Փարիզի փողոցներում գործադուլների պատճառով ավելի քան 7800 տոննա աղբ է կուտակվել

Փարիզի փողոցներում մոտ 7828 հազար տոննա աղբ է կուտակվել կենսաթոշակային բարեփոխումների դեմ ուղղված գործադուլների պատճառով, կիրակի՝ մարտի 26-ին, հայտնում է քաղաքի քաղաքապետարանը։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Figaro թերթը։

Աղբահանության աշխատողների գործադուլի երեք շաբաթների ընթացքում կուտակված աղբը հասել է 9800 տոննայի։ Հետագայում դրանք սկսել են նվազել՝ աղբի այրման գործարանների մի մասի աշխատանքի վերսկսման շնորհիվ։ Այժմ փողոցներում 7828 տոննա աղբ կա։

Ուրբաթ ՝ մարտի 24-ին, Syctom քաղաքային արհմիությունը, որը ղեկավարում է աղբի այրման երեք գործարանները, հայտարարել է գործադուլի ավարտի մասին դրանցից երկուսում (Սեն-Օուեն եւ Իսսի-լե-Մուլինո): Երրորդի աշխատանքը վերսկսվել է իրավապահ մարմինների ճնշման ներքո։

Սակայն, Le Figaro-ի հաղորդմամբ, մտավախություն կա, որ գործադուլին կմիանան թափոնների հավաքմամբ ու օգտագործմամբ զբաղվող մասնավոր ընկերությունները, որոնք մինչ այժմ օգնում էին որոշակիորեն մեղմել իրավիճակը։

Ոմանց պոռոտախոսությունը, չհաշվարկած տեղեկությունների հրապարակումը հանգեցնում են թշնամու կողմից հակազդեցության. Գեղամ Մանուկյան

Ադրբեջանը ամեն օր ավելի է սանձարձակ դառնալու, քանի դեռ համապատասխան հակազդեցություն չի ստացել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

«Ցավալիորեն, պետք է արձանագրել, որ հայկական կողմում պոռոտախոսությունն իր ծանր հետևանքներն է ունենում։ Արցախում գտնվող որոշ նախկին պաշտոնյաների պոռոտախոս հայտարարությունները՝ կապված շրջափակման լիարժեքության-ոչ լիարժեքության հետ, հանգեցնում են բացասական հետևանքների», — ասաց Մանուկյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը։
Պատգամավորն ասաց, թե ունի բազմաթիվ փաստեր, երբ ոմանց պոռոտախոսությունը, չհաշվարկած տեղեկությունների հրապարակումը հանգեցնում են թշնամու կողմից հակազդեցության։

Եղանակը Հայաստանում

Հայաստանում մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային, 3-6 մ/վ։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +19+21։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1 + 2, ցերեկը՝ + 12 + 15,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +3+5, ցերեկը՝ +15+18,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1 + 3, ցերեկը՝ + 12 + 15,

Լոռիում՝ գիշերը՝ -1 + 4, ցերեկը՝ + 16 + 19,

Տավուշում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 19 + 21,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +12+14,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +16+19,

Արարատում՝ գիշերը՝ +6 + 8, ցերեկը՝ + 19 + 22,

Արմավիրում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 19 + 21,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 10 + 13,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+21,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +20+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+18,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +7 + 11, ցերեկը՝ + 20 + 24։

Գեղարքունիքում պարեկը հանկարծամահ է եղել

Մարտի 26-ին՝ «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների շտապբուժօգնության բրիգադը կանչով մեկնել է Գեղարքունիքի մարզի Զովաբեր բնակավայր, որտեղ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 31-ամյա Նարեկ Եսայանն է, որի ինքնազգացողությունը նույն օրը, ժամը 00։05-ի սահմաններում վատացել է եւ նա հանկարծամահ է եղել:

Սևանի հիվանդանոցի բժիշկները օպերատիվ են ժամանել, սակայն արձանագրել են կենսաբանական մահ։

Կայքի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում որպես ավագ պարեկ, կոչումով՝ Ոստիկանության մայոր էր։ Նախկինում աշխատել է Ճանապարհային ոստիկանությունում։

Մարդկանց դարձրել են տուգանքի մատերիալ, իսկ այդ գումարներով փոխում են իրենց մեքենաներն ու կահավորում իրենց տներն ու աշխատասենյակները

2018 թվականից հետո, երբ շատերին թվում էր, թե կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ խոստումները իրականություն են դառնալու, որ իրենք ստանալու են իրենց պատկերացրած աշխատավարձը կամ կենսաթոշակը` պատկերացումների ֆոնին սկսեց թանկանալ ամեն ինչ (մթերք, բանջարեղեն, միրգ, գազ, ջուր, լույս և այլն)։
Այս իշխանությունները մեր` ժողովրդիս հաշվին սկսեցին հարստանալ ու ավելացնել պետական պարտքը` թողնելով այն մեր ուսերին։ Աշխատավարձերն ու կենսաթոշակներն այնքան չնչին բարձրացրեցին, որ դրանով հնարավոր չի լինում թանկացումների ֆոնին գոնե մեկ ամիս գոյատևել։
Հայաստանում աղքատության մակարդակն ու գործազրկությունն ավելացել են, արտագաղթն ավելացել է, մարդիկ չեն կարողանում դիմակայել այս թանկացումներին, իսկ այս իշխանությունները ամեն տարի մի նոր առանձնատուն, բնակարան, ավտոմեքենա կամ բիզնես են ձեռք բերում։
Մահ ու աղքատություն բերող այս իշխանություններն իրենց պոպուլիստական քայլերով շարունակում են ժողովրդին «քամել»` մինչև վերջին կոպեկը։ Մարդկանց դարձրել են տուգանքի մատերիալ, իսկ այդ գումարներով փոխում են իրենց մեքենաներն ու կահավորում իրենց տներն ու աշխատասենյակները։
Որքա՞ն պետք է հանդուրժել այս իշխանություններին և չդառնալ «իրենց քմահաճույքների համար օգտագործվող իր»։

Ադրբեջանական կողմն առաջարկել է Բաքվում հանդիպում կազմակերպել Արցախի ներկայացուցիչների հետ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հերթական անգամ առաջարկել է երկրորդ հանդիպումն անցկացնել Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, շարունակելով մարտի 1-ին կայացած հանդիպման և մարտի 13-ի հրավերը, ևս մեկ անգամ հրավիրում է Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչներին ապրիլի առաջին շաբաթում հանդիպում կազմակերպել Բաքվում` վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցերը քննարկելու համար», — ասվում է հաղորդագրության մեջ։

Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է. ՊԲ

Մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը  փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, հաղորդում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Թալինում, Ապարանում, Գորիսում, Կապանում անձրև է տեղում

Այսօր՝ մարտի 27-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում անձրև է տեղում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Յոթ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

2023 թվականի մարտի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 39 հաղորդում, որից 22-ը հանցագործության վերաբերյալ: Դրանցից 19-ն ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել և քննության փուլում է: 

Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Արձանագրվել և բացահայտվել է 3 դեպք:

Շաբաթվա ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և հափշտակության՝ մեկական, գույքի դիտավորությամբ ոչնչացման և խարդախության երկուական դեպքեր, ինչպես նաև նախկինում կատարված 1 հանցագործություն: Միջոցներ են ձեռնարկվում խարդախության մեկ դեպքի բացահայտման և մյուս հանցատեսակների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ:

Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ, շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Անցած շաբաթվա ընթացքում բացահայտվել է 3 դեպք:

Յոթ օրվա ընթացքում սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել: Ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Վերջիններս Մարտունու շրջանի Թաղավարդ և Մաճկալաշեն համայնքների հողատարածքներում զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով: Ոչ ոք չի տուժել: Հերթական անգամ դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 10 պատահար, որից 8-ը նյութական վնասով, 2-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 2 քաղաքացի:

Մահվան ելքով մեկ դեպք է գրանցվել մարտի 22-ին՝ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհին: 46-ամյա վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի ձախ և շրջվել։ Պատահարի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 12 վարորդ, 15-ը եղել է անսթափ վիճակում, 26 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

Ոստիկանության պետի հրամանով` կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ, համակարգում շարունակվում են ամենամյա դասընթացներն ու պարապմունքները, որոնք միտված են կատարելագործելու ոստիկանության ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները:

Հետադարձ կապ՝ 1-02, /047/94-02-07

ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն՝/047/94-02-17

Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում թշնամու ներթափանցումը կկանխվեր․ Աբրահամյան

Եղած ռեսուրսներն ու միջոցները ճիշտ ուղղությամբ օգտագործելու պայմաններում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մարդկային և տարածքային կորուստները: Դրանում վստահ է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նրա հավաստմամբ՝ Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում մեծ թվով հարցեր կլուծվեին, թշնամու ներթափանցումը կկանխվեր:

«Արդեն հեռավոր թվացող 2015 թվականին, երբ մեկնարկեց արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում տեսադիտարկման համակարգերի տեղակայումը, այն ուներ կոնկրետ հաշվարկ: Ո՞ր հատվածում տեղադրել, ի՞նչ տեսախցիկ դնել, ի՞նչ պարամետրերով առաջնորդվել, և այլն: Գլխավոր խնդիրն այն էր, որ, անկախ աշխարհագրական դիրքից, տեղանքից, շփման գծում` նվազագույնը մինչև 10 կմ թշնամու թիկունք, չվերահսկվող տարածք չլինի:

Հետագայում դիտարկման հնարավորությունները կտրուկ մեծացվեցին, առհասարակ, համակարգը մի քանի փուլով արդիականացում անցավ, ինչը ոչ միայն մեծ արդյունավետություն էր ապահովում թշնամու հնարավոր շարժերն ու առաջխաղացումը կանխելու, այլև ինչպես հարկն է հետախուզում իրականացնելու համար:

Դեռ չեմ խոսում, որ հրետանավորներն այդ համակարգի միջոցով արագ հաշվարկ և խոցում էին իրականացնում:

Ասելիքս այն է, որ Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում մեծ թվով հարցեր կլուծվեին, թշնամու ներթափանցումը կկանխվեր:

Ներկայումս ՊԲ-ն ունի այդ համակարգը, սակայն դրա կիրառման արդյունավետությունը բարձրացնելու և վերահսկողական գործառույթը պատշաճ մակարդակի հասցնելու առումով մեծ անելիքներ կան: Եղած ռեսուրսներն ու միջոցները ճիշտ ուղղությամբ` ըստ առաջնահերթությունների օգտագործելու պայմաններում հնարավոր կլինի նվազագույնի հասցնել մարդկային և տարածքային կորուստները», — ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը: