Այսօր առավել քան երբևէ Աշոտյանի ձայնը լսելի է բոլորի համար

Այսօր առավել քան երբևէ Աշոտյանի ձայնը լսելի է բոլորի համար

Ձեր մղձավանջային գաղափարները կյանքի կոչելուն Արմեն Աշոտյանը խանգարելու է թեկուզ անազատության մեջ

Արցախից ձերբազատվելու ձեր գաղափարները իրագործելուն և’ մենք, և’ Արմեն Աշոտյանը միշտ խանգարելու ենք:

Օդի ջերմաստիճանը նվազելու է

Հուլիսի 27-ի և 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-31-ի և օգոստոսի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 29-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-28-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 29-31-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում`հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Սրիկայություն է դաչաներում բամիա աճեցնելու սեփական իրավունքն ավելի ջանասիրաբար և եռանդուն պաշտպանել, քան Արցախի կյանքի իրավունքը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է ներկայացրել կալանավայրից, որը վերնագրել է՝ «Նիկոլը. տեղական «շուստրին», գլոբալ «լոխը» և պրծած մարդը»։

«Միանգամից ասեմ, որ վերնագրի մեջ տեղ գտած ժարգոնային բնորոշումները կապված չեն ոչ այն վայրի յուրահատկությունների հետ, որտեղ հիմա գտնվում եմ, ոչ էլ նպատակ ունեմ ավելի վիրավորել Փաշինյանին, այլ ընդամենն ասելիքիս բովանդակությունն առավել ցայտուն նկարազարդելու ստեղծագործական հնարք են:

Նիկոլի հերթական ասուլիսը ոչ միայն ավանդական կեղծիքների, վախերի, ստերի և բարոյազրկության, լրբության շարան էին, այլև առավել ցայտուն դարձրեցին այն վարքականոնային և քարոզչական տրիադան, որով Փաշինյանը ներկայանում է հայ հասարակությանը:

Այդ տեխնոլոգիական եռյակն իր մեջ ներառում է հետևյալ 3 ուղղությունները`

սվաղել ներքին խնդիրները, «дурачок» ձևանալ արտաքին հարցերում և հոգու խորքում լինել ավարտված, պրծած մարդ:

Փաստարկեմ յուրաքանչյուր բնորոշումս ասուլիսին հնչած մի քանի դրվագներով:

Տեղական «շուստրին»

1. Նիկոլն ասում է, որ մենք առավել քան վերջերս միասնական ենք, քանի որ, ըստ իրեն, ունենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Եթե անգամ մի պահ ընդունենք, որ Փաշինյանը հենց այդպիսին է, ապա հօգուտ միասնականության իր արգումենտը չի դիմանում որևէ քննադատության, քանզի իրական ժողովրդավարական երկրներում էլ մարդիկ կարող են ընտրել ղեկավար, բայց միասնական չլինել, այլ լինել պառակտված, բևեռացված, տրոհված: Արդյո՞ք ընտրված չէ Մակրոնը, և արդյո՞ք Ֆրանսիան միասնական է: Արդյո՞ք ընտրված չէ Նաթանյահուն, և արդյո՞ք Իսրայելը միասնական է: Արդյո՞ք ընտրված չէ Բայդենը, և ԱՄՆ հասարակությունը միասնակա՞ն է:

2. «Ես մշտապես եղել եմ 29.800 քկմ-ի վարչապետը»,- աչքերը կլորացնելով արտաբերում է Նիկոլը՝ անգամ ջանք չներդնելով 2019-ին «Արցախը Հայաստան է, և վերջ» ալկոհոլային էքստազի մեջ իր արտանետած բլթոցն ինչ-որ բանով ծածկելու համար:

3. Ասում է, թե ինքը կապ չունի Հայաստանում առկա քաղբանտարկյալների հետ՝ այդ սրիկայության ողջ պատասխանատվությունը բարդելով փաստացի գլխավոր դատախազի, ՔԿ ղեկավարի և իրավապահ համակարգի իր մյուս խամաճիկների վրա: Իսկ կարո՞ղ է՝ այլմոլորակայինները կապ ունեն իմ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելու հետ:

4. Դատական համակարգի հորինված բարեփոխումները գովերգելու համար նա կրկին հղում է անում Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներին վերաբերող ինչ-որ զեկույցի վրա, «բարեհաջող» մոռանալով նշել, որ այդ զեկույցը պատրաստվել է այդ երկրների միշարք ՀԿ-ների կողմից (դժվար չէ կռահել, թե ովքեր են ներկայացրել Հայաստանը), և անգամ այդ զեկույցով ԱլԳ 6 երկրների շարքում ընդհանուր առմամբ Հայաստանն իր «ժողովրդավարական» բարեփոխումներով զբաղեցնում է ընդամենը 4-րդ տեղը (!)` անցնելով առաջ միայն Ադրբեջանից և Բելառուսից: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Իհարկե, նրա շուստրիությունների շարքը կարելի էր շարունակել, բայց անցնեմ «լոխորյաններին», որոնց հիմքում դիտավորություններով կայացված մի շարք որոշումներ և քայլեր են, որ փաթեթավորվում են «խեղճ Նիկոլն ինչ անի» ձեթաթաթախ ու ճենճոտ ՀԺ-ի հերթական համարի մեջ:

Գլոբալ «լոխը»

1. «Ռազմագերիները՝ քարտեզների դիմաց» հիմար գործարքն արդարացնելու համար Նիկոլն «անկեղծանում» է, որ միջազգային հանրությունն է իրեն հորդորել փոխանցել Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզները՝ վստահության մթնոլորտ ստեղծելու համար։ Հարկ կա՞ հիշեցնելու, որ Ալիևն արտաթորած ունի այդ վստահության մթնոլորտի մեջ, և մեր տղաները շարունակում են այդ զույգի պատանդը մնալ ադրբեջանական բանտերում։

2. Աղդամով Ստեփանակերտ ճանապարհի օգտագործման մասին եվրոբյուրոկրատներին ժամանակին չարձագանքած Փաշինյանը դեբիլիկի հայացքով պնդում է, որ դա չի արել, քանի որ դրա քննարկման մանդատը չուներ։ Իսկ Բրյուսել եռակողմերին ո՞վ էր գնացել՝ Փավստոս Բուզա՞նդը, թե՞ Ամիրդովլաթ Ամասիացին։

3. Տարածաշրջանում ժողովրդավարության Կամասուտրայի գուրուն չի կարողանում հոդաբաշխ բացատրություն տալ, թե ինչո՞ւ «քաղաքակիրթ աշխարհը» պարբերաբար շոյում է նրա դեմոկրատական էռոգեն զոնաները, բայց այդպես էլ գործուն և հստակ քայլերով միջոցներ չի ձեռնարկում այդ դեմոքրըսիի սեքս-սիմվոլին բռնաբար Ալիևից պաշտպանելու համար։ Լրիվ «Не виноватая я, он сам пришел» վիճակն է։

4. Վա՜յ, ասում է Նիկոլը, գիտե՞ք, Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեջ միջազգային մեխանիզմներ են աշխատելու, ու դա շատ լավ է։ «Յա՜, իրո՞ք»,- նման հիմարություն լսելով կարձագանքեր դասականը։ Միջազգային դատարանի վճռից ավելի ուժեղ մեխանիզմներ են լինելո՞ւ, հա՞, որի վրա Ադրբեջանը հյութազատած ունի, աշխարհն էլ ոչ մի բնական ելուստ չի շարժում այդ որոշումը կյանքի կոչելու և արցախահայությանը փրկելու համար։

5. Խեղճ Նիկոլն ի՞նչ անի, որ Ալմաթիի հռչակագիրը դարձրել է հայ-ադրբեջանական բանակցությունների հիմնաքար, բանակցային նշաձողն այնքան է իջեցրել, որ գցել է ոտքին, Ալիևին էլ այնքան բանավոր խոստումներ է տվել, որ հիմա Իլհամը ստիպում է նրան բարաթի վրա գրել և տակը ստորագրել։

Այս թվարկումն էլ կիսատ թողնեմ և անցնեմ նրա սրիկայությունների հիշատակմանը, որոնք վկայում են իր՝ պրծած մարդ լինելու մասին։

Պրծած մարդը

1. Սրիկայություն է 2021թ. ընտրություններին խոստանալ մի բան, կառավարության ծրագրում ամրագրել մեկ այլ բան, իրականացնել լրիվ ուրիշ բան ու վենետիկյան կուրտիզանուհու անմեղ հայացքով հղում անել «ժողովրդից ստացած մանդատի» վրա։

2. Սրիկայություն է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի բռնազավթումը բացատրել «սահմանը դելիմիտացված չէ» ալիևյան թեզով։

3. Սրիկայություն է մեյդան բերել «տարածաշրջանայնացման» կոնցեպտը որպես արտաքին քաղաքական նոր հայեցակարգ՝ շատ լավ իմանալով, որ մի կողմից՝ գլոբալ հակամարտության պարագայում նման մոտեցումներն աշխատում են միայն այն դեպքում, երբ ռեգիոնի բոլոր երկրները միևնույն գեոպոլիտիկ ազդեցության գոտում են (օրինակ, Բենիլյուքս, Բալթիկ երկրներ, Պարսից ծոցի արաբական միապետություններ), իսկ մյուս կողմից՝ ռեգիոնալիզացիան աշխատում է, քիչ թե շատ, հենց կշռով և ներուժով հավասար խաղացողների պարագայում։ Այնինչ մեր տարածաշրջանում ակնհայտ է լինելու Թուրքիայի և Իրանի գերակշռությունը, իսկ հաշվի առնելով Անկարայի հանդեպ Նիկոլի խոնավ հակումները, ակնհայտ է, որ ռեգիոնալիզացիայի անվան տակ Փաշինյանը ցանկանում է Հարավային Կովկասում վերջնականապես դուրս մղել Ռուսաստանին և այն փոխարինել Թուրքիայով։

4. Սրիկայություն է դաչաներում բամիա աճեցնելու սեփական իրավունքն ավելի ջանասիրաբար և եռանդուն պաշտպանել, քանի Արցախի կյանքի իրավունքը։

5. Սրիկայություն է քանդել Արցախը, հետո երեսով տալ, թե 150 մլրդ աննախադեպ փող ենք տվել, թող յոլա գնան։ Օսվենցիմում կամ Բուխենվալդում բազմաթիվ հրեաներ էլ ոսկե ատամներ ունեին, բայց ատամներով ծամելու բան չունեին…

6. Սրիկայություն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, հետո լպտալ, թե Ստեփանակերտը թող ինքը որոշի, թե ինչ է ուզում։ Դրա փոխարեն՝ գոնե կարող էր ասել, որ Հայաստանը կճանաչի և կընդունի Արցախի որոշումը։

7. Սրիկայություն է ամբողջ կյանքը գործ տալով զբաղվել, երկրում խրախուսել դոնոսչիկությունը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի, ԵԽԽՎ-ի, Եվրոպառլամենտի ամբիոններից վայրահաչել «նախկին թալանչիների» հասցեին իր գրպանային ԱԳ նախարարի շուրթերով BBC-ի եթերում վնգստալ Բաղրամյան տարվող «փողով ճամպրուկների» մասին, իսկ հետո դրա մեջ մեղադրել Արցախի և Հայաստանի պաշտպանության համար առ այսօր իրեն հասանելի բոլոր միջոցներն օգտագործող Սերժ Սարգսյանին։

Ասում են՝ ասա՝ ո՞վ է ընկերդ, ասեմ՝ ով ես դու։ Գլոբալ քաղաքականության մեջ էլ ասում են՝ ասա՝ ո՞վ է ղեկավարդ, ասեմ՝ ով ես դու՝ որպես ժողովուրդ։ Մտքովս անգամ չեմ կարող անցկացնել, որ մենք՝ որպես ազգ, այլևս պրծած «լոխեր և շուստրիներ» ենք։

Հենց այդ մասին է իմ POSTNIKOL հոդվածաշարը, որի հերթական մասը կներկայացնեմ ձեր ուշադրությանը շաբաթվա սկզբին»,- նշված է հոդվածում։

«Չենք կարող թույլ տալ, որ մարդասիրական ճգնաժամը ծավալվի». Լիտվայի ԱԳՆ-ն կոչ է անում թույլ տալ Արցախի բնակչությանը տրամադրել կարևոր մարդասիրական օգնություն

Լիտվայի ԱԳՆ-ն կոչ է անում բոլոր պատասխանատու կողմերին՝ թույլ տալ Ղարաբաղի բնակչությանը տրամադրել կարևոր մարդասիրական օգնություն։

Կոչ է արվում նաև ապահովել անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի հրամանի։ 

«Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդասիրական ճգնաժամը ծավալվի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախում Ալիևի էթնիկ զտումների արշավը ծավալվում է մեր աչքի առաջ․ Փալոն

Արցախում Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավը ծավալվում է մեր աչքի առաջ, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։

«Պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը պետք է ցույց տան, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ սահմանեն։ Միջանցքը վերաբացելու անկարողությունն այժմ անհասկանալի հումանիտար ճգնաժամ կառաջացնի»,- գրել է նա։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը UNICEF-ի գործադիր տնօրենին ներկայացրել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի ազդեցությունը երեխաների վրա

Հուլիսի 26-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելի հետ։ Դեսպան Մարգարյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի ազդեցությունը երեխաների վրա։

Ընդգծվել է, որ շարունակվող շրջափակումը հատկապես ծանր հումանիտար հետևանքներ է առաջացրել երեխաների համար՝ խափանելով դպրոցների ու նախակրթարանների գործունեությունը, առողջապահական ծառայությունների մատուցումը և առաջացնելով սննդի, դեղորայքի ու այլ կենսական ապրանքների խիստ կարիք։ Նշվել է, որ, Լեռնային Ղարաբաղը շրջափակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է ավելի քան 30 000 երեխաների հիմնարար իրավունքները և նպատակ է հետապնդում նրանց ու նրանց ընտանիքների կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնարին դարձնել։

Կարևորելով հակամարտային իրավիճակներում երեխաների պաշտպանության հարցում UNICEF-ի գործառույթները՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ահագնացող հումանիտար ճգնաժամը պահանջում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի անմիջական ներգրավվածությունը երեխաների առաջնային կարիքները հոգալու և նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով։

120.000 ՀԱՅ այս պահին գոյաբանական պայքարի մեջ է, իսկ դու ձեր իջևանի տան թափոններից ե՞ս խոսում կառավարության նիստում

Կապիտուլյանտի ցինիզմը անցել է հնարավոր բոլոր սահմանները:Սա նստած, բերանը մինչև ականջները բացած կառավարության նիստ ա վարում, հումորներա անում, բիզնեսիցա խոսում: Գերագույն գլխավոր թափոնին երևի չեն զեկուցել, որ երկրում տարբեր մասնագիտությունների և կարգավիճակների տեր մարդիկ ամենինչ դրել են մի կողմ և ամեն կերպ փորձում են օգնել մեր հայրենակիցներին հասանելի բոլոր մեթոդներով:
Տո այ անբանության բարձրագույն դրսևորում, 120.000 ՀԱՅ այս պահին գոյաբանական պայքարի մեջ է, իսկ դու ձեր իջևանի տան թափոններից ե՞ս խոսում կառավարության նիստում։ Իմացի, որ քեզնից ու էդ պիղծ կուտոկիցդ ավելի մեծ և անպետք թափոն չկա, նման ուտիլից շուտով ազատվելու ենք։
Ձեր տաքուկ աշտասենյակներին և շքեղ դահլիճներին փոխարինելու են գալու բանտախցերը, որոնք շատ երկար ժամանակով (եթե ոչ ընդմիշտ) դառնալու են ձեր տունը:
Էդ ալկոհոլով և դեղերով համեմված կեղծ ինքնավստահությունդ քեզ չի օգնելու, նույնիսկ անզեն աչքով ա երևում պառանոյիկ վիճակդ և տրամադրությանդ անառողջ, րոպեական փոփոխությունները:

Եթե նույնիսկ Կոռնիձոր հասած հումանիտար բեռը մուտք գործի Արցախ, ընդամենը 2 օրվա խնդիր է լուծելու. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե նույնիսկ Կոռնիձոր հասած հումանիտար բեռը մուտք գործի Արցախ, ապա դա ընդամենը 2 օրվա խնդիր է լուծելու: Ջանքերը պետք է կենտրոնացնել Հայաստանն Արցախին կապող միջանցքի անխափան գործելու ուղղությամբ, իսկ մեկանգամյա անցումները որևէ լուրջ խնդիր չեն լուծում:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջ բերած` Աղդամ-Ստեփանակերտ երթուղուն, ապա դա Արցախն ադրբեջանացման տանելու կարճ եղանակներից է: Հեքիաթների շարքից է այն մոտեցումը, թե երկու երթուղին էլ` Աղդամ-Ստեփանակերտ ու Գորիս-Ստեփանակերտ, կարող են զուգահեռ գործել:

Ադրբեջանը հայաստանյան իշխանությունների հետ համատեղ քանդում է այն ամենը, ինչը Հայաստանը կապում է Արցախի հետ: Ակնհայտորեն Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները հիմնական հարցերում և նպատակներում ներդաշնակ են գործում` Արցախի դեմ ատելության գեներացումից մինչև Արցախն ադրբեջանական հռչակելը»:

Թույլատրելիից բարձր գնով վաճառող տնտեսվարողից ապրանքը հարկադրաբար վերցվելու է և պետության կողմից սահմանված գնով իրացվելու է բնակչությանը. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ` այսօրվանից շուկայում ապրանքի վաճառքի թույլատրելի գնից բարձր գնով վաճառք իրականացնող տնտեսվարողից վաճառվող ապրանքը հարկադրաբար վերցվելու և պետության կողմից սահմանված գնով իրացվելու է բնակչությանը, այս մասին հայտնում է պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Թեև Արցախի շրջափակման մերօրյա պայմաններում շուկայում իրացման ենթակա ապրանքները գրեթե սպառված են, այդուհանդերձ, եղածն էլ մեր շարքերում գտնվող նյութապաշտների կողմից բացահայտ կամ գաղտնի եղանակով բնակչությանն իրացվում է սահմանված գներից անհամեմատ բարձր արժեքով:

Հույս ունենալով, որ իրավիճակը կարող է ինքնակարգավորվել, ստեղծված պայմաններում պետությունը որոշակիորեն զերծ է մնացել կարգավորման վարչական մեթոդներ ու հարկադրանքի միջոցներ կիրառելուց, սակայն ընթացքը ցույց տվեց, որ առանց կոշտ քայլերի` կարգավորման հասնել հնարավոր չէ:

ԱՀ կառավարության կողմից հուլիսի 26-ին ընդունված որոշմամբ շուկայում ապրանքների վաճառքի սահմանված թույլատրելի առավելագույն գնի խախտում թույլ տված անձինք ոչ միայն ենթարկվելու են վարչական պատասխանատվության, այլև նրանց կողմից հետագա խախտումը բացառելու համար վաճառքի ենթակա ապրանքը սահմանված արժեքով փոխհատուցելու եղանակով հարկադրաբար վերցվելու է ու պետական կազմակերպության միջոցով մատչելի գնով իրացվելու է բնակչությանը:

Որևէ կերպ չեն օգնելու նաև գյուղացուց ապրանքը թանկ գնելու մասին պատճառաբանությունները, թանկ են վաճառում, մի գնեք:

Այսօրվանից սկսվելու է այդ գործընթացը, որի ընթացքը վերահսկելու եմ անձամբ ես:

Արցախում իրավիճակը կարգավորվելուց հետո շրջափակման ընթացքում տեղի ունեցած բոլոր երևույթները և դրանց հեղինակները մեկ առ մեկ ենթարկվելու են բարոյական ու իրավական դատապարտման, ոչ ոք թող չկասկածի դրանում, թող ոչ մեկին չթվա, թե ինքը աննկատ է մնացել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ներսիսիյանը։

Հայաստանի շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Արցախ մուտք գործելուն

Հայաստանի շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն, թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը․

«Ադրբեջանը չի կարողանում իրականացնել Միջազգային դատարանի` իրավաբանորեն պարտավորեցնող հրամանը՝ ապահովելու անարգել մուտքը։ Բացի այդ, Բաքվից հնչեցին անմարդկային և ցինիկ հայտարարություններ, թե «խաղն ավարտված է»»։