ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամները միացել են «Հայաքվեի» նախաձեռնությանը

ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամները միացել են «Հայաքվեի» նախաձեռնությանը:
«Մենք կարեւորում ենք ի նպաստ Արցախի ինքնության ցանկացած նախաձեռնություն, գտնում, որ յուրաքանչյուր հայ, ով կողմ է մեր պետականությանը, ազգային արժեքների պահպանմանը, պարտավոր է անտարբեր չգտնվել սույն նախաձեռնության նկատմամբ, ուստի կոչ ենք անում միության անդամներին եւ արժանապատիվ մեր մյուս հայրենակիցներին ակտիվորեն մանակցել ստորագրահավաքին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ՔՊ-ն Թագուհի Թովմասյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացման նախագիծ է ներկայացրել

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և քարտուղար Արթուր Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծ:
Նախագծի հիմնական զեկուցողը լինելու է Հովիկ Աղազարյանը:
Այդ նախագծի մասին առաջին անգամ խոսել էր ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը: Իսկ նախագիծը ՔՊ խմբակցությունը ներկայացրել է այն բանի համար, որ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովում ՀՀ Մարդու իրավուքների պաշտպանի ընտրության օրը Թագուհի Թովմասյանը չի արգելել ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին ադրբեջանաթուրքական հեղափոխության մասին խոսել, բայց թե ինչպես պետք է արգելեր հայտնի չէ։
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին

Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, այլ պահվող անձանց՝ այդ թվում նաև վերջերս ձերբակալված 2 զինծառայողներին։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշել է, որ հայ ռազմագերիների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների հետ։
«Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն իր այցերի ընթացքում գնահատում է գերիների նկատմամբ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև նպաստում է նրանց ընտանիքների հետ շփումների վերականգնմանը կամ շարունակմանը»,-նշել է Ամատունին:
Պուտինը Կրեմլում հանդիպել է Պրիգոժինի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարության հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իսկապես, նախագահը նման հանդիպում է ունեցել։ Նա հրավիրել է 35 հոգու։ Ջոկատների բոլոր հրամանատարներին և ընկերության ղեկավարությանը, այդ թվում՝ անձամբ Պրիգոժինը։ Այս հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունիսի 29-ին։ Այն տևել է գրեթե երեք ժամ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Բեռնատար ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

Հուլիսի 10-ին՝ ժամը 11։58-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղնի գյուղ տանող ավտոճանապարհին «KamAZ» մակնիշի բեռնատարն ընկել է ձորը, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1971 թ.) գլորվել է ձորը (մոտ 100 մ)․ առկա է վառելիքի արտահոսք:
Արմեն Աշոտյանը ձեր սաղ սրբապիղծ կուտոկին ջրի երես հանող տղեն ա

Խոսքս ուղղում եմ ժողովրդին այս հինգ տարիների ընթացքում էշի տեղ տեղ դնող, դավաճանական խմբավորման անմակարդակ քարոզչության առաջամարտիկ տարոնչախոյանին ու մնացյալ տարոնչախոյաններին։
Դուք ձեր կապիտուլյանտ նիքոլի հետ այլևս սպառել եք ձեզ, ինչ հնարք էլ կիրառեք դա էլ է արդեն հնացած և չաշխատող, քանի-որ ժողովուրդը հիշողոթյուն ունի, քանի-որ ժողովուրդ վերլուծելու ունակություններ ունի և հիմա ինչ պեռֆեկտտիվիներ, ինչ զրնգուն և անմակարդակ վերնագրեր ու նկար ուզում եք օգտագործեք, մեկ է ժողովրդին այլև խաբել չի լինի։ տարոն դու ախր ինչ բարոյական իրավունք ունես խոսաս բանակցություններից կամ Արցախից՞, քո թրքասեր և ալիևի կոստյումը հետևից տեսած շեֆը ի լուր աշխարհի հայտարարում է, որ Շուշին մեզ պետք չեր, քանի-որ այն դժբախտ և դժգույն քաղաք է, իսկ ՀՀ -րդ Նախագահ Սերժ Սարգսյանը ի տարբերություն քո թրքահպատակ գործատուի Շուշին և ողջ Արցախը իր ընկերների հետ ազատագրել է, ոչ թե նվիրել թուրքին հետն էլ տղերքին մատաղ արել։ Ավելի լավ է դրա վերաբերյալ մի պեռֆեկտական «հաղթական» վերնագրով նյութ պատրաստես և վերջում դաջես ճակատիդ, որ ամեն առավոտ երբ արթնանաս ու աշխատանքի գնալու լինես հիշես թե որն ա իրականությունը և ով ես իրականում դու քո ապրած կյանքով և ում հերոսությունների շնորհիվ ես ապրում Հայաստանի Հանրապետությունում։
Արմեն Աշոտյանի վերաբերյալ կեղտոտ բերանդ աջ ձախ շաղ տալուց առաջ փորձի դուրս գաս փողոց ու անցնող դարձող մարդկանցից հետաքրքրվես, թե ինչ են մտածում Արմեն Աշոտյանի մասին և ինչ են մտածում հողատու և աղետաբեր նիքոլի մասին։ Արմեն Աշոտյանը նիքոլ կոչեցյալի վախերի բանտարկյալն է, Արմեն Աշոտյանը ձեր սաղ սրբապիղծ կուտոկին ջրի երես հանող տղեն ա, ու իրեն ոչ դու քո անմակարդակ թիվիներով ոչ էլ շեֆդ բանտարկելով լռեցնել չեք կարող։ Եթե թերահավատ ես, ձեր ծախու շայկայի մյուս անդամ վովային հարցրու, նա գաղտնագողի հետեվում և զեկուցում էր, թե ինչպես են ԲՈԼՈՐ մարդիկ դրական արձագանքում Արմեմ Աշոտյանի քաղաքական բանտարկյալ լինելու վերաբերյալ բաժանվող թռուցիկներին և աջակցության խոսքեր փոխանցում։
հ.Գ. Իհարկե թե դու, թե դու շեֆդ լավ հասկանում եք, որ ձեր բանտարկվելու և պատասխանատվության կանչվելու ժամանակ գեթ մեկ թռուցիկ չի բաժանվելու, և նույնիսկ մի հոգի դուրս չի գալու փողոց, քանի-որ դուք հողատու ծախու շներ եք, և մեր երկրին միայն դժբախտություն և պարտություն եք բերել։
Մարտունիում հարձակվել են Նաիրի Հոխիկյանի վրա

Քիչ առաջ Մարտունիում մի խումբ տղամարդիկ «ՀայաՔվեի» ստորագրահավաքի վայրի մոտակայքում սադրել և քաշքշել են լրագրող Նաիրի Հոխիկյանին, ով Մարտունու «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգողն է:
Նաիրի Հոխիկյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել է, որ մի քանի տարեց տղամարդ ստորագրահավաքի վայրից քիչ հեռու կանգնած են եղել և ուղղորդել են մարդկանց, բանը հասել է նրան, որ ստորագրություն տված քաղաքացիներն ուղղորդման և սպառնալիքների արդյունքում վերադարձել են ընտրատեղամաս և պահանջել, որ չեղարկեն իրենց ստորագրությունը.
«Այդ մարդիկ ուղղորդում են քաղաքացիներին, անգամ ասում են, որ «ՀայաՔվեն» Եհովայի վկաների կողմից է կազմակերպվել, որպեսզի մարդիկ հիասթափություն ապրեն և հրաժարվեն նախաձեռնությունից: Ասում են, որ այս նախաձեռնությունը քոչարյանականների նախաձեռնությունն է ու այսպես շարունակ», — ասել է նա:
Լրագրողի խոսքով` այդ տղամարդիկ ամեն կերպ փորձել են սադրել անգամ նախաձեռնության կին աշխատակիցներին. «Մոտենում են, թղթեր պատռում և ամեն հնարավոր ձևով սադրում»։
Հոխիկյանն ասել է, որ դիմել է ոստիկաններին, սակայն այդ տղամարդիկ դեռևս շարունակում են մնալ տեղամասի մոտակայքում. «Եթե նման դեպք նորից կրկնվի, ստիպված պետք է հաղորդում ներկայացնեմ հանցագործության մասին: Մարտունի քաղաքում վախի մթնոլորտ է»։
Սերժ Սարգսյանի և յուրաքանչյուր հայրենատեր հայի համար Շուշին հայրենիք է , իսկ ձեր համար պարզապես դժբախտ ու դժգույն քաղաք էր

Ուզում եմ պատասխանել հասարակության շրջանում հայտնի դավաճանական իշխանության ծառա, իշխանական ստերի տարածող ու ֆեյքերի պատասխանատու՝ տարոն չախոյանին։
Դուք չեք կարող հերքել պատմական փաստերը ու դրա շուրջ ստեր հորինել, որովհետև Սերժ Սարգսյանն է ստորագրել Շուշիի ազատագրման օպերացիան, իսկ նիկոլը ստորագրել է խայտառակ կապիտուլյացիան, նիկոլն է այն միակ ղեկավարը, որ տեսնում է Արցախը Ադրբեջանի կազմում, նիկոլն է այն միակ ղեկավարը, ով մասնակցել է թուրք ղեկավարի երդմնակալության արարողությանը։ Այն թուրք ղեկավարի, որի երկրի բայրաքթարներով կոտորվեցին հազարավոր հայ զինվորներ։
Դու լավ կանես խոսես նիկոլի՝ Շուշին հանձնելու մասին, այն դեպքում երբ պնդում էր, որ կարող էր չհանձնել Շուշին և հոկտեմբերի 19-ին կանխել պատերազմը, բայց դա չի արվել և չի համաձայնվել Շուշին հայկական պահելուն։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և յուրաքանչյուր հայրենատեր հայի համար Շուշին հայրենիք է , իսկ ձեր համար պարզապես դժբախտ ու դժգույն քաղաք էր։
Բարոյական ոչ մի իրավունք չունեն նման «մարդիկ» համեմատվելու ու զուգահեռներ տանելու անցյալի ու ներկայի միջև, առավել ևս մեկնաբանելու Սերժ Սարգսյանի ասածները։
Իսկ թե ինչու է Արմեն Աշոտյանը քաղբանտարյալ պարզ ու հասկանալի է բոլորին, բացի դավաճաններից։
Հ.Գ ձեր ամենամեծ ձեռքբերումը դավաճանի պիտակն է ու լավ կանեք հենց դա մեկնաբանեք, ինչու՞ է մի ողջ գիտակից ազգ ձեզ կոչում դավաճան ու դա միայն քաղաքական գնահատական չէ !!!
«Ընտանիքին ուշադիր եղիր, տան տղամարդը հիմա դու ես». Աշոտյանի շնորհավորանքը որդուն՝ կալանավայրից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը հիմա կալանավորված է, շնորհավորել է որդուն՝ ծննդյան օրվա առթիվ։
«Ծնունդդ շնորհավոր, իմ ավագ որդի, Գոռ ջան։
Ցավոք, ճակատագրի բերումով չեմ կարող այս տարի քեզ անձամբ շնորհավորել և պինդ գրկել։
Մեզ բաժանած մարդիկ չգիտեն ոչ միայն, թե ինչ է Հայրենիքը, այլև ընտանիքը, թե չէ չէին զրկի մեզ գոնե տեսակցելու կամ զանգելու հնարավորությունից։ Բայց մենք սա էլ կհաղթահարենք։
3 բան եմ ցանկանում թողնել քեզ․ դաստիարակություն, գիտելիք և անուն։ Որ տարբերակես ճիշտն ու սխալը, կարողանաս ինքնուրույն հարթել կյանքիդ ճանապարհը և ապրել գլուխդ բարձր։
Խոստանում եմ քեզ անել ամեն ինչ, որ դու ու քո սերնդակիցները ապրեն արժանապատիվ և հայկական պետության մեջ։ Լավ սովորիր, ընտանիքին ուշադիր եղիր, տան տղամարդը հիմա դու ես։
Իսկ պապայի կարոտն ու անարդարության վրեժը հանիր քո քննություններից։
Ամուր գրկում եմ։ Աստված օրհնի և պահպանի քեզ: Մինչ հանդիպում», — ասվում է Աշոտյանի շնորհավորանքում։
Երթևեկության պիկ ժամերին Մյասնիկյան պողոտայում հավելյալ գիծ կավելացվի

Խցանումները մեղմելու նպատակով Մյասնիկյան պողոտայում դիտարկվում է դարձափոխային երթևեկություն կազմակերպել:
Առավոտյան և երեկոյան ժամերին հավելյալ գիծ կավելացվի: