Սամցխե-Ջավախքում ապօրինի անտառային հողատարածք է վաճառվել

Ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները կաշառակերության մեղադրանքով բերման են ենթարկել Ազգային անտառային գործակալության Իմերեթիի և Սամցխե-Ջավախքի անտառային ծառայությունների երկու աշխատակիցների։

Jnews-ի հաղորդմամբ, քննչական ծառայության տվյալներով, ամբաստանյալները քաղաքացիներից կաշառք են շորթել՝ ապօրինի նյութական օգուտներ ստանալու նպատակով՝ անտառային տարածքների հողի բերրի շերտը հանելու դիմաց:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով։

Երևանում կասեցվել է ընդեղենի մածուկների արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արնուշ» ընդեղենի մածուկների արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով (ք. Երևան, Կոմիտասի պողոտա):

Մասնավորապես՝

արտադրական շինությունը չի ունեցել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներ,

սարքավորումները պատշաճ մաքրված և ախտահանված չեն եղել,

չեն իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման աշխատանքներ,

չեն եղել սանհանգույցներ, անձնակազմի համար հանդերձարան,

սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ,

արտադրական շինությունում պահվել են սննդամթերքի արտադրության ընթացքում չօգտագործվող պարագաներ:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընդեղենի մածուկների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Սրանք նոր ձև են գտել մեր երիտասարդներին կործանելու

Իտալիայում մաքսային ծառայությունների կողմից առգրավվել է շուրջ 3 տոննա կոկային(800 միլիոն եվրո), որը պետք է հասներ մեր երկիր։
Պարզից էլ պարզ է, որ նման չափի գործարքներ, առանց նիկոլի իշխանության <<դաբրոյի>>, ուղղակի անհնար է։
Մի քանի օր առաջ վիճակագրական տվյալներ հրապարակվեցին, ըստ որի անցած երկու երեք տարիների համեմատ, այս տարի մեր երկրում թմրամիջոցների թե շրջանառությունը, թե օգտագործողների թիվը աճել է երեք հարյուր տոկոսով։
Սա վկայում է մի բան, որ նիկոլի իշխանությունը ոչ միայն պայքար չի մղում այդ աղետը կանխելու համար, այլև նոր էսկոբարներ է աճեցնում մեր երկրում։ Բնական է, եթե այս իշխանության բարձր օղակն է այդ կեղտը օգտագործում իրենց խնջույքների, հաճույքների համար, ապա էլ ուր մնաց արգելեն, մի հատ էլ դրա դեմ պայքարեն։
Սրանք նոր ձև են գտել մեր երիտասարդներին կործանելու, կախվածության մեջ պահելու պիղծ տարբերակով ուզում են վերջնականակապես կոտրել մեր երտասարդներին։

Պետք է հստակ փաստել, որ 5000 տղաների կյանք խլած իշխանությունները այսօր էլ փորձում են ողջ մնացածների կյանքերը խլել թմրանյութերի միջոցով

Նեթֆլիքսի ամենառեյտինգային սերիալների ստեղծողներն ու անգամ նարկոթրաֆիկի մեծագույն կնքահայր Էսկոբարը նյարդայնացած ծխում են խոհանոցում։
Էկվադորից Հայաստան ուղևորվող 800 միլիոն դոլար արժողությամբ 3 տոննա կշռող մաքրամաքուր կոկաինը բռնագրավվել է Իտալիայում։
Երեխայություն կլինի, եթե մտածենք, թե սա ինչ֊որ մասնավոր դեպք է։ 3 տոննա թմրանյութ ներմուծել ընդունակ է միայն իշխանությունը։
Աղաջանյանը Էդոն ասում էր, թե Հայաստանում ցանկացած միջին վիճակագրական խնջույքները չեն անցնում առանց թմրանյութերի։ Գուցե Էդոն անձամբ է կառավարում թմրաշրջանառությունը և տեղյակ է դրանից։ Գուցե հենց Էդոի միտքն է եղել Էկվադորից 3 տոննա կոկաին ներմուծել, որպեսզի խնջույքները ավելի վառ գույներով անցկացվեն։
Պետք է հստակ փաստել, որ 5000 տղաների կյանք խլած իշխանությունները այսօր էլ փորձում են ողջ մնացածների կյանքերը խլել թմրանյութերի միջոցով։
Փաշինյան Նիկոլը ոչ միայն թուլացրել է Հայաստանի և Արցախի անվտանգությունը, այլ նաև փորձում է թուլացնել երկրի ներքին անվտանգությունը։

նիքոլենց այս հանցավոր անգործությունը ուղիղ սպառնալիք է ապագայում առողջ և սթափ երիտասարդություն ունենալուն

DJ-ենց քիթը կամ ականջը կանչի:
Մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ կոկայինի խմբաքանակ են բռնել Իտալիայում: Կարծես տարորինակ բան չկա, Եվրոպայի մակարդակի խմբաքանակ է, և նման լուրերը նոր չեն, բայց արի ու տես որ այդ հարյուրավոր միլիոն դոլարների կոկայինը ըստ իտալացիների ուղևորվում էր Հայաստան: Փաստորեն Հայաստանում 2018-ից հետո մի այնպիսի անտեր իրավիճակ է ձևավորվել, որ նման ահռելի քանակի թմրանյութ են ուղարկում Հայաստանի Հանրապետություն:
Յուրաքանչյուր ոք կփաստի, որ 2018 ից առաջ նման աժիոտաժ թմրանյութերի վերաբերյալ չի եղել: նիքոլից առաջ կենտրոնում ման գալուց շենքերի պատերին չէիր հանդիպի գովազդային գրաֆիտիներ, որոնք չգիտես ինչու առ այս պահը մնացել են իրենց տեղերում, նիքլոլից առաջ երիտասարդությունը նոն ստոպ չէր լսում երգեր որոնց բովանդակության 50% թմրանյութերի մասին է: Այս ցանկը դեռ երկար կարող է շարունակվել: նիքոլենց այս հանցավոր անգործությունը ուղիղ սպառնալիք է ապագայում առողջ և սթափ երիտասարդություն ունենալուն:

Նիկոլի համար 44-օրյա պատերազմում զոհվածները քիչ էին, հիմա էլ թմրանյութերի միջոցով է ցանկանում սպանել երիտասարդներին

Իտալիայում առգրավվել է Հայաստան ուղևորվող 3 տոննա կոկային:
Փաստորեն, Էդուարդ Աղաջանյանը, որ ասում էր, թե միջոցառումներն առանց թմրանյութի լավ չեն անցնում, սրա համար էր ասում և իրականում ամեն ինչ ավելի խորն էր, քան մենք պատկերացնում էինք:
Պատկերացնու՞մ եք, եթե Իտալիայում առգրաված չլինեին, մենք չէինք իմանալու, որ այս իշխանությունները, Հայաստան են բերում ու բացի նրանից, որ իրենց միջոցառումներին են օգտագործում, նաև երիտասարդներին են վաճառում ահռելի քանակությամբ թմրանյութ:
Նիկոլի համար 44-օրյա պատերազմում զոհվածները քիչ էին, հիմա էլ թմրանյութերի միջոցով է ցանկանում սպանել երիտասարդներին:
Վստահ եմ, սրանց թույլտվությամբ, և, նույնիսկ միջնորդությամբ են վաճառվում թմրանյութերը` թե´ ակումբներում, թե´ այլ վայրերում:
Նիկոլն ու իր թիմակիցներն ամեն ինչ անում են մեզ ոչնչացնելու համար, ու բացի նրանից, որ թուլացնում են սահմանային անվտանգությունը, նաև թուլացնում են ներքին անվտանգությունը:
Չնայած, ինչի ենք զարմանում. հայրենավաճառներից ամեն ինչ սպասելի է: Եթե սրանք մաս-մաս վաճառում են մեր հայրենիքը, թմրանյութն ի՞նչ է, որ չբերեն:

Սեյրան Օհանյանի կինը հրավիրում է հավաքի

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հրավիրում է «Կանայք հանուն համազգային միասնության» խորագրով հանդիպում-հավաքի։

«Հարգելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր, հաշվի առնելով ինձ ուղղված նամակները, զանգերը, խնդրանքները, որոնք վերաբերում են բացառապես ամեն ինչի․․․, հրավիրում եմ Ձեզ «Կանայք հանուն համազգային միասնության» խորագրով հանդիպում-հավաքի, որտեղ միասին կքննարկենք Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արդի մարտահրավերները, և ես սիրով կպատասխանեմ Ձեզ հետաքրքրող ու հուզող բոլոր հարցերին։

Քաղաքացիների, լրատվամիջոցների ներկայացուցիչների գրանցումների համար նախապես լրացուցիչ կտեղեկացնենք», — նշված է հայտարարությունում։

Արցախի իշխանությունը շարունակում է աջակցել Փաշինյանի` Արցախը հանձնելու գործընթացին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ շատ տարօրինակ է արձանագրել, որ օրեր առաջ Բրյուսելում ԵՄ միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպման և դրա արդյունքների վերաբերյալ Արցախի իշխանությունը արձագանքում է ոչ թե բանակցությունները խայտառակ կետի հասցրած, նշաձող իջեցրած, Ադրբեջանի կազմում արցախցիների իրավունքներ քննարկող Փաշինյանին, այլ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին:

«Այն, ինչ ասել է Շառլ Միշելը, արտահայտում է օրվա օրակարգն ու տեղի ունեցած բանակցությունները, որի վերաբերյալ հակառակը, համենայնդեպս, չի ասել ՀՀ իշխանությունը:

Արցախի նախագահն իր դիրքորոշումը փաստացի արտահայտել է ԱԳՆ միջոցով, որով նշել է իր անհամաձայնությունը Միշելի հայտարարությունների վերաբերյալ, ընդգծել այն կարևոր հարցերը, որոնք պետք է քննարկման առարկա դառնային բանակցություններում, սակայն դրանց անդրադարձ չի եղել:

Արցախի նախագահականի տարբեր պաշտոնյաներ, երեկ Արցախի վերածննդի հրապարակում հավաք անցկացրած և իշխանության հայտ ներկայացրած առանցքային անձն այս կամ այն ձևով անդրադարձել են բրյուսելյան այցին, սակայն ոչ մի խոսք չեն արտահայտել փաշինյանական իշխանության հասցեին:

Փաշինյանը փորձում է հանձնել Արցախը, իսկ Արցախի իշխանությունը արձագանքում է ԵՄ ղեկավարությանը, որը, որպես միջնորդ, զուտ ամփոփել է ՀՀ և Ադրբեջանի քննարկումների օրակարգը:

Բացառությամբ Արցախի մի քանի գործիչների՝ Արցախի իշխանությունը որևէ լուրջ արձագանք չի հնչեցրել Փաշինյանի` Արցախի հարցով տարվող խայտառակ կուրսի վերաբերյալ:

Չնայած արցախյան հասարակության տարբեր խմբերից Փաշինյանի հասցեին ուղղվող կոշտ մեկնաբանությանը՝ Արցախի իշխանությունը շարունակում է աջակցել Փաշինյանի` Արցախը հանձնելու գործընթացին:

Եզրակացությունը մեկն է` Արցախի իշխանությունը կիսում է Փաշինյանի վարած կուրսը և հանցակից է բոլոր այն դավաճանությունների համար, որոնք այս ընթացքում արձանագրվել են»,- Facebook-ում գրել է Աբրահամյանը։

Կրակոցներ և դանակահարություն Երևանում. կան վիրավորներ. Ընկերության գրասենյակում հայտնաբերվել են կրակված պարկուճներ

Երեւանում, մայիս 15-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել. ժամը 21:30-ից 22:00-ի  սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Արա Սարգսյան փողոցի 18/20 հասցեում գտնվող գրասենյակներից մեկում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները:

Ոստիկաններն ու քննիչները օֆիսային տարածքում և դրսում հայտնաբերել են մեծ քանակի արնանման հետքեր, կրակված 3 պարկուճ, 1 գնդակ, էլեկտրաշոկ, ծխախոտի տուփ, որի մեջ եղել են դեղնականաչավուն զանգված և կաթոցիչ:

Դեպքի փաստով՝ ստեղծվել  է քննչական խումբ, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, վիրավորների ինքնությունը ճշտելու ուղղությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված վայրից 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ դանակի մի քանի հարվածներ է ստացել ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական  կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ այս գրասենյակն օգտագործվում է շինարարական կազմակերպությունը:

Մինչ քննչական խումբն աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 38-ամյա Արմեն Անտոնյանը և 46-ամյա Արտյոմ Սմբատյանը

ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացու կենսաթոշակը վերահաշվարկվել է և վերջինս ստացել է նախկինում չվճարված ամբողջ գումարը

Քաղաքացին դիմել է  Մարդու իրավունքների պաշտպանին՝ աշխատանքային ստաժում չհաշվարկված 5 տարի 8 ամիս ժամանակահատվածը ներառելու և կենսաթոշակի վերահաշվարկ իրականացնելու հարցով։

ՄԻՊ-ից  հայտնում են, որ պաշտպանի գրության հիման վրա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կատարել է հավելյալ ուսումնասիրություններ։ Արդյունքում իրականացվել է վերահաշվարկ՝ ներառելով նաև աշխատանքային ստաժի չհաշվարկված ժամանակահատվածը։

Քաղաքացին Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է, որ այդ տարիների չվճարված գումարը ստացել է 2023 թվականի մայիս ամսվա կենսաթոշակի հետ միասին։