Փոփոխվող ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է համախմբել բոլոր ռեսուրսները․ ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ պետական կառավարման համակարգի պատասխանատուների  մասնակցությամբ:

Օրակարգում   ներառված էին հարցեր՝ լիակատար շրջափակման  պայմաններում երկրի անվտանգության ապահովման, բնակչության սոցիալ-տնտեսական կյանքի կազմակերպման և այլ ուղղություններում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Նախագահ Հարությունյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ  սահմանված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքում՝ Հակարի գետի կամրջին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, դրա լիցքաթափման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նախագահն անդրադարձել է փոփոխվող ներքին  ու արտաքին մարտահրավերներին և ընդգծել դրանց դիմակայման համար բոլոր ռեսուրսների համախմբման, կատարվող աշխատանքների վերագնահատման  անհրաժեշտությունը:

Աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերի  վերաբերյալ  Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել   իրավասու կառույցների ղեկավարներին:

Արմավիրի մարզում բախվել են Volkswagen Jetta-ն ու «04»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Արմավիր — Նոր Կեսարիա գյուղի ճանապարհին, Նոր Կեսարիա գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Jetta և VAZ 2104 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն,

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Բախման հետևանքով «04»-ը վերածվել է մետաղի ջարդոնի, իսկ Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գուոտւց, հայտնվել դաշտում, բախվելով այնտեղով անցնող ջրատար խողովակի երկաթե փականին։

Վթարի փաստով՝ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ավոտմեքենաները քննիչի հանձնարարականով՝ քարշակի միջոցով տեղափոխվեցին Ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ղուկասավան գյուղում 15-ամյա տղան գողացել է նկարչության ուսուցչի «iphone 13 pro max» հեռախոսը

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ղուկասավան գյուղում գողացել են իր բջջային հեռախոսը: Հայտնում են ոստիկանությունից:

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ Մասիս համայնքի Ղուկասավան բնակավայրի Արամի փողոցի վարչական շենքից գողացել են նկարչության ուսուցչի «Այֆոն 13 Պրո Մաքս» մոդելի բջջային հեռախոսը՝ պատճառելով մոտ 700 000 դրամի նյութական վնաս:
Մասիսի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվորեն պարզեցին գողությունը կատարողի ինքնությունը: Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով մայիսի 4-ին Դարակերտ գյուղում ձերբակալվեց և բաժին տարվեց նույն գյուղի բնակիչ 15-ամյա պատանին:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց արարքը, իսկ անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանում հայտնաբերվեց նշված հեռախոսը:

Կազմված փաստաթղթերը, հեռախոսը և 15-ամյա պատանին ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:

Սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` մայիսի 6-ի երեկոյան, 10-ին առանձին շրջաններում, 7-9-ը, 11-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 7-9-ը՝ հատկապես ցերեկային ժամերին, կնվազի 5-8 աստիճանով։

Երեւանում Մայիսի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 7-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +21+23։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +6+ 10, ցերեկը՝ + 14 + 19,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 14 + 17,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +10 + 12, ցերեկը՝ + 19 + 21,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 15 + 17,

Լոռիում՝ գիշերը՝ +7 + 10, ցերեկը՝ + 17 + 20,

Տավուշում՝ գիշերը՝ +7 + 12, ցերեկը՝ + 20 + 23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 13 + 16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 19 + 22,

Արարատում՝ գիշերը՝ +12 + 15, ցերեկը՝ + 22 + 24,

Արմավիրում՝ գիշերը՝ +12 + 14, ցերեկը՝ + 21 + 23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4 + 7, ցերեկը՝ + 14 + 17,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +23+25,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +12 + 15, ցերեկը՝ + 27 + 31,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 20 + 23,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +11 + 14, ցերեկը՝ + 20 + 25։

Ո՞վ կպատկերացներ, հայ ժողովրդի ճակատագիրը կտնօրիներ մեկը, ով այլևս չէր վախենա իրեն դավաճան անվանելուց. Հասրաթյան

Ո՞վ կպատկերացներ, որ օրերից մի օր, հայ ժողովրդի ճակատագիրը կտնօրիներ մեկը, ով այլևս չէր վախենա իրեն դավաճան անվանելուց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ, պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը:

Ո՞վ կպատկերացներ, որ դարերի հարվածներին դիմակայած ազգը պիտի մի օր դառնար Երկիրը վաճառելուց հետո գնդակահարության պատրաստ վիժվածքի ստրուկ…

…Այսքանից հետո արդեն դժվար է բառեր գտնել ու սրան որակել… Պարզապես մնում է անել այն, ինչից նա ամենից շատն է սարսափում…»,- գրել է նա:

Խոշոր հրդեհ Կոնդ թաղամասում. այրվում է տուն

Մայիսի 6-ին, ժամը 16:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոնդ թաղամասում այրվում է տուն:Հայտնում են ՆԳ փրկարար ծառայությունից:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։