Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ

Ապրիլի 20-ին՝ ժամը 15:40-19:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկան, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

ալեն սիմոնյանի պառանոյան թևակոխել է նոր, արդեն իսկ ակնհայտ երևացող փուլ

ալեն սիմոնյանի պառանոյան թևակոխել է նոր, արդեն իսկ ակնհայտ երևացող փուլ։ Այս վերջին ամսվա ընթացքում միքանի սկանդալային պատմությունների գլխավոր դերակատարը այսօրվա իր սարքած բեսպրեդելից հետո սկսել է ամբիոնից պառայիկ ելույթներ ունենալ։ Նա ինչ թեմա մտքին եկավ սկսեց խոսել, էլ հայտարարեց որ ՀՀ ում ընտրություններ չեն եղել, հիշեց որ իրեն որպես պաշտոնակատար են ճանաչում, նեղված հիշեց, որ մարդիկ գնում են հանգստանալու և այլ անհասկանալի, պառանոյիկ բառակույտ։
Սերժ Սարգսյանին բռնապետ համարողը ղալաթա արել։ Տարիներ շարունակ ժողովրդին խաբել եք ձեր կեղծ հարցումներով, ձեր կեղծ վիճակագրություններով և պեռֆեկտ թիվիներով։ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վերջին լեգիտիմ ղեկավարն է եղել, իսկ կապիտուլյանտ դավաճանը՝ օտարածին կործանարար պրոյեկտ։
Սերժ Սարգսյանի անունը ոչ դու, ոչ էլ շեֆդ տալու իրավունկ չունեք, Սերժ Սարգսյանի օրոք հաղթանակներ են կերտվել, Բանակ ա զինվել, տնտեսություն ա զարգացել և իհարկե թշնամու սանձերը քաշված ա եղել ի տարբերություն ձեր կործանարար ժամանակաշրջանի։
Ինչ շոու ուզում ա սարքեք մեկ ա ժողովրդին էլ չեք կարող հարիֆացնել և ձեր ու ձեր բեղավոր բարեկամի օրակարգը հրամցնել Հայ Ազգի վրա։

Այսօր ԱԺ նիստում պարզ երևաց,որ իշխանության ամենօր հայտարարած ժողովրդավարությունը,ընդհանրապես կապ չունի ժողովրդավարության հետ

Այսօր ԱԺ նիստում պարզ երևաց,որ իշխանության ամենօր հայտարարած ժողովրդավարությունը,ընդհանրապես կապ չունի ժողովրդավարության հետ։
Ընդիմության պատգամավորները կրկին անգամ պատռեցին իշխանությունների իբրև թե ժողովրդավարական դիմակը։Անվտանգության աշխատակիցները հրաման են ստանում պայքարել ԱԺ –ում քաղաքական ակցիայի դեմ։Հայստանում,ոչ մի պառլամենտում,ես երբեք չեմ տեսել անվտանգության աշխատակիցները ընդհանրապես մտնեն դահլիճ,կամ պատգամավորի հեռացնեն դահլիճից։Այս իշխանություններն իրենց խղճուկ աթոռը պահելու համար գնում են ամեն ինչի,անգամ Աժ-ում ավելի շատ ուժ ու իրավապահ համակարգի աշխատողներին են ներգրավում,քան երկրի սահմաններին։

Ինչ կենդանի ասես մտավ Ազգային ժողով, հենց սրա համար ենք հասել այս վիճակին

Ինչ կենդանի ասես մտավ Ազգային ժողով, հենց սրա համար ենք հասել այս վիճակին։
ԱԺ-ում տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատեց այն պնդումը, որ ժողովրդավար Հայաստանում այսօր Ազգային անվտանգության գործառույթը ոչ թե պետության շահը պաշտպանելն է,այլ կնոջ ձեռքերից քաշքշելը, ալենին ցույց տալը թե ինչի համար է փող ստանում և այսպես շարունակ։
Իսկ թե ինչպես է թշնամին հասնում ձեր տներին դժվար չէ տրամաբանել.այդ ուժերը կենտրոնացվել են կենդանիների անվտանգության ապահովման համար, կանգնել ու նայում են թե ինչպես է ուղտը ԱԺ բարձր ամբիոնից ևս մեկ անգամ հողին հավասարեցնում իրենց երկրի պատիվն ու հեղինակությունը։

Այսօր, հերթական անգամ ականատես եղանք այս «ժողովրդավար»իշխանության աշխատելաոճին

Այսօր, հերթական անգամ ականատես եղանք այս «ժողովրդավար»իշխանության աշխատելաոճին։
Հերթական անգամ ընդդիմությունը պատռեց անհայրենիքիների դիմակը։ Քաղաքական ակցիաներն օրենքով թույլատրված են, բայց այս դավաճանները անձեռնմխելի անձին` պատգամավորին, թույլ չտվեցին ակցիա իրականացնել` նրա հանդեպ կիրառելով բիրտ ուժ։
Թքելու վարպետ Ալեն Սիմոնյանը պատրաստ էր թքել ընդդիմադիր պատգամավորի վրա` հերթական անգամ ցույց տալու իր անհամատեղելիությունը զբաղեցրած պաշտոնի հետ։
Սրանք անվտանգության միջոցով կարողանում են ընդդիմադիրների վրա ուժ կիրառել, հեռացնել դահլիճից, իրենց պաշտպանված զգալ, բայց այ սահմանային անվտանգությունը չեն կարողանում ապահովել, եթե կարողանային ԱԺ ամբիոնի նման պահել մեր սահմանները, ապա մարդիկ ստիպված չէին լինի ապրել վախի մթնոլորտում։
Այս իշխանության բոլոր անդամներն իրենց անվտանգության մասին ավելի շատ են մտահոգվում, քան մեր հայրենիքի անվտանգության։
Կեցցե՜ «ժողովրդավարությունը»։

Ադրբեջանը Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Հայաստանի քաղաքացի Արամ Նիկոլյանը, ով ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը, միջազգային հետախուզման մեջ է հայտնվել։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։

Ադրբեջանում նրա դեմ քրեական գործ է հարուցվել։

Հարավային Կովկասում իրավիճակը բարդ ու պայթյունավտանգ է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ բարդ և պայթյունավտանգ: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերն այսօր արդիական են մնում», — ասել է Տասմագամբետովը։

Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը նախաձեռնել է Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց:

«Ամենայն հավանականությամբ՝ առաջիկայում այդ հարցը խմբակցությունում կդառնա քննարկման առարկա», — Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Աղազարյանը:

Պատգամավորն այս քայլին գնացել է հանձնաժողովում հայտնի միջադեպից հետո, երբ քննարկվում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելու հարցը:

Ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ զրկվեցին այսօր նիստին մասնակցելու իրավունքից, մյուսները կամավոր լքեցին նիստերի դահլիճը

Ազգային ժողովում լարված իրավիճակից հետո ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսին նկատողություն հայտարարվեց, մյուսները լքեցին նիստերի դահլիճը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը հեռացվում են մինչև օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից:

Նիստերի դահլիճում ներկա ընդդիմադիր մյուս բոլոր պատգամավորները լքեցին դահլիճը:

Միայն սրանց դավաճան խմբակն է, որ Արցախը պատկերացնում է թշնամու կազմում

Քոչարյան անդոնը ԱԺ ամբիոնից բառաչանքներ է թողում այն մասին թե ընդդիմությունը չի ուզում համերաշխություն և իրավիճակ է լարում: Անդոնին պետք է վստահեցնեմ, որ իրենց բերած կործանարար ապագայի և դրանից բխող բոլոր գործընթացների հետ չի գտնվի գեթ մեկ ԻՍԿԱԿԱՆ ՀԱՅ, ով համերաշխ կլինի, և կուզենա ապրել կապիտուլյանտ նիքոլի պատկերացրած «ապագայում»:
Միայն սրանց դավաճան խմբակն է, որ Արցախը պատկերացնում է թշնամու կազմում։
Հ.Գ.
ԱԺ-ի բուժկետում խիստ պակասում են ուժեղ հանգստացնող և թքարտադրությունը կասեցնող դեղերը: