետ կորածների ու վիրավորների հարցը եւ նման հարցեր: Էլեկտրաէներգիա չլինելու պատճառով շատ գյուղերի հետ կապ իրոք չկա»,- ասել է նա:
Սլավիկ Գալստյանը 10։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը (67 կգ) 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Եթե ոստիկանների մի մասը` իրենց ղեկավարների հետ միասին, որոշել են երկրի ներսում ադրբեջանական օրակարգ սպասարկել, ապա դա իրենց ընտրությունն է. Աբրահամյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե ոստիկանների մի մասը` իրենց ղեկավարների հետ միասին, որոշել են երկրի ներսում ադրբեջանական օրակարգ սպասարկել, ապա դա իրենց ընտրությունն է, պետք չէ այլևս զարմանալ: Պետք է արձանագրել ու առաջ անցնել:
Նույնը վերաբերվում է քննիչներին, դատախազներին, ԱԱԾ-ին ու բոլոր նրանց, ովքեր իրենք իրենց համար որոշում ունեն:
Ընտրությունը միայն ընդդիմության կամ հավաքներ անողներին միանալը չէ: Կան այլ տարբերակներ` չենթարկվել, հրաժարվել անօրինական հրամաններ կատարելուց, պասիվանալ կամ ուղղակի հեռանալ համակարգից:
Եթե դա չի արվում, ապա դավաճանությունը ձեր ընտանիքների վրա տարածվող խարան է դառնալու, որի փախչել պարզապես չեք կարող, բայց կրկնում եմ` դա յուրաքանչյուրի ընտրության հարցն է:»
Ադրբեջանական զորքերի` Ստեփանակերտ մտնելու լուրը իրականությանը չի համապատասխանում. Տեղեկատվական շտաբ
Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում:
Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում:
Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Իրադրության և կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար», — ասվում է հաղորդագրության մեջ:
Ձեր նմանները չունեն աջակցություն, այնպես որ խորհուրդ եմ տալիս շահի պատճառով չդասվել դավաճանների շարքում
ԵՊՀ ներկայիս ռեկտորը, ով անմնացորդ նվիրված է դավաճան իշխանությանը 2018 թվականին ուսանողներին դասերից հանելով տանում էր ցույցի ու ասում, որ դա ավելի կարևոր է, քան դասը, իսկ եթե ուսանողները հրաժարվեին ցույցի մասնակցելուց, ապա կստանային ցածր գնահատական: (Ի դեպ սույն արարածն այն ժամանակ Ամերիկյան համալսարանում էր):
Իշխանազավթման գործընթացին մասնակցած, դավաճանությունը սատարող այս հայատյացը նման հայտարարություն տարածելով ցույց տվեց, որ աշխատավարձն ու պարգևավճարն ավելի կարևոր են, քան հայրենիքը չկորցնելու համար պայքարելը:
2018-ին ուսանողներին խաբեությամբ ցույցերի տանողն այսօր վախենում է, որ ուսանողությունը լայն կազմով դուրս կգա փողոց ու ինքը կզրկվի աշխատավարձից ու պարգևավճարներից: Այսինքն, այն հանգամանքը, որ թշնամին կարող է մտնել իրենց տներն ու իրենց կոտորել` չի խանգարում մտածել իրենց աթոռների ու պարգևավճարների մասին:
Ձեր նմանները չունեն աջակցություն, այնպես որ խորհուրդ եմ տալիս շահի պատճառով չդասվել դավաճանների շարքում:
Կվաստակե՞նք Արցախից ներողություն խնդրելու իրավունք. Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հերթական հոդվածը.
Բայրամովը Լավրովից ներողություն է խնդրում Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու համար։ Նախորդ օրը նույնը արել էր Ալիևը՝ Պուտինից։ Մենք էլ խորապես ցավում ենք, որովհետև ռուս տղերքը զոհվել են մեր հողում, մեր երեխաներին պաշտպանելիս, ու մեր թշնամու գնդակից։
Իսկ ո՞վ պետք է ներողություն խնդրի մեր տղաների զոհվելու համար, մեր արցախցիների, երեխեքի համար։ Չէ՞ որ Ռուսաստանը, որպես պետություն, խոստացել էր նրանց, որ խաղաղություն է ապահովում ու թույլ չի տալու պատերազմ, ու մարդիկ հավատացել էին։ Նիկոլի´ն չէր խոստացել, այլ՝ Արցախի ժողովրդին։ Ու նրանց՝ ռուսներին, Նիկո´լն էր գցել, ու ծաղրում Ուկրաինա այցով, ոչ թե Արցախի ժողովուրդը։
Իսկ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական 60 հազարանոց բանակի դեմ մի քանի հազար արցախցի տղերքը կռվել են աննկարագրելի հերոսությամբ՝ պահելով հողն ու հայրենիքը։ Պահելով մեր բոլորի՝ անասունի վերածման ճանապարհին գտնվող հայի արժանապատվությունը։
Նիկոլն ու իր իշխանությունը չպե՞տք է ներողություն խնդրեն այդ տղերքից։ Այս ամենը սկսվել է Նիկոլի «Արցախն Ադրբեջանի մաս է» հայտարարությունից հետո, ու նրա շրջապատը շարունակել է (և շարունակելու է) նրան
«մեծարգո» ասել։
Տղերքից ներողություն չպե՞տք է խնդրի հայ հասարակությունը, որը 9 ամիս անտարբերությամբ նայում էր շրջափակված Արցախին։
Ներողություն չպե՞տք է խնդրեն 9 ամիս լռություն պահած ազդեցիկ հայերը, այդ թվում՝ Արցախի անունով բազմաթիվ միլիոններ աշխատածները։
Ներողություն չպե՞տք է խնդրի ԱԺ-ն, որը բացառիկ հանգստությամբ կառուցողական աշխատում էր ու Նիկոլին տալիս կենցաղային հարցեր, ընդհուպ մինչև՝ Արցախի անկումից մեկ շաբաթ առաջ։ Ու թող ոչ ոք չասի՝ չէինք պատկերացնում իրականությունը։ Անուններով կարելի է նշել գործիչների, ովքեր ասում էին ինչ է լինելու (Վ. Օսկանյան, Ա. Աշոտյան, Տ. Աբրահամյան, Կ. Վրթանեսյան, Ա. Զաքարյան, Վ. Հովհաննիսյան, Ս. Դանիելյան, Ա. Թևանյան. ներողություն եմ խնդրում բոլորից, ում անունը չեմ նշում, շատ են):
Ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլը հնչեցրեց «Արցախը Ադրբեջանի մաս է», և դրանից հետո Երևանը չպայթեց՝ ընդվզման մեկ ակցիա տեղի չունեցավ։ Եթե մեր քաղաքական միտքը մեկ տարի առաջ սկսեր գրագետ ու ազնիվ պայքարը, շատ հնարավոր է, որ այսօրը չլիներ։ Բայց «պայքարի ռեսուրս չկա»,- ասում էին միլիարդատերերը, «դեռ ժամանակը չէ»- ասում էին իբր խելոքները։ Իսկ տղերքի ու Արցախի երեխեքի մեռնելու ժամանակը եկել էր։ Ստացվում է, որ մեր երկրում միայն դրա ժամանակն է միշտ առկա։
Երբ Ռուբեն Վարդանյանը թողեց իր միլիարդներն ու բարեկեցիկ կյանքն ու գնաց Արցախ, ուրիշները հոդվածներ էին պատվիրում, թե շպիոն է՝ անգլիացու, ռուսի, չգիտեմ՝ էլ ում։ Ու դա անում էին սովորական խանդից։
Իսկ գիտե՞ք 9 ամիս շրջափակված Արցախի պայմաններում, երբ փորձ էր արվում կազմակերպել միջազգային հնչեղ ակցիաներ, քանի հայ հայտնի դեմքեր են հրաժարվել մասնակցել. «պայմանագիր ունեմ», «կարող է լավ չնայեն իշխանությունները», «մեզ զգուշացրել են», «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «մի քիչ էլ սպասենք» ձևակերպումներով։
Դուք բոլորդ սպասեցիք։ Իսկ տղերքը չսպասեցին։ Եթե մի օր հայ ժողովրդի արժանապատվության վերականգնում սկսվի, ապա դա սեպտեմբերի 19-ին Արցախում կանգնած տղերքի շնորհիվ է, և ոչ միայն արցախյան ծագման։
300 սպարտացիների լեգենդը բոլորը գիտեն, բայց մի քանի օր առաջ նույնը կատարվել է Արցախում. մի քանի հազար տղերք կանգնել են ոչ միայն իսրայելական, թուրքական, ռուսական լավագույն զենքով զինված 60 հազարանոց ադրբեջանական բանակի դեմ, այլև՝ «մեծարգոների խավի», անտարբեր հասարակության, Հ1-ից ֆաշիզմ տարածող քարոզչության, աններելի լռողների ու հայկական վերնախավերի մշտական-պատմական պրիմիտիվիզմի։
Բայց մի բան ուզում եմ ասել. շատերի համար սեպտեմբերի19-ից հետո կյանքը հաստատ փոխվել է, ու միայն նրանք իրավունք ունեն տղերքից ներողություն խնդրելու։
Մի բան էլ. քանի դեռ «մեծարգոների» կառավարությունը դպրոցական դասագրքերում չի վերախմբագրել պատմությունը, հիշեցնում եմ, որ Սարդարապատի ճակատամարտում առանցքային դեր են կատարել Արցախի ջոկատները և արցախյան հրամանատարները։ Ինչպես 1988-ից այդպես արեցին Հայաստանի տարբեր շրջաններից ու սփյուռքից հայեր՝ Արցախում։
Ու մի պատմական Գերագույն գլխավոր Մեծարգո կարողացավ հինգ տարում ներքին ֆաշիզմ սերմանել, հայաստանցի-արցախցի- սփյուռքահայ բաժանել, բզկտել ու բոլորին թշնամացնել իրար դեմ ու 2021 թվականին ստանալ 680 հազար ձայն, իսկ ընդհուպ մինչև այսօր՝ ունենալ թեև փոքր, բայց աջակցություն՝ «հանուն ինքնիշխանության»։ Արա, ձեր պատկերացրած «ինքնիշխանությունը» պարտադիր պետք է լինի հայրենիքի կորստով ու ուրիշ տղերքի կյանքերո՞վ։
Իսկ ունե՞նք արդյոք ինքնիշխանություն կամ գոնե արժանապատիվ հասարակություն վերականգնելու հույս։ Երևի ունենք, էս քանի օրը կերևա, եթե հասարակության տարբեր շերտեր սկսեն վերջապես հասկանալ, թե ինչ է կատարվել ու համարժեք արձագանքեն։ Դուրս գան փողոց՝ սկզբում ազատագրվեն իրենք, որպես անհատ ու հետո ազատագրենք Հայաստանը։ Եվ մարդկայնորեն շատ հետաքրքիր է, թե ով կլինի այն մարդը, ում սիրտը չի դիմանա ու կորոշի որ ինքը այլևս չի կարող լինել Մեծարգոյի իշխանության մեջ՝ ու կտա հրաժարական։
Անվճար տաք սնունդ կտրամադրվի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներին
Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 23-ից Ստեփանակերտի «Նոյ» և «Նադեժդա» սրահներում ժամը 10:00-20:00 անվճար տաք սնունդ կտրամադրվի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներին:
Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: