Ի շնորհիվ Սերժ Սարգսյանի` ՀՀ֊ն եղել է վստահելի գործընկեր միջազգային բոլոր խաղացողների համար

ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր կառավարման տասը տարիների ընթացքում ամրապնդել է Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում։
Սերժ Սարգսյանի կառավարման հենց երկրորդ օրը ձևավորվեցին գլխավոր ուղղություններն ու սկզբունքները, որոնք պետք է դառնային արտաքին քաղաքականության հիմնասյուները։
«Ես իմ որդեգրած քաղաքականությունից չեմ հրաժարվելու», և այո, Սերժ Սարգսյանն ամեն բան անում էր ի շահ մեր երկրի` ամրապնդելով իր որդեգրած քաղաքականությունը։
Ի շնորհիվ Սերժ Սարգսյանի` ՀՀ֊ն եղել է վստահելի գործընկեր միջազգային բոլոր խաղացողների համար. ՀՀ֊ն վարել է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն բոլոր ուղղություններով։
ՀՀ արտաքին քաղաքականության նոր մեկնարկը Սերժ Սարգսյանը ձևակերպեց այսպես` «Շարունակվելու է փոխլրացման քաղաքականությունը, շարունակվելու է բարեկամ և գործընկեր պետությունների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների ավելի խորացումն ու ամրապնդումը»։
Իր կառավարման 10 տարիներին նա հավատարիմ մնաց իր ձևակերպմանը։
«Եվ…և»քաղաքականությունը բացառիկ գործընթաց էր ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր նախապատրաստելու պատմությունն ու ԵԱՏՄ անդամակցությունը։
Երկրի շահն առաջ մղելու գերակայությամբ պայմանավորված` ՀՀ֊ն ԵՄ֊ի հետ մեկնարկեց երկխոսություն` հիմքում ունենալով փոխլրացման քաղաքականությունը, ռազմավարական դաշնակցին` Ռուսաստանին չհակադրվելու տրամաբանությունը։
Ուշագրավ է, որ այդ տարիներին Արևմուտքը Հայաստանին չէր պարտադրում ԵՄ հետ ասոցացմամբ հակադրվել Ռուսաստանին։
Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը ազնիվ ու թափանցիկ էր, որը տեսանելի էր և եվրոպացիներին, և ռուսներին։ Եվրոպացիներն ու ռուսները խոստովանում էին, որ սառը պատերազմի փուլում ՀՀ֊ի որդեգրած քաղաքականությունն ամենահաջողակն է։
Հետո, երբ ԵՄ֊ն փոխեց խաղի կանոնները դա չզարմացրեց Սերժ Սարգսյանին։ Հարցը, թե ի՞նչ ճանապարհով գնալ, եթե հանկարծ Արևմուտքը մեր երկիրը կանգնեցնի ընտրության առաջ` պարտադրելով «Եվ֊և»֊ից անցում կատարել «կամ֊կամ»֊ի, երկրի ղեկավարի համար պատասխանը մեկն էր` ճամբարափոխ չլինել, չփչացնել հարաբերությունները ռազմավարական դաշնակցի` Ռուսաստանի հետ։
Այսպիսի հայամետ ու թափանցիկ քաղաքականություն էր վարում ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

Տաթև-Աղվանի հատվածում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նոր աշխարհի սկիզբն Էլ, վերջն Էլ ազդարարվել և ազդարարվելու Է ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻՑ՝ Հայաստանից

Այն, ինչ վերջին տարիներին կատարվում Էր (և դեռ Է) Հայաստանի ներքին քաղաքական կյանքում կարելի Է անվանել «կոնսենսուս մինուս ներոն»։
Սակայն Ներոն կայսրն էլ, ով աչքի էր ընկնում առանձնակի դաժանությամբ (չԱՐ-նեռ), գրավելով մայրցամաքներ, վերջում ժայռի վրա փորագրեց ԱՐՄԵՆԻԱ բառը։
Այնպես որ, հայ ազգի թշնամիները պետք Է (արդեն Է) հետ կանգնեն Հայաստանը կործանելու մտքից, քանզի նոր աշխարհի սկիզբն Էլ, վերջն Էլ ազդարարվել և ազդարարվելու Է ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻՑ՝ Հայաստանից։
Ահա թե որտեղ Է խախտվել համաշխարհային գեոքաղաքականության հարմոնիան, որը շատ շուտով վերականգնվելու Է…
Հ.Գ. Հայաստանը եղել Է, կա և գեոքաղաքական բալանսի (ինչը պայմանավորված Է Հայաստանի ներքաղաքական կյանքի կուրսով) վերականգնումից հետո գերհզոր Է լինելու կարճ ժամանակ անց..
#շախմատային
#բալանս
#հասկացողներիհամար

Ո՞վ է Երևանն այսքանից հետո, եթե ոչ մանրադրամ Բրյուսելի և Բաքվի առավել գայթակղիչ խաղում

Այսօր եվրոպական հեղինակավոր Politico պարբերականը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող իր հոդվածում մեջբերել է ԵՄ անանուն բարձրաստիճան մի պաշտոնյայի խոսք, ըստ որի, ԵՄ դիտորդական առաքելությունը «պատրուլների» գործունեության, ինչպես նաև այլ տեղեկատվությամբ կիսվում է Ադրբեջանի հետ։
Տարակուսելի, զավեշտալի, շոկային և սկանդալային այս հայտարարությունը հարկ է վերլուծել մանրամասն:
1. Ի՞նչ է նշանակում աշխատել Հայաստանի տարածքի վրա, ՀՀ սահմանի երկայնքով և կիսել ինֆորմացիան Ադրբեջանի հետ:
Եթե`
* դա արվում է որպես Ադրբեջանի հանդեպ բարի կամքի դրսևորում, ապա զարհուրելի է Հայաստանի անվտանգության վերաբերյալ տեղեկության փոխանցման հաշվին ձեռք բերել Ադրբեջանի բարյացակամ վերաբերմունքը:
* ԵՄ-ին չի հաջողվել Ադրբեջանի նախագահ Ալիևին դրդել առավել համագործակցային դաշտ՝ ունենալով բազմաթիվ այլ լծակներ և մանրադրամ է դառնում Հայաստանի անվտանգությանը վերաբերող տեղեկատվության փոխանցումը, ապա ցանկացած նորմալ իշխանության դեպքում ակնկալվում էր առաքելության գործունեության հանդեպ կտրուկ գնահատականներ:
2. Ի՞նչ է նշանակում «պատրուլների» և այլնի վերաբերյալ տեղեկատվության կիսում Ադրբեջանի հետ:
Այսինքն՝
* եթե դա արվում է մինչև դիտորդների այս կամ այն սահմանային հատվածի դիտարկումը, ապա քանի՞ կոպեկ արժի այդ դիտարկումը, եթե Ադրբեջանը նախապես տեղեկացված է լինելու և ակնհայտորեն այդ հատվածում որևէ սադրանքի կամ դիտորդների գրանցմանն արժանի գործուղության չի դիմելու:
* եթե այդ տեղեկությունը կիսում են դիտարկումներից հետո, նշանակում է՝ Ադրբեջանին փոխանցում են Հայաստանի Զինված Ուժերին վերաբերող ինֆորմացիա:
Ես ճի՞շտ եմ հասկանում այս զավեշտը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի՝ մարտի 24-ի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով ԵՄ դիտորդական առաքելության զեկույցներին վերաբերող հարցին հայտարարեց, որ այդ զեկույցներն իրեն հասանելի չեն, այլ՝ պաշտոնական Բրյուսելի ծառայողական օգտագործման համար են:
Այնինչ այսօր պարզ դարձավ, որ այդ զեկույցները փաստորեն «մի ձեռքով գնում են» Բրյուսել, «մյուս ձեռքով»՝ Բաքու, իսկ Երևանին հասնում է երեք մատանոց գեոպոլիտիկ կոմբինացիա:
Հիշեցնեմ նաև, որ փետրվարի 20-ից ՀՀ տարածքում աշխատող այս առաքելության կողմից հայ-ադրբեջանական սահմանին այս ընթացքում գրանցված կամ չգրանցված բազմաթիվ միջադեպերի հետ կապված առկա կամ գոյություն չունեցող զեկույցների հիման վրա, մասնավորապես ադրբեջանական ԶՈՒ կողմից հրադադարի խախտման, ադրբեջանական ապատեղեկատվության տարածման, ՀՀ քաղաքացիների սահմանը հատելու, կորելու դեպքերի և այլնի առնչությամբ ԵՄ կողմից, քաղաքական խոսնակների կողմից բարձրաձայնում տեղի չի ունեցել, արդեն 40 օր է:
Ո՞վ է Երևանն այսքանից հետո, եթե ոչ մանրադրամ Բրյուսելի և Բաքվի առավել գայթակղիչ խաղում։

Վեճ, ծեծկռտուք և դանակահարություն. Թումանյանի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 8-ին, ժամը 23.55-ին, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ստացվել էր հաղորդում, որ որովայնի ծակած-պատռած վերքերով բուժօգնության է ընդունվել Դսեղ գյուղի 21-ամյա մի բնակիչ:

Ոստիկանությունից հայտնում են, որ երիտասարդը հայտնել էր, թե վնասվածքն ստացել է ամրանի վրա ընկնելու հետևանքով: Նրա հայտնածը, սակայն, հավատ չներշնչեց ոստիկանության Թումանյանի բաժնից մեկնած օպերատիվ խմբին: Ձեռնարկվեցին անհրաժեշտ գործողություններ, կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Թումանյանի քննչական բաժին, նախաձեռնվեց քրեական վարույթ:

Քրեական վարույթի շրջանակներում Թումանյանի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկեցին համատեղ միջոցառումներ, որոնց արդյունքում կարողացան հնարավորինս ամբողջացնել կատարվածի պատկերը:

Ապրիլի 8-ին, ժամը 21-ի սահմաններում, Դսեղ գյուղի հիվանդանոցի մոտ էին հավաքվել տուժած երիտասարդը, 12-րդ դասարանցի եղբայրը և նրա հասակակից ևս երկու պատանի: Պարզաբանումներն ավարտվել էին ծեծկռտուքով, ինչին հետևել էին ավագ եղբոր հայհոյանքները, և վրդովված պատանիներից մեկը գաղտնի փականով դանակի հարվածներ էր հասցրել հայհոյողին:

Դանակահարողը հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ ընդունել է մեղքը:

Կատարվում է նախաքննություն:

Մետրոյում տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում. մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության

Ժամը 14։40-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գարեգին Նժդեհ» կայարանի երկրորդ գլխավոր գծում։

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Ժամը 14։48 -ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության։

Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան, իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։

Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհե իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։

Խնդրում ենք ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը»:

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց հենց հակառակորդն է մեզ հուշում մեր անելիքը. Վահե Հովհաննիսյան

Ադրբեջանը շրջանառում է նոր ձևակերպում՝«Հայաստանի հետ պայմանական սահման». Այն, որ սահմանը որոշվում է Ալիևի ցանկությունների պայմանական քարտեզով, հարցի միայն մի կողմն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «Ավելի խորքային հարց է, որ մենք այսօր իսկապես ունենք պայմանական Հայաստան, պայմանական Արցախ, պայմանական հասարակություն, պայմանական կառավարություն, պայմանական պայքար, պայմանական հեռանկար։

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց հենց հակառակորդն է մեզ հուշում մեր անելիքը, այն է՝ դառնալ իրական։

Ունենալ.

— Իրական օրակարգ

— Իրական պատկերացումներ վիճակի մասին

— Հետպատերազմյան վերականգնման իրական ծրագրեր

— Իրական բանակցություններ

— Իրական Հայաստան, իրական Արցախ

— Եվ այս ամենին հասնելու համար՝ իրական իշխանություն

— Երևանի գալիք ընտրությունները նույնպես պետք է լինեն իրական։ Իրական թեկնածուներով, իրական պայքարով, իրական հակադրությամբ, իրական շարունակությամբ։

Հիմա պատկերացրեք, թե որքան մեծ է հավանականությունը՝ այս բոլոր ուղղություններով կեղծ ճանապարհներով գնալու։

Հանրային պրոցեսների, քաղաքական մտքի և ձևաչափերի բովանդակությունը այս փուլում պետք է լինի դա՝ վերադառնալ իրականություն, ունենալ իրական պատկերացումներ և իրական մարդկանցով անցնել դժվար, բայց իրական ճանապարհ»։

ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է ժամանել Հայաստան․ Sputnik-Армения

ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է ժամանել Հայաստան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, հաղորդում է Sputnik-Армения-ն։

«Ամենաբարձր մակարդակով հաստատվել եւ հաստատվում է, որ ՀԱՊԿ առաքելությունը հայկական կողմի պատրաստակամության դեպքում պատրաստ է գալ»,-ասել է նա։

Այժմ, նրա խոսքով, այդ հարցերը, ինչպես ավելի վաղ նշել էր Հայաստանի արտգործնախարարը, նախապատրաստական փուլում են։

«Կարծում եմ, որ այդ նախապատրաստման արդյունքում մենք կիմանանք, թե ինչ լուծումների կհասնենք»,-ասել է Կոպիրկինը:

Լիոնի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի և Արցախյան պատերազմների նահատակների հիշատակին

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:
Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո քաղաքապետ Գրեգորի Դուսեն գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Այնուհետ Լիոնի քաղաքապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Գրեգորի Դուսեն ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմների նահատակների հիշատակին: