Միջազգային կառույցները խոր մտահոգված են Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ոտնահարման և առհասարակ ժողովրդավարության անկման պատճառով

Միջազգային կառույցները խոր մտահոգված են Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների ոտնահարման և առհասարակ ժողովրդավարության անկման պատճառով։
Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի Գլխավոր Ասամբլեան երեկ Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձև է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Առհասարակ վերջերս շատ վարկանիշային միջազգային կառույցներ իրենց մտահոգություններն են հայտնում Հայաստանում տիրող իրավական և քաղաքական հետապնդումների, մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ։
Այստեղից հստակ պարզ է դառնում, որ ժողովրդավարության քողի տակ իշխանություն զավթած նիկոլի վարկանիշը գահավիժել է անդունդ։ Ոչ մի տեղ նրան լուրջ չեն ընդունում։
Այնտեղ ուր նա գնում է միակ թեման Հայաստանում տիրող իրավական բեսպրեդելն է։ Բոլորը նիկոլին հորդորում են վերջ տալ բռնաբարել արդարադատությունը հանուն իր քաղաքական շահի։

Ամբողջ աշխարհն է հասկանում, թե ինչ է կատարվում մեր երկրի ներսում, ինչ աննկարագրելի ճնշումների են ենթարկվում մարդիկ

ՀՀ ներքաղաքական խնդիրներին անդրադառնում են նաև միջազգային կազմակերպությունները։
Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի Գլխավոր ասամբլեան այսօր Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձև է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ, որտեղ դատապարտվում է ՀՀ քաղաքական դրդապատճառներից ելնելով քրեական գործերի հարուցելը, դրանք համարելով անընդունելի և հակասող արդարության և օրինականության սկզբունքներին։
Սա էլ նիկոլի ժողովրդավարության վերաբերյալ բլեֆը, միֆը, որին արդեն սկսել են չհավատալ իրեն իսկ հոգեհարազատ արևմտյան կառույցները։
Ամբողջ աշխարհն է հասկանում, թե ինչ է կատարվում մեր երկրի ներսում, ինչ աննկարագրելի ճնշումների են ենթարկվում մարդիկ, իրենց քաղաքական, ընդդիմադիր հայացքների կամ առհասարակ ազգային, հայրենասիրական գաղափարների համար։

Ամբողջ աշխարհը գիտի, որ Նիկոլը կեղծ քրեական գործեր հարուցելով փորձում է հանրությանը շեղել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից

Միջազգային կառույցներն անդրադառնում են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական խնդիրներին:
Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) Գլխավոր ասամբլեան երեկ Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձեւ է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Վերջին շրջանում հատկանշական է միջազգային կառույցների անդրադարձը Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարմանը, ապօրինի ձերբակալումներին, իրավապահ մարմինների ոչ անաչառ լինելուն:
Որ ասում ենք` Նիկոլը վարկանիշ չունի, դրա ապացույցն է նաև միջազգային կառույցների արձագանքը և Նիկոլի պսեվդո-դեմոկրատ կառավարության մասին հրապարակումները:
Միջազգային կառույցները կոչ են անում Հայաստանի իշխանություններին` դադարեցնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկան:
Ամբողջ աշխարհը գիտի, որ Նիկոլը կեղծ քրեական գործեր հարուցելու մեծագույն վարպետ է, որ քրեական գործեր հարուցելով փորձում է հանրությանը շեղել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից:

Հաջորդ շաբաթ կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետները

Հաջորդ շաբաթ կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետները, այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Հաջորդ շաբաթ տեղի կունենա փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի նիստ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով։ Հույս ունենք, որ արդյունքը դրական կլինի։ Կողմերն արդեն մոտ են վերջնական համաձայնության»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Աշոտ Փաշինյանը զոհված զինծառայողի մոր հետ առերեսման էր եկել Նիկոլ Փաշինյանի դիմանկարով վերնաշապիկով, վրան գրված` «Նիկոլ 100%». «Hayastan.news»

Աշոտ Փաշինյանը զոհված զինծառայողի մոր հետ առերեսման էր եկել Նիկոլ Փաշինյանի դիմանկարով վերնաշապիկով, վրան գրված` «Նիկոլ 100%», «Hayastan.news»-ին ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Աշոտ Փաշինյանը հերքել է, թե հակասություն ունի ընտանիքի անդամների հետ, հաճախակի է այցելում ծնողներին։

Գայանե Հակոբյանը կարող է դատապարտվել 4-8 տարի ազատազրկման. Պաշտպան

Եթե դատարանը բավարարի 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի կալանավորման միջնորդությունը, ապա ենթադրվում է 4-8 տարվա ազատազրկման պատասխանատվություն, Աշոտ Փաշինյանին «առևանգելու» գործով մեղադրվող Գայանե Հակոբյանի դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։

«Յուրաքանչյուր դատավոր անաչառ արբիտր է, բայց շատ դեպքերում տեսնում ենք, որ դատավորներն անմասն են մնում միջնորդության քննարկման ժամանակ, կողմերը ներկայացնում են իրենց փաստարկներն ու հակափաստարկները, դատավորն ընդամենը լսում է։ Այս դեպքում նախագահող դատավորը մանրամասն և խորությամբ հարցեր տվեց թե՛ պաշտպանական կողմին, թե՛ դատախազին։ Մեզ մոտ այն տպավորույթունը ստեղծվեց, որ իրականում մանրամասն ծանոթացել է և՛ միջնորդությանը, և՛ հիմնավորումներին։ Կարող եմ ասել, որ օբյեկտիվ միջնորդության քննություն է ընթանում։ Դատավորի անաչառության հետ կապված որևէ բան հայտնել չեմ կարող, որովհետև այդպիսիք չկան», — ասաց Հովհաննիսյանը։

Սուպեր Սաքոն որոշել է ֆինանսավորել, որպեսզի Կոմիտասի մասին մուլտֆիլմ նկարվի

Սփյուռքի այն երեխաների համար, ովքեր չգիտեն Կոմիտասի, նրա կյանքի մասին, յութուբյան էջերում որևէ վիդեո կամ մուլտֆիլմ չկա, որոշել եմ ֆինանսավորել, որ լինի. խոսել եմ Կոմիտասի անվան թանգարանի տնօրենի հետ, Կոմիտասի անվան թանգարանի բակում 24news.am-ի հետ զրույցում ասել է երգիչ Սուպեր Սաքոն։

«Մշակույթի նախարարի հետ կքննարկեն, ինձ տեղյակ կպահեն։ Ուզում եմ, որ այդ մուլտֆիլմն անպայման լինի, որ իմ երեխաների պես երեխաները դա էլ դիտեն», — ասել է երգիչը։

Մոսկվան ամեն կերպ կաջակցի, որպեսզի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման պայմանավորվածությունները կատարվեն. Լավրով

Մոսկվան կանի ամեն ինչ, որպեսզի ապահովվի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ եռակողմ բանակցություններում։

«Մենք բոլոր ջանքերը գործադրելու ենք, որպեսզի իրավիճակի կայունացման վերաբերյալ որոշումները կատարվեն։ Մենք ակնկալում ենք, որ դրանք կհարգվեն բոլոր մյուս երկրների կողմից, որոնք ինչ-որ կերպ շահագրգռված են ներկա գտնվել այս տարածաշրջանում»,- ասել է Լավրովը։

Եթե ոստիկանություն կա, թող Աշոտ Փաշինյանին պաշտպաներ. 21 տարեկան տղա է, ո՛չ սովորում է, ո՛չ աշխատում, ինչի է ընկել փողոցները. Էդգար Ղազարյան

Այն, որ դատարանը որոշեց վճիռը հրապարակել վաղը, դա արդեն լավ բանի մասին չի վկայում, լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը՝ խոսելով Գայանե Հակոբյանին կալանավորելու միջնորդության մասին։

«Դատարանն իրավունք ուներ ոչ միայն վճռի ամբողջական տարբերակը հրապարակելու, այլև եզրափակիչ մասը։ Սա ընդամենը որոշում է կալանքի վերաբերյալ։ Իմանալով հանդերձ, որ գործ ունեն զոհված զինծառայողի մոր հետ, որն առողջական խնդիրներ ունի, հացադուլ է հայտարարել, մեկ օր ավելի կալանքի տակ պահելու իմաստը ո՞րն է։ Վստահ եմ, որ վաղը դատավորը կալանքի վերաբերյալ որոշում է տալու։ Հատուկ են որոշման հրապարակումը հետաձգել, որովհետև վաղը Կոռնիձորում հանրահավաք է նախատեսված, և այն մարդիկ ովքեր պատրաստվում են աջակցություն ցուցաբերել, հավանաբար, վաղը Կոռնիձորում կլինեն։ Դա էլ հաշվարկել են, որ հանրային աջակցություն չլինի, հանգիստ, սուսուփուս տանեն կալանավայր», — ասաց Էդգար Ղազարյանը։

Անդրադառնալով դատարանի բակում մեծաթիվ ոստիկանների առկայությանը՝ Էդգար Ղազարյանն ասաց.

«Ոստիկաններ կային, թող գնային Աշոտ Փաշինյանին պաշտպանեին, որ անտեր, անտիրական, եթիմի պես չընկներ փողոցները ման գար ու այդպես խնդիրներ ստեղծեր։ Պետական պահպանության օբյեկտ է, 21 տարեկան տղա է, ո՛չ սովորում է, ո՛չ աշխատում է, ինչի՞ է ընկել փողոցները», — նշեց Ղազարյանը։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ավատվել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի ձերբակալության դեմ բողոքի քննությունը։

Որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 15։00-ին։

«Դատավորը նշեց, որ, ի տարբերություն շատ այլ դեպքերի, ցանկություն ունի ոչ թե որոշման եզրափակիչ մասը հրապարակել, այլ ամբողջ որոշումը։ Իսկ երեկ շատ ծավալուն նիստ էր, և դա էլ ողջամիտ հիմնավորում կարող է լինել։ Ընկալելի որոշում է, բայց ամենևին ոչ ցանկալի», — լրագրողների հետ զրույցում ասել էր Գայանե Հակոբյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Եկել եմ՝ մեր զոհվածների մայրերի կողքին լինեմ. Սուպեր Սաքո 

Երգիչ Սուպեր Սաքոն այս պահին գտնվում է Շենգավիթի դատարանի մոտ:

Լրագրողների հետ զրույցում երգիչը նշել է, որ գնացել է զոհվածների մայրերի կողքին կանգնելու համար.
«Ես հայ զավակ եմ և գտնում եմ, որ դա ճիշտ է: Եթե իմ մեկ ձայնով կարող եմ խնդրել, որ զոհվածի մորն ազատ արձակեն, կանեմ: Ոչ մի քաղաքական բան չկա, այդպիսի հետաքրքրություններ չունեմ: Զուտ մեր մայրերի կողքին լինելու համար եմ եկել»:

Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է զոհվածների ծնողների բոլոր ակցիաներին մասնակցել՝ երգիչը պատասխանեց.«Այսօր մեկնում եմ Ռուսաստան, գործեր ունեմ: Սակայն երբ ազատ ժամանակ եմ ունենում, միշտ գալիս եմ Հայաստան: Հայաստանում ես երբեք փող չեմ աշխատել՝ ոչ համերգներից, ոչ մի բանից»: