Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի գլխավոր ասամբլեան արտակարգ բանաձև է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ․ Աշոտյան

Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) Գլխավոր ասամբլեան այսօր Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձեւ է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Կենտրոնամետ դեմոկրատական ​​ինտերնացիոնալը քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ամենամեծ և ամենաազդեցիկ միջազգային ասոցիացիան է Միացյալ Նահանգներում, Եվրոպական միությունում և Լատինական Ամերիկայում, որը միավորում է 109 քաղաքական կուսակցություն 83 երկրներից:
Բանաձեւ Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության մասին
• Հիշեցնելով դեմոկրատական ​​սկզբունքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանն իրենց նվիրվածությունը,
• ճանաչելով Հայաստանի Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի մասնակցության խոչընդոտումը միջազգային քաղաքական միջոցառմանը որպես մասնակցային ժողովրդավարության դեմ ոտնձգություն
• Ընդգծելով բազմակուսակցական քաղաքական համակարգի կարևորությունը ներառական հասարակություն կառուցելու համար,
• Ընդգծելով, որ միջազգային հարաբերությունները ցանկացած քաղաքական ուժի գործունեության կարևորագույն ոլորտն են, որն ապահովում է համագործակցությունը, երկխոսությունը և ընդհանուր նպատակների առաջմղումը,
CDI:
• Դատապարտում է քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր հարուցելը` դրանք համարելով անընդունելի և հակասող արդարության և օրինականության սկզբունքներին.
• Վստահորեն պնդում է, որ մրցակիցների դեմ քաղաքական դրդապատճառներով գործեր հարուցելու մասին իրավապահ համակարգի կողմից ընդունված որոշումը քաղաքական մրցակիցների վրա ճնշում գործադրելու դրսեւորում է և ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին, որոնցով պետք է առաջնորդվեն նման ինստիտուտները։
• Ընդգծում է իրավապահ մարմինների՝ իրենց գործողություններում անաչառության պահպանման կարևորությունը.
• Կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերջ դնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկային։
• Լիակատար համերաշխություն է հայտնում Հայաստանի Հանրապետական ​​կուսակցությանը (ՀՀԿ) և հանդես է գալիս որպես միասնական ճակատ՝ ի պաշտպանություն քաղաքական ազատությունների։
• Հաստատում է, որ քաղաքական մրցակիցների գործունեությունը չպետք է խոչընդոտվի, քանի որ բաց և արդար մրցակցությունը կենսական նշանակություն ունի առողջ քաղաքական միջավայրի համար:
• Շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել ժողովրդավարական արժեքների առաջմղման, քաղաքական գործընթացի ամբողջականության պաշտպանության և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման գործում Հայաստանում և ամբողջ աշխարհում:
Գլխավոր ասամբլեա — Սլովենիա 18.05.23

Ադրբեջանական կողմը Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառել է ականանետ

Մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Դավաճանները պետք է իմանան, որ ժողովրդի ցասումը մի օր պայթելու է

Աշոտ Փաշինյանը ոչնչով չի ուզում տարբերվել իր թրքաբարո ընտանիքից: Երեկ, նա ցուցմունք է տվել 44-օրյա պատերազմում հայրենիքի համար իր կյանքը տված զինվորի սևազգեստ մոր դեմ` մեղադրելով նրան իրեն առևանգելու մեջ:
Այսօր սպասվում է առերեսում` Աշոտ Փաշինյանի և ոստիկանների կողմից ձերբակալված տիկին Գայանեի միջև:
Հետաքրքիր է, Աշոտը ի՞նչ խղճով պետք է նայի իր հոր պատճառով զոհված զինվորի ծնողի աչքերի մեջ և նրան մեղադրի իրեն առևանգելու մեջ, ի՞նչ է ասելու Աշոտը առերեսման ժամանակ:
Միթե՞ Աշոտն էլ իր հոր ու մոր նման ամոթ չունի ու պատրաստվում է անգութ քայլ կատարել զոհվածի ծնողի հանդեպ:
Սրանք իրենց ընտանիքով պետք է հանրային ճնշման տակ լինեն, սրանք միշտ պետք է իրենց ճնշված զգան:
Դավաճանները պետք է իմանան, որ ժողովրդի ցասումը մի օր պայթելու է, արդարությունը վերականգնվելու է ու սրանք, իրենց ընտանիքով պատասխան են տալու մեր ազգին սգավոր դարձնելու ու ճնշած պահելու համար:

Նա պատարստ է ամեն ինչ զոհել հանուն իշխանության և փողի

նիկոլ փաշինյանի կողմից կազմակերպված պատերազմ և պարտություն հատուկ օպերացիայի արդյունքում Հայաստանը տվեց 5 հազարի չափ զոհ, 12 հազար վիրարվոր և հաշմանդամ, կորցրեցինք Արցախի տարածքի մեծ մասը,. 120 հազար մեր հայրենակից 5 ամիսց ավելի գտնվում են շրջափակման և ամենօրյա տառապանքների մեջ: Չբավարարեվելով իրենց գործած չարագործություններով նիկոլն ու իր ընտանիքը հիմա էլ ոչնչացնում են զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին, ովքեր պայքարում են իրենց որդիներին մահվան հասցրած խունտային արդար հոտուցման համար: աշոտ փաշինյանը նիկոլ փաշինյանի ձեռքին ընդամենը գործիք է իր իշխանությունը երկարաձգելու և իր քաղաքական հակառակորդներին սպանելու և ոչնչացնելու գործում: փաշինյանը չունի որևէ սրբություն և արժեք. հայրենիքը, ազգը, ընտանիքը, երեխաները նրա համար ոչինչ են. նա պատարստ է ամեն ինչ զոհել հանուն իշխանության և փողի: աշոտ փաշինյանը գիտակցված և կամավոր է ստանձնել իր հոր կեղտոտ խաղերի գոծիքը լինելու դերը. նա համոզված է, որ հոր իշխանութան կորուստը լինելու է իրենց անհոգ ու ապահով կյանքի ավարտը: նա գիտի որ կշեռքի մի նժարին դրված է Հայաստանի և հայ ժողովրդի իսկ մյուս կողմում իր հոր և իրենց գոյությունը: իրենք անընդհատ զոհաբերում են Հայատանը, Հայ ժողովրդին երկարացնելով իրենց գոյությունը:

Տիկին Գայանեի ձերբակալման իրավաչափությունն անհապաղ կբողոքարկենք դատարանում. Փաստաբան

Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն, հայտարարել է հացադուլի մասին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վահան Մարտիրոսյանը։

«Տիկին Գայանեն ասաց, որ ունի բազմաթիվ հիվանդություններ և իր կյանքին վտանգ սպառնալու դեպքում պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավասու մարմինների», — ասաց փաստաբանը։

Նա նշեց, թե տիկին Գայանեի ձերբակալման նպատակ է նշվել փախուստը կանխելը։

«Եվ երկրորդ՝ նշված է, որ ազատության մեջ գտնվելով՝ նա կարող է կրկին առևանգել Աշոտ Փաշինյանին։ Հիմա ձերբակալման իրավաչափությունն անհապաղ կբողոքարկենք դատարանում, հետագա գործողությունների մասին կհայտնենք»։

Փաստաբանն ասաց, թե այս միջադեպով Աշոտ Փաշինյանը որպես տուժող է հանդես գալիս և իրավունք չունի հրաժարվելու առերեսումից.

«Խնդիրը ժամն է, թե երբ կիրականացվի»։

Նշենք, որ Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը, այս պահին գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում։

Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն, հացադուլ է հայտարարել

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ տիկին Գայանեն, ով Աշոտ Փաշինյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում, հացադուլ է հայտարարել։ Այս մասին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը։

«Նա երեկվանից չի սնվել և հայտարարում է, որ սնունդ չի ընդունելու, քանի գտնվում է ՁՊՎ-ում։ Սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը։ Իր համար անհասկանալի է, թե ինչի համար է առերեսումն ուշանում։ Իր համար շատ անսպասելի է եղել Աշոտի դուրս նետվելը։ Տիկին Գայանեն վստահ է, որ Աշոտն իրեն սխալ է հասկացել, այժմ նա սպասում է առերեսմանը։ Ինքնազգացողությունը լավ չէր», — հաղորդեց Ագնեսա Խամոյանը։

Եղանակը Հայաստանում

Մայիսի 19-ին Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատեւ անձրեւ եւ  ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է մառախուղ եւ կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաեւ հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Երեւանում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +27+29։        

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +18+22,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+21,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +23+26,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5 + 10, ցերեկը՝ + 18 + 22,

Լոռիում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 19 + 23,

Տավուշում՝ գիշերը՝ +8 + 13, ցերեկը՝ + 22 + 25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 17 + 20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10 + 13, ցերեկը՝ + 23 + 28,

Արարատում՝ գիշերը՝ +14 + 18, ցերեկը՝ + 27 + 30,

Արմավիրում՝ գիշերը՝ +12 + 15, ցերեկը՝ + 26 + 29,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6 + 9, ցերեկը՝ + 17 + 20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +26+30,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +28+31,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+22,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +11 + 14, ցերեկը՝ + 24 + 28։

Պետք է արձանագրել, որ մեր երկու հանրապետությունների կուսակցությունների, հայ ժողովրդի միասնականությունը Նիկոլին հեռացնելու բանալին է

Այսօր, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կուսակցությունները հանդես են եկել միասնական հայտարարությամբ` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված` Նիկոլի ոչ լեգիտիմ և հակահայկական գործողությունների վերաբերյալ:
Նիկոլը, անտեսելով Արցախի ինքնորոշման իրավունքը, համաձայն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, իսկ դա զուրկ է իրավական հիմքից, քանի որ դեմ է`
1. ՄԱԿ-ի կանոնադրությանը
2. Հելսինկյան եզրափակիչ ակտին
3. Արցախյան բանակցությունների միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, բանակցությունների ընթացքում ընդունված փաստաթղթերին
4. ՀՀ սահմանադրությանը և օրենսդրությանը
5. ԱՀ սահմանադրությանը
Պետք է արձանագրել, որ մեր երկու հանրապետությունների կուսակցությունների, հայ ժողովրդի միասնականությունը Նիկոլին հեռացնելու բանալին է, քանի որ ի սկզբանե Նիկոլը ազգը պառակտել էր, որպեսզի այլևս չլինի միասնականություն:

«Նենց մայր եմ, որ տղա եմ դաստիարակել, որ ձեր նմանի համար կյանքա տվել»․ հերոսի մոր պատասխանը՝ զոհերի ծնողներին քննադատողներին

Նենց մայր եմ, որ տղա եմ դաստիարակել, որ ձեր նմանի համար կյանքա տվել, ցավոք սրտի։ Տղա, ով չի ենթարկվել նահանջ հրամանին ու չի թողել դիրքը, ֆեյսբուքյան էջում գրել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։ Նա պատասխանել է զոհվածների ծնողներին քննադատողներին։

«Եվ այսպես, թմրանյութերի թեման շատ սահուն կերպով փակվեց ու բացվեց «Աշոտիկ» միտումնավոր օպերացիան։ Հրապարակումս բաց եմ դնելու այսօր՝ հատուկ այս խունտայի համար, ովքեր ինքնահաստատվում են իմ և մյուս ծնողների եթերների տակ։ Որ գրում եք՝ «դու մայր ես», պատասխանեմ՝ մայր եմ ու պատրաստ ձեր նմանին տասը մասի բաժանել՝ ով կասկածի իմ լավ մայր լինելու վրա, նենց մայր եմ, որ ՏՂԱ եմ դաստիարակել, որ ձեր նմանի համար կյանքա տվել, ցավոք սրտի։ Տղա, ով չի ենթարկվել նահանջ հրամանին ու չի թողել դիրքը։

Դուք էսօր քննադատում եք ինձ, ի՞նչն եք քննադատում, որ գեղեցկության սրահ գնալուց առաջ մեկ ամիս էլ տրամադրում եմ ինձ, ինչա թե մազերիս ծայրից կտրեմ կամ ճերմակած մազերս ներկեմ։ Մայր եմ, ով զգեստապահարանը բացելիս չի կարողանում գտնել իր ուզած հագուստը, քանի որ բոլորը սև են ու մռայլ, մայր եմ, ով Եռաբլուրից բացի՝ ոչ մի տեղ չի գնում, մայր եմ ում ընտանիքը քանդեցին ձեր նման ժեխերը։ Եվ ով կկասկածի իմ մայր լինելու վրա՝ սպասում եմ դեմ առ դեմ հանդիպման։ Ու ձեզ մի դրեք չափազանց հասկացողի տեղ ու դասեր մի տվեք՝ «հարգիր քո տղայի շիրիմը», ուզում եմ ասել՝ ես չեմ համակերպվելու իմ ՈՐԴՈՒ չլինելու հետ, չեմ ներելու մարդասպանների կառավարությանը», — գրել է Աստղիկ Գալեյանը։

Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր. փաստաբանը տեսակցել է զոհված զինծառայողի մորը՝ տիկին Գայանեին

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ՁՊՎ-ում առանձնատեսակցություն է ունեցել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոյանի մայրիկի՝ տիկին Գայանեի հետ։

«Առողջական վիճակը և ինքնազգացողությունը վատ էր (ձերբակալումից հետո սնունդ չէր ընդունել), տրամադրվածությունը՝ մարտական, այնպես, ինչպես վայել է հերոսածին մորը։

ՁՊՎ-ի անձնակազմը տիկին Գայանեի հետ վարվել է առանձնահատուկ հարգանքով», — Facebook-ում գրել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ զինծառայողի մայրը ձերբակալվել է երեկ՝ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով: