Այսօր, տեղի ունեցավ Աշտարակի ՀՀԿ երիտասարդական կառույցի անդրանիկ նիստը

Այսօր, տեղի ունեցավ Աշտարակի ՀՀԿ երիտասարդական կառույցի անդրանիկ նիստը:
Աշոտ Գալստյանը միաձայն ընտրվեց Աշտարակի ՀՀԿ ԵԿ ղեկավար։
Հանդիպման շրջանակներում քննարկվեցին երիտասարդների ներգրավվածության և հետագա անելիքներին վերաբերող հարցեր։
Օրենքի պահանջով՝ կալանքի մասին որոշումը վարույթի մասնակիցներին տրամադրվում է այն հրապարակելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում․ 4-րդ օրն է՝ փաստաբանին ու Արմեն Աշոտյանին որոշումը չեն տալիս

«Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը ո՛չ ինձ, ո՛չ Արմեն Աշոտյանին դեռ չի տրվել»,- հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ ներկայացնելով նաև օրենքի պահանջը։
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288 հոդվածի 8-րդ մաս՝
«8. Որոշման (կալանքի- խմբ.) եզրափակիչ մասը հրապարակվում է դատական նիստում։ Որոշումը պատշաճ ձևով տրվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան այն հրապարակելուց հետո՝ 3 ժամվա ընթացքում։ Որոշման պատճենը պատշաճ ձևով ուղարկվում է այն մեղադրյալի հաշվառման հասցեով, որի գտնվելու վայրը հայտնի չէ։»
Իրականություն՝ օր 4-րդ, կամ ավելի հստակ՝ 100 ժամ 8 րոպե, իսկ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը ո՛չ ինձ, ո՛չ Արմեն Աշոտյանին դեռ չի տրվել:
Երկրի փնթի ու գարշահոտ կառավարչի դատական համակարգը չի կարող լինել պարտաճանաչ»,- սոցցանցի իր էջում գրել է փաստաբան Աթանեսյանը։
Ադրբեջանը կրակել է Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ

Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ:
Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու Բաքվի և Երևանի խաղաղ գործընթացին. հուսով եմ՝ մեր գործընկերները հասկանում են դա. Լավրով

Բաքուն և Երևանը հասկանում են, որ Արևմուտքն անկեղծ ցանկություն չունի օգնելու իրենց միջև խաղաղ կարգավորմանը, կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ցավոք, այն, ինչ անում է Միացյալ Նահանգները հիմա, և ինչ անում է Եվրամիությունը, մենք այլևս չենք տեսնում բանակցություններին օգնելու ցանկություն, այլ տարածաշրջան ներթափանցելու ցանկություն, Ռուսաստանի Դաշնության օրինական շահերի վրա ճնշում գործադրելու ցանկություն»,- լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Նրա կարծիքով՝ Արևմուտքի նման գործողություններն արտացոլում են ցանկությունը «ընդլայնվել դեպի տարածաշրջաններ, որոնք հեռու են ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրների սահմաններից, և դա քիչ կապ ունի իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ»:
«Թե՛ Երևանում, թե՛ Բաքվում մեր գործընկերները, հուսով եմ, հասկանում են դա: Համենայնդեպս, մենք անկեղծորեն քննարկում ենք, թե ինչ է կատարվում նրանց հետ», — ասել է Լավրովը։
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Հունիսի 20-ին՝ ժամը 15:50-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հաղորդում են ՀՀ ՊՆ-ից։
Տղամարդը կոտրել է հորեղբոր ձախ ձեռքի մատները, հարվածել գլխին եւ այրել անկողինը․ նախաքննությունն ավարտվել է

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կապան քաղաքի բնակչին առանձին դաժանությամբ սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները, այդ թվում ՝ շարժառիթը:
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2023 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Կապան քաղաքի 30-ամյա բնակիչը նույն քաղաքում բնակվող 52-ամյա հորեղբոր կողմից իր եւ իր հոր հասցեին հնչեցված սեռական բնույթի հայհոյանքների շարժառիթով, նրան առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, նախ կոտրել է նրա ձախ ձեռքի մատները, այնուհետեւ տարբեր իրերով եւ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, եւ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:
Այնուհետեւ, երբ տուժողը մահամերձ վիճակում պառկած է եղել անկողնում, կրակայրիչով մի քանի տեղից այրել է վերմակը, որից 10-15 րոպե անց մարել է այն:
Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ տղամարդու մահվան պատճառ է հանդիսացել կենսական կարեւոր օրգանի՝ գլխի շրջանում ստացած բաց բութ գանգուղեղային վնասվածքը:
Ձեռք բերված փաստերի հիման վրա Կապան քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին։
Սերժ Սարգսյանը բանակցում էր այնպես, ինչպես ընդունված է նմանատիպ միջազգային այլ հակամարտությունների ժամանակ

Կապիտուլյանտն այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը դեռևս 2018 թվականին ԱԺ պատգամավորի հարցին կապված Արցախյան բանակցությունների հետ, պատասխանել է, որ բանակցությունները փակուղում են և այսպես ասած կանգնած են:
Կապիտուլյանտի ասածի մեջ ճշմարտություն կա, այո բանակցություններն Ադրբեջանի հետ կանգնած էին, քանի որ Սերժ Սարգսյանն ի տարբերություն քեզ, ոչ թե բանակցում էր Ադրբեջանի իշխանությունների հետ, այլ բանակցում էր միջազգային հանրության հետ, ում բանակցության արդյունքում Ալիևը հայտարարեց, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
Սերժ Սարգսյանը բանակցում էր այնպես, ինչպես ընդունված է նմանատիպ միջազգային այլ հակամարտությունների ժամանակ:
Եղանակը Հայաստանում

Հանրապետության մարզերի մեծ մասում հունիսի 21-ին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղումները տեղ-տեղ կարող են ինտենսիվ լինել։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են արեւմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստճանն առաջիկա օրերին ցերեկվա ժամերին աստիճանաբար կիջնի մի քանի աստիճանով։ Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +15+17, վաղը ցերեկը՝ +26+28։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +18+21,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +16+19,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝+23+26,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +16+20,
Լոռիում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +16+19,
Տավուշում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +17+20,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +16+19,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+14+17, ցերեկը՝ +24+27,
Արարատում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +27+29,
Արմավիրում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +27+29,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +17+19,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +27+29,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +24+28,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +16+20,
Արցախում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +22+27։
Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը․ Արտակ Բեգլարյան

6 օր շարունակ Արցախի 120,000 ժողովուրդը գտնվում է լրիվ մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որեւէ մատակարարման ու տեղաշարժի նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
«Արցախը ադրբեջանական շրջափակման ներքո է արդեն 191 օր շարունակ, եւ այս ընթացքում մարդկանց ու հումանիտար բեռների խիստ սահմանափակ տեղաշարժը կազմակերպվել է բացառապես Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:
Իսկ ահա 6 օր շարունակ Արցախի 120,000 ժողովուրդը գտնվում է լրիվ մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որեւէ մատակարարման ու տեղաշարժի նույնիսկ Կարմիր խաչի ու խաղաղապահների կողմից:
Կից լուսանկարները ցուցադրում են, թե ինչպես են վերջին օրրերին ադրբեջանական զրահամեքենաները փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ իրենց ապօրինի անցակետի մոտ: Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե իբր շրջափակում չկա:
Արցախն արագորեն գլորվում է անվտանգային ու հումանիտար աղետի անդունդը, եւ բոլոր պետությունները պետք է իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնեն ու կանխեն վերահաս ողբերգությունը՝ ոչ թե մեկը մյուսի վրա գցի պատասխանատվությունը:
Ակնկալում ենք ամենահրատապ ու գործնական քայլերը Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, ՄԱԿ-ից եւ մնացած բոլոր դերակատարներից, իսկ աշխարհասփյուռ հայությունից՝ մեծ ճնշում բոլորի հանդեպ»,- գրել է նա:
Գեղարքունիքի մարզում տղամարդը էլեկտրահարվել եւ տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր Գեղարքունիքի մարզում 60–ամյա տղամարդն էլեկտրահարվել եւ տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Մասնավորապես` այսօր, ժամը 10։10-ի սահմաններում, «Մարտունի» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Մարտունու բաժին եւ հայտնել, որ Ծովինար գյուղի տներից մեկի հացատանը հայտնաբերվել է տղամարդու դի։
Ոստիկաններն ու քննիչները նշված հացատանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 60-ամյա Խաչիկ Թ․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Խաչիկ Թ․-ն մոնտաժման աշխատանքներ էկատարել, երբ էլեկտրահարվել է ու տեղում մահացել։ Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: