«Հեղափոխության» արդյունքները զգացել և վճարել ա հայ ազգը,իսկ նման արդարացումները արդեն անտեղի են ու անհիմն

«Հեղափոխության» արդյունքները զգացել և վճարել ա հայ ազգը,իսկ նման արդարացումները արդեն անտեղի են ու անհիմն,անգամ զավեշտալի:
Չարաբաստիկ 2018 թվականը խլեց կյանքեր,հայրենիքի մի մասը հանձնվեց,հայ ազգը կրեց ու դեռ կրում ա զրկանքներ :Յուրաքանչյուրը անկախ գործունեությունից պետք իրեն հայելով նայի իր անցած ճանապարհը նայի նոր քնադատի այլ մարդու,իրավիճակ կամ երևույթ:Երկու կոպեկով ինքնակոչ ազգին սև սպիտակի բաճանող միշտ էլ կգտնվի,խաբվածներ նույնպես բայց գիտակցված թուրքին ծախվողները ապագայում տեղ չունեն,առավելևս մեր Հայրենիքում :

Ոգևորվելով անպատժելիությունից՝ քպ-ականները սկսել են հարցազրույցների միջոցով նախաքննական մարմիններին ուղղորդել. Օհանյան

Ոգևորվելով իրենց անպատժելիությունից և տիրանալով իրավապահ համակարգին` քպ-ականները սկսել են հարցազրույցների միջոցով նախաքննական մարմիններին ուղղորդել և իրենց կեղծ վարկածները դարձնել հիմնական, ինչը, միանշանակ, չի ստացվելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Նիկոլ Փաշինյանի անձնական սեփականություն հանդիսացող ՔՊ խմբակցության անդամները, փորձելով արդարացնել իրենց կողմից անդադար իրականացվող հանցավոր սադրանքները, հերթական անգամ մանիպուլացնում են հասարակությանը` դեղին մամուլին բնորոշ ոճով խեղաթյուրելով իրականությունը։

Երեկվա «քստմնելի սադրանքով» պայմանավորված` դրսից տարբեր միջոցներով հրահանգավորվողները փորձում են հասարակությանը կերակրել իրենց սին և լկտի ստերով. միջադեպն ընդամենը արդյունքն է նրա, որ քաղաքական մեծամասնությունը ոչ միայն չդատապարտեց Ազգային ժողովում իր ներկայացուցիչների նախկինում թույլ տված հանցավոր գործողությունները, այլև օգտվելով իրավապահ համակարգում իրենց լծակներից, ըստ էության, արգելեց դրանց քրեաիրավական գնահատումը հետևանքներով հանդերձ: Ավելին, նման երկակի ստանդարտների կիրառումից զատ, քաղաքական ամենաբարձր մակարդակով այս իշխանությունը խրախուսեց իր անդամների կողմից խուլիգանական պահվածքը, Ազգային ժողովի մեծամասնության կողմից իշխանազանցման և օրենքների խախտման, պատգամավորների միջև միջանձնային հարաբերությունների և կարգավիճակով պայմանավորված էթիկայի խախտման դեպքերը, ինչի արդյունքն էլ տեսնում ենք բոլորս:

Ոգևորվելով իրենց անպատժելիությունից և տիրանալով իրավապահ համակարգին` քպ-ականները սկսել են հարցազրույցների միջոցով նախաքննական մարմիններին ուղղորդել և իրենց կեղծ վարկածները դարձնել հիմնական, ինչը, միանշանակ, չի ստացվելու։

Եվ հիշեք, որ չկա հավերժական «ոչինչ», հետևաբար ոչ մի սադրանք և դրա կազմակերպիչ անպատիժ չեն մնալու»։

Վերականգնվել է մետրոպոլիտենի աշխատանքը

Ժամը 15։10-ից մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0…-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05:00-07:00 ընկած ժամանակահատվածում:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 1-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 2-ին, 5-6-ն՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 2-ի ցերեկը, 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով։

Нет описания.

Երևան քաղաքում՝

Ապրիլի 1-ի ցերեկը թույլ տեղումները կպահպանվեն: Ապրիլի 3-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 2-ին, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեղեկությունը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը․ ԱՀ ՆԳՆ

Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր, Ադրբեջանը Շուշի քաղաքի մերձակայքում փակել է արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը։

Արդեն 111 օր է՝ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, դիմակայելով ճանապարհի փակ լինելու պատճառով առաջացած հումանիտար խնդիդրներին։

Ստեփանակերտ-Բերդաձոր-Կոռնիձոր-Գորիս ճանապարհով այս պահին հնարավոր է միայն իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները` ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից:

Երթևեկությունը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ անկանխատեսելի վտանգավոր է, քանի դեռ Շուշիի հատվածում են ադրբեջանցի պսևդո-բնապահպաններն ու զինվորականները։

Հորդորում ենք, չտրվել կեղծ տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական լրահոսին», — նշված է հայտարարությունում։

Փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոց տանող ճանապարհահատվածը

Սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-ից 15:00-ն փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոց (դեպի Էրեբունի վարչական շրջան) տանող ճանապարհահատվածը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Աշխատանքներն իրականացվելու են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակիցների ուժերով և տեխնիկական միջոցների գործադրմամբ: Զուգահեռաբար՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ մասնագետները մաքրելու են հեղեղատար համակարգերը:

Երթևեկությունը նշված հատվածում վերականգնելուց առաջ փողոցը կմաքրվի ջրցան մեքենաներով:

Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք. Ռուբեն Մելիքյան

Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պաըտգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքիյանը:

«Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով»,- գրել է նա։

Մարդ առևանգելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 31-ին Աբովյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում հայտնաբերվել, ձերբակալվել և Քանաքեռ-Զեյթունի բաժին է տեղափոխվել 41-ամյա Դավիթ Ս.-ն, որը հունվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է

Ապրիլի 1-ին՝ ժամը 14։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Իսկ ովքե՞ր են այն մարդիկ, որ ծառայել ու ծառայում են նիկոլի դավաճանական ծրագրերին

Տարօրինակ օր էր երեկ: Մի անծանոթ քաղաքացի օդանավակայանի պարկինգում մոտեցավ ու ներողություն խնդրեց ՀՀԿ-ին անհիմն քննադատելու և անարդար վերաբերվելու համար:
Մեկ ուրիշ անծանոթ` վերելակում խեղճացած հարցնում է «բա ի՞նչ է լինելու վերջը, ավելացնելով` սխալ արեցինք Սերժին հանելով»:
Մեկ այլ տարեց քաղաքացի Վիվասելի գրասենյակում բարձրաձայն, համարյա մուննաթ է գալիս ինձ վրա. «ինչի՞ չեք հավաքվում ու ռադ անեք էս խուլիգաններին, պրծնում ա երկիրը, վաղը թուրքը մտնելու ա մեր մանկապարտեզները»:
Մտնում եմ բենզալցակայան, որտեղից միշտ լիցքավորում եմ մեքենան: Անծանոթ նոր երիտասարդ էր, մի քանի ստանդարտ հարցեր տալուց հետո, վերջում ասում է. «դուք եք մեղավոր, որ նիկոլը մինչև հիմա վլաստի ա, դրան որպես դավաճան, պետք ա շուտվանից վարի տայիք, հիմա ինքն ա սաղին վարի տալու, երկիրն էլ հետը, դրա համար թուրքերը օգնում են, որ տեղը պնդացնի: Մլիցեքին փողը տալու ա, ու քսի տա ժողովրդի վրա, դրանք էլ փողի խաթր իրանց երեխեքին էլ կտրորեն, թուրքի պես աջ ու ձախ ջարդելու են: Նիկոլը Սերժի նման չի ասելու հրաժարական տամ, մենակ մարդ չտուժի: Նիկոլը լավ գիտի, որ վլաստը կորցնի, մի շաբաթ էլ չի ձգելու»:
Ոչնիչ չեմ խոսում, լուռ հեռանում եմ:
Երեկոյան մտնում եմ «Ծիրանի սուպերմարկետ»: Դրամարկղի հերթում միջին տարիքի կինը հարցնում է, «ու՞մ եք սպասում, նիկոլը ծախեց ամբողջ երկիրը, օրական զոհ ա ու տարածքի կորուստ»: Հարցնում եմ, «բայց միևնույն ժամանակ, տարածք ու զոհ տված մարդիկ գնում նիկոլ են ընտրում, ովքե՞ր պետք ա դուրս գան պայքարելու»: Զրուցակից կինն ասում է « Դուք էլ լավ գիտեք խի են ընտրում, բա ի՞նչ անի խեղճ ժողովուրդը` վախացնում են, կաշառում են, անընդհատ խաբում են: Մի բան արեք, էսպես չի լինի, կործանվում ենք»:
Դուրս ես գալիս փողոց, շփվում մարդկանց հետ, ու նրանց հայացքներից, խոսույթից, հարցերից տպավորություն է, թե Հայաստանի մեծ մասն ատում է նիկոլին ու նրա բոսյակներին: Այս իրավիճակում, երբ իշխանություն կոչվածն ակնհայտորեն, բացեիբաց կործանում է Հայաստանը` ընդդիմադիր ուժերին ուղղված քննադատությունը համարում եմ բնական: Բա էլ ումի՞ց պետք է մարդիկ ելքեր ու լուծումներ ակնկալեն:
Մյուս կողմից էլ հարց է առաջանում, իսկ արդյոք դժգոհ մարդկանց մեծ մասը պատրա՞ստ է պայքարել ՆԵՐՔԻՆ ԹՇՆՄՈւ դեմ և մինչև վերջ կանգնել պայքարող ընդդիմության կողքին: Իսկ ովքե՞ր են այն մարդիկ, որ ծառայել ու ծառայում են նիկոլի դավաճանական ծրագրերին: Իսկ ովքե՞ր են նրանք, որ Սիսիանում ու Անիում Նիկոլ են ընտրում` լավ իմանալով, որ հենց նիկոլն է իրենց զրկել և դեռ զրկելու է կյանքից ու Հայրենիքից:
Ինչպե՞ս բացատրել այս ռեբուսը: