Դավիթ Հովհաննիսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Արա Աղանյանը արծաթե մեդալ է նվաճել

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը սպորտային կարիերայում երկրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը՝ երկամարտի 377 կգ արդյունքով: Հովհաննիսյանը փոքր ոսկե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում՝ 172 և 205 կգ արդյունքներով:

Երկամարտի 364 կգ արդյունքով Եվրոպայի փոխչեմպիոն է հռչակվել Արա Աղանյանը: Նա պոկում վարժությունում 165 կգ արդյունքով նվաճել է փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում 199 կգ արդյունքով արժանացել է փոքր արծաթին:

Այս քաշային կարգում լավագույն եռյակը եզրափակել է Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Ֆիկոն՝ երկամարտի 363 կգ արդյունքով:

Սերժ Սարգսյանի մասին խոսելիս մի’ մոռացեք, որ խոսում եք հաղթանակած ղեկավարի, այլ ոչ թե նիկոլի պես դավաճանի մասին

Անդրադառնալով հայկ կոնջորյանին.
Դուք՝ հայրենավաճառներդ,
պատճառ եք դարձել 5000-ից ավել հայորդիների շիրիմների խնկարկմանը, դուք պատճառ եք դարձել ողջ բանակցային գործընթացի խնկարկմանը ու դուք ոչ մի բարոյական իրավունք չունեք խոսել ձեզ թողնված ժառանգության վատը լինելու մասին այն դեպքում, երբ ձեր «ղեկավարի» զրոյական կետը հանգեցրեց այս երկրում աղետների անվերջանալի շղթային։
Իսկ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս մի’ մոռացեք, որ խոսում եք հաղթանակած ղեկավարի, այլ ոչ թե նիկոլի պես դավաճանի մասին։
Շատ զգույշ ու զուսպ եղիր արտահայտություններումդ, ամեն անգամ քեզ հիշեցնել տալու համար խորհուրդ չեմ տա Սերժ Սարգսյանի անունը շահարկես։
Հ.Գ Իսկ ինչ վերաբերում է Զիգմունդ Ֆրեյդին, նա մի շատ հետաքրքիր միտք է հայտնել հենց ձեր մասին.
„Кому не хватает секса — говорит о сексе, голодный говорит о еде, человек, у которого нет денег — о деньгах, а наши олигархи и банкиры говорят о морали.“

Ասել ես՝ Արցախը Հայաստան է, և վերջ, բայց այսօր Ալիևից լավ ես հիմնավորում, թե «Արցախն Ադրբեջան է»

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է խորհրդարանում կառավարութան ծրագրի արդյունքների ամփոփոման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ու դրա կոնկրետ շեշտադրումներին․

«Ինչու՞ Ալիևի նվաստացումերին չեք արձագանքում. վախենում եք ձեզ ուտի՞, թե՞…

Նիկոլ, ո՞վ ես դու..․ Ի՞նչ ես խոսում Աժ-ում։ 5 տարի է՝ վարչապետ ես, ի՞նչ ես ասել ու ի՞նչ ունենք այսօր։

Ասել ես՝ փոխզիջում չկա, բայց այսօր զիջում ես ամեն ինչ։

Ասել ես՝ Արցախը Հայաստան է, և վերջ, բայց այսօր Ալիևից լավ ես հիմնավորում, թե «Արցախն Ադրբեջան է»։

Ասել ես՝ հաղթելու ենք, բերել ես պարտություն։

Ասել ես՝ խաղաղության դարաշրջան, բերել ես միայն դագաղներ ու տարածքների կորուստ։

Մի 100 այսքան էլ կարող եմ թվարկել։

Ի՞նչ կապ ունեն նախկիններն, ա՛յ կապիտուլյանտ։ ԱԺ-ն քննարկում էր 2022-ի բյուջեի կատարողականը․ 2022-ի,ոչ թե 2012-ի։

Միայն 2022-ին քո օրօք 250-ից ավել զոհեր ունենք։

Միայն 2022-ին քո օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է առնվազն 150 քառ.կմ-ով։ Դու սրանից խոսիր, ի՞նչ ես լոլոներ կարդում։

Էն օլիգարխիդ էլ ասա՝«խարոշին» դուք եք, մենք ի՞նչ «խարոշի»։

Դուք եք ԱԺ-ում բորենիների նման հարձակվում ընդդիմադիրների վրա։

Դուք եք համազգեստով «ախրաննիկներին» հրահանգում կին պատգամավորներին ԱԺ-ից հեռացնել։

Դուք եք վայելում կյանքի բարիքներն ու «կայֆերը», երբ Արցախը 4 ամիս է՝ բլոկադայի մեջ է։

Դուք էնքան «խարոշի» եք, որ հազարավոր տղերքի գերեզմանի պատճառ դարձաք, բայց դեռ «վիստուպատ» եք անում։

Որ մենք «խարոշի» լինեինք, ձեր նման թուրքական օրակարգ սպասարկողները ԱԺ-ում տեղ չէին ունենա։

Մեծ-մեծ խոսելու փոխարեն, Ալիևի նվաստացումներին պատասխանեք։

Չնայած՝ ե՞րբ է վասալը ռիսկ ունեցել իր «գոսպոդինին» պատասխանի»։

Խաչատուր Սուքիասյանի համար Հայկական բանակ չկա և չի եղել. Հենրիխ Դանիելյան

Խաչատուր Սուքիասյանի համար Հայկական բանակ չկա և չի եղել. իհարկե զարմանալի չէ, քանի որ նրանց համար կանգուն ու մնայուն արժեքներ են համարվում մոլեր ու շենքեր կառուցելը, տարբեր բիզնեսներով զբաղվելը, ոչ թե Զինված ուժերը կամ ազգային անվտանգության համակարգի ձևավորումը։
Ձեր իշխանության համար 2018 թվականի իշխանազավթումն ավելի մեծ ձեռքբերում էր, քան Արցախյան հերոսամարտը։ Ձեզ համար իհարկե չի եղել բանակ, որովհետև չկա և չի եղել ազնվություն, ձեզ համաև չկա և չի եղել ազգային արժեքներ, քանի որ, եթե վերոնյշալ արժեքների կրողը լինեիք, գոնե մեկ անգամ կխոսեիք բանակի մասին` մինչև 2018 թվականի, երբ իշխանություններին հավատարմության ռեվերանսներ էիք անում. այդ ժամանակ խոսեիք, ասեիք, որ բանակ չունենք։
Բացահայտեք Ձեր էությունն ամբողջությամբ, թող Ձեր կողմից խաբված մարդիկ տեսնեն Ձեր տեսակը, տեսնեն, թե ոնց եք կարողանում կերպարանափոխվել` ըստ քաղաքական կամ իշխանական պահանջի, թող բոլոր զինվորները, հերոսամարտի բոլոր մասնակիցների ժառանգները, թող Քառօրյա և 44֊օրյա պատերազմներում «կենաց մահու»կռիվ տված առյուծ տղերքը, ովքեր կան և ովքեր անմահացել են իրենց բարեկամների համար լսելի և տեսանելի լինի Ձեր էությունը։
Ձերը առևտրի կենտրոններն է, մեկի համար թուրքական հագուստն է նախընտրելի, մյուսի համար` թուրքական հռետորաբանությունը, մեծ մասի համար և՛֊և՛ սկզբունքը։

Դավաճանը իր ողջ խմբավորումով հանդերձ ագրեսիվ հոգևարքի մեջ է

Շիզոֆրենիկների ամենամեծ շիզոֆրենիկին առանց դեղ խմացնելու հանել ուղարկել են Ազգային Ժողով։
Կապիտուլյանտը քիչ առաջ ԱԺ ամբիոնից կրկին հոխորտացել և մեղմ ասած ոչ ադեկվատ բաներ է դուրս տվել։
Նա կրկին գոյություն չունեցող, մտածածին բաներ է փորձում նետել տեղեկատվական դաշտ, որպեսզի գոնե մի փոքր շեղի հենց բուն հիմնական թեման։ Ինչպես արդեն տեղյակ ենք երբ ես դավաճանական շայկեն նեղն է ընկնում միանգամից հիշում է Սերժ Սարգսյանին և փորձում է Նախագահի անունը օգտագործելով իր դատարկ կռուտիտներին հանրային հնչեղություն ապահովել։
Թե բա Սերժ Սարգսյանը մարդ էր ուղարկում ինձ մոտ, որպեսզի իր համար «հարց լուծվի», նույնիսկ ժողովրդի լեզվով ասած «խաշած հավի ծիծաղը եկավ»։ Երևի թե պետք է հիշողությունը թարմացնող մի գրություն ուղարկել, որը կօգնի նիքոլին հիշեցնել, որ նա այնքան չկա որ իր մոտ մարդ ուղարկի Նախագահը։ Նիքոլը երևի մոռացել է, որ գռեհիկ կերպով ասում էր, որ իրեն ոչ մի բանակցային ժառանգություն անհրաժեշտ չէ, քանի-որ նա բանակցությունները սկսում է ՍԵՓԱԿԱՆ ԶՐՈՅԱԿԱՆ ԿԵՏԻՑ։ Իսկ հիմա նա բողոքում է, որ իր ունեցած ինֆորմացիան բավարար չէր։
Դավաճանը իր ողջ խմբավորումով հանդերձ ագրեսիվ հոգևարքի մեջ է, որն արդեն քանի օր է ակնհայտ երևում է և իր, և իր մանկլավիկների ոչ ադեկվատ վարքից ու ոչնչով չհիմնավորված կեղծ ինքնավստահությունից։
Կապիտուլյանտի էգոն և ինքնագնահատականն այնպիսի աննախադեպ տեմպով են բարձրանում, որ նա արդեն առանց ամաչելու հայտարարում է, որ եթե Եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ ապա Եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ։ Եթե առաջ նա պեռֆեկտ թիվիներով և ինչ-որ անհայտ ծագման հոմո էրեկտուսների միջոցով էր նման համեմատականներ անցկացնում, ապա հիմա դա անում է անձամբ և ԱԺ ամբիոնից, ինչը խոսում է իր պարտված «ծալապակաս» լինելու մասին։

Կասպից ծովում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կասպից ծովում 60 կմ խորության վրա 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, նշվում է Ադրբեջանի ​​սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի հաղորդագրությունում։

«Կասպից ծովում 60 կմ խորության վրա 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Հետցնցումները գրանցվել են ժամը 04։56-ին»,- նշվում է հաղորդագրությունում։

Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նոր ռեկտոր ունի

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում նախօրեին կայացել է ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Ռեկտորի պաշտոնի համար դիմել էր 2 հոգի՝ նախկին պրոռեկտոր, սցենարիստ Սառա Նալբանդյանը և ինստիտուտի ուսումնական մասի վարիչ Հասմիկ Իսրայելյանը։

ԵԹԿՊԻ Ուսանողական Խորհուրդը հայտնում է, որ քվեարկության արդյունքում ռեկտոր է ընտրվել Սառա Նալբանդյանը։

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արսեն Հարությունյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց պողոտա) ստուգման ընթացքում պարզել են, որ աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով:

Մասնավորապես՝
սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում, ախտահանում, բացառվի կեղտի կուտակումը,

խոհանոցի պատերը չունեն հարթ մակերես և չեն պահվում նորոգ վիճակում,

հումքի պատրաստման սեղանների մակերևույթները, սննդամթերքի կտրատման, մշակման դարակաշարերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման, հարթ չեն, կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,

պարենային հումքը և բաղադրիչները չեն պահվում աղտոտիչ նյութերից պաշտպանությունն ապահովող պայմաններում,

սննդի կառույցն ապահովված չէ տաք ջրով:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Չգիտեմ՝ ով ա ստորագրել, ես չեմ ստորագրել. Ռուստամ Բաքոյանը՝ Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության մասին

Ես Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ չեմ ստորագրել, չգիտեմ՝ ով է ստորագրել: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

«Այն, ինչ տեղի է ունեցել երեկ Ազգային ժողովում, ես դահլիճում չեմ եղել, քանի որ եզդիական Նոր տարին է եղել, ես դրանով եմ զբաղված եղել»:
Լրագրողները հստակեցրին, որ խոսքը ԱԺ , մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հայտնի նիստի մասին է, սակայն Բաքոյանը անպատախան թողեց հարցն ու հեռացավ:

Առանձնատանը կեղծ 200 դրամանոցներ են պատրաստել և իրացրել. 6 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից իրացնելու նպատակով կեղծ արժույթներ պատրաստելու դեպքի հանգամանքները:

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երեք անձինք, նախնական համաձայնությամբ, 2023 թվականի մարտի 3-ից 21-ն ընկած ժամանակահատվածում նրանցից մեկին պատկանող՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատանը պատրաստել են կեղծ արժույթ՝ 200 դրամ անվանական արժեքով կեղծ մետաղադրամներ, որոնք մի քանի այլ անձանց հետ, իրացրել են տարբեր վայրերում՝ առևտրի սրահներում, բենզալցակայաններում:

Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ԱԱԾ համապատասխան վարչությունների աշխատակիցների կողմից համատեղ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են կեղծ արժույթը պատրաստելու համար նախատեսված սարքը, ինչպես խոտանված, այնպես էլ պատրաստված կեղծ 200 դրամանոցներ, ինչպես նաև ինքնաձիգի փամփշտատուփ և 24 փամփուշտ, ոսկու ձուլակտորների համար նախատեսված կաղապարներ, շուրջ 155 գրամ քաշով ոսկյա զարդեր, 4 կիլոգրամ քաշով արծաթի նմանվող զանգված:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 6 անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: