Սյունիքի աշխարհաքաղաքական նշանակությունը…

Սյունիքի աշխարհաքաղաքական նշանակությունը…
Փոքրիկ անդրադարձ կատարենք հավաքական արևմուտքում ծվարած գլոբալիստների չստացված խաղերին։
ԱՄՆ Դենվեր նահանգում «բաֆոմետապաշտները» (միևույնն Է «սևին սպիտակը միշտ էլ ծածկել ու ծածկելու Է») տեղադրել էին հուշարձան, որի վրա գրված Էր, որ մոլորակը բնակչությունը պետք Է լինի 500000-ից պակաս։
Կոռոնաբլեֆի հեղինակները որոշել էին արհեստական վիրուսի միջոցով կրճատել մարդկանց քանակը և մոլորակը կառավարել արհեստական բանականության շնորհիվ։
Չստացվեց և հուշարձանն էլ փլվեց ԱՄՆ ազգայնականների կողմից, սակայն գլոբալիստները ունեին մի քանի սցենարներ մարդկության թիվը կրճատելու համար։
Հենց սա Է՝ վերջիններիս կողմից հրահրված պատերազմների գլխավոր պատճառը։
Գլոբալիստները ցանկանում են նաև վերացնել կանխիկը՝ մարդկությանն ավելի կառավարելի դարձնելու համար (ուշադրություն դարձրեք ՀՀ ԿԲ-ի և Ֆիննախի ջանքերին վերջին երկու տարում)։
Գաղտնիք չէ, որ աշխարհը կառավարող ընտանիքները (մեծամասամբ հրեաներ) իրենց առջև նպատակ էին դրել վերացնելու մարդկության պատմության սկզբնաղբյուր հանդիսացող հայերին, որը նույնպես չստացվեց։
Հիմա էլ բոլորի աչքը Սյունիքի վրա Է, սակայն Սյունիքը միշտ հայկական Է մնալու։
Իրանի՝ Կապանում հյուպատոսություն հիմնելուց հետո վերջ դրվեցին Սյունիքի միջանցքի մասին բոլոր խոսակցությունները, քանզի Իրանը միակ երկիրն է, որ 40 տարի շարունակ պայքարելով գլոբալիզմի առաջամարտիկների դեմ՝ այդպես էլ թույլ չտվեց վերջիններիս որևԷ ազդեցություն ունենալ իրենց ԿԲ-ի վրա։
Իրանցիները բազմիցս հայտարերել են, որ որևԷ դեպքում չեն հանդուրժի իրենց հյուսիսում սահմանայիմ որևԷ փոփոխություն և այդպես էլ լինելու Է՝ թեկուզ պատերազմի գնով, քանզի Սյունիքը Իրանի համար դեպի ԵՄ շուկա դուրս գալու միակ և կենսական ճանապարհն Է։
Ռուս-ուկրաինական պատերազմը մոտենում Է իր տրամաբանական հանգուցալուծմանը, սակայն արևմուտքն ամեն ինչ անում Է, որպեսզի ՌԴ-ի դեմ բացի նոր ճակատ, ինչը չստացվեց Վրաստանում։
Այժմ ԱՄՆ-ի՝ սիոնիզմի կողմնակից դեմոկրատների կառավարությունը, Իսրայելում կառավարության փոփոխությունից հետո, փորձում Է առաջ տանել այդ ծրագիրը, ինչը չի հաջողելու, քանզի Իրանը՝ ՌԴ-Չինաստան տանդեմի օգնությամբ, մոտ ապագայում վերջնական և դաժան հաշվեհարդար կտեսնի ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման նկատմամբ՝ այդպիսով կանխելով այդ ծրագիրը, դե իսկ Իսրայելն էլ առայժմ զերծ կմնա Իրանի հետ ուղիղ առճակատումից։
Բոլոր երկրներն Էլ (բացառությամբ մի քանիսից) ցանկանում են տիրել Սյունիքին, քանզի հենց Սյունիքով Է անցնելու նոր Մետաքսի ճանապարհը։
Ի ուրախություն մեզ Սյունիքը միշտ հայկական Է մնալու!!!
ՀՀ-ում պռոարևմտյան կառավարության ի հայտ գալուց հետո և ռուս-ուկրաինական պատերազմից առաջ բնականորեն ձևավորվեց ռուս-թուրքական դաշինքը ԱՄՆ դեմոկրատական կառավարության օրոք, սակայն 2024թ.-ին, երբ հանրապետականները կվերցնեն իշխանությունն ԱՄՆ-ում (ռուս-ուկրաինականպատերազմից հետո իհարկե) ռուս-թուրքական թվացյալ դաշինքը կփլուզվի և կսկսվի ավելի մեծ պայքար հավետ հայկական Սյունիքի համար։
Եթե գլոբալիստները կանգ չառնեն այս ամենից հետո (չեմ կարծում), կսկսվի ավելի կատաղի պայքար՝ ի դեմս ռուս-թուրքական պատերազմի՝ ինչը կհանգեցնի Թուրքիայի մասնատմանը։
Օրեր առաջ տեղի ունեցավ ՉԻնաստանի և Ֆրանսիայի ղեկավարների հեռախոսազրույցը. քանի որ ԱՄՆ-ն որոշակի սանկցիաներ Է կիրառում Չինաստանի դեմ, վերջինս էլ փորձում է նոր շուկա գտնել ի դեմս Ֆրանսիայի և ԵՄ-ի՝ ԱՄՆ-ին մղելով դեպի Հնդկաստան։
Այս զրույցին դեմ արտահայտվեց Պուտինի հետ «սերտ հարաբերություններ» ունեցող Դոնալդ Թրամփը։
Ի դեպ, չինացիները լավ էլ հաշվարկել են, որ երկարատև քաղաքական գզվրտոցից հետո Սյունիքը հայկական Է մնալու և այժմ փորձում են ապագայի իրենց առևտուրը կապել հենց այս ճանապարհի հետ։
ՌԴ-ն էլ, հավատարիմ մնալով իրենց կայսերական նկրտումներին, փորձում են վերահսկողություն պահպանել Սյունիքի նկատմամբ (Սյունիքը հարուստ Է հանքերով և նույն կարևորությունն ունի ՌԴ-ի համար, ինչպես Ամուլսարը՝ բրիտանացիների), ինչն այս պահին շահեկան է մեզ համար, քանզի այդպիսով խափանվում են և՛ սիոնիզմի (եթե Պուտինը տուրք չտա խասիդներին), և՛ Մեծ Թուրանի ծրագրերը։
Հիշե՛ք, նիկոլ կոչվող քաղաքական չարիքն այս ուժերից շատերի գործիքն Է և կհեռանա միայն այս չստացված ծրագրի ավարտին մոտ։
Հայաստանն ապագայում առավել հզոր Է լինելու, քան հիմա հզորությունը կորցնող Իսրայելն է։
Մնում Է ազգայնական գործիչներից բաղկացած թիմի բերել իշխանության՝ թույլ չտալու վերոնշյալ ուժերին «աչք ունենալ» հայկական Արցախի ու Սյունիքի ճանապարհների և օգտակար հանածոների վրա։
Հ.Գ. Ստացվում Է այնպես, որ բոլորի շահերը բախվում են ի օգուտ հավերժական Հայաստանի, ինչից հայն ու Հայատանը պարտադիր օգտվելու են։
Հ.Գ.Գ. Կամ հայն Է կապիտուլացնում, կամ՝ հային…
ՀԱՅԻՆ ԱՆՀՆԱՐ Է ԿԱՊԻՏՈՒԼԱՑՆԵԼ!!!

2009-ին Փաշինյանը կարծում էր, որ Սահակաշվիլին պատերազմից հետո պետք է հեռանա` հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար

Հասարակական գործիչ Գառնիկ Զաքարյանը Facebook-ի իր էջում մեջբերել է 2009 թվականի մարտին Նիկոլ Փաշինյանի հոդվածը, որտեղ վերջինս անդրադառնալով 2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմին, հայտարարել է, որ Սահակաշվիլին այդ պարտությունից հետո պետք է հեռանա Վրաստանի նախագահի պաշտոնից՝ փրկելու համար Վրաստանը:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է. «Վրաստանը նախորդ տարվա ամռանը ահավոր, ուղղակի ահավոր հարված ստացավ, եւ սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն` իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ իշխանությունը իրեն պետք է պարտված ճանաչի` հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ` հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն։

Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետեւանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից. Համենայնդեպս, նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձեւավորելու հնարավորություն կստանա։ Ինչ խոսք, Վրաստանը անվերադարձ է կորցրել Աբխազիան եւ Հարավային Օսիան, բայց եւ չի երաշխավորված ավելին կորցնելու վտանգից։

Եթե անգամ Սահակաշվիլին կարողանա նման երաշխիքներ ստեղծել, վրացիներն, ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս, հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն` ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու։ Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից։

Հիմա Վրաստանի իշխանությունները իրենց գործողություններով, ձերբակալություններով իբր ուզում են ցույց տալ, որ կանխում են Ռուսաստանի կողմից «պատվիրված» իշխանափոխությունը։

Չխորանալով մանրամասների մեջ` ընդգծեմ միայն, որ տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հանդուրժողական հարաբերությունների հաստատումը բխում է հենց Վրաստանի շահերից, իսկ որ Սահակաշվիլին չի կարող նման հարաբերություններ հաստատել` ակնհայտ է։

Հայաստանում COVID-19-ից մահացել է մոտ 8,7 հազար մարդ. առողջապահության նախարարություն

Հայաստանում COVID-19-ից մահացել է մոտ 8,7 հազար մարդ։ Այս մասին ապրիլի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «2022 թվականին Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում COVID-19-ի դեմ ընդունված միջոցների պատշաճ գնահատականի համար որպես հիմք ավելի ճիշտ կլինի վերցնել ոչ միայն մահացության ցուցանիշը, այլեւ դրա համեմատությունը Հայաստանի պես երկրների համանման ցուցանիշների հետ։

«Ես չէի ցանկանա կոնկրետ երկրներ նշել, բայց կան պետություններ, որոնց համեմատ COVID-19-ից Հայաստանում մահացության մակարդակը կրկնակի ցածր էր։ Եվ դա՝ այն պայմաններում, երբ Հայաստանը զուգահեռ դիմակայում էր թե՛ COVID-19-ին, թե՛ արտաքին ագրեսիային։ Բացի այդ, ի տարբերություն անգամ զարգացած շատ երկրների՝ Հայաստանում բուժսարքավորումների կամ անհատական պաշտպանության միջոցների անբավարարության խնդիր չի առաջացել։ Մենք ոչ մի անգամ չենք բախվել նման խնդրի»,- հավաստիացրել է նախարարը։

Ավանեսյանն ընդգծել է, որ Հայաստանում ապահովվել է պատվաստանյութերի առավելագույն բազմազանություն, ինչպես նաեւ հասանելիություն։

Եղանակը Հայաստանում

Հայաստանի մարզերի մեծ մասում ապրիլի 20-ին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կիջնի մի քանի աստիճանով։ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչեւ 13-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +23+25 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+18,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +13+17,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +18+21,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +15+18,

Լոռիում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +18+21,

Տավուշում գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+24,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+22,

Արարատում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +23+26,

Արմավիրում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +22+25,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+17,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +23+26,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +25+29,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +19+24,

Արցախում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +22+27։

Հայաստանում «Շտապօգնության» ծառայության աշխատանքի սկզբունքը կփոխվի. ԱՆ

Հայաստանում «Շտապօգնության» ծառայության աշխատանքի սկզբունքը կփոխվի։ Այս մասին ապրիլի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «2022 թվականին Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Բուժաշխատողները պետք է պացիենտների մոտ գնան առավելագույն կարճ ժամանակում։

«Այժմ շտապօգնությունն աշխատում է վարչարարական սկզբունքով, չնայած մի շարք դեպքերում բժիշկների համար շատ ավելի հեշտ եւ արագ է հասնել հարեւան մարզերի պացիենտներին։ Այս առնչությամբ շտապօգնության ցանցն այնպես կգծվի, որ մեքենաները պացիենտներին մոտենան մոտակա հիվանդանոցներից»,- ասել է նախարարը։

Առողջապահության նախարարը նշել է նաեւ «Շտապօգնության» գերծանրաբեռնվածության պատճառները։ Շատ դեպքերում պատճառը, նրա խոսքով, ամենաշտապ կանչերը չեն։ Նախարարի խոսքով՝ շտապօգնությունը ստիպված է ընդունել նման պատվերներն այն պատճառով, որ չկան այդ զանգերի մերժումը նախատեսող կանոններ։

«Ներկայում իրականացվում են բարեփոխումներ, որոնց նպատակն է նման խնդիրների կարգավորումը»,- նշել է Ավանեսյանը։

Երևանում անչափահասը դիտավորյալ վրաերթով սպանություն է կատարել. վերջինիս նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. ապրիլի 14-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում անհայտ վարորդն իր վարած «Գազ 31105» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 1981թ. ծնված Երևան քաղաքի բնակչին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Ավտոմեքենան հայտնաբերվել էր նշված տարածքին հարակից երկաթգծերի վրա։

ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ և սկսվել նախաքննություն:

Իրականացված քննչական և վարութային՝ մարտավարական առումով արդյունավետ գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 00:00-ից 00:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Երևան քաղաքի 42-ամյա վերոնշյալ բնակչի և 44-ամյա բնակչի միջև տեղի է ունեցել միջադեպ։ Մասնավորապես՝ հնչեցվել են հայոհոյանքներ, որի ընթացքում 42-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակով մի քանի անգամ կրակել է։

Դրանից հետո 44-ամյա տղամարդու քրոջ որդին՝ 2006թ. ծնված անչափահասը, «Գազ 31105» մակնիշի ավտոմեքենան վարել է 42-ամյա տղամարդու ուղղությամբ, որոշ տարածք հետապնդել և դիտավորյալ վրաերթի ենթարկելով՝ ապօրինաբար կյանքից զրկել նրան։ Ապա, ավտոմեքենան թողնելով մոտակայքում գտնվող գնացքի գծերի վրա, փախել է դեպքի վայրից։

Ձեռք բերված նոր փաստերի հիման վրա ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթները միացվել են իրար, որով հետագա քննության իրականացումը փոխանցվել է Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնին։

Քրեական վարույթով կատարվել են դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված պարկուճ և չկրակված փամփուշտներ։

Կատարված բացատրական աշխատանքի արդյունքում 17-ամյա երիտասարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։ Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 5մլն դրամի չափով և տնային կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Կոչ ենք անում հայորդիների սերունդներին` հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը

* Արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը,
* առաջնորդվելով 1990 թվականի օգոստոսի 23-ի՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ,
* վկայակոչելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը,
* հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան,
* դատապարտելով 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը,
Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը և երախտագիտությամբ խոնարհվում կյանքի ու մարդկային արժանապատվության համար պայքար մղած նահատակ և վերապրած հերոսների առջև:
Վերահաստատում ենք հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար:
Շնորհակալություն ենք հայտնում այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց Ցեղասպանությունը:
Հույս ենք հայտնում, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարևոր մեկնակետ կդառնա հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման գործընթացի համար,
Կոչ ենք անում հայորդիների սերունդներին` հայրենասեր, գիտակից և ուսյալ կեցվածքով պաշտպան կանգնել հայրենի սրբազան ժառանգությանը, աննահանջ պայքարով ծառայել հանուն ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության, անկախ Արցախի, աշխարհասփյուռ հայության համախմբման և հայության նվիրական նպատակների իրականացման:

Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում տարեցտարի աճում է կեսարյան հատումների թիվը, որը շատ ցավալի ու վատ տենդենց է։ ԱԺ–ում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Նախարարն ընդգծեց, որ գուցե մարդու իրավունքների տեսանկյունից կինն է որոշում`ինչպես ունենալ երեխային, սակայն այդ տարբերակով ծննդալուծումը ուղղակիորեն վնասում է կնոջ առողջությունը և հետագայում ստեղծում բազում խնդիրներ: 

ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին էլ ի պատասխան՝ Ավանեսյանը նշեց, որ այս պահին պետությունը բավարար միջոցներ չի կիրառում կրծքով կերակրումը խրախուսելու արշավների համար։

Նախարարի խոսքով՝ եթե տարիներ առաջ արշավային լավ ծրագիր կար, որն ուղղված էր դրան, ապա այսօր այդ միջոցները սպառվել են ու այն դադարել է:

Արմավիրում տնային պայմաններում պատրաստված օղու մեջ հայտնաբերվել է «մեթիլ» սպիրտ. մահացել էր 9 մարդ

2020 թվականի օգոստոսի 31-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել Ոստիկանության Արմավիրի բաժին այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ՝ ծանր վիճակում, բուժօգնության են դիմել Արմավիր քաղաքի մի խումբ բնակիչներ:

2020 թվականի սեպտեմբերի 1-ին Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նախկին Քրեական օրենսգիրք) 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հարուցվել էր քրեական գործ (վարույթ):

Նույն ժամանակահատվածում «սուր ալկոհոլային թունավորում» և «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Արմավիր քաղաքի 30 բնակիչ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Ա.Հ.-ն, չունենալով պետական գրանցում և հատուկ թուլտվություն (լիցենզիա), 5 տարի՝ 2015 թվականից մինչև 2020 թվականը, Արմավիր քաղաքի իր տանը, սպիրտը նոսրացնելու եղանակով պատրաստել է օղի, ինչպես նաև այլ ալկոհոլային խմիչքներ, որոնք վաճառելով՝ ստացել է շահույթ՝ պետությանը պատճառելով 75 մլն 73 հազար դրամի վնաս:

Ա.Հ.-ն, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու ընթացքում, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Ա.Ա.-ի միջոցով՝ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Ա.Վ.-ից ձեռք է բերել 1000 լիտր սպիրտ և, չնախատեսելով անհայտ ծագման սպիրտի մեջ հնարավոր «մեթիլ» սպիրտի առկայությունը, սպիրտը ջրով նոսրացնելով՝ պատրաստել է եռակոմպոնենտ խառնուրդ պարունակող հեղուկ և որպես ալկոհոլային խմիչք՝ վաճառել է՝ առաջացնելով 9 անձի մահ և 1 անձի առողջությանը պատճառելով ծանր վնաս:

2023 թվականի մարտի 29-ին դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ նախկին Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն) և 279-րդ հոդվածի 3-րդ մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը):

Նախաքննության ընթացքում հաստատվել է նաև, որ Արտաշատ գյուղի բնակիչ Ա.Վ.-ն, լինելով անհատ ձեռնարկատեր, զբաղվելով ալկոգելի և այլ ախտահանիչ նյութերի արտադրությամբ և իրացմամբ, քննությամբ չպարզված ժամանակահատվածում և աղբյուրից, ապօրինի ձեռք է բերել և պահել թունավոր նյութ՝ «մեթիլ» սպիրտ, որից պատրաստված` մեթանոլի թույլատրելի սահմանային չափը գերազանցող՝ 21,8%-26,33% պարունակությամբ, 1000 լիտր ծավալով եռակոմպոնենտ խառնուրդը, 2020 թվականի օգոստոսի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի վաճառել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Ա.Ա.-ին, իսկ 600 լիտրը, թաքցնելու նպատակով, տեղափոխել և պահել է իր մորեղբորը պատկանող ավտոտնակի նկուղում:

2023 թվականի մարտի 29-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Վ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ նախկին Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասով (խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):

2023 թվականի ապրիլի 17-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան

Տեղում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի ԶՈւ–ի սադրանքի հետևանքով ապրիլի 11-ին զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են: 

Այսպես. թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ մյուս երեք` թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Սահակյանը, թիվ N զորամասի սպա, լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը, թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը պարգևատրվել են Արիության մեդալով։

Հիշեցնենք` 2023–ի փետրվարի 20-ից Հայաստանում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց նրանցից 50-ը ժանդարմներ են։

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։