Փաստորեն նիքոլը արդեն բացահայտ կերպով ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ ճանաչում է թշնամու տարածքային ամբողջականությունը

Փաստորեն նիքոլը արդեն բացահայտ կերպով ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ ճանաչում է թշնամու տարածքային ամբողջականությունը, ինչը նշանակում է, որ նա պատրաստվում է երկրորդ կապիտուլյացիայի:
Նրա այդպիսի ոգևորված ճառը խոսում է նրա մասին, որ նա որոշել է վերջնական «լուծել» Արցախի հարցը, բայց ցավոք իր «լուծած» տարբերակը բխելու է բացառապես իր և իր բեղավոր բարեկամի շահերից: Նա գռեհիկ կերպով հայտարարում է, որ խաղաղության օրակարգը ձախողված է, սակայն մոռանում է ավելացնել, որ այս Երկրում բոլոր ձախողումները և պարտությունները տեղի են ունեցել իր և իր անասնաֆերմայի գալուց հետո:
Կապիտոլյանտից երևի թե պահանջել են շտապեցնել գործողությունների ընթացքը և դրա պատճառով է նա սենց արագ արագ ելույթներ ունենում մոռանալով թե ինչ է արել կամ խոսել նախորդ օրերին:
Նիքոլ կոչեցյալը օրեր առաջ հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը բանակցել է Արցախը հանձնելու մասին: Ի պատասխան այդ զառանցանքի Նախագահը պահանջեց հանրայնացնել այն փաստաթուղթը ըստ որի բանակցությունները ընթանում էին հանձման շուրջ, սակայն ինչպես և սպասելի էր նիքոլը ոչինչ չհրապարակեց և պատասխան չտվեց:
Նա և իր անասնաֆերման այսօր ևս մեկ անգամ ապացուցեցին, որ մեզ բարդ ժամանակներ են սպասվում և այդ բարդություններից ազատվելու միակ հնարավոր տարբերակը նիքոլից և իր գոմաղբից ազատվելն է:

ՀՀ ղեկավար համարվող անձը խոսում է թշնամուն տրված և տրվելիք տարածքների մասին, խոսում է առանց որևէ ափսոսանքի

ԱԺ բարձր ամբիոնից ՀՀ ղեկավար համարվող անձը խոսում է թշնամուն տրված և տրվելիք տարածքների մասին, խոսում է առանց որևէ ափսոսանքի։ Հայտարարում է, որ պատրաստ է ևս մեկ նոր կապիտուլյացիա ստորագրելու և որ ինքն է կարողացել այնպես անել, որ սկսվի 2020 թվականի պատերազմը։
Իր ազգադավ գործողություններով աչքի ընկնող այս աղետաբեր անձը չի հերքում, որ իր ղեկավարած երկրում ցանկացած պահի կարող է նոր պատերազմ սկսել։
«Մարդ», ով մինչև այսօր գաղափար չի կարողանում կազմել թե նախկինում բանակցված փաստաթղթերը ինչի մասին են, դեռ շարունակում է ղեկավարել հազարամյակների պատմություն ունեցող ժողովրդի։ Բայց բոլորս պետք է գիտակցենք, որ պետությունն ու նրա ղեկավարը նրա համար են, որ կարողանան ապահովել այդ երկրի ու ժողովրդի շարունակականությունը, մենք պետք է գիտակցենք, որ երկրի ղեկավարը նրա համար է, որ կարողանա նոր նվաճումների ու հաղթանակների տանելու, այլ ոչ թե զիջելու և միայն կործանման տանելու։

Այսօր, Նիկոլը ԱԺ֊ում ժամերով խոսեց ու ոչ մի բանակցային տեքստ չհրապարակեց

Օրեր առաջ Նիկոլը մեծ֊մեծ խոսում էր, որ Սերժ Սարգսյանը բանակցել է Արցախը հանձնելու համար, բայց Սերժ Սարգսյանը պահանջեց հրապարակել այդ փաստաթուղթը։
Այսօր, Նիկոլը ԱԺ֊ում ժամերով խոսեց ու ոչ մի բանակցային տեքստ չհրապարակեց` շատ լավ հասկանալով, որ, եթե բանակցային տեքստերը հրապարակի` իր դավաճանությունն ու Արցախը հանձնելու նախաձեռնությունը դառնալու է էլ ավելի ակնհայտ։
Նիկոլը կրկին ասում է, որ իրենք ավելի շատ զենք են գնել, քան նախկին իշխանությունը, բայց չգիտես ինչու չի հրապարակում տվյալներ։ Հենց ինքն էր ասում, որ Ադրբեջանի վերահսկողության տակ են թողել 4,5֊5 մլրդ֊ի զենք, իսկ որտեղի՞ց այդքան փող, եթե 300֊400 մլն. են ծախսել այդ զենքերի վրա. ձեռք են բերել 4 «ՍՈւ 30ՍՄ» կործանիչներ առանց հրթիռների և հին, ոչ պիտանի «ՕՍԱ ԱԿՄ»֊ներ։

Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն է. չ՛կա Արցախ, չ՛կա Հայաստան

Դավաճանի հայտարարությունները մտածելու տեղիք են տալիս։ Նա ասում է` «Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնը կանի՝ հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչի ՀՀ»։
Այսինքն, ստացվում է այնպես, որ Նիկոլը բոլորիս աչքի առջև Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Մադրիդյան սկզբունքներով Արցախը ճանաչվել է Ադրբեջանի մաս. նա խեղաթյուրում է իրականությունը` Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ։
Արձանագրենք, որ մինչև 2018 թվականը բանակցող հինգ կողմերից հինգն էլ համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հարցը (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ և Ֆրանսիա), իսկ 2018 թվականից հետո այս հինգից չորսն են հայտարարում, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին Լեռնային Ղարաբաղի խնդիրը՝ Ադրբեջան, Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Նահանգներ և Ֆրանսիա։
Այսինքն, միայն Նիկոլն է կարծում, որ այդ փաստաթուղթը Արցախը հանձնելու համար է։ Կապիտուլյացիա ստորագրած դավաճանի համար այդ մեկը քիչ էր, նա ուզում է ստորագրել երկրորդ կապիտուլյացիան և Արցախը նվիրել Ադրբեջանին։
Նիկոլն ասում է` «Խաղաղությունը հնարավոր է, եթե արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29 հազար 800 քկմ տարածքը»։ Սա նշանակում է, որ Նիկոլը ձգտում է խաղաղության առանց Արցախի։ Նա ամեն գնով հրաժարվում է Արցախից, իսկ Արցախից հրաժարվողը կհրաժարվի նաև Հայաստանից։
Արցախը Հայաստանի անվտանգության երաշխավորն է. չ՛կա Արցախ, չ՛կա Հայաստան։
Նիկոլն ասում է` «Ադրբեջանը հայտարարում է, որ ԼՂ հարց չկա, այն լուծված է, դա 44֊օրյա պատերազմի արդյունքն է»։ Իհարկե Ադրբեջանի համար ԼՂ հարց չի կարող լինել, որովհետև Նիկոլի վարած քաղաքականությունը, նրա խոսքերը, հռետորաբանությունը վկայում են այն բանի մասին, որ նա պատրաստվում է ստորագրել նոր կապիտուլյացիա, որով կհանձնի Արցախը և կփակի Հայոց պատմության վերջին էջը։

«Այո, ես հարցաքննվել եմ». Փաշինյանը` պետական դավաճանության գործերի մասին

Պետական դավաճանության հոդվածով հարուցված հանրային քրեական վարույթների շրջանակում հարցաքննվել է նաև Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Արծվիկ Մինասյանի հարցին, թե արդյոք Փաշինյանը պետական դավաճանության և մնացյալ այլ հոդվածներով հարուցված 20 հանրային քրեական վարույթներով ներգրավվա՞ծ է կամ հարցաքննվե՞լ է:

«Ես քննվել եմ, այո, հարցաքննվել եմ շատ մանրամասն։ Ինչքան պետք է, այնքան էլ կհարցաքննվեմ»,–ասաց Փաշինյանը։
Նա, դիմելով խորհրդարանական ընդդիմությանը, կոչ արեց գալ քննիչ հանձնաժողով և հարցաքննել իրեն. «Խնդրում եմ` եկեք ինձ հարցաքննեք։ Եկեք հարցաքննեք քննիչ հանձնաժողովում»։

Նշենք, որ այսօր Փաշինյանը հայտարարել էր` ավելի քան 53 անձ է անցնում պետական դավաճանության գործերով։ Ըստ նրա` պետական դավաճանության գործերով անցնողների մեծ մասը զինվորականներ և բարձրաստիճան սպաներ են։

Աշտարակ-Թալին հատվածի Աղձք բնակավայրի մոտ պայթեցումներ են լինելու. երթեւեկությունը 10 րոպե փակ կլինի

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ում՝ Աշտարակ-Թալին հատվածի Աղձք բնակավայրի մոտ (Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհ, կմ35+800-կմ35+900), ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 16.00-ից 18.30-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։

Այդ ժամանակահատվածում ճանապարհը մոտ 10 րոպե փակ կլինի երթևեկության համար։

«Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու». Սերժ Սարգսյան

«Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է, որ հայրենասիրության կրակը միշտ վառ է պահելու». ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան
Երեկ երեկոյան տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամների հերթական հանդիպումը։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ևս մեկ անգամ նշեց, որ մշտապես հաճույքով է հանդիպում երիտասարդների հետ։
Երիտասարդների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ եղավ երկրում ստեղծված տարբեր իրավիճակային հարցերի և հնարավոր ելքերի մասին։
Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան «Բանակցային առաջնագծում» գրքի իրենց օրինակները ստանալու նախագահի մակագրությամբ:
Հ.Գ. Գիտելիքներով զինված և կիրթ երիտասարդը մարդկային հզոր կապիտալ է, որը կարող է լինել ապագայի կերտողը, իսկ այսօր Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը ճիշտ հասկանալու համար կարևոր է նաև ճիշտ պատկերացում կազմել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին։

Ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է կատարած սպանության մասին. զենքը չեն գտնում. ՔՊ-ական պատգամավոր

Կապանի մոտակայքում հայտնաբերված երկրորդ ադրբեջանցի զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանությունը: Այս մասին հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, հաղորդում է «Ազատությունը»:

«Գերեվարվածը, որն անցել էր մեր կողմը, ինքն է սպանել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատարի պահնորդ Հայրապետին, եթե չեմ սխալվում, արձակած 6 կրակոցներով։ Ես հստակ նաև տեղեկություն ունեմ, որ ինքը նաև խոստովանել է դրա մասին», — ասել է Ղահրամանյանը։

«Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախից ևս 21 բուժառու տեղափոխվել է Հայաստան. բուժումն ավարտած 20 անձ վերադարձել է

Ապրիլի 15-16-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 21 հիվանդ տեղափոխվել է Հայաստան: Այս մասին ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկագրում։
Եվս 20 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Արցախից Հայաստան հիվանդների տեղափոխումը շարունակում է իրականացվել բացառապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։

Ապրիլի 17-ի դրությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 326 հիվանդ:

Կրեմլը մեկնաբանել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ 3-րդ երկրների խաղաղարար նախաձեռնությունները

Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հաշվի առնող ցանկացած գաղափար արժանի է ուշադրության, Ռուսաստանը պատրաստ է դա լսել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ երրորդ երկրներից առաջարկվող խաղաղարար նախաձեռնությունները, գրում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է սկսեն խոսել Ուկրաինայում կարգավորման հասնելու մասին, այլ ոչ թե խրախուսեն հակամարտությունը։ Նա կոչ էր արել այն երկրներին, որոնք ներգրավված չեն ուկրաինական հակամարտությունում, պատասխանատվություն ստանձնել կարգավորման նպատակով բանակցությունները առաջ մղելու համար, ինչպես նաև Ռուսաստանին տրամադրել «նվազագույն պայմաններ» այս հակամարտությունը դադարեցնելու համար։ Բացի այդ, Լուլա դա Սիլվան առաջարկել էր ստեղծել G20-ի նման ձևաչափ՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

«Ցանկացած գաղափար, որը հաշվի է առնում Ռուսաստանի շահերը, Ռուսաստանի մտահոգությունները, իհարկե, արժանի է ուշադրության և, իհարկե, դա պետք է լսել: Եվ Ռուսաստանը պատրաստ է դա անել: Մեզ համար գլխավորը սեփական շահերն ապահովելն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Մեկնաբանելով բրազիլական կողմի նախաձեռնությունը՝ Պուտինի մամուլի քարտուղարը նշել է, որ դեռ վաղ է որևէ գնահատական տալու համար։