Պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը դադարեցրել է հացադուլը. Նա ուղերձ է հղել կալանավայրից

Քիչ առաջ «Աբովյան» ՔԿՀ-ում այցելում էի տիկին Գայանեին։ Փոխանցում եմ տիկին Գայանեի ուղերձը՝ բառացի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Նախ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս ծանր օրերին ինձ գիշեր-ցերեկ աջակցելու, ջերմություն փոխանցելու համար։ Այդ ջերմությունն ավելի կարևոր սնունդ էր ինձ համար, քան այն հացը, որի ընդունումից որպես բողոքի նշան, հրաժարվել էի։

Հայտնում եմ, որ անիմաստ եմ համարում հացադուլի հետագա շարունակությունը, քանի որ ինձ համար ակնհայտ դարձավ, որ իմ նկատմամբ բոլոր վճիռները կայացվում են ոչ թե դատական դահլիճներում, այլ՝ նիկոլական աշխատասենյակներում։ Այդ վճիռները հիմնված են ոչ թե իրավունքի վրա, այլ վրեժխնդրության և իմ անսահման ցավն էլ ավելի խորացնելու, ինձ նորանոր տառապանքներ պատճառելու անմարդկային դիտավորության վրա։

Ես որոշել եմ ամուր մնալ և չուրախացնել ներքին թշնամուն։

Բոլորս ականատես եղանք, որ մեր երկրին, մեր ժողովրդին ուժ տվող նվազագույն բարոյական սկզբունքներն այլևս հիմնավորապես խախտված են, և դրանք հնարավոր է վերականգնել միայն երբ նեռը կհեռացվի կառավարման ղեկից։ Եթե կիսում եք այս համոզմունքը, ապա խնդրում եմ դուրս գալ փողոց և մենակ չթողնել իմ բախտակից ընկերներին՝ մեր հերոս տղաների ծնողներին։

Խնդրում եմ նաև մենակ չթողնել Ժորայիս և իմ փոխարեն Եռաբլուրում այցելել նրա սուրբ շիրիմին։

Ձեր՝ Գայանե»

ՀԳ. Պահման պայմանների մասին ԴԵՌ չեմ խոսում։ Այս պահին տիկին Գայանեին այցելում են մի քանի պատգամավորներ»,- գրել է Մելիքյանը։

Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան․ Արցախի ԱԺ նախագահը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է Կոռնիձորի հանրահավաքի մասնակիցներին ու նրանց հնչեցրած ուղերձները․

«Կոռնիձորի հանրահավաքի սիրելի’ մասնակիցներ

Յուրաքանչյուր գործողություն, որ կատարվում է ի զորակցություն Արցախի ու արցախահայության, ողջունելի ու գնահատելի է։

Ձեր ուղերձում նախանշած կետերը ձնագնդի էֆեկտը պետք է ունենան։

Համայն հայության համերաշխությամբ ու հանդուրժողականությամբ միայն կարող է իրականություն դառնալ ցանկացած հայրենանպաստ նախաձեռնություն։

Արցախահայության վճռական կամքն անբեկանելի է, Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի իրացման հարցում ունեցած դիրքորոշումը՝ անփոփոխ։

Ժամանակի առաջադրած նոր մարտահրավերներին արցախահայությունը դիմակայում է պատվով ու անկոտրում կամքով՝ փորձելով պահել ամբողջ հայության արժանապատվությունը։

Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր հայրենատեր հայերին, ովքեր իրապես մտահոգված են Արցախի ճակատագրով և կամքով լցված Արցախի ապաշրջափակման և արցախահայության՝ իր հայրենիքում ապրելու և արարելու վճռականությամբ։

Թող ձեր ձայնը լսելի լինի քաղաքակիրթ աշխարհին։

Աստված պահապան համայն հայությանը»։

Բռունցք կազմեք, դուրս եկեք, Նիկոլ Փաշինյանը կործանում է մեր երկիրը․ Զոհված զինծառայողների ծնողներ

Զոհված զինծառայողների ծնողների, նրանց աջակցող քաղաքացիների երթը դեպի Հանրապետության հրապարակ շարունակվում է։ Երթի մասնակիցները հասարակության բոլոր շերտերին՝ մշակույթի գործիչներին, մտավորականներին, պարզապես սովորական քաղաքացիներին կոչ են անում միանալ երթին։ Կոչն ուղղված է նաև ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի մարզերում ապրող հայրենակիցներին։

Դատավոր Ժորանա, ով 1 ամսով կալանավորեց Հերոս Ժորայի մայրիկին

Դատավոր Ժորանա, ով 1 ամսով կալանավորեց Հերոս Ժորայի մայրիկին….
Հիշեք դատավոր Ժորայի դեմքը, հանկարծ չմոռանաք։ Կապիտուլյանտի հերթական լարովի կապիկ բագահայտվեց…

Հ.Գ. դատավոր ժորան պետք է միշտ հիշի, որ աշխարհում կա բումերանգի էֆֆեկտ, որը իրեն սպասեցնել չի տալու, և այդ ճոխ աթոռների և կաբինետի փոխարեն գալու է ճաղավանդակների սեզոնը:
Всё течет, всё меняется.

«Ազատություն Գայանեին»․ զոհված զինծառայողների ծնողները երթով շարժվում են դեպի կառավարություն

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումից հետո, դատարանի բակում իրավիճակը լարվեց։

Ծնողները փակեցին Արշակունյաց պողոտան, իրավիճակը լարվեց, հետո որոշում կայացվեց երթով շարժվել դեպի կառավարության շենք։

«Ազատություն Գայանեին» վանկարկումներով՝ ծնողների երթը շարժվում է Արշակունյաց պողոտայով։

«Սևան» մասնաճյուղի տնօրենը թույլատրել է «Սիգ» տեսակի ձկների ապօրինի արդյունահանումը՝ ստանալով կաշառք

2023 թվականի մայիսի 19-ին հսկող դատախազը հաստատել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղում ձկների ապօրինի արդյունահանման, ինչպես նաև կաշառք ստանալու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 12-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ (վարույթ)՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը): Նախաքննությունը հանձնարարվել էր Գեղարքունիքի մարզային քննչական վարչությանը:

2022 թվականի սեպտեմբերի 22-ին Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության քննիչի միջնորդության հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունում որոշում էր կայացվել դադարեցնել քրեական հետապնդումը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղի տնօրեն Ս.Թ.-ի, տեսուչներ Ա.Գ.-ի, Հ.Հ.-ի և քաղաքացիներ Դ.Պ.-ի, Դ.Մ.-ի և Ա.Ու.-ի նկատմամբ՝ մեղսագրվող արարքները չկատարելու և արարքների ապաքրեականացման հիմքով:

2023 թվականի սեպտեմբերի 30-ին, քննիչի որոշմամբ՝ քրեական վարույթը կարճվել էր՝ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված լինելու և վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով:

2023 թվականի հունվարի 7-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի որոշմամբ՝ վերացվել են 2022 թվականի սեպտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազի կողմից մեղադրյալներ Ս.Թ.-ի, Դ.Մ.-ի, Ա.Ու.-ի, Դ.Պ.-ի. Ա.Գ.-ի և Հ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի պետի տեղակալի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 30-ին կայացված և հսկող դատախազի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 8-ին հաստատված՝ քրեական վարույթը կարճելու մասին որոշումները:

Գլխավոր դատախազի տեղակալի հանձնարարությամբ իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Թ.-ն, 2017 թվականից զբաղեցնելով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղի տնօրենի պաշտոնը, պարտավոր լինելով կանխել «Սևան» մասնաճյուղի տարածքից «Սիգ» տեսակի ձկան ապօրինի արդյունահանումը, կաշառքի դիմաց սույն գործով (վարույթով) անցնող քաղաքացիներին թույլատրել է իր վերահսկողության ներքո գտնվող «Սևան» մասնաճյուղի հատվածից իրականացնել ձկների ապօրինի արդյունահանում: Արդյունքում «Բարդիներ» կոչվող լողափի հատվածից իրականացվել է 49 կգ «Սիգ» տեսակի ձկան ապօրինի արդյունահանում՝ պատճառելով 245 հազար դրամի վնաս:

Ս.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային նոր քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (չորս դրվագ) (կաշառք ստանալը), Հ.Հ.-ի, Ա.Գ.-ի, Դ.Պ.-ի ու Դ.Մ.-ի նկատմամբ՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը):

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին:

Գայանե Հակոբյանը կալանավորվել է 1 ամսով:

Գայանե Հակոբյանը ձերբակալվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու գործով. նրան մեղադրանք է ներկայացվել։

Պաշտպանության կողմը միջնորդել էր Գայանե Հակոբյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել տնային կալանքը (պայմանով, որ հնարավորություն կտրվի պարբերաբար այցելել Եռաբլուր), վարչական հսկողությունը (Աշոտի ու եթե անհրաժեշտ է՝ վարույթին ներգրավված այլ անձանց հետ շփվելու արգելքը), գրավը (ուղենիշային չափը՝ 10 մլն դրամ), երաշխավորություն (ստանձնելու պատրաստակամություն են հայտնել ԱԺ երկու խմբակցությունները ներկայացնող տասը պատգամավոր և Հրանտ Թոխատյանը)։

Նշենք, որ Գայանե Հակոբյանը հացադուլ է հայտարարել:

Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ ժամը 10։30-ի դրությամբ կան ծխացող օջախներ

Նուբարաշենի աղբավայրի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, դեպքի վայրում աշխատում են 2 բեռնատար, 1 էքսկավատոր, 4 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ժամը 10։30-ի դրությամբ կան ծխացող օջախներ։ Մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում է մոտ 1000 խմ աղբ։

Շինարարական աղբավայրում մոտ 1000 քմ տարածքում այրվում է շինարարական աղբ, որը ներկա պահին մեկուսացված է։

Հիշեցնենք՝ մայիսի 18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է փոխանցվել, Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրում հրդեհ բռնկվելու վերաբերյալ:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի երկու ջրատար, քաղաքապետարանի երկու ինքնաթափ բեռնատար, մեկ էքսկավատոր․ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Մայիսի 19-ին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են․ դեպքի վայրում աշխատել են 5 բեռնատար, 5 տրակտոր, 4 ջրատար և ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Միջազգային հանրությունից տեսնում ենք հասցեական հայտարարություններ, բայց ոչ գործողություններ. Արցախի ՄԻՊ

Միջազգային հանրությունից մենք տեսնում ենք հասցեական հայտարարություններ, բայց հասցեական գործողություններ չենք տեսնում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիս հաղորդման ընթացքում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Մեկ այլ օգտատեր էլ հետաքրքրվել էր՝ միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի, Կարմիր խաչի աջակցություն զգո՞ւմ են։

«Միջազգային դերակատարների հետ մեր տարբեր հանդիպումների ընթացքում նկատում եմ, որ իրավիճակի պատկերացման առումով փոփոխություն կա, եթե մինչև շրջափակումը իրավիճակը պատկերացվում էր շատ ավելի ոչ առարկայական, օրինակ՝ եթե իմ կողմից բարձրաձայնվում էին Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության օրինակների մասին փաստորեն, և երբեմն ես նկատում էի, որ զրուցակիցներիս մոտ կա տարակուսանք կամ պատկերացում, թե ես իբր ուռճացված եմ ներկայացնում իրավիճակը, ապա շրջափակման ընթացքում իմ ունեցած հանդիպումներից իմ տպավորությունն այնպիսին է, որ իրավիճակն ավելի լավ են սկսել հասկանալ, և կարծես, այլևս ոչ մեկի համար կասկածելի չէ, որ Ադրբեջանի վերջնանպատակը էթնիկ զտման ենթարկելն է», — շեշտեց Գեղամ Ստեփանյանը։

Սակայն, միաժամանակ նկատեց, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ շատ հաճախ խոսքերից գործերի անցնելու լուրջ խնդիր ունեն. — «Սա շատ մեծ պրոբլեմ է մեզ համար, որովհետև այդ անտարբերության պատը, կարծես թե, ջարդվել է, մենք տեսնում ենք հասցեական հայտարարություններ, բայց հասցեական գործողություններ չենք տեսնում»։

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ իրենց հաջորդ քայլը պետք է լինի այնպես անել, որ այդ խոսքերը վերածվեն գործի, և միջազգային դերակատարները, մի կողմ դնելով տնտեսական կամ քաղաքական շահագրգռվածություններն ու շահերը, առաջնային տեղ տան մարդու իրավունքների պաշտպանությանը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ Արցախում համագործակցություն կա, տարբեր հարցերի վերաբերյալ պարբերաբար հաղորդակցության մեջ են, ասաց արցախցի պաշտոնյան. — «Հիմնական խնդիրը, որ առկա է, ԿԽՄԿ-ն խոչընդոտների է հանդիպում Ադրբեջանի իշխանությունների կողմից, որոնք հակասում են միջազգային հումանիտար իրավունքով ամրագրված սկզբունքներին, և այդ խոչընդոտները քաղաքականապես մոտիվացված խոչընդոտներ են, որոնք կասկածի են դնում անգամ հումանիտար հարցերում Ադրբեջանի կառուցողականությունը»։

Գորիսում մառախուղ է. ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։