Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ +25 աստիճանի. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 8-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, 8-ին և 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երեւանում ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Ապրիլի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4 +6, վաղը ցերեկը՝ +16 +18 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1 -6, ցերեկը՝ +9+13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5 , ցերեկը՝ +9+12,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+16,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3 +1, ցերեկլը՝ +8+13,

Լոռիում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +14 +17,

Տավուշում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +16 +19,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3 -5, ցերեկը՝ +8+10,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +13+16,

Արարատում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +18+20,

Արմավիրում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +17+19,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2 -4, ցերեկը՝ +8+10,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +16+19,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+25,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +15+18,

Արցախում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +16+19։

Արցախից 14 անձ այսօր տեղափոխվել է Հայաստան, իսկ Հայաստանից 7 հոգի վերադարձել է Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 14 անձ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

7 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 6 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 290 հիվանդ։

Նիկոլը սպասարկելով սեփական շահը Հայաստանը ներքաշում է աշխարհաքաղաքական այնպիսի խաղի մեջ, որից անկորուստ դուրս գալու համար Հայաստանը չունի ոչ քաղաքական, ոչ էլ այլ ռեսուրս

Պենտագոնը տեղեկացնում է, որ Հայաստանը, Մոլդովան, Բոսնիան և Հերցեգովինան, Կոսովոն ապրիլի 22֊ին մասնակցելու են ՆԱՏՕ զորավարժություններին։
Հատկանշական է նշել, որ առաջին երեքը չեն հանդիսանում Ատլանտյան դաշինքի անդամներ, իսկ Կոսովոն, նույնիսկ ՄԱԿ֊ի կողմից ճանաչված չէ որպես երկիր։
Ուշագրավ է այն փաստը, որ դեռ երկու տարի առաջ Հայաստանը հրաժարվել էր մասնակցելու այս զորավարժություններին։ Այսինքն, ստացվում է այնպես, որ Նիկոլի համար մեր ռազմավարական դաշնակցի հետ զորավարժություններ անցկացնելը վտանգավոր է, իսկ ՆԱՏՕ֊ի հետ վտանգավոր չէ։
Կարելի է ենթադրել, որ Նիկոլը սպասարկելով սեփական շահը Հայաստանը ներքաշում է աշխարհաքաղաքական այնպիսի խաղի մեջ, որից անկորուստ դուրս գալու համար Հայաստանը չունի ոչ քաղաքական, ոչ էլ այլ ռեսուրս։
Եթե Նիկոլին հարցնենք, որ այս պահին հանդիսանալով ՀԱՊԿ անդամ հրաժարվում է ՀԱՊԿ֊ի հետ զորավարժություններից, իսկ ՆԱՏՕ֊ի հետ զորավարժություններ անցկացնելը 2 տարի առաջ մերժելուց հետո` հիմա գնում է զորավարժությունների, ապա, եթե Ռուսաստանը դուրս բերի իր սահմանապահներին Հայաստանի և Թուրքիայի սահմաններից` ո՞վ է ապահովելու մեր անվտանգությունը, ՆԱՏՕ՞֊ն, այսինքն ՆԱՏՕ֊ի անդամ Թուրքիա՞ն…
Նիկոլը սույն թվականի հունվարին ասել էր`«ՀԱՊԿ զորավարժություններ այս տարի Հայաստանում չեն կայանա, այս իրավիճակում մենք նպատակահարմար չենք համարում», բայց թե ինչ իրավիճակի մասին էր խոսքը Նիկոլը չբարձրաձայնեց, սակայն ՀԱՊԿ֊ը նրան առաջարկել էր զորավարժությունները տեղափոխել այլ երկրի տարածք, բայց ինչպես տեսնում ենք Նիկոլը չի ընդունել այդ առաջարկը։
Դավաճանը դավաճան է ամենուր։ Ինչպես դավաճանեց մեր բանակը, դավաճանեց Արցախն ու Հայաստանը, դավաճանեց հայ ժողովրդին, այնպես էլ դավաճանում է մեր դաշնակցին։ Սա ուղղակի անհետևանք չի մնալու, սրա հետևանքը լինելու են նոր կապիտուլյացիաները և նոր զիջումները։

Առկա է Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգ. Ճանապարհը միակողմանի է երթևեկելի 

Ապրիլի 7-ին, ժամը 22։19-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին առկա է Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգ:Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը ՄՓՎ պետի գլխավորությամբ:

Դեպքի վայրում են գտնվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության, տրանսպորտի բաժնի և ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները:
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի հենապատի սկզբնամասում, գետի ջրի հոսքը առաջացրել է հողաշերտի սահք՝ մոտ 27 խմ, մոտ 13 քմ ասֆալտապատ շերտը մնացել է առանց հողային զանգվածի հիմքի․ առկա է փլուզման վտանգ։

Փրկարարները սահմազատել են ավտոճանապարհի առավել վտանգավոր հատվածը: Ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Մարզային ոստիկանության ծառայողների կողմից սահմանվել է հերթապահություն:

Ավելի վաղ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել էին, որ ապրիլի 8-ին՝ ժամը 0:05-ի դրությամբ, Մ-10 միջպետական ավտոճանապարհի կմ 117+042 հատվածում (Գետափ գյուղի մոտ) գտնվող կամուրջը վթարավտանգ է դարձել, ինչի պատճառով կամրջի վրա երթևեկությունը կազմակերպվելու է միակողմանի երթևեկությամբ։

ՌԴ-ից վերջին օրերին ակտիվ հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը տարօրինակ լռություն է պահպանում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ ՌԴ առաջարկը ՀԱՊԿ դիտորդներ/խաղաղապահներ ՀՀ առաջնագծում տեղակայելու և ռազմատեխնիկական համագործակցության նոր փաթեթի վերաբերյալ ուշագրավ վիճակ է ստեղծել:

«Թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ ռազմատեխնիկական աջակցության ծրագիրը, կողմերից որևէ մեկը փակագծեր չի բացում:
Երկրորդ, պետք է հասկանալ, թե ինչ առաջարկ է արվել ՀՀ իշխանությանը ՀԱՊԿ դիտորդների կամ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, արդյո՞ք մանրամասներ կան նրանց մանդատի, գործառույթների և հնարավոր տեղակայումների վերաբերյալ:

Սա չափազանց կարևոր է հասկանալ, որովհետև իր հետ մեծ թվով հարցադրումներ է բերելու:

Եթե առաջարկվող ռազմատեխնիկական փաթեթը ՀՀ-ի համար կենսական կարևորություն ներկայացնող սպառազինություն և տեխնիկա է ենթադրում, իսկ ՀԱՊԿ ներկայությունը կարող է զսպող գործոն դառնալ, ապա ինչու այն նվազագույնը քննարկման առարկա չի դառնում:

ՌԴ-ից վերջին օրերին ակտիվ հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը տարօրինակ լռություն է պահպանում:

Ինչին է սպասում ՀՀ իշխանությունը և ինչու է շտապում Ռուսաստանը», — Facebook-ում գրել է Աբրահամյանը:

Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում, Արագած գյուղում ձյուն է տեղում. Լարսը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում, Արագած գյուղում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։