Ցինիզմը շարունակվում է. դավաճանությունը պոզով-պոչով չի լինում, այլ լինում է կոնկրետ մարդու և կոնկրետ մտածողության տեսքով. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրել է.

«Մի քանի անգամ, տարբեր հարցադրումներում կրկնելով, որ Հայաստանը «կոնֆրոնտացիոն ռեժիմ»-ով չի կարող զարգանալ, Նիկոլը կրկին մանիպուլացնում ու մարդկանց ուղղեղները լվանալու իր գործն է անում:

Նախ Հայաստանը երբեք կոնֆրոնտացիոն քաղաքականություն որևէ պետության կամ միջազգային կառույցի հետ չի ունեցել: ԵՐԲԵ՛Ք: Սա պետք է Նիկոլն իր ականջին օղ անի ու չստեղծի տպավորություն, որ ինքը եկավ ու իբրև թե մտածել սկսեց խաղաղության մասին: Դա ամենամեծ կեղծիքն է: Մինչև 2018թ-ը, ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում արցախյան կարգավորման ողջ գործընթացը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը ամենամեծ փաստերն են, որոնք վկայում են, որ Հայաստանի կողմից երբեք կոնֆրոնտացիոն քաղաքականություն չի վարվել՝ այլ հակառակը:

Երկրորդ. Հայաստանը կոնֆրոնտացիոն ռեժիմում հայտնվել է Նիկոլի իշխանության գալուց հետո՝ իր իսկ վարած տգետ և անպատասխանատու քաղաքականության արդյունքում:

Երրորդ. Ադրբեջանը (այդ թվում նաև Թուրքիայի քաջալերմամբ) հայ ժողովրդի նկատմամբ, միշտ (այդ թվում նաև ԽՍՀՄ «եղբայրության» տարիներին) վարել է անհանդուրժողոկանության, էթնիկ զտումների, նպատակային հայրենազրկման, տարածքների դանդաղ յուրացման, ինչպես նաև ռազմական ագրեսիայի քաղաքականություն: 1918թ. առ այսօր այդ քաղաքականությունը չի փոխվել, եթե չասենք, որ արհեստականորեն ձևավորված Ադրբեջան պետությունը հանց այդ նպատակով էլ ստեղծվել է:

Չորրորդ. Աշխարհի շատ երկրներ զարգացել և զարգանում են հենց կոնֆրոնտացիայի ռեժիմի վրա: Ոչ մի պետություն, առանց իր ներքին և արտաքին անվտանգությունն ապահովելու, խաղաղության մասին զուտ դատարկ խոսելով, երբեք որևէ հաջողության չեն հասել:

Հինգերորդ. Նիկոլը երևի մոռացել է, որ շուրջ 9.500 ք.կմ տարածք և 5000-ից ավելի զինծառայողների կյանքեր կործանելուց հետո, թուլացած և բարոյալքված Հայաստանի հեղինակն ու պատասխանատուն հենց ինքն է: Մոռացել է նաև, որ հենց այս պահին Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանից շուրջ 120 ք.կմ սուվերեն տարածք:

Եվ վերջապես ասուլիսի ցինիզմ N 1-ը. կապիտուլյանտը, որը տողատակերում անընդհատ խոստովանում է, որ աշխարհում ոչ մի պետություն իրեն բանի տեղ չի դնում և թքած ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքի վրա՝ հայտարարում է, որ «ինքն իրեն մեղավոր է զգում, բայց չգիտի թե ինչում»: Սա ծաղր է սովամահության մատնված Արցախի նկատմամբ, սա ծաղր է 5000-ից ավելի զոհված տղաների հիշատակի նկատմամբ, սա ծաղր է հայրենիքի կորստով ցավացող հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, սա ծաղր է ցեղասպանության ռիսկի առջև կանգնած հայ ժողովրդի անվտանգության նկատմամբ:

Ցինիզմ N 2-ը: Ասում է, որ իրեն և Ալիևին չի կարելի արգելել Արցախն Ադրբեջանին հանձնել և նրա տարածքում ճանաչել: Սա ծաղր է արցախյան պայքարի ողջ ընթացքում զոհված, վիրավորված, այդ պայքարում ամեն կերպ իրենց լուման ներդրած մի ամբողջ աշխարհասփյուռ հայ ժողովրդի նկատմամբ:

Ցինիզմ N 3-ը: Ինքն իրեն համարում է 29800 ք.կմ տարածքի վարչապետ, որի ամբողջ նպատակն ու գործունությունը եղել է և մնում է Հայաստանում ադրբեջանական քաղաքականության տեղայնացումը:

Ցինիզմ N 4-ը: Ինքն իրեն վարչապետ համարող մարդը, շատ հանգիստ խոսում է պետությունը կորցնելու հավանականության մասին: Ցույց տվեք մեկ երկրի ղեկավար, որն ասուլիս հրավիրի և խոսի իր երկրի պետականության կորստի մասին:

Ցինիզմ N 5-ը: Լրագրողը շատ կոնկրետ հարցնում է, որ պատերազմ սկսի ի՞նչ ենք անելու, «գերագույն հրամանատար կոչվող անձը» ասում է, որ ինքը չի ցանկանում քննարկել այդ հարցը: Դրանից հետո օրինակ է բերում ԽՍՀՄ-Գերմանիա խաղաղության պայմանագիրը (որից երկու տարի հետո պատերազմ սկսվեց) և շարունակում է գլուխ արդուկել և 8-րդ դասարանի աշակերտին բնորոշ «խոհափիլիսոփայական» անմիտ բառեր արտասանելով:

Ցինիզմը շարունակվում է…

Եզրակացություն. դավաճանությունը պոզով պոչով չի լինում, այլ լինում է կոնկրետ մարդու, կոնկրետ պաշտոնյայի, կոնկրետ գործողությունների և կոնկրետ մտածողության տեսքով»:

Ժամը 10:00-ից դադարեցվել է Երևանի Խորենացի փողոցի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 25-ին ժամը 10:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 47 բազմաբնակարան շենքի 3-րդ, 4-րդ մուտքերի, Խորենացի փողոցի թիվ 47/1, և 43 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Մարդատար ГАЗель-ներ են բախվել Սևան-Մարտունի ճանապարհին. 10-ից ավելի վիրավոր կա

Այսօր՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, «Նոյ Լենդ» հանգստյան գոտու հարևանությամբ բախվել են 2 մադատար ГАЗель և Lexus GX մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը «Սևան» բժշական կենտրոն, մի մասը՝ «Գավառ» բժշկական կենտրոն։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Քարաթափում՝ Սոլակ գյուղի վերջնամասում․ ճանապարհը մասամբ փակվել էր

Հուլիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը մասամբ փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Սոլակ գյուղի վերջնամասում մոտակա սարալանջից քարը (մոտ 1 խմ) գլորվել է ճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ քարը հեռացրել են ճանապարհից:

Դադարեցվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը

Այսօր ստացանք ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի կողմից կայացված որոշումը, համաձայն որի՝ դադարեցվել է Տիգրան Սուրիկի Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից բռնություն գործադրելը) իրականացվող քրեական հետապնդումը այն հիմքով, որ Տիգրանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Խաչատրյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Մեղադրանքը վերաբերում էր 2022թ. մայիսի 30-ին ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած դեպքերին։
Այսպիսով, արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը, այդ թվում 2 ամսով կալանավորումը ուներ միմիայն և բացառապես քաղաքական ենթատեքստ։

Առավել քան վստահ եմ, որ այս հետապնդման նախաձեռնողները, նախագծողները, կատարողները և շահառուները վաղ, թե ուշ դատվելու են», — գրել է փաստաբանը։

Հուլիսի 1-ից ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով

Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են բացառապես անկանխիկ եղանակով։

Բացառություն կկազմեն 75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն (ֆունկցիոնալության խորը և ծանր աստիճանի սահմանափակում) ունեցող անձինք, ովքեր, իրենց ցանկությամբ, նպաստը կարող են շարունակել ստանալ կանխիկ եղանակով՝ Հայփոստի միջոցով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․«Եթե նպաստը ստանում էիք Հայփոստի որևէ սպասարկման կենտրոնից և մինչև հունիսի 30-ը չեք ընտրել որևէ բանկ, ապա համակարգն ինքնաշխատ եղանակով (պատահականության սկզբունքով) Ձեր փոխարեն արդեն իսկ կատարել է բանկի ընտրություն։ Այս դեպքում կարող եք զանգահարել Զանգերի կենտրոն 114 հեռախոսահամարով կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության Ձեր բնակավայրի սպասարկման տարածքային կենտրոն և տեղեկանալ, թե որ բանկն է Ձեզ սպասարկում։

Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ցանկացած պահի կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ նպաստը վճարող բանկը փոխելու համար։

Եթե ցանկանում եք օգտվել անկանխիկ գործարքների դեպքում 10% հետվճարի ծրագրից, ապա կարող եք ընտրել հետևյալ բանկերից որևէ մեկը՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ և Ակբա բանկ»։

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը նպատակ ունի կանխարգելել բնակչության զանգվածային զոհվելը. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը նպատակ ունի կանխարգելել ԼՂ-ում բնակչության զանգվածային զոհվելը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե Ռուսաստանը որոշի դուրս գալ ԼՂ-ից, դա առնվազն նշանակում է, որ ԼՂ-ում նման վտանգ այլևս չկա, որովհետև, եթե Լեռնային Ղարաբաղում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր դուրս գալու մասին որոշում կայացնել»,- ասաց նա:

Իսկ եթե չկա վտանգ, դա, ըստ վարչապետի, նշանակում է, որ, օրինակ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն արդյունավետ է եղել ու կողմերն արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայության անհրաժեշտություն այլևս չկա։

Արմեն Աշոտյանի ծննդյան օրը՝ նրա լուսանկարով մեծադիր պաստառ Մյասնիկյան պողոտայում

Արմեն Աշոտյանի ծննդյան օրը վերջինիս լուսանկարով մեծադիր պաստառը աջակիցների կողմից տեղադրվել է Մյասնիկյան պողոտայի սկզբնամասում գտնվող կամրջին:

Հ.Գ. Օգտվելով առիթից AntiFake-ի խմբագրակազմի անունից շնորհավորում ենք քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին ծննդյան օրվա կապակցությամբ և շուտափույթ ազատություն մաղթում:

Առավել քան համոզված եմ, որ երբ դատավորը կարդում էր Աշոտյանի կալանավորման մասին որոշումը, ողջ մարմնով դողում էր

Առավել քան համոզված եմ, որ երբ նիկոլն իր խմբակցությամբ որոշում էր Աշոտյանին չեզոքացնել, ավելի վախ կար իր մեջ, քան երբ Աշոտյանը իմացավ դրա մասին։ Առավել քան համոզված եմ, որ երբ դատավորը կարդում էր Աշոտյանի կալանավորման մասին որոշումը, ողջ մարմնով դողում էր։ Իսկ Աշոտյանը իրեն վայել վստահ կեցվածքով, ժպիտ դեմքին ծիծաղում էր թե դատավորի, թե դատավորի տերերի վրա։
Սա էլ կանցնի ու ինչպես տարիներ առաջ նորից կապրենք ապահով ու արժանապատիվ Հայաստանում։
Ծնունդդ շնորհավոր պարոն Աշոտյան

Ստեփանակերտցի 14-ամյա Դավիթն է․ որպես կամավոր ընկերների հետ ոտքով հաց է հասցնում խանութներին

CivilNet-ը հրապարակել է 14-ամյա Դավիթի լուսանկարը՝ կից գրելով․
«Ստեփանակերտցի 14-ամյա Դավիթն է․ արդեն չորս օր է, ինչ որպես կամավոր ընկերների հետ ոտքով հաց է հասցնում խանութներին։

Վառելիքի բացակայության պատճառով փռերը չեն կարողանում հաց առաքել խանութներ, ինչի պատճառով հացի հերթեր են առաջանում։ Արցախցի երիտասարդ կամավորները ամեն օր առավոտյան ժամը 9-ից հաց են հասցնում որոշ խանութներ՝ ոտքով հասնելով անգամ Ստեփանակերտի ծայրամասեր»։