Սերժ Սարգսյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների և հատկապես՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Tert.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից:
Նախագահ Սարգսյանի գրասենյակից մեզ փոխանցեցին.
«Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ Սամվել Շահրամանյանի՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում նշանակվելու, իսկ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, նաև երկրի նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Արցախի Հանրապետության համար կենսական նշանակության հարցերում Արցախի իշխանությունների քաղաքականությունն առավել հստակ և նպատակադրված կդառնա»:
Սերժ Սարգսյանն իր քաղաքական թիմի և աջակիցների հետ մասնակցելու է հանրահավաքին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Այդ մասին News.am-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը:
«Սերժ Սարգսյանն իր քաղաքական թիմի և աջակիցների հետ, այո, մասնակցելու է հանրահավաքին»,-ասել է նա:
Սերժ Սարգսյանը մեր պետականաշինության ակունքներում ա ու հայոց պատմության մեջ ոսկե տառերով մնալու ա իր անունը

Hayk A. Martirosyan կոչվող մոլախոտը,ով իր ապրածով մի վարունգ չարժի,որոշել ա քաղաքական վերլուծություն անի:
Իր կարճ խելքով ինքը էնքան կա,որ նախագահ Սերժ Սարգսյանի անունն ա տալի:
Արա այ հայկիկ ՜Սերժ Սարգսյանը ազատագրել ու պահել ա Արցախը,տասնյակ տարիներ,ծախղեկեցրել ու զարգացրել:
Արա այ հայկիկ Սերժ Սարգսյանը մեր պետականաշինության ակունքներում ա ու հայոց պատմության մեջ ոսկե տառերով մնալու ա իր անունը:
ԱՐԱ այ հայկիկ Սերժ Սարգսյանի ընկերները երկիր ազատագրող պահողներն են.Վազգենը Սարգսյանը,Խաչատուրովը,Մոնթեն…
իսկ քո շրջապատը տեռորիստ անհայրենիք« թելլ սելլ»թալանողների խմբակ ա:
Քեզ հավաքի հանգստացի նիկոլի վաստակ,փողի մեռած ,դու դեռ լիքը պատմելու բան կունենաս,երբ ձեր նիկոլը հեռացվի աթոռից
Մենք պայքարել ու շարունակում ենք պայքարել հանուն Արցախի ու Հայաստանի այլ ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծել

Այսօր բևեռական ինչ որ Հայկ Մարտիրոսյան իր ֆեսբուքյան էջում,ինչ որ վերլուծություն էր գրել,որտեղ անդրադարձել է նախագահ Սարգսյանին։
Ասեմ,այս բևեռականի,կամ ինչպես ժողովուրդն է նշում՝ բանկոմատ թալանողի վերլուծությունը ոչ մի աղերս չունի իրականության հետ։
Այս բևեռականը կամ կտրված է իրականությունից,կամ կատարում է դավաճանների հերթական պատվերը,որում ավելի համոզված եմ։
Ուղղակի սրան ու սրանց նմաններին պետք է մի բան հիշեցնել,որ ձեզ հրամայողների լեզվով ասած ձեր արածը, հարամ է։
Մեկ անգամ էլ հիշեցնեմ,որ ՝ նախագահ Սերժ Սարգսյանը բոլոր հնարավոր առիթներով հայտարարել է,որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իր բոլոր հայտարարություններում, ելույթներում, ուղերձներում անընդհատ շեշտել ու հայտարարել է սկզբունքային մոտեցումները Արցախի հարցում։
Մենք պայքարել ու շարունակում ենք պայքարել հանուն Արցախի ու Հայաստանի այլ ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծել:
Hayk A. Martirosyan
Արտակ Բեգլարյանն ազատվել է Արցախի պետնախարարի խորհրդականի պաշտոնից

Իմ դիմումի համաձայն՝ այսօր ես ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից:
Ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղյակ եք Արցախի Հանրապետության պետական նախարարի փոփոխության ու նախագահի առաջիկա հրաժարականի մասին: Տեղեկացնեմ, որ իմ դիմումի համաձայն՝ այսօր ես ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից:
Ես ինքս իմ դիրքորոշումներն ու առաջարկներն եմ ունեցել թե՛ այսօրվա և թե՛ նախընթաց ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ, որոնք ներկայացրել եմ Նախագահին ու պետնախարարին՝ ընդգծելով պետական համակարգի կայունության ու արդյունավետության անընդհատ անհրաժեշտությունը:
11-ամյա հանրային ծառայության ողջ ընթացքում իմ արժեքների, սկզբունքների, գիտելիքների ու կարողությունների առավելագույն չափով նվիրվել եմ Արցախի Հանրապետությանը և Հայ ժողովրդին ծառայելու իմ առաքելությանը: Իսկ պետնախարարի խորհրդականի կարգավիճակում վերջին ամիսներին փաստացի համակարգել եմ տեղեկատվական աշխատանքները, ինչպես նաև հնարավորինս աջակցել եմ արտաքին քաղաքական և միջազգային իրավական ջանքերի կյանքի կոչմանը:
Կարծում եմ՝ ինձ ճանաչողները լավ գիտեն, որ պետական համակարգում լինեմ, թե ոչ, միևնույն է՝ ես շարունակելու եմ իմ ծառայությունը Հայրենիքիս ու Ժողովրդիս՝ դրա անառարկելի առանցքը համարելով կայուն ու զարգացող պետությունը: Հատկապես շրջափակման ու ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հարուցած այս ծանրագույն պայմաններում առավել քան երբևէ բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախի Հանրապետության պետական համակարգի անսասան ու արդյունավետ գործառնությունն ապահովելուն: Ուստի, իմ պաշտոնաթողությունը համարելով քաղաքական անհրաժեշտություն՝ միաժամանակ ես երբևէ անձերով ու կարգավիճակով չեմ պայմանավորել իմ ազգային ու հանրային ծառայությունը: Հետևաբար, մշտապես պատրաստակամ եմ իմ սկզբունքների ու արժեքների շրջանակներում առավելագույնս աջակցելու ԱՀ իշխանություններին՝ թե՛ արտաքին և թե՛ ներքին բազմաբնույթ մարտահրավերների հաղթահարման գործում:
Անկախ իմ ոչ առաջնային կարգավիճակից՝ ներողություն եմ հայցում մեր բոլոր հայրենակիցներից, ում ակնկալիքները չեմ կարողացել բավարարել կամ թույլ եմ տվել տարբեր բացթողումներ: Շնորհակալություն նախագահ Հարությունյանին և պետնախարար Ներսիսյանին՝ պետությանը ծառայելու ինձ ընձեռնված հնարավորության համար, իսկ բոլոր գործընկերներիս՝ արդյունավետ համագործակցության համար:
Պատմական համբերություն և վճռականություն մեր ժողովրդին՝ պետականությունն ու Հայրենիքը պահպանելու և հաջորդ սերունդներին ժառանգելու ծանրագույն առաքելության մեջ»:
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել

Մոսկվայի օդանավակայաններում առավոտյան հետաձգված չվերթերի թիվը գերազանցել է 40-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում («Ռոսավիացիա»)։
«Ռոսավիացիա»-ում նշել են, որ օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով 45 օդանավ ուղարկվել է պահեստային օդանավակայաններ։
«Որպես պահեստային օդանավակայաններ օգտագործվել են Շերեմետևոյի, Սանկտ Պետերբուրգի, Սամարայի, Կազանի, Յարոսլավլի և Նիժնի Նովգորոդի օդանավակայանները։ Մոտ ժամանակներս այդ չվերթերի ուղևորներին կհասցնեն նշանակման օդանավակայաններ», – հայտնել են գործակալության մամուլի ծառայությունում։
«Ռոսավիացիա»-ում հավելել են, որ 2023 թվականի օգոստոսի 31-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ից Մոսկվայի օդանավակայանները և «Ժուկովսկի» օդանավակայանն աշխատում են սովորական ռեժիմով․ հանվել է թռիչքների սահմանափակման ռեժիմը, որը ներդրվել էր քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց

Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020թ. մայիսի 21-ին ստանձնել եմ Նախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր պարտությամբ: Իհարկե, կարելի է պարտության ողջ մեղավորությունը բարդել Արցախի չորսամսյա նախագահի վրա, և ես ամենևին չեմ հրաժարվում պատասխանատվությունից, բայց, հավատացեք, մեզանից յուրաքանչյուրն ուներ պատասխանատվության իր բաժինը՝ ամեն մեկն իր կարգավիճակի ու կարողությունների չափով: Բոլոր դեպքերում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, հիմա հրապարակայնորեն կրկին ներողություն եմ հայցում հայ ժողովրդից՝ մեղավորության իմ բաժնի համար, բայցև նորից հավաստիացնում եմ, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ես ձեռնարկել եմ բոլոր քայլերն իմ ուժերի ու փաստացի լիազորությունների սահմաններում, գուցեև ավելին:
Հավատացնում եմ, որ իրավիճակը ոչ պակաս բարդ էր նաև 44-օրյա պատերազմից հետո, և ստեղծված իրավիճակը պակաս պատասխանատվություն չէր պահանջում: Արցախը կանգնած էր կործանման եզրին, և կրկին ներքին կայունությունն ու ամրությունն ապահովելու ծայրահեղ անհրաժեշտություն կար: Թվում էր, թե հետպատերազմյան հոգեճնշող վիճակը և հոգեֆիզիոլոգիական ծանրաբեռնվածությունը պետք է հաղթած լինեին ինձ, բայց ես ուժ գտա պատասխանատվություն ստանձնելու նաև այդ ժամանակ: Այդ ողջ ընթացքում ես իմ ամբողջ ներուժն ուղղել եմ Արցախում ներքին կայունությունն ամրապնդելուն, այդ պայմաններում ենթադրվող հանցավորության աճը կանխելուն, արցախցիների հայրենադարձությունն ապահովելուն, երկրի սահմանադրական կարգն ու պետականության սյուները կանգուն պահելուն: Այո, որոշ հարցերում հաջողություններ չենք ունեցել, բայց, ընդհանուր առմամբ, ամենակարճ ժամկետում ոչ միայն ուղղել ենք երկրի կորացած մեջքը, այլև կյանքը կրկին վերադարձրել որոշակի կայուն հուն:
Գուցե հենց նաև դա էր պատճառը, որ ամեն գնով մեզ ոչնչացնելուն, ցեղասպանելուն պատրաստ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից սկսեց Արցախի շրջափակումը, իսկ 2023թ. հունիսի 15-ից՝ նաև լիակատար պաշարումը: Դա տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ, չնայած Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող ամենօրյա սադրանքներին ու բռնաճնշումներին, մեր ժողովուրդը շարունակում էր Արցախը շենացնելու իր սուրբ գործը:
Արդեն գրեթե ինն ամիս է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, իսկ Արցախի պատանդառված ժողովուրդը ենթարկվում է անթաքույց ցեղասպանության: Այս ընթացքում մենք մեր կարողությունների սահմաններում ձեռնարկել ենք բոլոր հնարավոր միջոցները ստեղծված իրավիճակը աշխարհին ներկայացնելու և միջազգային հանրության աջակցությունը ստանալու համար, երկու անգամ հարցը քննարկման առարկա էր դարձել նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երկուական անգամներ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել են Արցախն ապաշրջափակելու վերաբերյալ որոշումներ, բազմաթիվ հայտարարություններ ու կոչեր են հնչել հարյուրավոր միջազգային սուբյեկտների կողմից: Սակայն ադրբեջանական ագրեսիվ վարքագիծը որևէ կերպ չի կանխվել:
Այսօր աշխարհում ձևավորված աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, տարածաշրջանային իրադարձություններն ու կանխատեսվող զարգացումները, Արցախում և դրա շուրջ տեղի ունեցող երևույթները, արցախյան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտն ուղղակիորեն հուշում են, որ առկա է մոտեցումների ու քայլերի փոփոխության, ճկունություն դրսևորելու անհրաժեշտություն: Նշվածին հասնելու համար Արցախում անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած ինձնից:
Իմ կենսագրությունը և դրա հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը արհեստականորեն ձևավորում են մի շարք պայմաններ, որոնք էական խնդիրներ են հարուցում մեր հետագա քայլերի կառուցման և ճկուն քաղաքականության վարման տեսանկյունից: Բացի դրանից, պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ Նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին: Հետևաբար, պետք է փոփոխությունը սկսել հենց ինձնից: Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից:
Նախքան այդ, այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում Գուրգեն Ներսիսյանին և ուզում եմ հատուկ շեշտել, որ անգնահատելի է 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, դրան հաջորդող ժամանակահատվածում և շրջափակման ընթացքում նրա կատարած աշխատանքի նշանակությունը պետության համար: Նա պետական նախարարի պաշտոնը ստանձնել է Արցախի համար ծանրագույն ժամանակներում, տքնաջան ու թափանցիկ աշխատանք է կատարել այդ դժվարին պայմաններում Արցախի ժողովրդին պատուհասած ծանրությունը մեղմելու ուղղությամբ և պայքարելու, համառորեն ու խիզախորեն առաջ գնալու իր բնավորությամբ կարողացել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ: Համոզված եմ, որ նրա գիտելիքները և սկզբունքային, արդարացի, անզիջում ու հաստատակամ տեսակը շարունակելու են ծառայել Արցախին ու մեր ժողովրդին:
Սիրելի՛ հայրենակիցներ, ես շարունակելու եմ ընտանիքիս՝ Արցախում գտնվող անդամների հետ ապրել Արցախում, առավելապես ընդգրկվելու եմ Արցախի անվտանգության ապահովման գործում, շարունակելու եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը Արցախի ապագայի նկատմամբ և աջակցելու եմ երկրի գործող իշխանություններին: Իմ այս քայլն ուղղված է նաև Արցախում ներքին կայունությունն ու հասարակական ամուր կարգն ապահովելուն: Ի հեճուկս բոլոր դժվարությունների, մեր ներքին կայունությունն ու հանրային համերաշխությունը բոլոր հաջողությունների նախապայմանն է, որից ցանկացած շեղում կամ շեղման փորձ պետք է բացառվի:
Խաղաղություն, բարօրություն ու հավերժականություն Արցախ աշխարհին ու հայ ազգին
Ստեփանակերտում ինչ հնարավոր է անել ՀՀ-ի և Արցախի փրկության համար, իրենք անում են. հերթը Երևանինն է. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույզում հայտարարեց, որ արցախցիներն ամեն ինչ անում են ֆիզիկապես դիմանալու համար;
«Սովի, ճնշման, առևանգումների, կյանքի վտանգների, որոշ հակահայրենիք գործիչների հստակ պրոադրբեջանական գործունեության պայմաններում, միևնույն է, հերոսաբար դիմանում են: Ստեփանակերտում ինչ հնարավոր է անել ՀՀ-ի և Արցախի փրկության համար, իրենք անում են: Հերթը մերն է՝ Երևանինն է։ Իրականում հենց այստեղ պետք է որոշվի Հայաստանի և Արցախի ճակատագիրը: Շատ կարևորում եմ, որ մեր քաղաքացիները «ՀայաՔվե» նախաձեռնության հետ կապված մի կարևոր փաստի ուշադրություն դարձնեն:
Այս նախաձեռնությունը պարզապես պատիժ է ավելացնում այն բանի համար, ինչը գրված է մեր Սահմանադրության մեջ: Ինչի համար եմ ես սրան ուշադրություն դարձնում, քանի որ Փաշինյանն այդ իր փոփոխությունների մեջ՝ զինանշան, օրհներգ, արդեն իսկ դաշտ է նետում»,-հայտարարեց պատգամավորը:
Գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նոր հրամանատար

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա երեկ եղել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհին։
Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։
2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։
Ամեն ինչ անելու ենք, որ պետությունը տեր կանգնի իր 120 հազար քաղաքացիներին. «ՀայաՔվեն» ստորագրությունները հանձնում է ԿԸՀ

«ՀայաՔվեն» այս պահին ստորագրություններն է հանձնում ԿԸՀ:
Նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ այսօր կարևոր հանգրվանում են գտնվում. «Այսօր ավելի քան 58 հազար քաղաքացու ստորագրությունները պաշտոնապես հանձնում ենք ԿԸՀ-ին: Սա մի փոքր երկար գործընթաց է, մարդիկ նույիսկ մի փոքր տարակուսում են, թե ինչու ենք հիմա հանձնում։ Մենք նույնիսկ սահմանված ժամկետից շուտ էլ ենք հանձնում, սա օրենքով է:
Մենք հավաքած ստորագրությունները թվայնացրել ենք, վերամշակել ենք, պարզել ենք սխալների տոկոսը, որը, մեր կարծիքով, չի գերազանցում կես տոկոսը։ Վստահ ենք, որ ԿԸՀ-ն որևէ առիթ չի ունենալու մերժել: ԿԸՀ-ն մեկ ամիս ժամանակ կունենա այն վավերացնելու համար: Այն պահից, երբ ԿԸՀ-ից կստանանք քաղաքացիների ստորագրությունների վավերացումը, մենք այդ պահից օրենքի նախագծով կմտնենք ԱԺ: Դա է լինելու այս գործողության կուլմինացիան: Մենք վճռական ենք տրամադրված, որ ԱԺ-ում օրենքի նախագիծը ընդունվի:
Այսօր միջազգային հանրությունը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին Արցախը հանձնելու և այնտեղ ողբերգություն տեսնելու մեջ, մենք վճռական ենք տրամադրված այդ ողբերգությունը կասեցնելու հարցում»: