Սերժ Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներն այսօր դատարանում բացահայտվեցին

Արցախի հանձման գործընթացը հնարավորինս արագացնելու և անխոչընդոտ դարձնելու համար, Արցախն ազատագրած հերոսների դեմ սկսեցին շինծու քրեական գործերի արշավ:
Սրանք ամեն ինչ արեցին, որպեսզի հող ազատագրողները հայրենիքը պաշտպանելու խրամատի փոխարեն հայտնվեն դատարանի դահլիճում, որպեսզի իրենք կարողանան իրականացնել իրենց առաքելությունը, այն է` Արցախի հանձնումը, Արցախի հերոսների դեմ կեղծ քրեական գործերի տարափը:
Սերժ Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներն այսօր դատարանում բացահայտվեցին, բացահայտվեց նաև, որ ցուցմունքները եղել են ուղղորդված և բացահայտումների շնորհիվ այդ շինծու գործն այսօր վերջնականապես քանդվեց:

Խաղաղություն,մեր պարագայում, պետք է մենք ստիպենք թշնամուն, մեր պայմաններով և մեր երկրի շահերից ելնելով

Նիկոլի <<խաղաղության>> դարաշրջանը մնալու է թղթի վրա,իրենց իսկ երազանքների ու մտածելակերպի մեջ։ Երևի մինչև հիմա մարդիկ չեն հասկացել, որ ուժն է ծնում խաղաղություն։ Մի բան է հստակ, քանի Նիկոլը կա, իր թիմով հանդերձ, խաղաղության մասին խոսելը ուտոպիա է, պոպուլիզմի, բլեֆի հերթական դրսևորում։
Խաղաղություն,մեր պարագայում, պետք է մենք ստիպենք թշնամուն, մեր պայմաններով և մեր երկրի շահերից ելնելով։ Թուրքի հետ միայն զենքը ձեռքներիս պետք է թուղթ ստորագրենք, իսկ այս իշխանությունները, չոքելով, մեղանչելով, սրա նրա վրա գցելով, վախկոտի հոգեբանությամբ գնում են բանակցելու և ամեն գնալուց հետո կամ առաջ ունենում ենք թե մարդկային և թե տարածքային կորուստներ։
Խաղաղության կեղծ օրակարգ ձևավորողների ժամանակաշրջանը կունենա իրենց մոտալուտ վախճանը մոտ ապագայում։ Հայը ազգը, վստահ եմ, իր վերջնական խոսքը դեռ չի ասել, իր վերջին ու վճռորոշ քայլը չի արել։
Հայ ազգը խաղաղություն մուրացող ազգ չէ։

Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ կիրառել է ականանետ. հայկական կողմը կորուստներ չունի. ՊՆ

Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Նոր տրոլեյբուսներից 4-ն արդեն Երևանում են

Երևանի քաղաքապետարանը սեփական միջոցներով ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս, ևս 15-ը ձեռք կբերվի կառավարության աջակցությամբ:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնում է, որ նոր տրոլեյբուսներից 4-ը արդեն Երևանում են։

Եղանակը Հայաստանում

Մայիսի 12-ի գիշերը եւ կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաեւ հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ ՝ 15-20 մ/վրկ։ Երեւանում երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +26+28։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+21,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 18 + 21,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +24+26,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ +18 + 21,

Լոռիում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +15+18,

Տավուշում՝ գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 16 + 19,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 18 + 20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +11 + 14, ցերեկը՝ + 23 + 27,

Արարատում՝ գիշերը՝ +14 + 17, ցերեկը՝ + 27 + 30,

Արմավիրում՝ գիշերը՝ +12 + 14, ցերեկը՝ + 26 + 29,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +19+21,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +27+30,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +22+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+20,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +13 + 16, ցերեկը՝ + 19 + 23։

Ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

Ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Նիկոլի «խաղաղության դարաշրջանը» ոչ սկիզբ ունի, ոչ վերջ

Նիկոլի «խաղաղության դարաշրջանը» ոչ սկիզբ ունի, ոչ վերջ
_________________________________
Ամեն օր մարդիկ արթնանում են տագնապով, ամեն օր ֆիզիկական ոչնչացման ու գոյությունը պահպանելու վտանգ կա։
Նիկոլը պարտության սիմվոլ է, պարտվողական քաղաքականության ջատագովը, ով չի կարողանում և չի ուզում անել այնպիսի քայլեր, որոնք կբխեն Հայի ու Հայաստանի շահերից։
Հանձնում է մաս-մաս, նրա հանձնած ամեն մետրի վրա Հայ զինվորի արյուն կա, այդ հողը դեռ թաց է, այդ հողում հայ զինվորի արյունը դեռ չի չորացել։ Ու ամեն հանձնած տարածքի հետ նա հանձնում է հայ երեխաների վաղվա օրը:
Երբ ասում էր թե կա ապագա, փաստորեն նա հենց սա ի նկատի ուներ, ամենօրյա կրակոցներ, մարդկային և տարածքային կորուստներ։ Նա չէր խոսում ու չէր ներկայացնում ապագայի տեսլականը, չէր խոսում այն մասին, որ մենք որպես երկիր գոյություն ենք ունենալու, նա ասում էր, որ պարզապես կա ապագա։
Մենք այսօր տեսնում ենք քո երեկվա խոստացած ապագան և սարսափելի է պատկերացնել, թե ինչ է սպասվում մեզ վաղը:
Հանձնել, տալ, զիջել, քանդել, ապամոնտաժել, փախչել ու գրել բոլորի անունները, միայն թե ամեն գնով մնամ իշխանության։ Այ հենց սա է նիկոլի խաղաղության դարաշրջանը, սա է նրա երազած ու ձեր պատկերացրած ապագան:

Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է

Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը:

Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության  փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Սոթքում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Նախարար

Սոթքում վիրավորում ստացած 4 զինծառայողից երկուսի վիճակը միջին ծանրության է, երկուսինը՝ բավարար, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կարող ենք ասել, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Զինծառայողները բեկորային վիրավորում են ստացել։ Նրանք դեռ Երևանում չեն, եթե կարիք լինի՝ կիրականացվի տեղափոխում», — ասաց նախարարը։

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ արձակելու եվս մեկ դեպք է արձանագրվել

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. մարտի 26-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ԱՀ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի վարչական տարածքում գտնվող «Ճանկաթաղի դաշտ» կոչվող տեղամասի մերձակա հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից՝ ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, հրաձգային զենքից նշված տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող թվով երեք անձանց ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը:

Արցախի ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է: