Սերժ Սարգսյանն այնքան զենք ու զինամթերք է ձեռք բերել Հայաստանի համար, որ սրանք դրա կեսի կեսը չեն կարողացել անել. Հենրիխ Դանիելյան

Այս դավաճաններն ԱԺ ամբիոնը դարձրել են թատերաբեմ: Կապիտուլյանտ, դավաճան, իր արած սև գործերի մեջ նախկիններին մեղադրող, իր դավաճանությունը այլոց վրա գցող Նիկոլը՝ Սերժ Սարգսյանին և իր քաղաքական թիմին մեղադրում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու մեջ, այն ինչ իրենք մինչև իշխանազավթումը զբաղված էին հակառուսական ակցիաներով, իսկ հիմա տեսնում ենք, թե ինչպես են ձգտում գնալ դեպի արևմուտք. ՀԱՊԿ-ին մերժելու ու ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններ անցկացնելու մասին դեռ լռում եմ:
Նիկոլն ասում է, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Ռուսաստանը սահմանափակել է զենքի մատակարարումը Հայաստանին. Նիկոլը ակնհայտորեն ստում է, որովհետև բոլոր փաստերը կան, թե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին քանի միլիարդի զենք է Ռուսաստանը մատակարարել Հայաստանին:
Նշեմ մեկ օրինակ. 2016 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վարկային պայմանագրի համաձայն՝ Հայաստանը Ռուսաստանից գնել է 200 միլիոն դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա.
● 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ531 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ, որոնց հեռահարությունը 90կմ է, զրահահարությունը՝ 120-160մմ)։
● Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով)
● ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ)։
● 9Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, որը հնարավորություն է տալիս հաղթահարել տանկերի դինամիկ պաշտպանությունը (հեռահարությունը ցերեկը՝ մինչև 4կմ, գիշերը՝ 2.5կմ, զրահահարությունը 800մմ։)։
● Թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր (կարող է ինտեգրվել Հայաստանի սպառազինության մեջ եղած Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգերին)
● «Տիգր» զրահամեքենաներ։
● Տանկային Վ-84 շարժիչ (հզորությունը` 840 ձիաուժ)։
● Հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ)։
● 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում։
● ՌՊԳ-26 «Ագլեն» հակատանկային ռեակտիվ նռնականետ (նռնակ)։
● ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան։
● Ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ (ՕՎՌ-2 ականազերծման անհատական հանդերձանք, ԻՄՊ-Ս-2 ականորսիչ սարք, ԷՕՎ-3523 զորային էքսկավատոր, 16 և 32 տոննա բեռնամբարձմամբ կռունկներ)
● Կապի միջոցներ (Ռ-168-100ԿԱԵ, Ռ-168-5ԿՆԵ կարճալիք ռադիոկայաններ)։
● Ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶ» մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶ» մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ)
Տարածաշրջանում մենք եղել ենք միակը, որ ունեցել ենք «Ս֊300» դիվիզիոններ, միակն ենք եղել, որ ունեցել ենք «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր։
2008-2018թթ.-ին Սերժ Սարգսյանն այնքան զենք ու զինամթերք է ձեռք բերել Հայաստանի համար, որ սրանք դրա կեսի կեսը չեն կարողացել անել իրենց իշխանազավթումից հետո։ Իսկ հիմա եկել են ու կրկին խոսում են Սերժ Սարգսյանի պահած բանակից. բանակից, որը հաղթանակած է, բանակից, որը հաղթանակ է տարել Արցախյան առաջին հերոսամարտում և քառօրյա պատերազմում, բանակից, որը 44֊օրյա պատերազմի ժամանակ մեջքից հարված ստացավ։

Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը. ԿԳՄՍՆ

Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի ապրիլի 12-ի թիվ 495-Ա/2 հրամանով հաստատվել են 2022-2023 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) — 08.06.2023 թ.

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) — 13.06.2023 թ.

Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում

Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում:

9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց լեզու» (գրավոր, թեստ) — 05.06.2023 թ.

«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) — 12.06.2023 թ.

Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) — 19.06.2023 թ.

«Հայոց պատմություն» (բանավոր) — քննաշրջանի ընթացքում

«Գրականություն» (բանավոր) — քննաշրջանի ընթացքում

Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) — քննաշրջանի ընթացքում

«Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում — քննաշրջանի ընթացքում

«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում:

12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝

«Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) — 07.06.2023 թ.

«Հայոց պատմություն» (գրավոր) — 14.06.2023 թ.

«Մաթեմատիկա» (գրավոր) — 21.06.2023 թ.

«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար — քննաշրջանի ընթացքում:

Թուրքիայում դատարանը քարոզչին դատապարտել է 8,6 հազար տարվա ազատազրկման  

Ստամբուլի քրեական գործերով շրջանային դատարանը չորեքշաբթի հաստատել է թուրք քարոզիչ Ադնան Օքթարի եւ բազմաթիվ հանցագործությունների գործով եւս 13 ֆիգուրանտների 8 658 տարվա ազատազրկման դատավճիռը: Այս մասին հայտնել է Haberturk հեռուստաալիքը՝ դատավճիռն անվանելով ռեկորդային։

Օքթարը 2021 թվականին դատապարտվել է 1075 տարվա ազատազրկման սեռական ոտնձգությունների եւ բռնության համար, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ, մարդկանց առեւանգման, հարկային օրենսդրության խախտման համար։ Ընդհանուր առմամբ, գործով 215 ֆիգուրանտ կա, նրանց մի մասը դատապարտվել է «Օքթարի հանցավոր կազմակերպությանը» մասնակցելու համար, սակայն դատավճիռը բեկանվել է վերաքննիչ ատյանի կողմից, եւ գործընթացը սկսվել է նորից: Անցյալ տարվա նոյեմբերին գործի ֆիգուրանտները դատապարտվել էին 8 658 տարվա ազատազրկման, դատարանի որոշման դեմ նույնպես բողոք էր ներկայացվել:
Օքթարը «իսլամական կրեացիոնիզմի» ուսմունքի հեղինակն է, որը հերքում է էվոլյուցիայի տեսությունը։

Նիկոլի նման ապազգային կերպար իրականում դժվար է պատկերացնել: Նա ոչ միայն պրոթուրքական կերպար է, այլ կոնկրետ հակահայ.Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
Նա իր կաշին փրկելու համար, մի օր էլ ԱԺ ամբիոնից փրփուրը բերանին «կբացատրի», որ Հայ ժողովուրդը եկվոր է, ու որպես «ապացույց» կասի, որ օրինակ Հայաստանի որոշ գյուղերի անվանումներն ունեն այլալեզու ծագում:
Նիկոլի նման ապազգային կերպար իրականում դժվար է պատկերացնել: Նա ոչ միայն պրոթուրքական կերպար է, այլ կոնկրետ հակահայ:
Նույնիսկ ադրբեջանցիներն ու թուրքերը նախորդ տարիներին, այդպես չեն մեկնաբանել ու աղավաղել մադրիդյան սկզբունքները, ինչպես որ Նիկոլն է անում դա` հօգուտ թշնամու:
Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի բանակցային ամուր ժառանգությունը մինչև վերջ մսխողը, ԱԺ ամբիոնից, իր գործած դավադրության մեղքն ուրիշի վրա գցելու հերթական մաստերկլասսն է ցուցադրել:

Դավաճան սրիկան ԱԺ ամբիոնից նոր հոխորտանքներ է արտաբել

Դավաճան սրիկան ԱԺ ամբիոնից նոր հոխորտանքներ է արտաբել և կասկածի տակ առել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի Գերագույն Գլխավոր Հրամանատարության տակ գտվող բանակի մարտունակությունը:
Նիքոլը այլևս չի զարմացնում իր անհասկանալի պահվածքով, նա ցանկացած բարդ և պատասխանատվության բարձր զգացում պահանջող իրավիճակներում անպայման հիշատակում է Նախագահ Սարգսյանին, քանի-որ այդ իրավիճակները շտկելու և խնդիրները լուծելը շատ ավելի բարդ է, քան թեման շեղելը, այլոց մեղադրելը և իհարկե ջայլամի քաղաքականություն վարելը:
Կապիտուլյանտը հիմնվելով ինչ-որ «լեվի» սպայի պատմածի վրա փորձում է կասկածի տակ առնել մեր՝ Հայկական Բանակի մարտունակությունը և դա անում է ԱԺ ամբիոնից:
Համ կապիտուլյանտը, համ կեղծ «սպա»-ն համ էլ նմանատիպ տեսակի ուտիլները թող լավ հիշեն, որ Հայկական Բանակը հաղթել է թշնամուն Առաջին պատերազմում, հաղթել է Քառօրյա պատերազմում և միշտ հաղթել է մինչ ձեր աթոռազավթումը և հայատյաց քաղաքականության իրացումը: Դավաճանի շուրթերից նմանատիպ զառանցանքները խոսում են այն մասին, որ իրավիճակն այս խունտան առհասարակ չի տիրապետում և իրավիճակի կարգավորումն առաջիկայում տեսանելի չի:

Հենց որ Երեւանում պատրաստ լինեն, հնարավոր կլինի խոսել ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման մանրամասների մասին․Զախարովա

Մոսկվան կարծում է, որ հենց որ Երեւանը պատրաստ լինի, ապա կարելի է վերադառնալ Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման վերաբերյալ կոնկրետ եղանակների, մանրամասների ամրագրման առարկայական աշխատանքին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նաեւ մեջբերել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը՝ հիշեցնելով, որ «ռուսական կողմը գոհ է, որ Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի խաղաղապահներին ընդունելու հարցում»։
«Ինչ վերաբերում է առաքելության տեղակայման ստույգ ժամկետներին, ապա այս հարցը պետք է ուղղել Երեւանին, քանի որ առաքելությունը գործելու է Հայաստանի տարածքում»,- ասել է Զախարովան։

Սպիտակում գայլը հարձակվել է քաղաքացու վրա և կծել նրան

Ապրիլի 12-ին, Սպիտակի բժշկական կենտրոն է դիմել 41-ամյա տղամարդ, հայտնելով, որ գայլը քաղաքում գործող գազալցակայաններից մեկում հարձակվել է իր վրա և կծել, պատճառելով վնասվածքներ: Այս մասին հայտնում են Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից:

«Բժշկական կենտրոնում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է կատաղության դեմ պատվաստում, անհրաժեշտ միջամտություններից հետո տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից՝ հետագա բուժումը շարունակելով ամբուլատոր պայմաններում։

Հետազոտությամբ տղամարդու մեջքի գոտկային շրջանում հայտնաբերվել է գայլի ատամի կծած վերք:

Դեպքը տեղի է ունեցել Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գործող գազալցակայաններից մեկում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նիկոլական քարոզչամեքենան պարբերաբար նվագում է միևնույն ձայնապնակը, որն արդեն խազված է, «խռխռում» է. Արմեն Աշոտյան

Նիկոլական քարոզչամեքենան պարբերաբար նվագում է միևնույն ձայնապնակը, որն արդեն խազված է, «խռխռում» է, բայց միևնույն է, չի դադարում օգտագործվել սեփական դիվանագիտական և անվտանգային ձախողումներն արդարացնելու համար:

Խոսքը՝ Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, բանակցային ժառանգության մասին է:

Այդ ժառանգությունն Արցախյան հակամարտության լավագույն լուծումն էր (2020-ի հունվարին Կապանում Նիկոլ Փաշինյանն ինքն է կարդում Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը),

եթե`

* չքանդվեր Հայաստանի բանակցային խրամատը,

* չկազմալուծվեր բանակը,

* չլիներ, որպես այդ ամենի հետևանք, 44-օրյա պատերազմի պարտությունը:

Իսկ այժմ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տարբեր տարիների ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված դրույթները:

Այդ փաստաթուղթը ՌԴ արտաքին քաղաքականության բարձրագույն իրավական փաստաթուղթ է, որից բխում են այդ պետության գերակայություններն ու քայլերը:

Եվ այսպես:

1. 2013 թվականի կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ կար առանձին դրույթ, որով ամրագրվում էր ոչ միայն ՄԽ համանախագահների ձևաչափի կարևորությունը, այլև այն սկզբունքները, որոնք արծարծված էին համանախագահների հայտարարություններում 2009-2011 թթ.: (նկար 1)

2. 2016 թվականին ՌԴ արտաքին քաղաքականության նոր կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնպես ներառված էր դրույթ, որտեղ կրկին, բացի ՄԽ համանախագահության ձևաչափի ընդգծումից արդեն հղում էր արված 5 համատեղ հայտարարություններով ամրագրված կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներին: (նկար 2)

Հիշեցնեմ, որ այդ սկզբունքների մեջ էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխավորությունը. փաստացի ՌԴ-ն իր արտաքին քաղաքականության մեջ այս իրավունքը դիտում էր ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում՝ մյուս 2 համանախագահ երկրների հետ միասին:

3. Եվ ահա՝ 2023 թվական և ՌԴ արտաքին քաղաքականության կոնցեպցիայում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի հիշատակում չկա: (ուստի նկար էլ չկա):

Ի մի բերելով այս վերլուծությունը, փաստենք. «Սերժի ժամանակ» Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անգամ Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևորագույն փաստաթղթերում էր ամրագրված։

Իսկ Նիկոլի ժամանակ այն նույնպես այլևս գոյություն չունի:

Կոռուպցիան Հայաստանում արմատախիլ կլինի միայն սրանց իշխանությունից հեռացնելուց հետո

Կոռուպցիոներները որոշել են ստեղծել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»իրենք իրենց դեմ պայքարելու համար։ Սա իհարկե ծիծաղելի է, որովհետև սրանց կոռուպցիան ակնհայտ է. բոլորս ենք տեսնում, թե տարեցտարի իրենց հայտարարագրերում որքան նոր գույք ու ֆինանսական միջոցներ են ավելանում։
ՔՊ֊ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ԱԺ ամբիոնից փորձում էր մարդկանց մանիպուլացնել։ Նա մեղադրում էր նախկիններին` կոռուպցիայի մեջ` մոռանալով, որ մարդիկ իրենց աչքով տեսնում են այս խաբեությունները։
Խաչատրյանն ասում է, որ իրենք նախկինների նման չեն, որ չեն խաբում ժողովրդին, չեն թալանում, բայց բոլորն էլ գիտեն, որ նա ստում է։
Իհարկե այս իշխանությունները չեն կարող լինել սահման պահող, հող ազատագրող, չեն կարող լինել խրամատ չլքող, չեն կարող լինել արդար ու հայրենասեր, չեն կարող, ուղղակի չեն կարող։ Սրանք ի սկզբանե խաբել են ժողովրդին, թալանել ու թալանում են` իրենց համար բնակարաններ ու առանձնատներ գնելով, թանկարժեք մեքենաներ գնելով, ֆինանսական վիճակները բարելավելով…
Կոռուպցիան Հայաստանում արմատախիլ կլինի միայն սրանց իշխանությունից հեռացնելուց հետո, բայց քանի դեռ այս ՉՏԵՍՆԵՐՆ են իշխանության կոռուպցիան շարունակվելու է։
Իրական թալանչիներին պետք է ճանաչենք բոլորս։

Նիկոլը պետք է հեռացվի այլ տարբերակ չկա ու չպետք է լինի

Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքը ցույց տվեց,որ ադրբեջանը շտապում է և ժամանակ չունի:Ադրբեջանը ցանկանում է օգտվել նիկոլի իշխանությունից:Այս ապիկար իշխանությունների դիրքերը երկրի ներսում պահվում է միայն իրավապահ համակարգի հաշվին:
Մենք պետք է իշխանության ձգտելով դիմակայել այս ծանր ժամակահատվածում,որից հետո ադրբեջանի համար կսկսվեն ծանր ժամանակաշրջան:
Չէ,որ մեր կյանքը պայքար է:
Նիկոլը պետք է հեռացվի այլ տրբերակ չկա ու չպետք է լինի: