Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու և խնդիրները լուծվելու փոխարեն դավաճանները խորանացնում են դրանք

Անհայրենիք այս ցեղախումբը, որը
հայտարարում էր, թե հայկական տարածքները ադրբեջանական են, այսօր վտանգի տակ է դնում նաև իր հայրենակիցների կյանքը։
Թե ի՞ նչ տեղի կունենա, եթե այս թուրքի շահը սպասարկողները մնան իշխանության, դժվար չէ կռահել։
Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայելու և խնդիրները լուծվելու փոխարեն դավաճանները խորանացնում են դրանք։ Անհավատալի կամ զարմանալի ոչինչ չկա ադրբեջանցիների գործողություններում։
Թշնամին խոչընդոտել է ՀՀ-ից Արցախ խաղաղ բնակիչների վերադարձը, սադրանքներ հրահրել ու դեռ այսքանով չի սահմանափակվելու, ավելի վատին սպասեք ։

«Ամեն ինչ կախված է հայ գործընկերներից, գնդակը Երևանի դաշտում է»․ Զախարովան՝ Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու մասին

«Ռուսական կողմը բավարարված է, որ Հայաստանը պահպանում է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու շահագրգռվածությունը։ Համոզված ենք, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Հայաստան ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն ուղարկելու խնդրին՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ե՛վ Հայաստանը, և՛ մյուս դաշնակիցները պատրաստ են։ Նման որոշումները համաձայնեցվում և հաստատվում են ՀԱՊԿ-ում՝ բարձր մակարդակով։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ամեն ինչ կախված է հայ գործընկերներից»,- ասել է Զախարովան՝ հավելելով՝ երբ հայկական կողմը պատրաստ լինի, հնարավոր կլինի վերադառնալ ՀԱՊԿ դիտորդական առաքելության աշխատանքների ամրապնդմանը վերաբերող գործընթացին։

«Այնպես որ, գնդակը Երևանի դաշտում է»,- խոսքն ամփոփել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Սրանց լռությունը վկայում է այն մասին, որ Նիկոլն ու Ալիևը նոր ու գաղտնի պայմանավորվածություն ունեն

Թուրք֊ադրբեջանական շահը պաշտպանող իշխանությունները որևէ կերպ չեն անդրադարձել ադրբեջանցիների` երեկվա սանձարձակ ու սադրիչ քայլերին։ Երեկ 27 քաղաքացիական անձինք ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ Գորիս քաղաքից ուղևորվել են Ստեփանակերտ, չնայած, որ Գորիս֊Ստեփանակերտ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող մեքենաները։
Որոշ ադրբեջանցիներ ներխուժել են մեքենաներից մեկը, որի հետևանքով քաղաքացիական անձանցից 4֊ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3֊ը ուշաթափվել են։
Չնայած տեղի ունեցածին, Հայաստանի իշխանությունների կողմից որևէ հայտարարություն չկա, նույնիսկ ՔՊ֊ի կողմից առաջադրված ՄԻՊ֊ի թեկնածուն է լռում` սպասարկելով թուրք֊ադրբեջանական շահը։
Սրանց լռությունը վկայում է այն մասին, որ Նիկոլն ու Ալիևը նոր ու գաղտնի պայմանավորվածություն ունեն, որը ի վնաս հայ ժողովրդի է։
Վերջին օրերին ՔՊ֊ականների կողմից կազմակերպվող շոուները, որոնք միտված են շեղելու հանրության ուշադրությունը, ապացույցն են այն նոր աղետների, որոնք սպասվում են Արցախին և Հայաստանին։
Թե ՔՊ֊ականները, թե ադրբեջանցիները վարում են հակահայկական քաղաքականություն և ակնհայտ է, որ իրենց կիրթ և կառուցողական եղբոր հետ որոշել են իրագործել մի նոր, աղետալի ծրագիր։

Միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է լռելյայն հավանության. Արցախի ԱԳՆ

Ապրիլի 4-ին տեղի է ունեցել Արցախի քաղաքացիների իրավունքների հերթական կոպտագույն խախտումը, որն ի ցույց է դնում Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ավելի քան 110 օր լիակատար շրջափակման մեջ պահող Ադրբեջանի իրական նպատակները:

Ադրբեջանական կողմը հրաժարվել է թույլ տալ Լաչինի միջանցքով անցնել Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաներին, որոնք տեղափոխում էին շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած և իրենց ընտանիքների հետ վերամիավորվելու հնարավորությունից զրկված Արցախի քաղաքացիներին:

Լաչինի միջանցքի արգելափակված հատվածում ադրբեջանական կողմը կանգնեցրել է մեքենաները և 5 ժամ շարունակ հոգեբանական ահաբեկման ենթարկել դրանցում գտնվողներին՝ հիմնականում կանանց, երեխաներին և տարեց մարդկանց: Այնուհետև Ադրբեջանը փորձ է արել մարդկանց տառապանքները վերածել կեղծ հումանիզմի բեմադրության:

Տվյալ աղաղակող միջադեպն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ադրբեջանական իշխանություններն անցել են Արցախի էթնիկ զտման և պատմական հայրենիքից նրա ժողովրդի վտարման իրենց հանցավոր ծրագրի հաջորդ փուլի իրագործմանը: Այս մտադրությունների մասին հրապարակավ հայտնել է Ադրբեջանի նախագահը 2023 թ. հունվարի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Հետագայում Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը բազմիցս կրկնել է այն սպառնալիքը, որ Արցախի բնակիչները պետք է կամ ենթարկվեն Ադրբեջանի հայատյաց իշխանություններին, կամ լքեն սեփական հայրենիքը:

Բացարձակ անպատժելիության պայմաններում Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր գործողություններն առավել սպառնալից բնույթ և ծավալներ են ստանում: Մարդու իրավունքների այդքան լուրջ ոտնահարումների հանդեպ միջազգային հանրության անգործությունը հավասարազոր է լռելյայն հավանության, եթե ոչ հանցակցության պաշտոնական Բաքվի հակամարդկային գործողություններին: Համապատասխան մանդատ և գործիքակազմ ունեցող ՄԱԿ ԱԽ կողմից անհետաձգելի և վճռական միջոցների ձեռնարկումը բացարձակ անհրաժեշտություն է ապօրինի շրջափակման անհապաղ դադարեցման և միջազգային հանրության աչքի առաջ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակվող հանցագործությունների կանխման համար։

Լրատվամիջոցները հայտնել են, որ Բեռլուսկոնին Միլանում կրկին հոսպիտալացվել է

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին գտնվում է Միլանի San Raffaele կլինիկայում։ Չորեքշաբթի Corriere della Sera թերթի տվյալներով՝ նրան համակարգչային տոմոգրաֆիա են արել։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։ Վերջին անգամ նա Միլանի կլինիկա էր հոսպիտալացվել մարտի 28-ին։

Ու այսքանից հետո, դեռ կան քպ-ականներ, ովքեր մտածում են, որ կարող են գլուխները բարձր շրջել քաղաքով

Փորձելով ցեխ շպրտել հաղթանակած առաջնորդների, հաղթանակած հրամանատարների վրա՝ կազմաքանդելով բանակը, կազմաքանդելով եկեղեցին, հոգևոր արժեքները, օրվա դավադիր իշխանությունները տանում են մեզ կործանման և ամենօրյա ռեժիմով կրկեսային ներկայացումներ բեմադրելով, ցանկանում են խեղաթյուրել ստեղծված իրավիճակը և իրականությունից հեռացնել ժողովրդին։ Իսկ իրականությունն այն է, որ երեկ ադրբեջանցիները մտել են Արցախ գնացող մեքենաներից մեկը և վախեցրել ու սպառնացել հայերին: Խոչընդոտել խաղաղ բնակիչների վերադարձը իրենց բնակավայր արդեն դարձել է ոչ միայն ադրբեջանցիների ապրելակերպը, այլ կարծես դրա հետ համակերպվում են նաև իրենց իշխանություն համարողները։
Նիկոլ Փաշինյանի ղեկավարման արդյունքում, օրեր առաջ մենք ստացանք այն պատկերը, որ Տեղ գյուղն այլևս ուղիղ ճակատ ունի Ադրբեջանի հետ, մենք անընդհանտ հանձնում ու հանձնում ենք նոր հողատարածքներ, մենք զիջում ու զիջում ենք և զիջելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ սրանք իշխանության են, և սրանք հատուկ են փորձում Սերժ Սարգսյանի հետ կապված մանիպուլյացիաներ գցել շրջանառության մեջ, որոնք որ իրականության հետ որևէ աղերս չունեն: Այդպիսով նրանք փորձում են քողարկել իրականությունը, որն այսօր ստեղծվել է, փորձում են քողարկել այն իրականությունը, որը մենք տեսնում ենք, այն է՝ կորսված Արցախի 75%, արդեն հաձնված Ադրբեջանին և մնացած 25%-ը, որն ամեն ինչ անում են, որ հանձնեն:
Նրանք ամեն ինչ անում են,որ մոռացնել տան և չխոսեն այն մասին, որ 100 օրից ավելի է փակ է Արցախն աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը, որպեսզի չխոսեն նոր զիջումների և նոր կապիտուլյացիաների մասին:
Ու այսքանից հետո, դեռ կան քպ-ականներ, ովքեր մտածում են, որ կարող են գլուխները բարձր շրջել քաղաքով ու չլսել իրենց հասցեին վիրավորական բառեր։ Չի’ լինելու նման բան։

Եղանակը Հայաստանում

Ապրիլի 6-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Օդերեւութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երեւանում հնարավոր է կարճատև անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +18+20։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +1 + 4, ցերեկը՝ + 9 + 13,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 9 + 11,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +14+16,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 9 + 11,

Լոռիում՝ գիշերը՝ +1 + 5, ցերեկը՝ + 12 + 14,

Տավուշում՝ գիշերը՝ +4 + 9, ցերեկը՝ + 14 + 17,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 8 + 10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 14 + 17,

Արարատում՝ գիշերը՝ +9 + 11, ցերեկը՝ + 20 + 22,

Արմավիրում՝ գիշերը՝ +8 + 10, ցերեկը՝ + 19 + 21,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 10 + 12,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +18+21,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9 + 13, ցերեկը՝ + 23 + 26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+18,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 18 + 22։

Նիկոլն աշխարհի ամենաՈՉլեգիտիմ ղեկավարներից մեկն է. միջազգային զեկույց

Նիկոլն աշխարհի ամենաՈՉլեգիտիմ ղեկավարներից մեկն է. միջազգային զեկույց
Նիկոլ Փաշինյանի ղեկավարմամբ Հայաստանի «բանկրոտ» լինելու հանգամանքն ապացուցող նոր տվյալներ են ստացվել բրիտանական Legatum Prosperity Index հետազոտության շնորհիվ, որը հրապարակվել է վերջերս և վերաբերում է 2023 թվականի՝ երկրների բարեկեցության ցուցանիշներին:
Ցուցանիշները հաշվում են 12 հիմնական ուղղություններով:
Հայաստանի դիրքերը 2022 թվականի զեկույցի համեմատ վատթարացել են և զբաղեցրած 59-րդ հորիզոնականից Հայաստանը տեղափոխվել է 61-րդ հորիզոնական:
Միաժամանակ շատ ավելի հետաքրքրական է վերլուծել Հայաստանի ներկա վիճակն ըստ հիմնական ուղղությունների, տվյալների և պարամետրերի:
Եվ այսպես:
Վատացել է իրավիճակն անձնական ազատությունների և կառավարման ոլորտում, հատկապես սոսկալի է՝
* քաղաքական հաշվետվողականության ցուցանիշի անկումը,
* ինստիտուցիոնալ վստահությունը կառավարման մարմինների նկատմամբ,
* կառավարության արդյունավետությունը:
Այս ուղղությունները գրանցել են կտրուկ անկումներ:
Անկում են ապրել նաև կառավարության հաշվետվողականության և օրենքի գերակայության ցուցանիշները:
Հայաստանում տիրող խայտառակ վիճակի մասին վկայում են նաև հետևյալ գործակիցները՝
* կտտանքների օգտագործում երկրում` 120-րդ տեղ,
* քաղաքական բանտարկություններ՝ 78-րդ տեղ,
* մամուլի ազատությունը կառավարությունից՝ 109-րդ տեղ,
* գործադիր իշխանության զսպման ցուցանիշ ՝ 102-րդ տեղ,
* ինստիտուցիոնալ վստահություն ՝ 129-րդ տեղ,
* վստահություն ոստիկանության նկատմամբ ՝ 120-րդ տեղ,
* վստահություն իրավապահ համակարգի և դատարանների նկատմամբ՝ 150-րդ տեղ,
Քաղաքական տեռորի մակարդակով Հայաստանն աշխարհում 91-րդ տեղում է:
Նշեմ, որ հետազոտությունն իրականացվել է 167 երկրների մակարդակով:
Այս ցուցանիշներն ի մի բերելով կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ղեկավարած Հայաստանը ոչ միայն բարեկեցության, ժողովրդավարության, ապահովության բաստիոն չէ, այլ նաև մի շարք, հատկապես կառավարության գործունեության և ազատություններին վերաբերող ցուցանիշներով զբաղեցնում է խայտառակ դիրքեր:
Հայաստանում ոչ միայն անվտանգության, այլեւ կառավարման և ազատությունների մասով Նիկոլ Փաշինյանի կառավարման տոտալ ֆիասկո է:
Ինչ վերաբերում է կառավարության նկատմամբ վստահության ցուցանիշին, ապա կրկնեմ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն աշխարհի կառավարությունների մեջ զբաղեցնում է 146-րդ տեղը:
Եվ վերջում ամենահետաքրքիրը: Վստահություն ազգային կառավարության նկատմամբ ցուցանիշով Հայաստանը 146-րդ տեղում է 167-ից։
Այսինքն՝ Նիկոլն աշխարհի ամենաՈՉլեգիտիմ ղեկավարներից մեկն է:
Հ.Գ. Այս հետազոտությունը ևս մեկ ապացույց է առ այն, որ Նիկոլի աշխարհաքաղաքական հովանավորներն անգամ այլևս չեն կարող աչք փակել և թաքցնել նրա կառավարման ձախողումները:

Իշխանությունը հո մենակ պարգևավճար ստանալու ու մարդկանց վրա թքելու համար չի. Քրիստինե Վարդանյան

Իրավական առումով ՀՀ-ի համար Երևանի և Ստեփանակերտի հայկական անձնագիր ունեցող բնակիչները նույն կարգավիճակն ունեն` երկուսի անվտանգության երաշխավորն էլ ՀՀ-ն է, երկուսն էլ գտնվում են ՀՀ հովանու ներքո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Նա նաեւ նշել է. «Հիմա ամեն անգամ երբ արցախցիների նկատմամբ իրենց տուն ուղևորվելիս հարձակում է լինում, մենք լավագույն դեպքում տեսնում ենք ռուս խաղաղապահների ներկայությունը:

Անհասկանալի է, եթե ազգությամբ հայերին` կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում չեն ուղեկցելու ճանաչված հայկական պետության ներկայացուցիչները, եթե այսքան ուռճացված պետական համակարգում չի գտնվելու մեկը` ով նստի մեքենա այդ մարդկանց հետ, գնա Ստեփանակերտ, խնդիր առաջանալու դեպքում կարգավորի հարցերը` էլ հայ ժողովրդի ինչի՞ն են պետք այդ ներկայացուցիչները:

Իշխանությունը հո մենակ պարգևավճար ստանալու ու մարդկանց վրա թքելու համար չի»։

Արագածոտնում բախվել են Mercedes-ն ու Iveko բեռնատարը․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ Mercedes-ը վերածվել է մետաղի ջարդոնի

Արգածոտնի մարզում, այսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։00-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Iveko մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հեթապահ խումբը, որը բեռնատարի վարորդին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։