Գինու փառատոնին մասնակցող մեծ թվով քաղաքացիներ միացան «Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում» խորագրով ստորագրահավաքին։

Հայը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։
Գինու փառատոնին մասնակցող մեծ թվով քաղաքացիներ միացան «Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում», «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաքին։
Մենք ամենուր ենք։ Այսուհետ մենք լինելու ենք ամեն տեղ և թույլ չենք տալու, որ կապիտուլյանտ իշխանությունները մարդկանց առօրյա հոգսերից կտրելու համար միջոցառումներ կազմակերպեն և քողարկեն հերթական դավաճանական գործողությունները։ Մենք ապացուցեցինք՝ հայ ժողովուրդը չի ընդունում այս դավաճաններին, չի հանդուրժում դավաճանությունը։
Ի գործ…

Նիկոլ, Էրդողանի հետ բաժակ խփելուց կհիշես, որ Շուշին գրավելուց հետո ասում էր՝ «Էնվեր փաշայի հոգին փառավորվեց»

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երդման արարողությանը և դրանից հետո նախատեսված միջոցառումներին ու պաշտոնական ճաշին մասնակցող Նիկոլ Փաշինյանին․

«Նիկոլ, Աթաթուրքի գերեզման էլ գնա ու զեկուցի, որ ծրագիրն իրագործում ես։

Նիկոլ, Էրդողանի հետ բաժակ խփելուց կհիշես, որ Շուշին գրավելուց հետո «մեծ ախպերդ»՝ Էրրողանն էր ասում. «Էնվեր փաշայի հոգին փառավորվեց, քանի որ մեր եղբայրները գրավեցին Շուշին»։

«Բայրաքթարների» կենացն էլ չմոռանաս խմել, Նիկոլ։

Աթաթուրքի գերեզման էլ կարող ես այցելել ու զեկուցել, որ իր 100 տարվա վաղեմության ծրագիրը հաջողությամբ կյանքի ես կոչում»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։

Մոտոցիկլետը բախվել է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող Mercedes-Benz-ին. ուղևորների վիճակը ծանր է

Հունիսի 3-ին, ժամը 12:39-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ին մոտոցիկլետը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1975 թ.) բախվել է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային (վարորդ` Ն. Հ., ծնված 1990 թ.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մոտոցիկլետի վարորդը տեղափոխվել է Գյումրու ԲԿ:

Փրկարարները «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Լ. Կ.-ին (ծնված 1997 թ.) և Ա. Ս.-ին (ծնված 2003 թ.) մոտեցրել են շտապօգնության մեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և իրականացրել ճանապարահատվածի լվացման աշխատանքներ:

Տուժածները նույնպես հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ. բժիշկները Լ. Կ.-ի և Ա. Մ.-ի (ծնված 1975 թ.) առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հնդկաստանին ցավակցություն է հայտնել Օդիշա նահանգում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:

«Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասորե քաղաքում տեղի ունեցած ողբերգական վթարից: Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը: Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ:

Հնդկաստանում միմյանց են բախվել միանգամից երեք գնացք, որոնցից երկուսն ուղևորատար, մեկը՝ բեռնատար։

Գնացքների բախման հետևանքով մահացածների թիվը հասել է 288-ի, տուժել է ավելի քան 900 մարդ:

Անկարայում թե´ Էրդողանը, թե´ Ալիևը նշելու են հայերին ջարդելու փաստը՝ որպես համատեղ եղբայրության գրավական. Վահե Հովհաննիսյան

Հասարակությունները, որոնք չեն վիրավորվում, սովորաբար շատ ծանր աղետներ են ստանում։ Վիրավորվելը շատ կարևոր է կենսունակ լինելու համար։

Ներկայիս հայ հասարակությունը, ցավոք, չի վիրավորվում։

Էրդողանը 100 անգամ հպարտացել է, որ իր ուղարկած զենքերով են սպանել 5000 հայ, գրավել մեր հայրենիքը։ Ու Նիկոլը գնում է Էրդողանի երդմնակալությունը։ Ու հայ հասարակությունը չի վիրավորվում։

Հնում պատերազմ հաղթող կողմը պարտվածի թագավորին տանում էր որպես ռազմավար։ Հիմա լրիվ նույն վիճակն է։ Թուրքերը Նիկոլին տանում են Անկարա՝ որպես ռազմավար՝ ցույց տալով, որ ջարդեցինք Հայաստանը, հաղթեցինք, սպանեցինք, հիմա էլ նրանց «Թագավորին» ենք բերել՝ ի տես։

Վստահաբար, Անկարայում թե´ Էրդողանը, թե´ Ալիևը նշելու են հայերին ջարդելու փաստը՝ որպես համատեղ եղբայրության գրավական։

Կարող է ժեստ անեն ու տեղում «ներում շնորհեն» նրան։ Դա էլ է ընդունված ավանդույթ։

Ինձ չի հետաքրքրում՝ Նիկոլը դրանից կնեղվի, թե չէ, ինչ կզգա կամ չի զգա։ Ողբերգությունն այն է, որ հայ հասարակությունը դրանից չի վիրավորվելու։ Ու հարյուրավոր հայեր նրան դիմելու են «մեծարգո»-ով, հազարներով շարունակելու են աշխատել նրա նկարի տակ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. Արցախի ՊԲ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը կրակ են բացել Արցախի Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Աբովյան քաղաքում վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է

Աբովյան քաղաքում նախօրեին վրաերթի ենթարկված 53-ամյա կինը մահացել է: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հունիսի 2-ին, ժամը 18.30-ին, «ԲՄՎ 528» մակնիշի մեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի հետիոտնային անցումի վրա վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 02.05-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 53-ամյա Նարինե Թորոսյանը մահացել է:

«ԲՄՎ 528»-ի վարորդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է. Դատախազություն

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնեցին դատախազությունից՝ նշելով, որ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:

Նշենք, որ Արսեն Ղայթմազյանը կալանավորվել էր նախօրեին:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, «Արմլուր» լրատվականում տարածվել էր տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթամազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։

Մինչև ժամը 18։00-ը կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը

Այսօր՝ մինչև ժամը 18։00-ը, կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը իրականացնելու է երթևեկությանը խանգարող ծառաթփատեսակների հեռացման, ինչպես նաև շինարարական աղբի մաքրման աշխատանքներ։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 3-ին` ժամը 00:50-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: