Աշոցքի տարածաշրջանում և Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Աշոցքի տարածաշրջանում և Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին սահմանային անցակետ բացելու հարց չի քննարկվել. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 30-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև որևէ քննարկում եղել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին սահմանային անցակետ բացելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զախարովան պատասխանել է: «Նման քննարկում չի եղել»:

Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն դեռ թանկանում է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 30-ին, կազմել է 388.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.39 դրամ (աճել է 0.91 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 479.08 դրամ (նվազել է 0.20 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.03 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 391-393 դրամով:

Պանրի արտադրությունը կասեցվել է. այն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով չի համապատասխանել պահանջներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ում, որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության (Շիրակի մարզ, գ. Առափի):

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ փորձարկման արդյունքում պարզվել է, որ «Պանիր լոռի» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ի «Պանիր լոռի» արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։

Տեսչական մարմնից հայտնում են, որ տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները։

Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։

Պարտված ու դավաճան ղեկավարը երբեք չի կարող հաջողել

Պարտված ու դավաճան ղեկավարը երբեք չի կարող հաջողել։
____________________________________
Սեփական տարածքներից զիջումներ կատարող և խաղաղություն մուրացող նիկոլ փաշինյանի ղեկավարած երկրում Ադրբեջանի հարձակողական գործողությունները չեն ավարտվում։
Այն, որ նիկոլը դավաճան է, փաստ է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև միջազգային հանրության համար։
ժողովրդավարության երկրորդ ֆորումի եզրափակիչ մասում, քաղաքակիրթ աշխարհը նույնիսկ չդատապարտեց Ադրբեջանին ՀՀ տարածքները օկուպացնելու համար: Բոլոր կոնֆլիկտներին անդրադարձ եղավ` բացի մեր երկրի դեմ իրականացվող ակնհայտ ագրեսիայից:
Արևմուտքի պոչը բռնած և թշնամու շահերը սպասարկող նիկոլի համար, հայանպաստ լուծում գտնելը դեմ է ադրբեջանական շահերին։

Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր երկրների կողմից ընկալվում է որպես դավաճան

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր երկրների կողմից ընկալվում է որպես դավաճան։ Այն, որ Հայաստանում նա հարգանք չի վայելում` ակնհայտ է, բայց որ հարգանք չի վայելում նաև միջազգային հանրության շրջանակում` արդեն փաստ է։
Ժողովրդավարության երկրորդ ֆորումի եզրափակիչ մասում, քաղաքակիրթ աշխարհը չդատապարտեց Ադրբեջանին` ՀՀ տարածքներն օկուպացնելու համար։
Արևմուտքում տեր փնտրող Նիկոլի հետ հաշվի չեն նստում, որովհետև Նիկոլը շարունակ նոր տիրոջ փնտրտուքների մեջ է և ամեն պահ կարող է բոլորին դավաճանել։
Նիկոլի` դավաճանի հոգեբանությանը ծանոթ են ամբողջ աշխարհում, իսկ ո՞վ կցանկանա օգնել մեկին, ով ամեն պահ կարող է դավաճանել իրեն. կարծում եմ ոչ ոք։
Ադրբեջանը շարունակելու է իր հայասպան քաղաքականությունը, քանի դեռ Հայաստանն ունի թույլ, թշնամու կոշիկները լիզող, արևմուտքի կողմից անտեսված, դավաճան ղեկավար։
Նիկոլի նման դավաճանի պատճառով Ադրբեջանը ոչ միայն չի բացում Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, այլև շարժվելով առաջ` օկուպացնում է նոր տարածքներ։
Կեցցե՜ «թավշյա» հեղափոխությունը։

Ամասիայի և Աշոցքի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Լարսը փակ է միայն բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ամասիայի և Աշոցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել ծխեցում, հնարավորության դեպքում՝ ոռոգում

Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -20C, հողի մակերևույթին՝ 3-ից -40C լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից -40C, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-ից -20C։
Նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ (ծխեցում, հնարավորության դեպքում՝ ոռոգում)։

Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում. Արցախի ՆԳՆ

Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է (ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները), և, հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը, դրանով հնարավոր է իրականացնել Արցախի հումանիտար մատակարարումները ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի Հանրապետության սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ վերահսկվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից։

Հիշեցնենք, որ սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, ադրբեջանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի հատվածը։ Եվ արդեն 108 օր շարունակ Արցախի բնակչությունը զրկված է արտաքին աշխարհի հետ կապից: