Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը հետաձգվեց. փաստաբան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների բանավոր քննության դատական նիստը հետաձգվեց ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից 27.09.2023թ. ժամը 16:00-ին:
Պատճառը՝ չէին ներկայացել քննիչը և դատախազը։

Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն է տրամադրում բերման ենթարկված քաղաքացիներին

Նոր ձևավորված Ազգային կոմտեն հայտարարել է, որ իրավական օգնություն կտրամադրի այս օրերին իրականացվող գործողությունների ժամանակ ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված քաղաքացիներին։

«Սիրելի հայրենակիցներ,

Ազգային կոմիտեն իրավական անվճար աջակցություն է տրամադրում այս օրերին իրականացվող գործողությունների հետևանքով ապօրինաբար ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված քաղաքացիներին։

Կարող եք կապնվել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477630632

Տեղակացնում ենք նաև, որ ՀՀ փաստաբանների պալատը նույնպես ստեղծել է փաստաբանական աջակցության խումբ, որի հետ կապ հաստատելու համար, կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 033 600 714»,- նշված է հայտարարությունում։

Վրեժը էսքան ժամանակ չի հասկացել, որ հայրենիքը քաղաքական կատեգորիա չէ ու հայրենիքի համար պարտավոր են պայքարել բոլորը

Իմացա, որ մեր ժամանակին մեր թաղում ապրող Վրեժը հոգեվարքի մեջ է։ Հանդիսանալով Ազնավուրի անվան քոլեջի տնօրեն, իր բացասական կարծիքն է հայտնել ցույցերին մասնակցող սաների վերաբերյալ։ Իբր չի ուզում դուրս գալ ուսումնական հաստատության ապաքաղաքական դիրքորոշումից։
Վրեժը էսքան ժամանակ չի հասկացել, որ հայրենիքը քաղաքական կատեգորիա չէ ու հայրենիքի համար պարտավոր են պայքարել բոլորը, անգամ իր մակարդակի տեր մարդիկ։
Հորդորում եմ Վրեժին իրեն պահել իր չափսերին համապատասպան։ Ախր մի օր էլի հանդիպելու ենք բակում ու դու նորից գլուխդ կախ անցնելու ես, բայց հարց է առաջանում, արդյոք կհասնես այնտեղ, ուր այդպես գլխիկոր գնալու ես։

Տաթև Վիրաբյանի ֆեյսբուքյան հրապարակումներն, ըստ Facebook-ի քաղաքականության, չեն համապատասխանում այն մեղադրանքներին, որը առաջադրվել է Քննչական կոմիտեի կողմից

Հանդիսանալով Meta♾️-ընկերության գործընկեր` ցանկանում եմ տեղեկացնել որ Տաթև Վիրաբյանի (Տաթև Արցախ) ֆեյսբուքյան հրապարակումներն, ըստ Facebook-ի քաղաքականության, չեն համապատասխանում այն մեղադրանքներին, որը առաջադրվել է Քննչական կոմիտեի կողմից (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։ Եթե օգտատիրոջ գրառումներում պարունակում են նման կետեր, ապա Facebook-ը արգելափակում է օգտատիրոջ հրապարակումները կամ, պարզապես, արգելափակում է տվյալ հաշիվը։ Facebook-ի քաղաքակականությանը մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով։
https://transparency.fb.com/…/poli…/community-standards/
Կարծում եմ` այս ինֆորմացիան կօգնի հետաքննությանը ճիշտ որոշում կայացնել։

Երեկվա ընթացքում հնարավոր է եղել անհայտ համարվող շուրջ 7-8 տասնյակ արցախցիների հետ կապի հաստատումն ու շրջափակումից դուրս բերումը. Աբրահամյան

Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիրներից է` զոհված մեր հերոսների մարմինը ռազմադաշտից դուրս բերելն է, ինչպես նաև` վիրավոր, անհետ կորած և գերեվարված (հավանական) զինծառայողների հետ կապի դուրս գալն ու անվտանգ վայր դուրս բերելը, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Երեկվա ընթացքում հնարավոր է եղել շուրջ 7-8 տասնյակ` մինչև այս պահը անհայտ համարվող արցախցիների հետ կապի հաստատումն ու շրջափակումից անվտանգ դուրս բերումը:

Վերջին գործողությունների հետևանքով եղել են շրջափակման մեջ գտնվող դիրքեր, որտեղից մեր զինծառայողներին բանակցությունների միջոցով դուրս են բերվել»։

ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հանգեցնում է Կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների խախտման լրջագույն վտանգի և չնայած սույն թվականի սեպտեմբերի 20-ին ձեռք բերված հրադադարի համաձայնության՝ սույն թվականի սեպտեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, բավարարելով ՀՀ կառավարության ներկայացրած պահանջը, Ադրբեջանի նկատմամբ կիրառել ե միջանկյալ միջոց:

Մասնավորապես,ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողության իրականացումից, որը կարող է հանգեցնել Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգման արգելք) հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը:

ՄԻԵԴ-ը նաև որոշում է կայացրել այս մասին հրատապ ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին: