Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա

Հուլիսին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հաջորդ հանդիպումը, ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ 

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Երկրաշարժ՝ Թուրքիայի կենտրոնական մասում

Թուրքիայի կենտրոնական մասում, այսօր՝ մայիսի 14-ին, նախագահական ու խորհրդարանական ընտրությունների օրը, 4,7 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել, համաձայն Եվրոպամիջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների։

 Երկրաշարժի օջախը եղել է 5 կմ խորության վրա։

Երկրաշարժը տեղի է ունեցել 8600 բնակիչ ունեցող Ղահրամանմարաշ նահանգի Անդիրին շրջանից 30 կմ հյուսիսարևմուտք։

Եռակողմ պայմանավորվածությունների կատարումը Հարավային Կովկասում կարգավորման ճանապարհն է. Պեսկով

Ռուսաստանը լիովին հավատարիմ է այն եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են երկու տարի առաջ, հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղարը Դմիտրի Պեսկովը։

«Դրանք դեռևս հանդիսանում են կարգավորման անվիճելի հիմք, իսկ կարգավորման հասնելու համար պետք է գնալ այն պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով, որոնք ձեռք են բերվել երեք ղեկավարների կողմից», — ասել է նա։

Այսօր, տեղի ունեցավ Հայաստան-Ջավախք երիտասարդական կենտրոնի` ուսանողական խորհրդի անդրանիկ նիստը

Այսօր, տեղի ունեցավ Հայաստան-Ջավախք երիտասարդական կենտրոնի` ուսանողական խորհրդի անդրանիկ նիստը:
Սիփան Մակարյանը միաձայն ընտրվեց Ուսանողական խորհրդի նախագահ:
Ընտրվեցին նաև պատասխանատուներ` համալսարաններում.
Մուրադյան Արման (Մ.Խորենացու անվան համալսարան)
Գրիգոր Մակարյան (Պոլիտեխնիկական համալսարան)
Մնացական Խաչատրյան (Մ. Հերացու անվան բժշկական համալսարան)
Վահագ Թովմասյան (ԵՊՀ)
Նարեկ Կիրակոսյան (Ագրարային համալսարան)
Վարդան Մանասյան (Եվրոպական համալսարան)
Հ.Գ Լյովա Մխիթարյանն ընտրվեց Հայաստան-Ջավախք ԵԿ-ի հանրային կապերի գծով փոխնախագահ:
Շնորհավորում եմ, մաղթում եմ բարի երթ և բեղմնավոր աշխատանք:

Աբովյանում մեքենայի գազաբալոն է պայթել. վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է

Գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Mercedes մակնիշի ավտոմեքենան այրվել է` հեղուկ գազի գազաբալոնից արտահոսքի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը։

Ականատեսները պատմել են, որ մինչև հրդեհի բռնկվելը պայթյունի նման ձայն է լսվել։

Մեքենայի վարորդ` Կոտայքի մարզի բնակիչ Հ․Ս․-ն, ձեռքերի, դեմքի և շնչուղիների այրվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դալարիկ գյուղում

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 12-ին, ժամը 00.05-ին, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 26-ամյա Նարեկ Պ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով: Հայտնում են ոստիկանությունից:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Գորիսի տարածաշրջանում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

Գորիսի տարածաշրջանում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։