Փաշինյանի երկար մնալն իշխանության Հայաստանը տանում է վերջնական կործանման. Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի երկար մնալն իշխանության Հայաստանը տանում է վերջնական կործանման: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Ափսոսում եմ, որովհետեւ «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ մենք պետք է կարողանայինք փոխել իշխանությունը, եւ այդ խեղկատությունը՝ ընտրությունների գնալը եւ իշխանությանը լեգիտիմացնելը չէր լինի: Ես հայտարարեցի, որ դա սխալ է եւ հետ կանգնեցի, ու այդպես էլ եղավ սխալ, որովհետեւ մեծ հարված ստացավ Հայաստանն այդ ընտրություններից: Ես մեղավոր չեմ կարող նշել, բայց այն ժամանակ այնպիսի վիճակ էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, եթե խորհրդարանի ուժերի հետ համաձայնության չգա, ընտրությունների չի գնա, այսինքն՝ երկու կողմից էլ եղել է ընտրությունների ցանկություն: Բայց դրանից տարիներ են անցել, ու ավելի ծանր դեպքեր են եղել: Ինքը մեր ժողովրդին հիմարի տեղ է դնում, մի քանիսին խափում է, բայց իրականում գնալով ավելի քիչ մաս է խափվում իր խոսքերին»,- նշեց Մանուկյանը:

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Ապրիլի 17-ին, ժամը 14:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը դեպքի վայրում Վ. Ե.-ին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

Մոր պարանոցը կտրած տղամարդը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 36-ամյա տղամարդու կողմից մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու առերևույթ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023 թվականի ապրիլի 16-ին Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցում գործող հյուրանոցի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ հիշյալ հյուրանոցում մի կին և տղամարդ, ներկայանալով մայր և որդի, համար են վարձակալել, որից հետո նշված համարից լսվել են ծեծի ձայներ: Մոտենալով սենյակին՝ հայտնաբերել են կնոջը արյունոտ և ծեծի ենթարկված վիճակում:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի ապրիլի 16-ին ժամը 13:00-ի սահմաններում 74-ամյա կինը և վերջինիս 36-ամյա որդին այցելել են վերոհիշյալ հյուրանոց և համար են վարձակալել: Դրանից մեկ ժամ անց՝ վերջիններիս միջև ծագած վիճաբանության ժամանակ, որդին հարվածել է մորը, որից հետո դանակով կտրել է նրա պարանոցը և հյուրանոցի 4-րդ հարկի պատշգամբից նետվելով ներքև՝ փորձել է դիմել փախուստի: Սակայն վերջինս հայտնաբերվել է հյուրանոցի բակում` դանակը ձեռքին, և վնասազերծվել: Մայրը և որդին տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հյուրանոցի բակային հատվածից հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, հանցագործության գործիք հանդիսացող դանակը, տարածքը տեսանկարահանող սարքերի տեսագրությունը պահպանող կրիչը, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր: Նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դատագենետիկական, դատաքրեագիտական փորձաքննություններ:

36-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Վերջինիս և տուժողի հետ համապատասխան քննչական գործողություններ դեռևս չեն արվել՝ առողջական վիճակի պատճառով:

Դեպքի հանգամանքները պարզվում են, նախաքննությունը շարունակվում է:

Սերգեյ Կոպիրկինն ու Վահագն Հովակիմյանը քննարկել են Հայաստանի ու Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև հետագա համագործակցության հարցեր

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանատան ավագ խորհրդական Դմիտրրիյ Կազմինը ապրիլի 17-ին հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

Սա դեսպանի առաջին այցն էր ԿԸՀ՝ նոր կազմի ձևավորումից հետո։

Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին, ապա հյուրերը քննարկել են Հայաստանի ու Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովների միջև հետագա համագործակցության հարցեր։

Միայն Կապան համայնքի տարածքից ադրբեջանական օկուպացիայի ներքո է հայտնվել 2,700 հեկտար. «Թաթոյան»

«Թաթոյան» հիմնադրամն ամփոփել է Սյունիքում իրենց փաստահավաք աշխատանքների մի մասի արդյունքները`

«Միայն Կապան համայնքի տարածքից և միայն 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և հանցավոր ներխուժումների հետևանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո են հայտնվել՝

1)2,400 հեկտար հատուկ պահպանվող հողեր.

2)170 հեկտար անտառային հողեր.

3)130 հեկտար համայնքային հողեր:

Ընդհանուր՝ 2,700 հեկտար

Նշված 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով:

Մասնավորապես (ըստ գյուղերի)՝

Ներքին Հանդ.
Սրաշեն.
Շիկահող.
Ճակատեն.
Գեղանուշ»։

Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին

Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը կազմակերպում է ամենամյա Ջահերով երթը։

Ջահերով երթն այս տարի կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։

ՀՅԴ ՀԵՄ-ն, ինչպես ամեն տարի, այս տարի ևս, բոլորին հրավիրում է մասնակցելու Ջահերով երթին՝ աշխարհին համազգային միասնականություն և պայքարը շարունակելու կամք ցույց տալու համար։

Այս տարի բոլոր ցանկացողները Ջահերով երթին կարող են լինել ջահակիր և դեպի Ծիծեռնակաբերդ տանել պայքարի կամք խորհրդանշող ջահը։ Երթին որպես ջահակիր մասնակցելու համար պարզապես հարկավոր է լրացնել հետևյալ առցանց հայտադիմումը։

Միացի՛ր Ջահերով երթին, ցույց տուր աշխարհին, որ հաշտ չես պատմության ուրացման և թշնամուն ինքնակամ հանձնվելու քաղաքականության հետ։

Ապրիլի 20-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում այսօր ցերեկը, ապրիլի 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ապրիլի 18-ի ուշ երեկոյան ժամերին, 19-ին հնարավոր է, 20-22-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 18-ին, 19-ին առանձին շրջաններում, 20-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 18-ին, 19-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում 8-10 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

Երևանում կնոջ պարանոցը կտրած տղամարդը նետվել է հյուրանոցի 4-րդ հարկից. ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Երեւանի հյուրանոցներից մեկում նախօրեին տեղի ունեցած ողբերգական դեպքից, երբ որդին կտրել էր մոր պարանոցը:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է. «Ապրիլի 16-ին, ժամը 14.33-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին ստացվել է հաղորդում, որ 9-11 է զանգել մայրաքաղաքի Սևքարեցի Սաքոյի փողոցի հյուրանոցի աշխատակիցը և հայտնել, թե հյուրանոց են եկել կին և տղամարդ, ներկայացել մայր ու որդի, այնուհետև նրանց սենյակից լսվել է ծեծի ձայն, իսկ երբ իրենք մոտեցել են սենյակին, կնոջը հայտնաբերել են արնոտ ու ծեծված վիճակում:

Րոպեներ անց հաղորդում է ստացվել նաև շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից. հայտնում էին, որ շտապօգնության բրիգադը նշված հյուրանոցից հիվանդանոց է տեղափոխում վնասվածքներ ստացած մի կնոջ: Ժամը 15.52-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից են հաղորդել, որ շտապօգնության բրիգադը բուժօգնության է տեղափոխել 75-ամյա մի կնոջ, որը հյուրանոցում ստացել է պարանոցի կտրած-արնահոսող վերք:

Մինչ այդ հաղորդում էր ստացվել 1-ին համալսարանական հիվանդանոցից: Հաղորդում էին, որ մարմնական վնասվածքով նույն հյուրանոցից իրենց մոտ է տեղափոխվել Ավան-Առինջի 2-րդ միկրոշրջանի բնակիչ, 37-ամյա մի տղամարդ, որը 4-րդ հարկից նետվել և ստացել է ոտքի կոտրվածք:

Մեկնել են ոստիկանության և քննչական բաժինների պետերը` օպերատիվ խմբով: Պարզվել է, որ ժամը 13-ին հյուրանոցի սենյակում ծագած վիճաբանության ժամանակ 37-ամյա տղամարդը ծեծել է մորը, դանակով կտրել պարանոցը, ինչից հետո փորձել է դիմել փախուստի` նետվելով հյուրանոցի 4-րդ հարկի բաց պատշգամբից:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Կալանավորման մեջ պահելով Խաչատուրովին` խաղից հանել, լռեցնել, պայքարից հետ պահել չի ստացվի. Տիգրան Աբրահամյան

Արդեն մեկ ամիս է, ինչ կալանավորված է գեներալ Գրիգորի Խաչատուրովը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Խաչատուրովի կալանքն ապօրինի է։

«Գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն մեկ ամիս է, ինչ կալանավորված է: Բացի այն հանգամանքից, որ գործն է ակնհայտ կարված, ապօրինի է նաև նրա կալանավորումը:

Իշխանությունը մեկ հարցում հետևողական է` համակարգը լցնելու այնպիսի դեմքերով, ովքեր, առանց երկար մտածելու, վերևից իջնող քաղաքական որոշումներ կկայացնեն` անկախ այն հանգամանքից, թե դա ինչ գին կունենա համակարգի ու երկրի համար:

Կալանավորման մեջ պահելով Խաչատուրովին` խաղից հանել, լռեցնել, պայքարից հետ պահել չի ստացվի, նա ու իր ընտանիքը վաղուց են ապացուցել, որ ունեն հստակ սկզբունքներ ու հենց դրանով են առաջնորդվում:

Այսօր միայն իշխանության համար է պայքարը հանուն իշխելու ու դրանից բխող հնարավորություններից օգտվելու համար, և նրանք դժվար էլ գիտակցեն, որ երկրում կան ուժեր, խմբեր, գործիչներ կամ պարզապես անհատներ, որոնց համար հայրենիքը, ազգային արժեքները թանկ են ամեն տեսակի պաշտոնից ու իշխանությունից», — Facebook-ում գրել է Աբրահամյանը։

Կոռոնաբլեֆն ու հայկական «հեղափոխությունը»

Կոռոնաբլեֆն ու հայկական «հեղափոխությունը» աշխարհաքաղաքական նոր սահմանագծումների շարժառիթ
Համաշխարհային հանրության անդորրն ալեկոծած կոռոնավիրուս կոչվող բլեֆն ի սկզբանե շատերի կողմից որակվեց որպես «մեծ խաղ»։
Այժմ արդեն ուրվագծվում են կազմակերպված խաղի եզրույթները։
Եվրոատլանտյան դաշինքի երկրները՝ թուլացնելով ռուսական ազդեցությունը մերձավոր արևելքում՝ ի դեմս իրենց անմիջական աջակցությամբ Հայաստանում տեղի ունեցած ակնհայտ հակառուսական հեղափոխության, Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով փորձում են նոր գծագրումներ անել համաշխարհային քարտեզում։
Համաձայն մշակված պլանի, Արցախը լիովին կամ գոնե մասնակի պետք է անցնի Ադրբեջանին։
Պլանն իրագործելու համար ակնհայտորեն խարխլվում է հայ ժողովրդի միասնությունը՝ փորձելով անտեսել հայ եկեղեցու և ավանդույթների արժեքը, քանի որ 2016թ.-ի ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ հայ ժողովրդի միասնությունը կարող է խափանել համաշխարհային խոշոր խաղացողների պլանները։
Այս ամենին հետևում են հերոսական անցյալ ունեցող գեներալիտետի հեղինակազրկումը (տուշոնկա շոուն, Վիտալի Բալասանյանի և այլոց հեղինակազրկումը, Ռոբերտ Քոչարյանի մեկուսացումը) և ուժային կառույցների սկզբունքային ղեկավարների պաշտոնանկությունները (օրերս պաշտոնանկ արվեց ԱԱԾ-ի սահմանային անվտանգության դեպարտամենտի պետը, իսկ ԱԱԾ տնօրենն այժմ հլու-հպատակ Արգիշտի Քյարամյանն է)։
Կասկած չկա, որ վերջերս Նավալնու Հ1-ով երևայլն ամենևին էլ պատահական չէր և միտված էր ռուսական ազդեցության թուլացման փաստի արձանագրմանը տարածաշրջանում։
Կոռոնավիրուս կոչվող բլեֆը միտված է շեղելու հանրության ուշադրությունը և զսպելու հնարավոր հակազդեցությունը նախապես մշակված պլանին։
Արհեստածին այս վիրուսը չի նահանջի մինչև համաշխարհային խոշոր խաղացողները չպարզեն իրենց հարաբերությունները և չգան ընդանուր հայտարարի։
Հ.Գ. Անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից, միջազգային գլոբալիստները պետք է գիտակցեն մեկ փաստ, որ հայ ժողովուրդը երբեք չի զիջի՝ տարիներ շարունակ մեր հերոսների արյան գնով պահված սահմանները։
Հ.Գ.Գ. Վստահաբար կծնվի ևս մեկ Սողոմոն Թեհլերյան՝ պատժելու այս հակահայ օպերացիայի հայ դերակատարներին։
ԱՐՑԱԽԸ ԵՐԲԵՔ ՉԻ՛ ԼԻՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ…..