Արմեն Աշոտյանը բանտարկված է հայ լինելու համար, բանտարկված է ճիշտը խոսալու համար, բանտարկված է Արցախը հայկական համարելու համար
Խոսքս ուղղում եմ Արմեն Աշոտյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը քննող դատավոր Արթուր Նահապետյանին և նիկոլի մնացյալ գործիքներին.
Բազմիցս ասել եմ և ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ մենք չենք մոռանալու և դուք էլ չմոռանաք, որ դուք դարձել եք նիկոլ փաշինյանի կողմից օգտագործվող գործիք, որի միջոցով բանտարկում կամ սպանում են մարդկանց, ովքեր ազգային մոտեցումներ ունեն, ովքեր պայքարում են հանուն իրենց 2 հայկական հանրապետությունների, հանուն մեր ժողովրդի վաղվա օրվա, հանուն բոլոր ուղղություններով հայկական օրակարգի վերականգման և հաստատման:
Արմեն Աշոտյանը բանտարկված է հայ լինելու համար, բանտարկված է ճիշտը խոսալու համար, բանտարկված է Արցախը հայկական համարելու համար:
Արմեն Աշոտյանը, Գրիգորի Խաչատուրովը և մնացած քաղբանտարկյալները պատմության մեջ մնալու են` որպես հայրենատեր հայեր, ովքեր պայքարել են հանուն իրենց հայրենիքի, իսկ դուք որպես թրքահպատակներ, որպես այլահպատակներ, որպես հայրենավաճառներ, որպես դավաճաններ, որպես դավաճանների կողմից օգտագործված և դեն նետված գործիքներ:
Դուք` բոլորդ հայտնվելու եք քաղաքական աղբանոցում և ձեր սերունդներն էլ ժառանգելու են դավաճանի կնիքը:
Արմեն Աշոտյանն Արցախը ազատագրած Սերժ Սարգսյանի թիմակիցն է: Արմեն Աշոտյանի և մեր բոլորի համար պատիվ է բանտարկված լինել և կյանք տալ հանուն հայրենիքի: Մենք մեր նախագահի գլխավորությամբ երբեք չենք լքելու խրամատը, որը պահում է հայոց պետականությունը:
Մեզ համար այսօր և միշտ արդիական է Վազգեն Սարգսյանի հետևյալ խոսքերը. «Իրականում ամեն բան նույնն է․ թուրքը նույն թուրքն է, մենք էլ նույն մենք ենք»:
Այդպես եղել է, կա, և միշտ լինելու է:
Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ դատարանը մերժել է իր վերաքննիչ բողոքը:
«Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի` վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ», — Facebook-ում գրել է Աթանեսյանը:
Գողություն կատարած 22-ամյա աղջիկը ձերբակալվել է
Հուլիսի 14-ին, ժամը 23.39-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ իր տնից գողացել են փող և ոսկյա զարդեր: Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Վարդենիսցի 22-ամյա աղջիկը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ոսկեգույն շղթա և էլեկտրական կրիչ:
Նա խոստովանել է արարքը և հայտնել, որ գողացած ոսկյա խաչը տվել է մորը: Բացատրական աշխատանքի շնորհիվ 42-ամյա կինը ներկայացրել է ոսկյա խաչը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Գեղարքունիքում Opel Zafira-ն շրջվել է. տղան տեղում մահացել է, հայրը հիվանդանոցում է
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Գագարինի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Սևանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 17-ի և 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևելյան՝ 2-3 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, հուլիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում`
Հուլիսի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 22-ի երեկոյան երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Պատուհանից ընկած երեխայի վիճակը գնահատվում է ծանր․ փոքրիկի մոտ առկա են տարբեր վնասվածքներ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 4-րդ հարկի պատուհանից ընկած 3 տարկան երեխա։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։
«Փոքրիկի մոտ առկա են տարբեր վնասվածքներ, մասնավորապես, կրծքավանդակի, որովայնի, ոտքի և այլն։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետներն անում են ամեն հնարավորը՝ երեխայի կյանքը փրկելու համար», — նշված է հայտարարության մեջ։
Պետք ա՝ կգնամ Լաչինի միջանցքի դեմն էլ կկանգնեմ. Գայա Արզումանյան
Պետք է տան դուռը բացվի, որ ես գնամ իմ հայրենիք, իմ ծնողին գրկեմ, պաչեմ, դա ակնկալիք չէ, լրագրողների հետ զրույցում, ասաց երգչուհի Գայա Արզումանյանը, ով մասնակցում էր ՌԴ դեսպանատան մոտ իրականացվող բողոքի ակցիային։
«Այսօր միլիոնավոր մարդիկ պետք է այստեղ կանգնած լինեին իրենց հողի համար։ Ես ուզում եմ կոտրել դուռն ու մտնել մեր հայրենիք։ Այն ամենը, ինչ կազմակերպվում է, դուք լավ գիտեք, որ ամեն տեղ կանգնած եմ։ Իմ Արցախի համար կանգնած եմ, կյանքում իշխանության համար ոչ մի տեղ չեմ կանգնի։ Պետք է՝ կգնամ հենց Լաչինի միջանցքի դեմն էլ կկանգնեմ։ Եթե ես կարողանայի մենակով դա բացել, հավատացեք, արդեն շուտվանից բաց կլիներ», — նշեց երգչուհին։
Արայիկ Հարությունյանը պարտավոր է լինել ցույցերը գլխավորողների շարքերում․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել․
«Երեկ խորը մտահոգությամբ հետևում էի Ստեփանակերտում իշխանությունների նախաձեռնած բողոքի, օգնության կանչի հավաքին և հանկարծ մտաբերեցի ԱԱԾ պահեստազորի սպաների միության 04.05.22թ. հրապարակումը՝ Երևանում ընթացող հանրահավաքների նկատմամբ Արցախի իշխանությունների կրավորական պահվածքի մասին (նյութը ստորև):
Իսկապես ցավ եմ ապրում, ափսոսանք, որ այս վիճակում ենք՝
խեղճացած, անհույս, հաղթողի գթասրտությանն ապավինած:
Չեմ ուզում անդրադառնալ նրան, որ այդ հավաքում ելույթ ունեցածները ոչ մի քննադատական խոսք չհնչեցրեցին Արցախի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության մասին՝ դա իրենց գործն է, բայց մի բան պարզ է՝ փաստորեն Հայաստանի իշխանություններն Արցախի ապագայի տեսլականի հարցում այսօր շատ ավելի պարզ են ու ազնիվ, քան Արցախի ղեկավարությունն իր անհասկանալի վարքագծով:
Համոզմունքս մեկն է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում կլինեն կոնսոլիդացիա, ղեկավար կազմի, նրանց մոտեցումների արմատական փոփոխություններ՝ կբացվեն իրավիճակից դուրս գալու հնարավորություններ, դռներ, չի լինի ասվածը՝ կշարունակենք այսպես մասնատված մնալ, երկու-երեք տարում Հայաստանն արդեն իսկ հայտարարված պայմաններով կգնա խաղաղության և երկիրն ի վերջո կհայտնվի Թուրքիայի ուղիղ ազդեցության ներքո:
Եթե գոնե չնչին երաշխիքներ լինեն, որ տարածաշրջանից Ռուսաստանի հեռանալուց հետո այստեղ կուժեղանա բարեկամ Ֆրանսիայի ազդեցությունը՝ չեմ մտահոգվի, բայց ցավոք համոզված եմ, որ Թուրքիան Ֆրանսիային, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, պարզապես դա թույլ չի տա անել՝ չէ՞ որ Հայաստանի հետ նա ու հատկապես Ադրբեջանն ունեն չլուծված վաղեմի խնդիրներ, հեռագնա նպատակներ…
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ/ ОО Союз офицеров запаса СНБ
04 Մայիս, 2022 թ. ·
ԱՐՑԱԽԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿՐԱՎՈՐԱԿԱՆ ՊԱՀՎԱԾՔԸ
Հանրահավաքներին և երթերին մեր մասնակցության ընթացքում կատարված դիտարկումները թույլ են տալիս եզրահանգել, որ աշխատանքների ճիշտ կազմակերպման և որոշակի հաջողություններ գրանցելու դեպքում մասնակիցների թիվն ակնհայտորեն ունի աճման միտում: Ցուցարարների թվում կան տարբեր տարիքի, մասնագիտությունների, հիմնականում գիտակից, բարձր կրթական ցենզ ունեցող մարդիկ, ովքեր փողոց են դուրս եկել` անձերը, կուսակցական պատկանելությունը հաշվի չառնելով, զուտ Արցախի և Հայաստանի նկատմամբ խորը մտահոգությամբ պայմանավորված:
Ակնհայտ է, որ և մասնակիցները, և կազմակերպիչներն իրենց գործողություններում հաստատակամ են, համբերատար, կշռադատված, ակցիաներն անցկացնում են բացառապես խաղաղ պայմաններում, չկա ագրեսիա և զանգվածային անկարգությունների վտանգ: Միաժամանակ նկատվում է մինչև վերջ գնալու, անձնազոհության պատրաստակամություն: Հետևաբար եթե իշխանությունները շարունակեն արհամարհել, ականջալուր չլինել մարդկանց, անտեսել նրանց կարծիքը, հիմնավոր և ճիշտ մտահոգությունները, փորձեն մեզ հայտնի տարբեր եղանակներով վիժեցնել շարժումը, փողոցային խաղաղ ակցիաները ոչ վաղ ապագայում կարող են նաև դադարել: Սակայն դա չի նշանակում, որ հանրությունը կխաղաղվի, մարդիկ կհամակերպվեն և կհանդուրժեն իշխանությունների հակահայ, ապազգային քաղաքականությունը:
Փոխարենը կսկսվի ընդհատակյա գործունեություն, կզարգանա բռնությունը, ի հայտ կգան անհատներ, ուժեր, ովքեր ընդհուպ կոշտ միջոցների, անգամ զենքի գործադրմամբ կփորձեն կանխել Արցախի և Հայաստանի հողերի հանձնումը: Արդյունքում լուրջ դիմակայություն կսկսվի երկրի ներսում, ինչն անթույլատրելի և ազգակործան ճանապարհ է, քանզի ներսից թուլացնելու է երկիրը և ձեռնտու է լինելու բացառապես մեր թշնամիներին:
Առանց արտաքին ուժերի, մասնավորապես Ադրբեջանի և Թուրքիայի աջակցության, առանց զինված բախումներ հրահրելու, առանց երկրի բնակչությանը պատերազմով ահաբեկելու` իշխանությունը բռնաճնշումներով չի կարող երկար գոյատևել ու ի վերջո տեղի է տալու, քանի որ պայքարն ազգային արժեքների և հայրենիքի համար է:
Այս իրավիճակում խիստ մտահոգիչ է Արցախի իշխանությունների և հատկապես նախագահ Արայիկ Հարությունյանի կեցվածքը, պասիվությունը Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների և մասնավորապես ի շահ Արցախի ծավալվող ցույցերի նկատմամբ: Կարելի է փաստել, որ Արցախի համար մղվող պայքարում այսօր Հայաստանում բացվել է երկրորդ ճակատ և դրան մասնակից, աջակից չդառնալով` Արցախի նախագահն ու պասիվ մյուս իշխանավորներն ուղղակի դասալիքների և պաշտոններից կառչած կամակատարների են վերածվում:
Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը և մյուսները գիտակցում են, թե ինչ կլինի վաղը Արցախի հետ, եթե այս շարժումը դադարի, թե՞ պատկերացնում են, որ սա միայն ներհայաստանյան խնդիր է: Եթե այդպես են մտածում, այդպես են ուզում, ուրեմն առնվազն անազնիվ են հայաստանցիների ու Սփյուռքի նկատմամբ: Նրանք այստեղ ու այնտեղ կարծիք են հայտնում, թե իբր չեն ուզում խառնվել Հայաստանի ներքին գործերին, այդ դեպքում ինչո՞ւ էին հանդուրժում, մարտի կանչում մեր հազարավոր տղաներին. չէ որ Արցախ գնալով` նրանք, ըստ էության, խառնվում էին իրենց ներքին գործերին:
Հասկանալի է, որ լռությամբ և պասիվությամբ այս պաշտոնյաներն իրենց ահռելի հարստությունը պահպանելու խնդիրն են լուծում, բայց գոնե համարձակություն պետք է ունենան հրապարակավ բարձրաձայնելու, ասելու, որ դեմ չեն Ադրբեջանի կազմում ապրելուն, այլապես ստացվում է, որ հայաստանցիները և Սփյուռքը ինքնախաբեությամբ են զբաղված ու նրանց փոխարեն և կամքին հակառակ են պայքարի ելել:
Արայիկ Հարությունյանը հազարավոր մեր զոհերի և մարտնչած տղաների առջև պարտավոր է լինել ցույցերը գլխավորողների շարքերում, քանի որ դրանք առաջնահերթ ծավալվում են Արցախի գոյատևման, հետևաբար անձամբ նաև իր համար, հակառակ պարագայում պետք է բացեիբաց հայտարարի, որ դեմ է շարժմանը և կողմ է Նիկոլ Փաշինյանի պրոթուրքական քաղաքականությանը (գոնե վերջինս իր դիրքորոշումը հստակ ու ազնվորեն հայտնել է), որի գինը հիմնականում Արցախն է»:
Արցախում բացահայտվել է թմրամիջոցներ, հոգեմետ կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու 24 դեպք
Ավարտվել է «Կանեփ-կակաչ 2023» համալիր միջոցառման առաջին փուլը:
Արցախի ՆԳն ոստիկանությունից հայտնում են, որ 2023 թվականի հունիսի 15-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության քրեական հետախուզության վարչության անմիջական վերահսկողությամբ և տարածքային ստորաբաժանումների ծառայողների համատեղ ուժերով, հանրապետությունում անց է կացվել «Կանեփ-Կակաչ 2023» համալիր միջոցառման առաջին փուլը:
Միջոցառման արդյունքում ի հայտ է բերվել շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու 24 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18-ի համեմատ:
Ասկերանի, Մարտունու , Մարտակերտի շրջաններից և Ստեփանակերտ քաղաքից հայտնաբերվել է մշակված և խնամված «Կանեփ» տեսակի 205 բույս և 82 կգ «Մարիխուաննա» տեսակի բույս:
Բնակչության հետ տարված պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքների արդյունքում՝ կամովին հանձնվել է որոշակի քանակությամբ զենք և ռազմամթերք:
«Կանեփ-կակաչ 2023» համալիր միջոցառման առաջին փուլի ընթացքում Հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1854 հատ կանեփ տեսակի չմշակված (վայրի) բույս, որոնց կապակցությամբ կազմվել են համապատասխան ակտեր:
Արմավիրում 3-ամյա տղան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել․ պայքարում են կյանքի համար
Երեկ՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և նրան առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Ատվածամայր» բժշկական կենտրոն։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։