Այսօր պապիկիս հոր՝ Երվանդ Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցում նշվում էր հիմնադրման 110-ամյակը

Այսօր պապիկիս հոր՝ Երվանդ Դանիելյանի անվան միջնակարգ դպրոցում նշվում էր հիմնադրման 110-ամյակը։
1912 թվականին ջանք ու եռանդ չխնայելով հիմնադրվել է տեղի միակ դպրոցը։ Դպրոցում այսօր ուսանում է 600-ից ավել աշակերտ։ Հենց այս հայրենատեր ու գնահատող երիտասարդներն են կերտելու Հայաստանի վաղվա անվտանգ ապագան և շենացնելու մեր երկիրը։
Շնորհակալություն եմ հայտնում Ոսկեվազի միջնակարգ դպրոցի ողջ անձնակազմին սերունդների հայեցի դաստիարակության և թողած ժառանգությունը նման գնահատանքի արժանացնելու համար։
Հ. Գ Աչքի լույսի պես պահենք ու պահպանենք մեր ապուպապերի արդեն մեկ դարից ավել մեզ փոխանցած դպրության կենտրոնը։
Մեր պապերից ժառանգածը լիարժեք փոխանցենք նաև հաջորդ սերունդներին։
Հայեցի դաստիարակելով նոր սերնդին ՝ պահպանենք այն ամենն ինչ մեզ ժառանգել են նախորդ սերունդները։

Եկեղեցու դեմ ապստամբողն ապստամբում է Աստծո դեմ

Խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշատակել էր Պողոս առաքյալին․ «Չկա իշխանություն, որ Աստծուց չլինի ու եղած իշխանությունները Աստծուց են կարգված, հետևաբար, ով հակառակում է իշխանությանը, Աստծո հրամանին է հակառակվում»:

Պողոս առաքյալի խոսքերի՝ «փաշինյանական» մեկնաբանությանը բազմաթիվ արձագանքներ են հաջորդել ինչպես հոգևորականների, այնպես էլ հասարակական-քաղաքական գործիչների կողմից։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն այսպես է արձագանքել․

«Եկեղեցու դեմ ապստամբողն ապստամբում է Աստծո դեմ։

Իսկ նմանների դատաստանը տխուր է լինում։

Մեկ Ազգ,Մեկ Հայրենիք, Մեկ Եկեղեցի»։

Ապրիլի 25-ին որոշ ժամանակով կդադարեցվի Արարատի մարզի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Գոռավան գյուղի գազասպառողների, սեփականատերեր Բագրատ Խաչատրյանի և Սամվել Նազարյանի,  «Վեդի քաղաքային մշակույթի տուն», «Վեդի համայնքի Գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի գազամատակարարումը:

Երևանի մետրոպոլիտենը ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն ապրիլի 24-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն ժամը 24:00-ին։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 22-23-ի, 25-27-ի ցերեկն՝ առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-23-ին կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 22-23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը (102 կգ) փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:

Նա երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահեց 178 կգ ծանրաձողը՝ գրանցելով պոկում վարժության լավագույն արդյունքը:

Երկրորդը Վրաստանի ներկայացուցիչ Իրակլի Չխեիձեն էր (173 կգ): Լավագույն եռյակը եզրափակեց գերմանացի Մաթեուս Հոֆմանը (172 կգ):

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից օգնություն է ուղարկվել Արցախ

Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ և անմիջական ջանքերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից օգնություն է ուղարկվել Արցախ՝ շրջափակման հետևանքով ստեղծված դժվար պայմանների հնարավորինս թեթևացման նպատակով:Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։

Օգնությունը տրվել է ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանը՝ բաշխելու նպատակով: Որոշում է կայացվել առաջնահերթ կերպով բաժանել անապահով ընտանիքներին, և գործընթացը սկսել շրջաններից:

Մուրացկանի հպարտությամբ հավակնում է իրեն նույնացնել պետության հետ. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Հպարտ մուրացկանը՝ էությամբ եւ բնությամբ հակապետական, մուրացկանի հպարտությամբ հավակնում է իրեն նույնացնել պետության հետ, ավելին՝ եկեղեցուն էլ ներկայացնել պետության դեմ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Ռուբեն վարդապետ Զարգարյանը.

«Կենդանիների իրավունքները պահելուց առաջ նախ պետության քաղաքացիների կյանքի եւ ազատության իրավունքնե՛րը պաշտպանեք, կատարե՛ք պետության տարածքային ամբողջականության պահպանման ձեր սահմանադրական պարտականությունները»,- գրել է նա։

Ինչ երթուղով տեղի կունենա Ջահերով երթը

Ջահերով երթը այս տարի կկայանա ապրիլի 23-ին՝ 19։15-ին Հանրապետության հրապարակից։ Այս մասին հայտնում են ՀՅԴ երիտասարդական միությունից:

Ստորև ներկայացնում ենք ձեզ երթուղին՝

Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մ․ Մաշտող պողոտա – Մ․ Բաղրամյան պողոտա – Կիևյան փողոց – Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ապրիլի 23-ին Ջահերով երթ կկայանա նաև  Կապան և Հրազդան քաղաքներում, իսկ ապրիլի 24-ին Վեդի, Գյումրի, Իջևան քաղաքներում։