Դուք ու ձեր կուսակցությունը պարտության խորհրդանիշ եք, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը` հաղթանակի և խաղաղության. Հենրիխ Դանիելյանը` Հայկ Կոնջորյանին

Հայկ Կոնջորյանը խոսում է վեհ գաղափարների մասին, նախկին նախագահներին մեղադրում է ժողովրդին ատելու մեջ, այն ինչ ժողովրդին ատում են իրենք` համարելով թշնամի։
Նախկիկում Սերժ Սարգսյանը և ընդհանուր առմամբ 30 տարվա բոլոր իշխանությունները հայ ժողովրդին հաղթանակներ են պարգևել, երեխաներին անամպ մանկություն, կրթել և մեծացրել են հաղթանակի սերունդ։ Սերունդ, որը ժառանգելով իրենց հայրերի և պապերի արիությունը` ապրիլյան քառօրյա պատերազմում ցույց տվեցին, թե ինչ նկատի ուներ Վազգեն Սարգսյանը, երբ ասում էր «Թշնամին նույն թշնամին է, որը ձեր առջևից փախչում էր, մենք էլ նույնն ենք»։
Իսկ դուք բերել եք դագաղներ, մահեր, իսկ հիմա խաբեությամբ, ստով և կեղծիքով փորձում եք ժողովրդին խաբել, հեռու տանել իրականությունից, կուրացնել, որպեսզի ժողովուրդը չտեսնելով իրականությունը` մի օր արթնանա և տեսնի, որ Հայաստանն այլևս չկա։
Դուք անում եք այս կլոունադան, որ քողարկեք իրականությունը։
Ձեզ համար իշխանազավթումն ավելի կարևոր էր, քան Արցախյան հերոսամարտը։
Միայն Ալիևը և դուք եք ասում, որ 44֊օրյա պատերազմում մենք ունեցել ենք 11.000 դասալիք, ձեր պատճառով այսօր մեր բանակը վիրավոր է և դավաճանված։
Ժողովրդին դուք տվել եք պարտություն. դուք ու ձեր կուսակցությունը պարտության խորհրդանիշ եք, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը` հաղթանակի և խաղաղության

Հորդորում եմ ձվանման ուսապարկին առաջին հերթին թշնամական երկրի առաջնորդի ասածը հերքի, նոր փորձի ինչ-որ խաղեր տալ ԱԺ ում

Ուրեմն արթուր անունով ձվանման, անանցյալ մի ուսապարկ այսօր ՀՀ ԱԺ ում տեղի ունեցող հանձնաժողովի նիստի ընթացքում համարձակվել է արտաբերել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի անունը:
Մինչ բուն թեմային անդրադառնալը ուզում եմ այդ ձվանման երևույթին հորդորեմ, որ այսուհետև անուններ հնչեցնելուց մի պահ գնա հայելու առաջ և ինքն իրեն նայի, կարծում եմ այն զավեշտը, որը նա կտեսնի, պետք է որ ավելի զուսպ դարձնի իրեն:
Այդ եսիմ ինչը երևի թե տնից և ԱԺ ից բացի այլ տեղերում չի լինում, քանի-որ այլ տեղերում լինելու պարագայում նա վստահ եմ կիմանար թե ժողովուրդը ինչ է մտածում իր ծախու շեֆի, իրենց աթոռազավթման և իրենց անասնաֆերմայի մասին: Անձամբ իր մասին կարծում եմ կարծիք լինել չի կարող, քանի-որ կարծիք հայտնում են քիչ թե շատ ճանաչելիություն ունեցող ՄԱՐԴԿԱՆՑ մասին, ձվանման երևույթների մասին կարծիք չեն ձևավորում:
Աթոռազավթմանը թշնամական (իրենց համար բարեկամական իհարկե) մասնակցության մասին խոսել է անձամբ ձեր սիրելի բեղավոր բարեկամը, ասելով թե մենք մեր ՄԵԾ մասնակցությունը ունենք ՀՀ տեղի ունեցածի մեջ: Ուստի հորդորում եմ ձվանման ուսապարկին առաջին հերթին թշնամական երկրի առաջնորդի ասածը հերքի, նոր փորձի ինչ-որ խաղեր տալ ԱԺ ում:
Հ.Գ. Ուղղակի զարմանում են սենց անպետք հավաքական կապիտուլյանտը ո՞նց ա հավաքել մեկ հարկի տակ: Մեկը մեկից անկիրթ, մեկը մեկից տհաս:

Դուք չեք ժողովուրդը և իրավունք չունեք խոսել ժողովրդի մասին

ՔՊ֊ական ուսապարկ Արթուր Հովհաննիսյանի այսօրվա պահվածքը ևս մեկ անգամ վկայեց այն մասին, որ նրանք եկել են իշխանության` սպասարկելու թուրք֊ադրբեջանական շահը։
ՔՊ֊ականը վայրահաչեց` Սերժ Սարգսյանին և իր թիմակիցներին մեղադրելով այն բանում, որ իբր թե նրանք ժողովրդի արած հեղափոխությունն անվանում են թուրք֊ադրբեջանական։
Սերժ Սարգսյանը մի առիթով ասել է` «Հայրենիքից չեն նեղանում, սեփական ժողովրդից չեն նեղանում, անգամ, եթե հասկացված չես»։
Նախ այս ուսապարկին պետք է հիշեցնել, որ իրենք` դավաճաններն ու ժողովուրդը նույնը չեն և ժողովուրդը վաղ թե ուշ իրենց ճակատին դակելու է դավաճանի պիտակը։
Խմբակցությունը, որը հանձնում է ՀՀ֊ն, որը հանձնել է Արցախը, խմբակցությունը, որը ֆալսիֆիկատոր է և զբաղվում է բացառապես ստի տարածմամբ` իրավունք չունի խոսել ժողովրդի անունից կամ ժողովրդի մասին։
Դուք չեք ժողովուրդը և իրավունք չունեք խոսել ժողովրդի մասին։ Թուրք֊ադրբեջանական տանդեմի հետ ունեցող ձեր նմանությունները ձեր մտքերի ու հռետորաբանության մեջ են։

Վթար Խնձորեսկ գյուղի խաչմերուկում. կան վիրավորներ

Ապրիլի 4-ին, ժամը 13:03-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորեսկ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Խնձորեսկ գյուղի խաչմերուկի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz E221» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1996 թ․) և «VAZ-2107» (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1987 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Ս. Մ.-ն և «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են Գորիս քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և տեղափոխել Գորիս քաղաքի ԲԿ:

Եղանակը Հայաստանում

Հայաստանի որոշ վայրերում ապրիլի 5-ին սպասվում են տեղումներ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ՝ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա։ Երեւանում հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +8+10, վաղը ցերեկը՝ +21+23 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +14+18,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +16+19,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +14+17, 

Լոռիում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +15+18,

Տավուշում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +19+21,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +13+15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+22,

Արարատում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +22+25, 

Արմավիրում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +22+24, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +11+14,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+24,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +25+28,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +17+20,

Արցախում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +21+25։

Իրեն ՄԻՊ-ի պաշտոնում տեսնող անձը կորցրեց առաջին իսկ հնարավորությունը պաշտպանել Էդգար Ղազարյանի ոտնահարվող իրավունքները

Քանի որ թե Էդգար Ղազարյանի ուժեղ խոսքի, թե քպ-ական ոհմակի լորձոտ ճիվաղների մասին շատ են արդեն կարծիքները, ցանկանում եմ անդրադառնալ իշխանական թեկնածուի պահվածքին այսօրվա նիստի ընթացքում:

1. Իրեն հարգող մարդը, անկախ մասնագիտական որակներից, չպիտի այսքանից հետո շարունակեր սեփական անձը ՄԻՊ դարձնելու նիկոլական օպերացիային տիկնիկ լինել:

2. Իրեն որպես իրավաբան դիտարկող անձը պարտավոր էր պարզապես մինչև սեփական ելույթը դատապարտեր այդ դահլիճում Էդգար Ղազարյանի հանդեպ նիկոլական ճիճունուրի գարշահոտ խլվրտոցը:

3. Իրեն ՄԻՊ-ի պաշտոնում տեսնող անձը կորցրեց առաջին իսկ հնարավորությունը պաշտպանել Էդգար Ղազարյանի ոտնահարվող իրավունքները:

4. Իրավաբան չեմ, բայց հստակ հասկանում եմ, թե որտեղ են մեզ որպես հասարակությանը ֆռացնում ուղիղ եթերում: Օրինակ, երբ սույն տիկինը խոսում էր Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող միջազգային զեկույցներից, այդ ամբողջ աղաղակող փաստերից ընդգծեց և “մեկնեց” “մամուլի բևեռվածությանը” վերաբերող երկրորդական հատվածը:

5. Կրկնեմ, որ գլխավոր դատախազի տեղակալ աշխատող անձը ուղիղ պատասխանատու է և մեղավոր Հայաստանում տեղի ունեցող իրավաբանական բեսպրեդելի, մարդկանց նկատմամբ անբարոյականության շեմը վաղուց հատած ճնշումների ու անարդարությունների և այլ հանցանքների համար:

Ու ինձ “մասնագետ է” ոճի դատարկ փաստարկներ չբերեք, քանզի նացիստական կոնցլագերներում աշխատած ու մարդկանց վրա սարսափելի փորձեր կատարած բժիշկները նույնպես թույն մասնագետներ էին: Նյուրնբերգը վկա

Իրավապահ մարմինները գրառումս կարող են դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին. Էդգար Ղազարյան

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացն ընթանում է ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից օրենքի ժամկետների խախտմամբ առաջադրվել է Սահմանադրությանը և օրենքի պահանջներին չհամապատասխանող թեկնածու, իսկ այդ խմբակցության մի շարք պատգամավորների (այդ թվում հանձնաժողովի անդամ չհանդիսացող) կողմից ցուցաբերվել է ակնհայտ խուլիգանական պահվածք՝ ֆիզիկական բռնության իրական սպառնալիքներով խոչընդոտելով հանձնաժողովի բնականոն աշխատանքը և ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածուի պարտականությունների կատարման և իր Սահմանադրական իրավունքների իրացնան հնարավորությունները։

Իրավապահ մարմիններն այս գրառումը կարող են դիտարկել, որպես հաղորդում հանցագործության մասին», — գրել է Ղազարյանը։

«Կարգի հրավիրեք ձեր թեկնածուին, թե չէ հունից դուրս կգանք», «Հլը դուրս եկեք, տեսնենք ինչ է լինելու»

Ադրբեջանցիները հասել են Տեղ գյուղա. այս պահին Կապանում ծածանվում է Ադրբեջանի դրոշը, թշնամու վերահսկողության տակ է գտնվում իմ հայրենի Ջերմուկ քաղաքը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը:

«Ստում ես, էս ինչե՞ր ես խոսում»,-արձագանքեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Այդ պահին Էդգար Ղազարյանը ձեռքով երկու անգամ խփփեց սեղանին ու ասաց. «Այս դեպքում դուք կարող էիք ասել՝ «հու»:

Արթուր Հովհաննիսյանը արձագանքեց. «Լսի քեզ ինչ եմ ասում, նենց հու կանենք, կթռնես դուրս ստեղից: Խոսքերդ հավաքի, այ տղա: Ո՞վ ա էսի, արա: Հավաքեք ձեր թեկնածուին»:

ՔՊ-ից Ռուստամ Բաքոյանն էլ ասաց. «Մի էսպիսի փաստ, պարոն Ղազարյանը ստացել է թատերական շքանշան, դուք սա ստացել եք այ սրա համար»:

Էդգար Ղազարյանը հիշեցրեց չինական մի ասացվածք, որտեղ ասվում է՝ եթե չխոսեիր, մարդիկ կմտածեին, որ դու տգետ ես, բայց երբ խոսում ես, բոլորը համոզվում են դրանում:

Երբ նիստը վարող Թագուհի Թովմասյանը կոչ արեց չխանգարել իրար, թույլ տալ, որ Ղազարյանն ավարտի իր խոսքը, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Նույն կոչը արեք թեկնածուին, որ էլի չկրկնի անձնական բնույթի վիրավորանքներ: Նիստի սկզբից ես ասում եմ, որ նոր դուք դիտողություն եք անում: Կարգի հրավիրեք էս մարդուն»:

Թովմասյանը դիմելով Արթուր Հովհաննիսյանին, ասաց. «Դուք այս նիստին եկել եք խանգարելու համար: Դուք ձեզ պահում եք ամենավերջին խանգարողի նման»:

Վերջին էլ արձագանքեց. «Կարգի հրավիրեք ձեր թեկնածուին, թե չէ հունից դուրս կգանք, լավ չի լինի: Դա ձեզ դուր չի գա»:

«Հլը դուրս եկեք, տեսնենք ինչ է լինելու»,-ասաց Թովմասյանը:

ՔՊ-ականներից մեկն էլ տեղից ասաց. «Էդ եք ուզում էլի, դրան եք սպասում»:

«Արա՛, զոհերի թվերը չավելացնե՛ս հանկարծ, հասկացա՞ր»․ Արթուր Հովհաննիսյանը՝ Էդգար Ղազարյանին

2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները ադրբեջանաթուրքական հեղափոխություն որակելով ես նկատի չունեմ հայ ժողովրդի վարքագիծը, ես նկատի ունեմ շահառուներին, որոնք շահել են այդ իրադարձություններից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերով հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը:

Նրա այս խոսքերից հետո իրավիճակը լարվեց:

ՔՊ-ի պատգամավորները սկսեցին աղմկել: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Կլոունը եկել է շոու սարքի, թողեք արագ ավարտի, գնա»:

Էդգար Ղազարյանը շարունակեց. «2018-ին տըեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների իրավունքների զանգվածային ոտնահարում: Այսինքն խաբեությամբ,մարդկանց խաբելով մի խումբ մարդիկ, որոնց մի մասը ներկայացված են այստեղ, խաբեությամբ տիրացել են մեր ժողովրդի օրինական իշխանությանը, յնուհետեւ այդ իշխանությունը պահել են եւ շարունակում են պահել բացառապես անօրինական գործողությունների, բռնությունների, ինչպես ականատեսն եք նման խուլիգանական վարքագծի հետեւանքով պահում են այդ իշխանությունը, որը ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիների շահերին եւ իրենց անձնական բարեկեցությանը: Հետեւաբար, այդ զանգվածային խաբեությունը ես համարում եմ ՄԻՊ պաշտոնում ընտրվելու իմ հիմնական առաքելություններից մեկը:

Մարդու իրավունքների մեջ ամենաթանկը կյանքի իրավունքն է, եւ ՄԻՊ-ը պետք է փորձի պարզել ավելի քան 5 հազար երիտասարդների մահվան պատճառը»:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղից արձագանքեց. «Արա, զոհերի թիվը չավելացնես հանկարծ, հասկացա՞ր: 44-օրյա պատերզմում մենք մոտ 4 հազար զոհ ենք ունեցել: Ձեզ հաճույք է պատճառո՞ւմ հազարով ավելացնել զոհերի թիվը: Նոր ժողովրդին վիրավորեցիք, հիմա զոհերի թիվն եք ավելացնում, ձե՞ռ եք առել ձեզ լրիվ: Հասկանո՞ւմ եք՝ որտեղ եք գտնվում»:

Ի վերջո, ՔՊ-ականները որոշեցին լքել նիստը, մինչեւ Էդգար Ղազարյանն իր ելույթը կավարտի, հետո իրենք կվերադառնան:

Աշոտ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը ստում է

Աշոտ Փաշինյանը հայտարարել է, որ իշխանությունը ստում է։
Աշոտ Փաշինյանը հատյարարել է, որ Ալեն Սիմոնյանը ստում է։
Աշոտ Փաշինյանը պարզաջրեց իշխանության ստերը։
«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել». Աշոտ Փաշինյան
Ալեն Սիմոնյանն ու Տարոն Չախոյանը ջնջել են իրանց գրած ստերը, բայց իրանք չեն կարող ջնջել դավաճանի պիտակը…
Վահագն Ալեքսանյանը Ալեն Սիմոնյանից ու Տարոն Չախոյանից ավելի ազնիվ գտնվեց՝ չջնջելով երկվա գրած սուտը (դեռ)։