Հայաստանը դիտորդական առաքելության մեկնարկից հետո ԵՄ քաղաքականության փոփոխություն չի տեսնում․ Մամիջանյան

Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկից հետո Հայաստանը ԵՄ քաղաքականության մեջ փոփոխություն չի տեսնում։ Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 14-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Հենց այս պատճառով էլ, նրա պնդմամբ, Հայաստանի Ազգային ժողովի ընդունած եւ  Եվրախորհրդարանի միջխորհրդարանական հայտարարության մեջ ներառվել է կետ այն մասին, որ ԵՄ քաղաքականության սահմանումը պետք է  հիմնված լինի դիտորդական առաքելության զեկույցների վրա։

«Դիվանագիտական ​​լեզվից թարգմանաբար դա նշանակում է, որ քանի որ զեկույցները հրապարակային չեն, ապա ԵՄ-ում առնվազն որոշում կայացնող պաշտոնյաները իրենց  հայտարարություններում եւ քաղաքականություններում պետք է արտացոլեն այն փաստը, որ իրենց առաքելության զեկույցներին համապատասխան Ադրբեջանը ագրեսոր է»,- պարզաբանեց Մամիջանյանը։

Միաժամանակ նա շտապեց նշել, որ ընդդիմությունը դեմ չէ եվրոպական առաքելությանը։ Ընդհակառակը, պատգամավորը գտնում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումներն ու սադրանքները պետք է արձանագրվեն։ Սակայն, դրան պետք է հաջորդեն կոնկրետ գործողություններ, որպեսզի առաքելությունն իսկապես արդյունավետ լինի:

Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու համար. Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնությունը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի շրջանակներում հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու համար, այս մասին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Ռուսաստանն արել և անում է հնարավոր ամեն ինչ՝ եռակողմ համաձայնագրի շրջանակներում որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որը ժամանակին ստորագրել են երեք պետությունների ղեկավարները»,- ասել է Մատվիենկոն։

«ՍԵՐՈՒՆԴ» հիմնադրամը իրականացնում է սոցիալական կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություն

Կա՛նք: Պիտի լինե՛նք: Ու դեռ — շատանա՜նք:
«ՍԵՐՈՒՆԴ» հիմնադրամը իրականացնում է սոցիալական կարևոր նշանակություն ունեցող նախաձեռնություն, որի նպատակը
Արցախում և Հայաստանում ծնելիության թիվը մեծացնելն է:
«Սերունդ»-ի գործառույթը ո՛չ միայն շատ երեխաներ ունենալու գաղափարաբանության տարածումն է, այլ նաև սոցիալապես աջակցելը Արցախում ապրող ու պայքարող մեր հայրենակիցներին։
Սոցիալական ծրագիրը այժմ մեկնարկած է Արցախի սահմանամերձ Չարեքտար, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն համայնքներում, որտեղ այսուհետ բոլոր նոր ծնված երեխաների ընտանիքները, որոնք կշարունակեն բնակվել իրենց համայնքներում, կդառնան հիմնադրամի շահառուներ՝ 16 տարի 8 ամիս (200 ամիս) շարունակ ստանալով ամսական 50000 դրամ:
Այս հայանպաստ նախաձեռնությանը միացել եմ նաև ես։
Ձեզանից յուրաքանչյուրի ամենամսյա մասնակցությամբ և նվիրաբերողների թվի մեծացմանը զուգահեռ կներգրավվեն նոր շահառու համայնքներ:
Միացե՛ք և դուք… www.serund.am

Զինծառայող է վիրավորվել. նախնական տվյալներով՝ իրեն ամրակցված զենքից. ՊՆ

Ապրիլի 13-ին, նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Լավրովն ու Միրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում բանակցություններ են ունեցել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում բանակցություններ է վարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մասնակցում է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ

Երևանում այսօր և ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Ապրիլի 15-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում այսօր ցերեկը շրջանների զգալի մասում, ապրիլի 16-19-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ։

Ապրիլի 14-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5մ/վ, ապրիլի 14-ին, 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ին, 16-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում նույնքան կնվազի։

Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

Շմոլ գազի թունավորումով «Մուրացան» հիվանդանոց են տեղափոխվել 7 երեխաներ

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում ապրիլի 12-ին և 13-ին հոսպիտալացվել են տարբեր ընտանիքներից 7 երեխաներ:

Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանի փոխանցմամբ՝ շմոլ գազի հետևանքով վատացել է նրանց ինքնազգացողությունը և համապատասխան բուժօգնություն ստանալով այլ բուժհաստատություններում` տեղափոխվել են համալսարանական կլինիկա:

4 երեխա թունավորվել է մեկ ընտանիքից, 2 երեխա՝ մեկ, իսկ 1 երեխա՝ մեկ այլ ընտանիքից:

Համալսարանական մասնագետների կողմից որոշվել է երեխաների թունավորման մակարդակը, նշանակվել է հիպերբարիկ օքսիգենացիա: Բուժման արդյունքում նրանց մոտ գրանցվել է դրական դինամիկա և նրանք դուրս են գրվել համալսարանական հիվանդանոցից:

Շմոլ գազով թունավորման հիմնական պատճառը մեծ քանակներով վերջինիս ներշնչումն է: Թունավորման նախնական ախտանշաններն են գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը, փսխումները, ուշագնացություն, այդ պատճառով շատ հաճախ հնարավոր է շփոթել սննդային թունավորումների կամ գրիպի հետ:

Ծանր թունավորումից կարող է տուժել նյարդային համակարգը, գլխուղեղը, վնասվել ուղեղի կեղևի նեյրոները, կարող են առաջանալ ցնցումներ, սրտի ռիթմի խանգարումներ, անգամ սրտի կանգ:

Տնային պայմաններում առաջին բուժօգնության հիմնական պայմանը տուժածին այդ միջավայրից արագ հեռացնելն ու հիվանդանոց տեղափոխելն է: Եթե թունավորման մակարդակը շատ բարձր է, ապա այս դեպքում ցուցված է թթվածնի մատակարարումը կատարել բարոխցիկում՝ ճնշման տակ, ինչի շնորհիվ լավացումն ավելի արագ տեղի կունենա:

Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել բնակարանը, հատկապես խոհանոցը, ուշադիր լինել գազօջախին և անվտանգության սարքերին:

Հայաստանի այսօրվա իրավիճակն արդյունքն է նրա, որ ինքնահռչակը մնաց կոորդինատոր, անգամ փորձ չարեց դառնալ գոնե ինքնահռչակ գերագույն

Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա խոսքից հետո տարատեսակ հրահանգավորված խոսիչները լալկվել են:
Միանգամից ուզում եմ կանխատեսում անել: Ոչ էլ հրապարակելու են Նախագահի պահանջած փաստաթղթերը, որովհետև սրանց խոսույթը կառուցված է բացառապես ստի վրա: Ավելին, դրանք անգամ երես չեն ունենա ասել` էդ միլիարդավոր զենքերը Հայաստանի զինանոցից հանձնված թուրքին ով էր բերել Հայաստան: Երբեք չեն խոստովանի, որ դրանք մինչև 18-ի իշխանազավթումը Հայաստանի համալրված, ուժեղ ու մարտունակ բանակինն էր, ձեռքբերումը` գերագույն հրամանատարից մինչև զինվոր:
Այս առիթն էլ եմ օգտագործելու ու ասելու, որ նախագահը փողոցում, մարդաշատ վայրում կանգնած հանգիստ զրուցում էր, իսկ աղետաբերը `ամբողջ պետական անվտանգային ապարատը պարալիզացրել է հանուն երկու քայլ այս կամ այն կողմ անելու:
Հ.Գ. Հայաստանի այսօրվա իրավիճակն արդյունքն է նրա, որ ինքնահռչակը մնաց կոորդինատոր, անգամ փորձ չարեց դառնալ գոնե ինքնահռչակ գերագույն:

Ի տարբերություն քո ու Նիկոլի նման ծլկածների` Սերժ Սարգսյանից թուրքն է ծլկել

Ի պատասխան իշխանական լծակներից սնվող, միշտ ոչ սթափ վիճակում գտնվող՝ Լյովա Եղիազարյանի հերթական բարբաջանքի.
Ի տարբերություն քո ու Նիկոլի նման ծլկածների` Սերժ Սարգսյանից թուրքն է ծլկել, նա երբեք ինչ-որ տեղից ծլկելու պատճառ չի ունեցել. միշտ գործել է արդար ու թափանցիկ, ամեն բան արել է հայրենիքը շենացնելու և հզորացնելու համար:
Լյովայի նման երեսփոխանները սնվում են իշխանական լծակներից և երբեմն մի շիշ օղու դիմաց համաձայնում են ստահոդ լուրեր տարածել՝ առանց փաստարկների: Ակնհայտ է, որ իր վերջին գրառումը հերթական պատվերն է՝ ի պաշտպանություն գործող, խայտառակված իշխանության:
Սրա նման հայատյացներն ընդհանրապես իրավունք չունեն կարծիք հայտնելու որևէ թեմայի վերաբերյալ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հայամետ գործիչներին:

Սիլիկյան խճուղում «Mini Cooper»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը հոսպիտալացվել է

Ապրիլի 14-ին, ժամը 08:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ «Mini Cooper» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Փրկարարները վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և ուղղել այն. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։