Լաչինի միջանցքում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լաչինի միջանցքում հրադադարի խախտման դեպք է արձանագրվել։

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Լաչինի միջանցքի հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Հագարիի մոտ խաղաղապահների ներգրավվածությամբ միջադեպի կապակցությամբ ԱԳՆ-ը ՌԴ դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել

Երեկ Հագարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ դեսպանի հետ այսօր ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը նշյալ միջադեպի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից:

Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջադեպի հանգամանքները պարզելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ:

Հումանիտար հարցերն Ադրբեջանի օգտագործվում է գործիք Արցախի ժողովրդի էթնիկ զտման համար․ ԱՀ ՄԻՊ

Արդեն երկրորդ օրն է Ադրբեջանի կողմից արգելափակվել է դեպի Արցախ բոլոր տեսակի հումանիտար փոխադրումները, որոնք շրջափակման ընթացքում իրականացվում էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Դեպի Արցախ հումանիտար բեռների փոխադրման արգելափակումը ավելի է խորացնում շրջափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։ Վեց ամիս շարունակվող շրջափակման հետեւանքով ստեղծված պարենային առանց այն էլ սուղ իրավիճակը հումանիտար փոխադրումների արգելափակման հետեւանքով գոյաբանական սպառնալիքներ է ստեղծում Արցախի 120 000 բնակչության, այդ թվում 30 000 երեխաների, 20 000 տարեց եւ 9000 հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Միջանցքի ամբողջական արգելափակման հետեւանքով չի իրականացվել 102 բուժառուների եւ նրանց ուղեկցող անձանց նախապես պլանավորված տեղափոխությունը Արցախից ՀՀ եւ հակառակ ուղղությամբ։ Ամբողջությամբ դադարեցվել է նաեւ անհրաժեշտ դեղորայքի մատակարարումները՝ լրջագույն խնդիրներ հարուցելով քաղաքացիների եւ Արցախի բուժհաստատությունների համար։

Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակումը, հումանիտար փոխադրումների արգելափակումը, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն գործունեության դիտավորյալ եւ տեւական  խափանումը ցուցիչ է այն բանի, որ անգամ հումանիտար բնույթի հարցերը Ադրբեջանի կողմից օգտագործվում են Արցախի ժողովրդի նկատմամբ ճնշումներ գործադրելու, ահաբեկելու, տարբեր պահանջներ առաջ մղելու համար։

Հումանիտար բնույթի հարցերն Ադրբեջանի կողմից օգտագործվում են որպես գործիք Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության եւ էթնիկ զտման քաղաքականության առաջ մղման համար»,- գրել է նա։

Հայոց Եկեղեցին պիտի շարունակի ջանքեր գործադրել՝ համազգային ներուժի համախմբմամբ հայրենիքը փորձություններից դուրս բերելու համար․ Գարեգին Երկրորդ

Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամներին՝ առաջնորդությամբ շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի։

Հանդիպմանը տիար Անդրանիկ Թևանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց շարժման ձևավորման պատճառները և Հայաստանի ու Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ տեսլականը։

Այնուհետև ներկաներին Իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ առկա հիմնախնդիրների դիմագրավման գործում կարևորելով ազգային միասնությունն ու միաբանությունը։ Նորին Սրբությունը նման նախաձեռնությունները նկատեց երկրում տիրող իրավիճակի շուրջ խոր անհանգստությունների և մտահոգության ուղղակի արտահայտությունը։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի ջանքեր գործադրել՝ համազգային ներուժի համախմբմամբ հայրենիքը փորձություններից դուրս բերելու և մեր ժողովրդի զավակների հոգիներում ամրապնդելու ապագայի հանդեպ հույսն ու լավատեսությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրներին, հասարակության բարոյա-հոգեբանական վիճակին, Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Արցախի ժողովրդին ցուցաբերվող օգնությանը և Արցախի թեմի գործունեությանը։

2022թ. ծրագրերի կատարման ցուցանիշներն ամբողջական պատկեր չեն արտացոլում. «Լույս»

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2022թ. ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

2022թ. բավական նպաստավոր տարի էր հարկաբյուջետային հատվածի համար: Այսպես, 2022թ. արտաքին գործոնների ազդեցությունների արդյունքում գրանցվել է մի կողմից՝ էականորեն բարձր տնտեսական աճ (թիրախավորվածից 5.6 տոկոսային կետով բարձր), մյուս կողմից՝ սպասվածից բարձր գնաճ (կանխատեսվածից 3 տոկոսային կետով բարձր): Հետևաբար, պետական բյուջեի հարկային եկամուտները աճել են՝ հանգեցնելով պակասուրդի կրճատման և ծախսերի ավելացման հնարավորությունների մեծացման: Դրական գործոնների արդյունքում հնարավոր է եղել դեպի վերև ճշգրտել պլանավորված ծախսերը, որոնք, սակայն, ամբողջությամբ չեն իրականացվել:

Միևնույն ժամանակ, 2022թ. առաջ են եկել նոր մարտահրավերներ, որոնք կարող են բարդ իրավիճակ ստեղծել ապագայում: Մասնավորապես, փոխարժեքի զգալի արժևորումը բացասաբար է ազդում տնտեսության մրցունակության վրա՝ հանգեցնելով ոչ միայն արտահանման նվազման, այլ նաև տեղական շուկայում ներմուծված ապրանքների գնային գրավչության մեծացման: Այսինքն՝ այս պայմաններում տուժում են ոչ միայն արտահանողները, այլև տեղական շուկայում ներմուծման հետ մրցակցող տնտեսավարողները: Այս իրավիճակի երկարատև շարունակության դեպքում էական վնաս կհասցվի ՀՀ տնտեսության արտահանելի հատվածին, իսկ բարձր աճ ապահովող գործոնների (մարդկանց և կապիտալի ներհոսք) չեզոքացման դեպքում ի հայտ կգան տնտեսական ճգնաժամի առաջացման և տնտեսական ներուժի անկման վտանգներ:

Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում տեղի չի ունեցել, ինչը խոսում է վարչարարության և ստվերի կրճատման դանդաղ տեմպերի մասին: 2022թ. հարկեր/ՀՆԱ-ի վրա եղել են ինչպես բացասաբար ազդող (մաքսատուրքեր, եկամտային հարկ, տնտեսության կառուցվածք), այնպես էլ դրականորեն ազդող (շահութահարկ, արտահանման տուրք) գործոններ: Դրանք հիմնականում միմյանց չեզոքացրել են, ինչի արդյունքում հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում չի արձանագրվել, որը նաև պայմանավորված է եղել հարկային վարչարարության բարելավման և ստվերային տնտեսության կրճատման ոչ բավարար տեմպով:

Պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը էապես նվազել է՝ մեծացնելով «հարկաբյուջետային տարածքը», սակայն անորոշությունը և ռիսկերը պահպանվում են: Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2022թ. նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 13.6 տոկոսային կետով, ինչը լրացուցիչ «տարածք» է տալիս կառավարությանը հաջորդ տարիներին առավել խոշոր ծախսեր իրականացնելու համար: Միևնույն ժամանակ, բարձր տնտեսական աճ ապահովող գործոնների չեզոքացման ռիսկերը պահպանվում են, որոնց նյութականացման պարագայում էական բացասական ազդեցություններ կլինեն ինչպես տնտեսական աճի, այնպես էլ պարտքի մակարդակի վրա:

Կապիտալ ծախսերի թերակատարումը շարունակում է մնալ պետական բյուջեի կատարման առանցքային խնդիրներից: Կապիտալ ծախսերի թերակատարման խնդիրը 2022թ. թեև փոքր-ինչ մեղմվել է, սակայն արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի (որոնք հիմնականում ենթակառուցվածքային ծրագրեր են) կատարողականը վատթարացել է: Այսպես, ընդհանուր ծախսերի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 94.9%՝ նախորդ տարվա 92.5%-ի համեմատ բարելավվելով 2.4 տոկոսային կետով, մինչդեռ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականը վատացել է՝ ճշտված ծրագրի նկատմամբ կազմելով 80.5% (2021թ. այդ ցուցանիշը կազմել էր 88.1%): Սա նշանակում է, որ կապիտալ ծրագրերի, հատկապես՝ արտաքին աջակցությամբ իրականացվող, կառավարման և իրականացման արդյունավետության բարձրացման խնդիրը շարունակում է մնալ արդիական:

Ծրագրային բյուջետավորումը դեռևս չի գործում պատշաճ կերպով: Ծրագրային բյուջետավորումը ենթադրում է, որ յուրաքանչյուր ծրագրի գծով պետք է հաստատվեն հստակ չափելի արդյունքային ցուցանիշներ (օրինակ՝ քանի կիլոմետր ճանապարհ է կառուցվելու կամ վերանորոգվելու, կամ քանի հեկտար տարածք է ապահովվելու ոռոգմամբ), որոնց կատարողականը կարտացոլի ծրագրի կատարման չափը: Մինչդեռ, ներկայումս բյուջեի հաշվետվությունում ներկայացվում է միայն ծրագրերի գծով իրականացված փաստացի ծախսերի համեմատությունը պլանավորվածի հետ՝ առանց համեմատելու գրանցված արդյունքները պլանավորված արդյունքների հետ: Հետևաբար, ստացվում է, որ բյուջեի ծրագրային ներկայացումը պարզապես ծախսերի այլ դասակարգում է, որը ծախսերի նպատակայնության մասին ամբողջական տեղեկատվություն չի տալիս:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:

Հայաստանում խոսքի ազատությունն արգելված է, մարդն իրավունք չունի ազատ արտահայտվելու, քանի որ դրա համար նրան կարող են ազատազրկել

Հայաստանում խոսքի ազատությունն արգելված է, մարդն իրավունք չունի ազատ արտահայտվելու, քանի որ դրա համար նրան կարող են ազատազրկել:
Քննչական կոմիտեի կողմից հրապարակած ձայնագրության մեջ Արմեն Աշոտյանի ձայնը չկա. կա ինչ-որ մարդկանց խոսակցություն:
Այսինքն, փաստացի այդ մարդիկ յուրաքանչյուրի մասին կարող են խոսել և այդ մարդկանց էլ մեղավորի պիտակ կպցնել:
Նիկոլի ղեկավարած Հայաստանն ու ժողովրդավարությունն այնքան կապ ունեն իրար հետ, որքան Նիկոլն ու հայրենասիրությունը:
Հայրենասերն Աշոտ Նավասարդյանն է, ով իր գաղափարների տարածման համար 3 անգամ կալանավորվել է: Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում` 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում:
Հայրենասերն Անդրանիկ Մարգարյանն է, ով խորհրդային վարչակազմի դեմ պայքարելու համար ձերբակալվել ու դատապարտվել է երկամյա բանտարկության:
Հայրենասերը Ռազմիկ Զոհրաբյանն է, ով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով:
Հայրենասերը Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանն են, ովքեր տարիներ շարունակ պայքարելով թուրքերի դեմ` ազատագրել են Արցախը, ծնկի են բերել թուրքին, հզորացրել են հայկական բանակն ու ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը:
Աշոտյան Արմենն այդ արժեքների կրողն է:
Հանրապետականը թուրքից չի վախեցել, սովետական բանտերից չի վախեցել. չենք վախենում նաև հիմա, քանի որ, ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը` «Իրականում ամեն բան նույնն է․ թուրքը նույն թուրքն է, մենք էլ նույն մենք ենք»:
Պայքարը հանուն ազատ, խաղաղ և անվտանգ Հայաստանի և Արցախի` շարունակվելու է:

Հայաստանում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 8-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Պտղնի համայնքի նախկին ղեկավար Ա.Վ.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.  

5 անշարժ գույք Պտղնիում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է ավելի քան 41 մլն հազար դրամ, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 2 տրանսպորտային միջոց, 2 անշարժ գույքի միջին շուկայական արժեք՝ 32 մլն 835 հազար դրամ.

16 մլն 936 հազար դրամ, որը 1998-2021 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հաշվի առնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը.

40 մլն 78 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ:

Պտղնի համայնքի նախկին ղեկավարի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ Դատախազության հայցադիմումն ընդունվել է դատարանի վարույթ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 8-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Պտղնի համայնքի նախկին ղեկավար Ա.Վ.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

5 անշարժ գույք Պտղնիում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը կազմում է ավելի քան 41 մլն հազար դրամ, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 2 տրանսպորտային միջոց, 2 անշարժ գույքի միջին շուկայական արժեք՝ 32 մլն 835 հազար դրամ.

16 մլն 936 հազար դրամ, որը 1998-2021 թվականների ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ հաշվի առնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումը.

40 մլն 78 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ:

Հայաստանը վաճառելու գործարքը շարունակվում է․ Վազգեն Մանուկյան

«Անկախ»-ի խնդրանքով Վազգեն Մանուկյանն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմանը։

Պարոն Մանուկյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվեց՝ հարուցված քրեական գործում «խափանման միջոցի պայմանները խախտելու» համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գործընթացը։ Ի՞նչ նպատակ է դա հետապնդում։

Ոչ մի լուրջ փաստարկ չբերվեց, թե ինչու խափանման միջոցը փոխեցին կալանքի։ Դա Նիկոլ Փաշինյանի սովորական խաղերից է։ Բնականաբար ակտիվ քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի գործունեությունն իրենց գրգռում է, բայց ես կարծում եմ՝ բուն արմատն այդտեղ չէ, արմատը հասարակության ուշադրությունը Հայաստանում ստեղծված իրավիճակից պերմանենտ շեղելու մեջ է։

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասաց մի բան, որը հայ ժողովրդի համար պետք է ցնցող լիներ. զինանշանի քննարկման առիթն օգտագործելով՝ Նիկոլ Փաշինյանը շատ վտանգավոր պնդում արեց՝ որ Արարատ լեռն ու Նոյյան տապանը հայ ժողովրդի հետ որևէ կապ չունեն։

Սովորական ճանապարհ է․ սկզբում՝ կարծիք, հետո՝ պնդում, վերջում՝ որոշում և իրագործում։

Անգլիացիներն ասում են, որ իրենց ուժը միջուկային զենքն է և իրենց պատմությունը։ Հայ ժողովրդի ուժի աղբյուրը նույնպես իր հազարամյակների հարուստ պատմությունն է։ Նիկոլ Փաշինյանի նպատակը հայ ժողովրդի պատմական հիշողությունը ջնջելն է։

Երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցան դեպքեր, որոնց հետևանքով այժմ ադրբեջանցիների կողմից ամբողջովին արգելափակված է միջանցքով տեղաշարժը։

Այս խնդիրներից և սպասվող ծանր իրադարձություններից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով Նիկոլ Փաշինյանը, իր գործելաոճի համաձայն, կրկին ակտիվացնելու է ներքաղաքական ինտրիգները, ձերբակալությունները և այլն։

Թուրքիայի Վանի նահանգում երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վան նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին Twitter-ում հայտնել է Աղետների կառավարման վարչությունը (AFAD):

Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 12:54-ին Տուշպա շրջանում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 7,01 կմ խորության վրա։