«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել Աշոտ Փաշինյանի առևանգման մասին շրջանառվող լուրերի առնչությամբ

«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել Աշոտ Փաշինյանի առևանգման մասին շրջանառվող լուրերի մասին․
«Ներկա պահին մամուլում շրջանառվող ինֆորմացիային ի պատասխան

Լուրեր են տարածվում, թե իբր «Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական Հասարակական Կազմակերպության անդամները առևանգել են Աշոտ Փաշինյանին։

Պետք է պարզաբանենք և հստակեցնենք մեկ բան, որ նշված երիտասարդը իր ոտքով-ձեռքով է նստել մեր հերոսամայրերից մեկի մեքենան, այնուհետև մեզ համար անհասկանալի պատճառով իրեն նետել մեքենայից։

Եռաբլուրում, սեպտ. 21-ի գործով հերթական դատական նիստից հետո «Որդիների Կանչ» ՀԿ-ի անդամները դատարանից դուրս գալուց պատահաբար հանդիպել են Աշոտ Փաշինյանին։

Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։

Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։

Այնուհետև ճանապարհին այդպեսել էլ մեզ համար անհասկանալի պատճառով Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից։
Մեքենայի մեջ եղել են միայն տվյալ հերոսածին մայրը և Աշոտ Փաշինյանը

Մնացած բոլոր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և նման ստահոդ տեղեկություններ տարածողներին միայն կասենք 1 բան, որ եթե շարունակվի դեզինֆորմացիայի լայն տարածումը, ապա ստիպված կլինենք տեղադրել տեսանյութ, որտեղ սույն երիտասարդը ինքն է իրենով նստում մեքենան»։

Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել «Որդիների կանչ» ՀԿ անդամները։ ՀԿ–ն հերքել է տեղեկությունը՝ պարզաբանելով, որ միջադեպ եղել է, բայց առևանգման փորձ՝ ոչ։ AntiFake.am–ի հետ զրույցում «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը ասաց, որ Աշոտիկին չեն փորձել առջևանգել, պարզապես ծնողներից մեկն ասել է արի նստի մեքենան, գնանք Եռաբլուր՝ տես հայրդ ինչ է արել, ինքն էլ եկել, նստել է։

Հիշեցնենք՝ քիչ առաջ զոհված զինծառայողների ծնողներին բերման են ենթարկել։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ. վիրավորներ ունենք

Մայիսի 17-ին՝ Ժամը 16:15-ի սահմաններում,  Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ  ՊՆ զինծառայող:

Այնուհետև Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել  վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում է ստացել նաեւ բուժակը:

Պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած զինծառայողի և բուժակի առողջական վիճակի մասին լրացուցիչ կհայտնի:

Ով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ երիտթուրքերից վտանգավոր է. Շարմազանով

Նիկոլը Ռեյկյավիկում ճանաչեց Ադրբեջանը 86 600 քառ կմ տարածքով՝ Արցախն էլ մեջը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Այսքանից հետո միայն հակահայն ու թուրքի ստրուկը կարող է լինել Նիկոլի ջատագովը։ Նիկոլն ընդունեց, որ ինքը դավաճան է։ Փաշինյանը դավաճանեց Եռաբլուրը, Արցախը, Վազգենին, Լեոնիդին։

Ու այսքանից հետո էլ ի՞նչ պիտի անի նա։

Նիկոլը թուրք-ադրբեջանական շահեր սպասարկող «տրոյական ձին» է։

ԵԿՄ, Վազգենի զինակիցներ, կռված տղերք, ինչպես նաև «800 հեկտարի համար հետույք ճղողներ», ու՞ր եք, ձայն հանեք։

Ով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ երիտթուրքերից վտանգավոր է», — գրել է նա։

ՀՀ ոստիկանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուց ահազանգ է ստացել իր առևանգման վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուց ահազանգ է ստացել իր առևանգման վերաբերյալ։

«Հաղորդումը ստացվել է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե»,- Aysor.am-ին ասաց ՆԳՆ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, իր տան մերձակայքից փորձել են առևանգել:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ առևանգման մասնակիցները «Որդիների կանչ» ՀԿ անդամներն են, ովքեր ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռչել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության հետևից ընթացող մեքենան: Արդյունքում վնասվել է Աշոտ Փաշինյանի ոտքը, իսկ դեպքի վայրից «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության անդամները դիմել են փախուստի: Աշոտ Փաշինյանը դիմել է իրավապահներին:

Մայիսի 19-26-ը փակ կլինի մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը

Կենսաապահովման բնագավառի ենթակառուցվածքը նորոգելու նպատակով մայիսի 19-26-ը փակ կլինի մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Պ. Սաֆարյան, Նանսենի և Ս. Քոչարյան փողոցներով:

ՄԻՊ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանին ներկայացրել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է կառույցի գործունեության առաջնահերթությունները, անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերին։ Պաշտպանն ընդգծել է իր մանդատի շրջանակում անհանդուրժողականության, խտրականության և ատելության խոսքի դեմ պայքարի հաստատակամությունը:

Անահիտ Մանասյանը դեսպանին տեղեկացրել է ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով սահմանային բնակավայրերում մարդու իրավունքների խախտումների, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրավունքների երաշխավորման, վերջիններիս վերադարձի ապահովման հրատապությանը վերաբերելի հարցերին։

Քննարկման առանցքային թեմաներից էր Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գենդերային հավասարության խթանում Հայաստանի իրավապահ համակարգում» ծրագիրը, որի իրականացման վերաբերյալ հուշագիրը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջև ստորագրվել է դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 13-ին։

Ծրագրի նպատակն է հանրության շրջանում իրազեկվածության բարձրացման, միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և օրենսդրական փոփոխությունների առաջարկման միջոցով խթանել գենդերային հավասարությունը Հայաստանի իրավապահ համակարգում, այդ թվում՝ նպաստելով ՀՀ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության ընդլայնմանը։ Պաշտպանը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցել համատեղ ծրագրի հաջող ընթացքին։

Դեսպան Ջոն Գալագերն էլ իր հերթին՝ շնորհավորելով Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման առթիվ, պատրաստակամություն է հայտնել շարունակել ակտիվ փոխգործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Նա նաև ներկայացրել է դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի փաթեթը։

Ձեռք է բերվել արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովման վերաբերյալ պայմանավորվածություն։

Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր՝ Արցախի մասով, եւ հիմար՝ «ժողովրդավարության» դրոշակով

Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր՝ Արցախի մասով, եւ հիմար՝ «ժողովրդավարության» դրոշակով։

Հետեւողականորեն կրկնվող սխալները սխալ չեն, այլ հակահայ նպատակային ծրագիր։

Նիկոլն այս անգամ իր, այլ ոչ թե Միշելի շուրթերով Ադրբեջանին վերագրեց 86 600 ք կմ տարածք, այսինքն՝ Արցախը բռնակցեց Ադրբեջանին։

Ի դեպ, նախանձեցի Ալբանիային, անկախ խոսույթի հիմնավորվածությունից Կոսովոյի համար միջոցառման ընթացքում կազմակերպված դիվանագիտական հարձակման համար։

Չեմ ուզում խորանալ, թե նորմալ հայ ղեկավարը ինչ պիտի ասեր Իսլանդիայում. ագրեսորին պատժելու, ինքնորոշման իրավունքի, ռազմագերիների եւ այլ հարցերի մասին։

Նիկոլը այլեւս անգամ «կռուտիտների» կարիք չի զգում։

Վա բանկ լկտի է, վա բանկ՝ դավաճան, վա բանկ՝ հաբրգած։

Որովհետեւ անպատիժ է։ Դե՞ռ…

Եթե Երևանը հաստատեր ՀԱՊԿ առաքելության տեղակայումը, Հայաստանը կշահեր և կստանար ավելի կայուն իրավիճակ. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին և Հայաստանին՝ մասնավորապես կազմակերպության «քանդվելու» մասին խոսակցություններին:

«Այո, այդպես ասում են: Բայց դա տեղի է ունենում միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ի բոլոր անդամներն աշխատում են կոնսենսուսի հիման վրա և հարգում են այն նրբությունները, երբեմն կարևոր, որոնք միշտ առաջանում են այս կամ այն կողմից իրական կյանքում… Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ապացուցեց իր կենսունակությունը, երբ 2022 թվականի հունվարին Ղազախստանն օգնություն խնդրեց։ Մենք արդյունավետ ենք աշխատել։ Հենց որ Ղազախստանի ղեկավարությունն ասաց, որ իրենք իրավիճակը վերահսկում են, կազմակերպությունն արագ ավարտեց իր գործունեությունը։

Մենք պատրաստ էինք նույն կերպ օգնել ՀԱՊԿ այնպիսի անդամին, ինչպիսին Հայաստանն է։ 2022 թվականի աշնանը Կազմակերպության երևանյան գագաթնաժողովի համար փաստաթուղթ է պատրաստվել Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ համաձայն մեր հայ դաշնակիցների խնդրանքի։ Փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով։ Հետո վերջին պահին հենց գագաթնաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը։ Մինչ այժմ այն մնում է թղթային տեսքով և չի կարող իրականացվել։ Բայց եթե Երևանը հաստատեր արդեն համաձայնեցվածը և պատրաստ մնար ստորագրմանն ու ուժի մեջ մտնելուն, ես համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար», — ասել է Լավրովը։

Այս իշխանությունը ցանկանում է վերածել մեր հայրենիքը՝ ոչ ավել ու պակաս քան «թմրանյութի որջ» կոչված երկրի

Վաղուց արդեն հասկանալի է, որ այս իշխանությունը ցանկանում է վերածել մեր հայրենիքը՝ ոչ ավել ու պակաս քան «թմրանյութի որջ» կոչված երկրի։
Սա է նիկոլ փաշինյանի իշխանության դեմքը՝ 800 մլն. Եվրոյի կոկային մոտքի խայտառակ այս ինցիդենտը՝ դեպքը, վառ ապացույց է նաև օրեր առաջ Էդուարդ Աղաջանյան անձի հայտարարությունը որպես՝ վկայություն։Չլինի Էկվադորյան հարցեր կան։
—Սա երիտասարդությանը խեղելու նոր փուլ է՝ նիկոլ փաշինյանի կողմից՝ նրա համար հերիք չէր 44 օրյա պատերազմը։
—Անկասկած՝ որպես իրավաբան նաև անձնապես՝ որպես ՀԱՅ ևս ցավ եմ ապրում երբ երիտասարդության շրջանակներում ահռելի չափով թափ է առնում այս հանցագործ իշխանությունների կողմից թողտվությամբ ահագնացող այս սերունդին խեղելու հանցագործ ծրագիրը։ Ավելի տագնապալի է հանրության, իրավապահ համակարգի ոչ համարժեք արձագանքը։

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ․ արձանագրվել են մի շարք խնդիրներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։

ՄԻՊ-ից հայտնում են, որ տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները:
Պաշտպանի ներկայացուցիչների կողմից ավելի վաղ իրականացրած չհայտարարված այցից հետո քրեակատարողական հիմնարկի որոշ խցեր բարեկարգվել են և հարմարեցվել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Ավելին, ՔԿՀ մուտքի մոտ կառուցվում է նոր սպասասրահ՝ նախատեսված եղանակային ցանկացած պայմաններում տեսակցության գործընթացի անարգել իրականացումն ապահովելու համար:

Միևնույն ժամանակ, ազատությունից զրկված անձինք բարձրացրել են քրեակատարողական հիմնարկի վերանորոգման խիստ անհրաժեշտության, զբոսաբակերում մարմնամարզության սարքերի և սպորտային պարագաների սակավության կամ բացակայության, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին հարմարեցված միջավայր ունենալու անհրաժեշտության հետ կապված մի շարք հարցեր։

Բողոքներ են եղել նաև խմելու ջրի մատակարարման և պարբերաբար անջատումների առնչությամբ:

Այցի ընթացքում արձանագրվել են նաև ազատությունից զրկված անձանց ցուցված դեղորայքը չտրամադրելու դեպքեր։

Օտարերկրյա քաղաքացիների բողոքները վերաբերել են հիմնականում ՔԿՀ-ներում հաղորդակցման դժվարություններին և իրավասու մարմնի կողմից տրամադրման ենթակա դատական ակտերի թարգմանությունների բացակայությանը:

Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Ամփոփված վերլուծական տեղեկանքը՝ արձանագրված խնդիրներով և դրանց լուծման առաջարկներով, կներկայացվի իրավասու մարմիններին։