Տարբեր ուղղություններով առ այսօր առկա են կիսատ լուծումներ և լուրջ թերացումներ

Արդարադատության նախարարությունը սին հպարտությամբ երեկ հաղորդում էր, որ «առաջընթացով պայմանավորված Հայաստանը վերջապես դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից՝ այլևս չհամարվելով «համընդհանուր անբավարար» կատարողական ունեցող երկիր, որպիսին համարվում էր 2015-2019թթ․ գնահատումների արդյունքներով»։

Նախարարությունը տպավորություն էր փորձում ստեղծել, որ նախկինները իբր անբավարար էին, իսկ ներկաները` բավարար:

Նախարարությունը սակայն «համեստաբար» լռում է, որ միայն 2016 թ. փետրվարի 25-ից մինչև 2017 թ. հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր 18 հանձնարարականից 5-ը ԳՐԵԿՈ-ն գնահատել էր բավարար կամ բավարար կերպով, 12 հանձնարարական` մասամբ իրականացված և միայն մեկը` չկատարված (xvi):

Ահա մանրամասն տվյալները արդեն այս ոհմակի ձախողված ցուցանիշներից։

2019 թ.

բավարար կամ բավարար կերպով — v, vi, x, xii, xiii, xiv և xvii, մասամբ — i-iv, vii-ix, xi, xv, xvi եւ xviii

2021 թ.

բավարար կամ բավարար կերպով — v, vi, x, xii, xiii, xiv և xvii, մասամբ — i-iv, vii-ix, xi, xv, xvi և xviii

2023 թ.

բավարար կամ բավարար կերպով — v, vi, x, xii, xiii, xiv, xv, xvii և xviii, մասամբ — i-iv, vii-ix, xi և xvi

Այսպիսով, ԳՐԵԿՈ-ի զեկույցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2018-ից hետո Հայաստանի իշխանությունները մի շարք հանձնարարականների իրականացման ուղղությամբ գործադրում էին անբավարար ջանքեր։

2019 թվականին GRECO-ի զեկույցրով առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարի ցուցանիշներով Հայաստանը դասվել էր “ընդհանուր անբավարար” երկրների շարքում, ինչը չէր եղել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին:

Արդյունքում, տարբեր ուղղություններով առ այսօր առկա են կիսատ լուծումներ և լուրջ թերացումներ, ինչը ևս մեկ անգամ ի ցույց է դնում Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի մասին իշխանությունների բարձրագոչ հայտարարությունների և այդ ուղղությամբ արված իրական քայլերի անհամարժեքությունը

Արցախի անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը․ Հայկ Մամիջանյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ու խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանն ապրիլի 6-ին հանդիպել են ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ:

Ողջունելով դեսպանին` Հայկ Մամիջանյանը կարեւորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, համագործակցությունը միջազգային հարթակներում:

Խմբակցության ղեկավարն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով ստեղծված հումանիտար եւ անվտանգային խնդիրներին: Նշվել է, որ ադրբեջանական սադրանքներն ապացուցում են` Արցախը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Լեռնային Ղարաբաղում ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու հարցում հայ խորհրդարանականները կարեւորել են միջազգային գործընկերների դերակատարությունը:

Խոսելով արցախահայերի անվտանգային խնդիրների մասին` խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ անվտանգության երաշխիք կարող է լինել բացառապես կարգավիճակի խնդրի լուծումը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

«Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչներն անդրադարձել են նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է նմանատիպ հանդիպումներն ընդդիմադիր գործընկերների հետ, որոնց ընթացքում հնարավորություն է լինում տեղեկանալու ներքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ նրանց տեսակետներին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի

Ալենի «ներողության»ժամանակագրությունը

Ալենի «ներողության»ժամանակագրությունը
Ալենը` քաղաքացու վրա թքելուց հետո գրում է, թե լավ է արել, որ արել է, հետո` հաջորդ օրը տարածում է կեղծիք, թե իբր ծեծել են Աշոտ Փաշինյանին, և այդ ամենը վերագրում նրան, որ դա ունի քաղաքական նպատակ։
Հաջորդ օրը ԱԺ֊ում, նա խուսափում է մեկնաբանել իր գրառումները, այնուհետև ՔՊ֊ի նիստից հետո կրկին հրաժարվում մեկնաբանելուց։
Եվ, ահա այսօր նա հանդես է գալիս հիմարագույն հայտարարությամբ` կեղծ ներողություն խնդրելով ՀՀ քաղաքացիներից, բայց խոստանալով, որ ինքը և իր թիմակիցները էլի են թքելու քաղաքացիների վրա։

Անպատկառ ռեխից դուրս եկած ներողությունը արժեք չունի

Ամեն ներողություն չի որ ընդունվում է, իսկ կենդանական մուտացիայի հետևանքի անպատկառ ռեխից դուրս եկած ներողությունը արժեք չունի:
Ձեռքերը ոլորող հաստվզերը չեն կարա անպատիժ մնան, նրանք պետքա ամբողջությամբ նույն իրավիճակում հայտնվեն և զգան այդ ամենը:
Ուղտաեղջերուն զգալու է դա, դրանում կասկած չկա, մտավախությունս այն է, որ դա ամենայն հավանականությամբ իրեն դուր է գալու…

Հատուկ օպերացիա Երեւանում․ բերման ենթարկվածներից մեկը «Նորատուսի Ալիկն» է

Երևանում ոստիկանության իրականացրած հատուկ օպերացիայի արդյունքում բերման է ենթարկվել «Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բանդուրյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Հատուկ օպերացիան անցկացվել է ապրիլի 5-ին։ Ժամը 17։30-ի սահմաններում Բաբաջանյան փողոցից ոստիկանություն է տեղափոխվել ոչ միայն Ալիկ Բանդուրյանը, այլև ևս 4 անձ։

Նրանց թվում են Մհեր Պետրոսյանը, Միսաք Փաշիկյանը, Արմեն Սադիխյանը և Պապին Բեյբությանը: Ըստ տեղեկությունների՝ նշված անձինք բերման են ենթարկվել ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու, կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ։

Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններ է ուղարկել միջազգային գործընկերներին

Հնչեցրե՛ք հրապարակային գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործության վերաբերյալ, կիրառե՛ք միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին եւ ամբողջ աշխարհին կապող ճանապարհի ապաշրջափակման ուղղությամբ. Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններ է ուղարկել միջազգային բոլոր գործընկերներին:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ահազանգել է, որ մի քանի ամիս ընտանիքներից բաժանված 27 հայ քաղաքացիական անձ, այդ թվում՝ տարեցներ, երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող անձինք, ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ եւ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ գրունտային էքստրեմալ ճանապարհով ապրիլի 4-ին Գորիս քաղաքից ուղեւորվել են դեպի Ստեփանակերտ: Չնայած նախնական պայմանավորվածությանը՝ «էկոակտիվիստ» ձեւացող ադրբեջանական կառավարական գործակալներն արգելել են քաղաքացիական անձանց տեղափոխությունը: Ադրբեջանցիները նույնիսկ ներխուժել են մեքենաներից մեկը, որի հետեւանքով քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ն ուշաթափվել են: Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն: Մյուս քաղաքացիական անձինք՝ 23 հոգի, վերադարձել են Գորիս:

Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունները բացահայտորեն իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն, օգտագործում են բոլոր անթույլատրելի եւ հանցավոր միջոցները՝ գործադրելու էմոցիոնալ եւ հոգեբանական բռնություն արցախահայության նկատմամբ: Նպատակ են հետապնդում ամեն կերպ հայաթափել Արցախը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Թագուհի Թովմասյանն արտահերթ գրություններով միջազգային բոլոր գործընկերներից պահանջել Է հրատապ արձագանք եւ հասցեական գնահատական Ադրբեջանի հերթական հանցագործությանը: Միաժամանակ խնդրել է կրկին գործադրել միջնորդական ջանքեր՝ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի բացման ուղղությամբ:

Եղանակը Հայաստանում

Հայաստանի մարզերի մեծ մասում ապրիլի 7-ին սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կիջնի։ Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +17+19 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+11,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +13+15,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+3, ցերեկլը՝ +7+10,

Լոռիում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +12+15,

Տավուշում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+10,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +13+16,

Արարատում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +18+20,

Արմավիրում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +18+20,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +9+11,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +18+20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +18+21,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +9+14,

Արցախում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +15+19։

Ադրբեջանցիների վերջին գործողությունները Արցախը հայաթափելու հերթական քայլն է. Սարգիս Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գնահատմամբ՝ ադրբեջանցիների վերջին գործողությունները արցախցիների նկատմամբ Արցախը հայաթափելու հերթական քայլն է։

«Սա շարունակությունն է այն քաղաքականության, որը Ադրբեջանի իշխանությունները վարում են Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ՝ սկսած դեկտեբերի 12-ից, երբ փակվեց Լաչինի միջանցքը։ Այո, սա էթնիկ զտման տարրեր է պարունակում ԼՂ հայության նկատմամբ»,- այսօր՝ ապրիլի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Խանդանյանն ասաց, թե այս հարցը բարձրացնում են միջազգային բոլոր գործընկերների մոտ։

Խաղաղության դարաշրջան բացող երկրի սահմաններում ամեն օր զինվոր է մահանում

Իրենց գոյությունը պահպանելու հայերի պայքարը, շատ վաղուց է վերածվել նաև նյարդերի պայքարի։ Իսկապես ամուր նյարդեր ու համբերություն է պետք այս աղետների իշխանությանը և նրանց կատարած գործողություններին դիմակայելու համար։ Բայց ամենասարսափելին այն է, որ Նիկոլի խոսքերով նյարդերի պայքարը դեռ նոր է սկսվում։
Մեջբերում եմ նրա՝ դավաճանի խոսքերը. «Համաշխարհային այս անկայուն և անորոշ միջավայրում հարկավոր են ամուր նյարդեր և զսպվածություն, տարածաշրջանային իրավիճակը պայթեցնելու հարցում շահագրգիռ ուժերին տուրք չտալու համար»։
Նյարդերի պայքարը շարունակվում է.
❗️Արցախի ճանապարհը փակ է
❗️Հայաստանում և Արցախում ապրող հայերի կյանքը վտանգի տակ է
❗️Խաղաղության դարաշրջան բացող երկրի սահմաններում ամեն օր զինվոր է մահանում
❗️ Թշնամին բոլոր կողմերով հաստատված է ՀՀ սուվերեն տարածքում

Վարդենիկ գյուղի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր․ shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Ժամը 10։30-ի սահմաններում քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին, ով հայտնել է որ Վարդենիկ գյուղի 17 փողոցի տներից մեկում դիեր կան։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի թիվ 17 տան լոգարանում հայտնաբերել են նույն տան բնակիչներ Ավետիք Հ․-ի և Անահիտ Հ․-ի դիերը։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։