Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են՝ մեկ զոհ, երկու վիրավոր

Ժամը 23:10-ի դրությամբ իրադրության փոփոխություն չի արձանագրվել. Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Ժամը 23:10-ի դրությամբ հայկական կողմի կորուստներն են մեկ զոհ և երկու վիրավոր:

Հաշվի առնելով, որ սոցիալական տարբեր հարթակներում մեծ ծավալով տարածվում են ադրբեջանական քարոզչամեքենայի պատրաստած, այդ թվում նաև կեղծ ու դեռևս 44-օրյա պատերազմի օրերին արված տեսանյութերը և լուսանկարները, կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանց որևէ կերպ անդրադառնալուց, առավել ևս` հրապարակելուց:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ»,- նշված է ՊՆ տեղեկագրում:

Նիկոլ Փաշինյանի իշխանազավթումից հետո, Հայաստանը բախվեց է մի շարք աղետալի հետևանքների

Նիկոլ Փաշինյանի իշխանազավթումից հետո, Հայաստանը բախվեց է մի շարք աղետալի հետևանքների։ Այն, ինչ տասնամյակներ շարունակ ստեղծվել էր, կարճ ժամանակում ոչնչացվեց։ Նիքոլ կոչվածը «գողացավ» Ազգի խաղաղ ու ապահով ապրելու իրավունքը, և այժմ երկիրը ստաբիլ ​​վախի և անորոշության մթնոլորտում է ապրում։
Ամեն օր լսում ենք նոր զոհերի, նոր սպառնալիքների և թշնամու նոր ագրեսիվ գործողությունների և հայտարարությունների մասին։ Բայց ամենացավալին այն է, որ այս հայտարարություններին ու ագրեսիային հավուր պատշաճի արձագանք չկա։Կապիտուլյանտը ամբողջովին ձախողել է երկրի անվտագային բլոկը։
Փաշինյանը և նրա վարած կործանարար քաղաքականությունը մեր երկիրը բերել կանգնացրել է անդունդի շեմին։ Տնտեսական ԻՐԱԿԱՆ զարգացումը բացակայում է, ներդրումները նվազել են, գործազրկության մասին նոր տվյալներ չեն հրապարակում իսկ գնաճը սարսափելի ինտենսիվ է։ Տնտեսական և ավնտանգային անկայունության պատճառով յուրաքանչյուր Հայ ընտանիք գտնվում է մշտական լարվածության մեջ։ Կապիտուլյանտն ու իր անասնաֆերման ձախողել են ամենինչ, և զրկել են մեզ մեր Հայրենիքի զգալի հատվածից։
Մեր պատմամշակութային հայրենիքի ՝ Արցախի 75 տոկոսը օկուպացված է, Արցախի մեր հայրենակիցները այս պահին էլ գտնվում են շրջափակման մեջ և ֆիզիկական ոչնչացման խնդրի առաջ են կանգնած, բայց դավաճանները շարունակաբար լռում են, կամ էլ ժամանակ առ ժամանակ, ինչ-որ արարողակարգային հանդիպման ժամանակ հիշատակում են շրջափակման մասին և վերջ դրանից ավել ոչինչ։ Իսկ հիմա դավաճանը սկսել է խոսել իր իսկ կողմից ձախողված խաղաղության օրակարգի և դրական ազդակների մասին, որոնք սակայն Ազգի մեծամասնության համար տեսանելի չեն, տեսանելի են միայն կորուստները, որոնք բերել և բերում են սրանք Հայաստանի գլխին։
Փրկությունը միան սրանց վռնդելու մեջ է, իսկ դա մենք կարող ենք անել եթե լինենք միասնական և համարձակ։ Միասնականությունը պետք է լինի հանուն վաղվա Հայաստանի և հանուն վաղվա Արցախի համար։
Մենք շատ ենք ուշացել, և այլևս ժամանակ չունենք։

Հայրենավաճառը գողացել է հայ ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը

Հայրենավաճառը գողացել է հայ ժողովրդի խաղաղ ապրելու իրավունքը։
Արդյո՞ք բարդ է հասկանալ, որ ցանկացած իրավիճակում միասնականություն է պետք։ Արդյո՞ք մենք պետք է խորտակվենք, նոր հասկանանք, որ նավապետը՝ «նիկոլը» խորտակում է այն նավը, որի մեջ մենք բոլորս ենք, Հայաստանյան ուժերը և’ քաղաքական, և’ ապաքաղաքական:
Սթափվել է պետք, նիկոլը չի կարողանում զիջումներից և կորսված կյանքերից ու տարածքներից բացի ուրիշ բան առաջարկել:
Հարգելիներս, մենք տեսնում ենք նիկոլի խաղաղության օրակարգը, ամեն օր կրակոց, ամեն օր փոքր կամ մեծ ռազմական սադրանքներ Ադրբեջանի կողմից, որը կարող է վերածվել այնպիսի էսկալացիայի, որ նորից տարածք կորցնենք, տանք, հանձնենք և որ նիկոլը այս անգամ էլ կմեղադրի աստղերին՝ դասավորվածության անհամապատասխան լինելու մեջ կամ եղանակի շոգ ու ցուրտ լինելու պատճառով նոր բարձրունքներ կհանձնի։
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, նիկոլը մեկ անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է և վերջ ու մենք կորցրեցինք Արցախի 75%-ը, ասաց, որ պետք է բանակցությունները ընդունելի լինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար և մենք կորցրեցինք Արցախը աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը։
Այժմ դավաճանը խոսում է դրական ազդակներից և առհասարակ խաղաղության օրակարգից, որը յուրաքանչյուր տեսանկյունից վերլուծելու արդյունքում կարող եք տեսնել միայն սարսափելի հետևանքներ, կործանարար վերջաբանով։
Հ.Գ Պետք է մեկ միասնական բռունցք դառնանք, վռնդենք դավաճաններին, թույլ չտանք Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ, թույլ չտանք Արցախում էթնիկ զտումներ և նոր ցեղասպանական ծրագրերի իրականացում։

Ադրբեջանական ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Խուլիգանություն ու ծեծկռտուք՝ Թումանյան փողոցում. 7 երիտասարդների ձերբակալել են

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ծառայողները մայիսի 11-ին, ժամը 04.25-ին, Թումանյան փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են ներկայացրել յոթ երիտասարդների:

Ոստիկանությունից  հայտնում են, որ նրանք նշված վայրում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյել և հարվածներ են հասցրել իրար:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

Վարորդն ատրճանակի սպառնալիքով 60 000 դրամ էր վերցրել

Մայիսի 11-ին՝ ժամը 13.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում տված 39-ամյա տղամարդը հայտնել էր, որ մայիսի 9-ի առավոտյան Վարդանանց փողոցում «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ատրճանակի սպառնալիքով իրենից պահանջել և ստացել է 60 000 դրամ:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Ավանի բաժանմունքի, Կենտրոնական բաժնի, Մարաշի բաժանմունքի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է «Օպելի» վարորդի ինքնությունը: Երևանցի 63-ամյա տղամարդը Արգիշտիի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և, «Օպելով» հանդերձ, ներկայացվել է Կենտրոնական բաժին: Մեքենայի դռան գրպանիկի տեսանելի հատվածում ատրճանակ կար, որը, ըստ 63-ամյա տղամարդու, կրակայրիչ է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Եղանակը Հայաստանում․ օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, երեկոյան ժամերին եւ կիրակի գիշերը տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաեւ արեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ եւ մառախուղ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։  Երեւանում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +18+20։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +12+16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 12 + 15,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +16+19,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 14 + 17,

Լոռիում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 10 + 13,

Տավուշում՝ գիշերը՝ +11 + 13, ցերեկը՝ + 12 + 14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 11 + 14,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +16+20,

Արարատում՝ գիշերը՝ +13 + 15, ցերեկը՝ + 20 + 23,

Արմավիրում՝ գիշերը՝ +12 + 14, ցերեկը՝ + 20 + 22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +19+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +11+15,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +10 + 14, ցերեկը՝ + 15 + 18։

Եթե անցակետում մեր հայրենակցին կալանավորեցին, բեռը, մեքենան վերցրեցին, ո՞նց ենք պաշտպանելու. Թաթոյան

Անցակետի տեղադրմամբ Ադրբեջանը նպատակ է հետապնդում մեկուսացնել Արցախն արտաքին աշխարհից և լուծել իր խնդիրը, սա մեծ քաղաքական նպատակի մի մաս է, միջոց է: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը՝ ներկայացնելով ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ համատեղ ստեղծած նոր հատուկ զեկույցը։

Նրա խոսքով, անցակետի տեղադրումը նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի խախտում է, բացի այդ պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանը վարում է ցեղասպան, էթնիկ զտման քաղաքականություն, Ադրբեջանի իշխանությունները տարածում են սպառնալիքներ, իրականացնում են կրակոցներ։

Թաթոյանի խոսքով, սա լավ պլանավորած գործողություն էր, որտեղ օգտագործեցին այսպես կոչված էկոակտիվիստներին, դրա տեղադրումն իրականացրեցին փափուկ ուժի միջոցով։

«Անցակետի տեղադրումը բացահայտ անօրինական է, մարդու միջազգային իրավունքների, միջազգային քրեական իրավունքի, մարդասիրական իրավունքի, բոլոր նորմերի տեսանկյունից այն բացահայտ ապօրինի է։  Մի պահ պատկարացրեք, եթե ընդունենք դրա լեգիտիմությանը, մեր հայրենակիցներն անցնեն, սա նշանակում է, որ ադրբեջանական իշխանությունները կարող են այդտեղով անցնող ցանկացած մեկին ձերբակալել, կալանավորել, գողանալ այդ մարդուն։ Ո՞վ կիմանա՝ այդ մարդու հետ ինչ կլինի։ Պատերազմի ժամանակ մեր տղաները հայտնվում են նրանց վերահսկողության ներքո, հետո տեսեք, չեն հաստատում, չգիտենք, որտեղ են նրանք»,-ասաց Թաթոյանը։

Նրա խոսքով, անցակետով անցնող ցանկացած մեկին կարող են մտացածին մեղադրանք առաջադրել. «Ասում են, դե լավ բեռների համար կարելի է։ Դա կլինի առաջին քայլը։ Ադրբեջանի ամենասիրելի քաղաքականությունն է աստիճանաբար գնալ առաջ։ Սյունիքի մեր դեպքերը քննարկենք, բերեցին սկզբում դրեցին «Բարի գալուստ Ադրբեջան», հետո ցուցանակը պաշտպանելու համար ասեցին պետք է զինվոր կանգնի, հետո ասեցին՝ մեր զինվորները մրսում են, ենթակառուցվածքներ սարքեցին ու այդպես սկսեցին առաջ գնալ, նույնն այստեղ է լինելու, ես վստահ եմ ուղղակի։

Կարող են ցանկացած անձի նկատմամբ ինչ ուզեն անեն, ոչ մի միջազգային իրավական երաշխիք չի աշխատում։ Հիմա եթե մեր հայրենակցին ձերբակալեցին, կալանավորեցին, բեռը մոտից վերցրեցին, մեքենան առգրավվեցին, մենք ո՞նց ենք պաշտպանելու»,-ասաց Թաթոյանը։

Սուրեն Պապիկյանն այցելել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 12-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:

Ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Նախարարը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում: