Ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը մահացու հրազենային վիրավորումը ստացել է գլխի հատվածում. ՔԿ

Երասխում ժամկետային զինծառայող Արշակ Սարգսյանը մահացու վիրավորումը ստացել է գլխի հատվածում՝ հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 15-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ սպանությունը՝ կապված անձի պետական, մասնագիտական, ծառայողական պարտքի կատարման հետ՝ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։ Նախաքննությունը շարունակվում է:

Նիկոլի կառավարման յուրաքանչյուր օր, լի է նոր վտանգներով և ողբերգություններով

Նիկոլի կառավարման յուրաքանչյուր օր, լի է նոր վտանգներով և ողբերգություններով։
Խաղաղության դարաշրջան բացող նիկոլ փաշինյանը տեղեկացնում էր, որ իքս պահին մի աղետ ունենալու ենք։
Անդադար իքս կետի բախվող նիկոլ փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում շարունակվում են տարածքային ու մարդկային կորուստները։
Մարտի 22-ին Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավիրում է ստացել զինծառայող Արշակ Սարգսյանը:
Հ.Գ Ազգային շահերի նկատմամբ դավաճանական վերաբերունքը, բանակցային գործընթացներին տարաբնույթ հարվածները, հնարավոր դավադրությունները և անլուրջ քայլերը նոր հարվածներ են հասցնում մեր երկրին ու ժողովրդին։
Րոպե առաջ սրա հեռանալն է միայն հնարավորություն տալու վերադառնալու Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանը, անվտանգ ու խաղաղ ապագա ունենալուն։

Լեռնային Ղարաբաղում նոր, միջազգային առաքելության տեղակայման համար հարկավոր է Երեւանի եւ Բաքվի համաձայնությունը. Զախարովա

Լեռնային Ղարաբաղում նոր, միջազգային առաքելության տեղակայման համար հարկավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ինչպես նշել է Զախարովան, առայժմ կողմերի այդպիսի համաձայնություն չկա։ Եվ դիրքորոշումների միասնություն եղել է միայն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակաման հարցում։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները հետեւողական ջանքեր են գործադորւմ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման, ինչպես նաեւ թեժացման կանխման համար։ «Շատ բան, իհարկե, կախված է հենց կողմերի քաղաքական կամքից եւ պահպանվող հակասությունների կարգավորման ու հանգուցալուծումների որոնման իրական տրամադրվածությունից»։

«Վստրեչի» կամրջի նորոգման ժամկետը կերկարի մինչեւ հունիսի 1-ը. Պարզվում է՝ անցումային սալերը բացակայում են

Գարեգին Նժդեհի ուղեանցի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներն իրականացնելիս պարզ է դարձել, որ անցումային սալերը բացակայում են, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել լրացուցիչ շինարարական աշխատանքներ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ըստ այդմ, երկարաձգվել է շինարարության ժամկետը, ինչից ելնելով էլ կազմակերպվելու է նոր, ժամանակավոր երթևեկություն: Աշխատանքների այս փուլում ամբողջությամբ փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկից դեպի Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկ ուղղությունը: Տվյալ ուղղության երթևեկությունն իրականացվելու է մեկ երթևեկելի գոտիով՝ հանդիպակաց ուղղության հաշվին: Հաջորդ փուլում նույն մոտեցումը կկիրառվի հետադարձ ուղղությամբ: Շինարարական աշխատանքի ավարտը՝ 01.06.23թ:
Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:

Նիկոլի խոստումների հակառակ կողմը

Նիկոլի խոստումների հակառակ կողմը
2018 թվականին, երբ պոպուլիզմը հաղթեց ժողովրդավարությանը` մարդիկ հավատում էին, որ իրենց տրված հաճելի խոստումները կիրագործվեն։ Բայց արի ու տես, որ այդ խոստումները չիրագործվեցին։
🔹️Նիկոլը խոստացել էր, որ կոռուպցիա չի լինելու։
Կոռուպցիա կա ու ավելանում է հենց նրանց շնորհիվ։ Մի՞թե իր և իր կնոջը սպասարկող թանկարժեք մեքենաները, քպ֊ականների կողմից ձեռք բերված շքեղ բնակարաններն ու առանձնատները, հողատարածքներն ու ավտոմեքենաները, շարունակ տրվող բարձր պարգևավճարները, թանկարժեք կյանքով ապրելն ու բիզնեսներ զարգացնելը կոռուպցիա չէ։ Ինչպես ասում էր քպ֊ական Հովիկ Աղազարյանը` “Բա հենց իշխանության մեջ պետք է կոռուպցիա լինի”։
🔹️Նիկոլը մարդկանց ստելով համոզում էր, որ ամեն ինչ վատ է, որ արտագաղթը մեծ է և ասում, որ իշխանափոխությունից (իշխանազավթումից) հետո այնքան լավ կլինի, որ ներգաղթ կսկսվի։
Իշխանազավթումից հետո, Նիկոլը դիտավորյալ հրահրեց պատերազմ, ունեցանք 5000֊ից ավելի զոհ, կորցրեցինք Արցախի 75%֊ը, հակառակորդն օկուպացրեց Հայաստանի որոշ սահմանամերձ հատվածներ, Հայաստանն ու Արցախը դարձան սգո հանրապետություններ, բանակը ոչնացվեց, արտագաղթի թիվն ավելացավ ու մինչև այսօր հակառակորդը ստանում է այն, ինչ ուզում է։
🔹️Նիկոլը խոստացել էր, որ իշխանություններն այլևս չեն միջամտելու արդարադատությանը։
Սա ևս խաղաղության օրակարգի նման կեղծիք էր, որը ստեղծել էր ինքը` Նիկոլը։
Նիկոլը Հայաստանում ընդլայնեց բոլոր գերեզմանատները և դիտավորյալ կամ պլանավորած պարտությանը զոհ տվեց 5000֊ից ավելի ոսկե երիտասարդություն։

Միջազգային հանրությունը լուռ է, այդ պատճառով Ադրբեջանն ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը. Պետնախարար

Արդեն 102-րդ օր է Արցախի  ժողովուրդը գերության մեջ է, փակ է Արցախը Հայաստանին կապող եւ ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը. սա տեղի է ունենում 21-րդ դարում, երբ քաղաքակիրթ աշխարհում փորձ է արվում առհասարակ ազատականացնել սահմանները: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Սա նորմալ է, որովհետեւ մարդը աշխարհի համար բարձրագույն արժեք է: Մարդը, բայց երեւի ոչ Արցախում ապրող մարդը: Այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում մարդուն հասանելի է ծնված օրից, մեր դեպքում սերունդների կյանք, տառապանք ու ցավ է արժենում:

Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ, եւ դա անում է տարբեր գործողություններով: Առաջինը տնտեսական շրջափակումը եւ Արցախի կենսագործունեության բնականոն պայմանների վերացումն է: Դա տեղի է ունենում էներգամատակարարման, գազամատակարարման բարբերաբար դադարեցումների ու խափանումների, ներքին ու արտաքին հեռավար կապի աշխատանքների համար խոչնդոտներ ստեղծելով, Արցախ ներկրվող ապրանքների մատակարարման դադարեցմամբ, գյուղատնտեսական աշխատանքների խաղաղ ընթացքին խոչընդոտելով:

Երկրորդը ֆիզիկական եւ հոգեբանական ուժի կիրառումը եւ դրա կիրառման սպառնալիքի ցուցադրումն է: Դա կատարվում է ոչ միայն փաստացի գործողություններով, այլեւ մշտապես ուղեկցվում է Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքով: Արցախցիները գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնում են շփման գծի մոտ ադրբեջանական դիրքերից մշտապես հնչող կրակոցների ներքո: Այդ ընթացքում ունեցել ենք մհվան դեպք, գյուղտեխնիկայի վնասման բազմաթիվ դեպքեր: Այդ դեպքերը շարունակվում են մինչ օրս:

Մենք ուժի կիրառման ականատես եղանվ օրերս, մարտի սկզբին, երբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները հարձակվեցին եւ պլանավորած գործողությամբ սպանեցին Արցախի ոստիկանության երեք զինծառայողի, մեկին վիրավորեցին:

Երրորդ գործողությունը արցախցիներին հոգեբանական  ահաբեկչության ենթարկելն է, վախի  ու սարսափի մթնոլորտ ստեղծելը, անորոշության վիճակ ստեղծելը:

4-րդ արարը Արցախի էթնիկ զտումն է, ընդհուպ մինչեւ ցեղասպանություն: Արցախը Ադրբեջանին պետք է առանց հայերի, կամ քիչ թվով հայերով: Դրա համար իրենք գործադրում են բոլոր միջոցները Արցախը հայաթափելու, դատարկելու  նպատակով: Այս նպատակի համար Ադրբեջանը ոչինչ չի խնայում»,-ասաց պետնախարարը:

Նա անդրադարձվ նրան, թե այս ընթացքում ինչ է անում Արցախի կառավարությունը. «Իհարկե, պարզ է, որ մեր հնարավորությունները բավարար չեն թեկուզ նվազագույն պայմաններն պահովելու համար, բայց Արցախի արգելափակման առաջին իսկ օրվանից մենք ապահինեցինք Արցախում ռուսական խաղաղապահի ուժերի եւ ԿԽՄԿ արցախյան ներկայացուցչության օգնությանը: Այս ողջ ընթացքում նրանք մի կերպ մեզ հասցնում են պարենը, դեձղորայքը եւ ռաջին անհրաժեշտության  ապրանքների նվազագույն չափաքանակը: Հիվանդները ՀՀ են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ, տեղում  դադարեցվել են բոլոր վիրահատությունները, նվազագույնի է հասցվել բժշկական միջամտությունը:

Կան ոլորտներ, որոնց հասցվել է անվերականգնելի վնաս տնտեսության ճյուղերին՝ գյուղատնտեսություն, կրթական համակարգ,  ֆինանսական համակարգ եւ այլն: Միայն հարկային եկամուտները կրճատվել են 70 տոկոսով, կա մեծ գործազրկություն, մեծ վնաս է հասցվել ՀՆԱ-ին: Միայն Արցախում գործող տնտեսվարողների 20 տոկոսը դադարեցրել է գործունեությունը, մնացածը պետական աջակցությամբ փորձում են պահպանել իրենց գոյությունը:

44-օրյա պատերազմից հետո Արցախի օկուպացված տարածքներից բռնի տեղահանվել էր ավելի քան 39 հազար քաղաքացի, որից 15 հազարից ավելին բնակվում է Արցախում»,-ընդգծեց Գուրգեն ներսիսյանը:

Նա դիմեց միջազգային հանրությանը՝ նշելով. «2020-ի սեպտեմբերի 27-ից սկսած ձեր աչքի աչքի առաջ տեղի են ունենում մեր օրերի հետ անհամատեղելի ոճրագործություններ, մարդու տարրական իրավունքների ոտնահարման փորձեր, միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ, այդ պատճառով Ադրբեջանն ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը: Այդ պատճառով  3 ամիս շարունակ Արցախը շրջափակման մեջ պահող Ադրբեջանը ոչ միայն առարկայորեն չի քննադատվել միջազգային հանրության կողմից, այլեւ միջազգային հանրության պասիվությունից ու անգործությունից օգտվելով ավելի է սաստկացրել իր գործողությունները: Այս ամենից հետո Ադրբեջանը մնում է անպատիժ:

Անկատար են մնացել ՄԻԵԴ-ի եւ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները, որով սահմանվել էր Լաչինի միջանցքն ապաշրջփակելու Ադրբեջանի պարտականությունը:

Արցախի ժողովուրդը սպասում է ձեր արձագանքին, մենք ուզում ենք համոզված լինել, որ քաղաքակիրթ աշխարհի համար ի վերջո, մարդը, նրա իրավունքները բարձրագույն արժեքներ են եւ ոչ մի նյութական շահ չի կարող տրորել այս իրավունքները»:

«Վիվամեդ» կլինիկան, որտեղ բուժվում է Սաակաշվիլին, առաջարկում է նրան տեղափոխել այլ հաստատություն

«Վիվամեդ» կլինիկան, որտեղ արդեն մի քանի ամիս Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին է գտնվում, հայտարարություն է տարածել և քրեակատարողական ծառայությանը խնդրել է գնահատել Սաակաշվիլիին կլինիկայում պահելու հետագա նպատակահարմարությունը:Այս մասին հայտնում է Ալիք մեդիան:

Կլինիկան նշել է, որ այդ ամբողջ ընթացքում, չնայած իրենց նկատմամբ աննախադեպ ճնշումներին, փորձել են երրորդ նախագահին համոզել անցնել բուժման կուրս, որը քիչ թե շատ հաջող էր մինչև հոկտեմբեր ամիսը, և առողջական վիճակի զգալի բարելավում կար։ Ըստ կլինիկայի՝ անցյալ տարվա հոկտեմբերից հետո Սաակաշվիլին հրաժարվել է առաջարկվող բուժումից, հատկապես այն դեպքերում, եթե այս կամ այն ​​դեղամիջոցը կամ պրոցեդուրան դրական է ազդում նրա սուբյեկտիվ կամ օբյեկտիվ տվյալների վրա։

«Վիվամեդ»-ի պնդմամբ՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Սաակաշվիլին ստանում է միայն սիմպտոմատիկ բուժում, անվստահություն է հայտնում բուժանձնակազմի նկատմամբ և հրաժարվում առաջարկվող բուժման սխեմայից։

«Հիշեցնենք, որ հիվանդ Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայում է գտնվում 2022 թվականի մայիսի 12-ից։ Հիվանդը ենթարկվել է ամբողջական հետազոտությունների, կատարվել է ախտորոշում, և ժամանակակից ուղեցույցների համաձայն` որոշվել է բուժման սխեման։

Արդյունքում «Վիվամեդ» բժշկական կենտրոնն անարդարացիորեն հսկայական հարված է ստանում իր հեղինակությանը, ինչը կտրականապես անընդունելի ենք համարում։ Բժշկական էթիկայի հիման վրա բժշկական անձնակազմը չի կարող բռնություն կիրառել որևէ մեկի նկատմամբ։

Այս ամենը նկատի ունենալով, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինենք դիմել քրեակատարողական հիմնարկի բուժծառայությանը, որպեսզի գնահատեն հիվանդ Սաակաշվիլիի «Վիվամեդ» կլինիկայում հետագա բուժման նպատակահարմարությունը, քանի որ սիմպտոմատիկ բուժումը, որին հիվանդը համաձայնում է, հնարավոր է ցանկացած այլ հաստատությունում»,- հայտնել են կլինիկայից:

Իրավիճակը շատ նման է փակուղայինի, ինչը մեծացնում է հնարավոր մարտական գործողությունների հավանականությունը. Աբրահամյան

Սահմանին թշնամու տեղաշարժերի ու կուտակումների հանգամանքը պետք է ավելի խորն ուսումնասիրության ենթարկվի, որպեսզի հասկանալի լինի, թե դրանք ինչպիսի վտանգ են ներկայացնում Հայաստանի կամ Արցախի համար և դրանք ինչ նպատակներ են հետապնդում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Միայն շարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում։ Շարժերի ծավալից, ուղղություններից, շատ ավելի խորը վերլուծությունից է միայն հնարավոր հասկանալ, թե իրականության մեջ դա ինչ նպատակ է հետապնդում», — ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած հարձակումները Հայաստանի և Արցախի ուղղությամբ, ցույց են տվել, որ այդ շարժերի համար երկար ժամանակ պետք չէ։

«Այս պահին առաջնագծում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով։ Մասնավորապես, Հայաստանի իշխանության հայտարարած այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը հետ է կանգնել վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններից և առաջադրել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում այլևս բանակցելու հնարավորություն չկա, այն տեսանկյունից, որ Հայաստանի համար հատվում են բոլոր կարմիր գծերը։ Իմ կարծիքով, դրանք բավականին վաղ էին հատվել, բայց իրավիճակն է շատ նման փակուղայինի, ինչը, բնականաբար, մեծացնում է հնարավոր մարտական գործողությունների հավանականությունը», — նշեց Աբրահամյանը։

Նոր որոշում. վարժական հավաքներն այս անգամ կանցկացվեն 2 ամսով՝ ապրիլի 15-ից հունիսի 15-ը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում §Վարժական հավաքներ հայտարարելու մասին¦ որոշում ընդունեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`

1) ռազմական ունակությունների կատարելագործման.

2) մասնագիտական վերապատրաստման.

3) մասնագիտական պատրաստման.

4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 953 քաղաքացու, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Ուսուցանվող պահեստազորայինների մասնագիտությունները և քանակները հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով, որ 2023թ. հունիս-հուլիս ամիսներին տարվա պատրաստության պլանի համաձայն զորամասերում իրականացվելու են ուսումնական կիսամյակի ամփոփումներ և զորամասերի գնահատումներ` վարժական հավաքները եռամսյա ժամկետի փոխարեն նպատակահարմար է անցկացնել երկու ամիս ժամկետով:

Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2023թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահման¬վում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, ընդհանուր քանակները և մասնագիտությունները, յուրաքանչյուր մասնագիտությամբ հավաքների ժամկետները և պահեստազորայինների քանակները:

Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

«Փաստ». «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովում օրերս ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի «հայտնությունը» ոչ անհայտ և վաղեմի նիկոլական Անդրանիկ Քոչարյանի դեմքին փայլ և բավարարվածության արտահայտություն էր բերել: Ու դա աննկատ չմնաց, չվրիպեց մամուլի ուշադրությունից: Հայտնի դարձավ նաև, որ Օնիկ Գասպարյանը գրեթե փաշինյանական ռեժիմով է հանդես եկել, այսինքն՝ 4-5 ժամ շարունակ ինչոր բաներ է պատմել ԱԺ հիշյալ հանձնաժողովին, որի գոյության միակ խնդիրն ու նպատակը 2020-ի պատերազմի հետ կապված հիմնավոր մեղադրանքները Նիկոլ Փաշինյանից ու իրենց իշխանությունից վանելն է:

Այս դեպքում բազմապատիկ հետաքրքիր է այդ հանձնաժողովին ներկայացրած և այն ձևավորած փաշինյանական իշխանության ակնկալիքները բավարարած ԳՇ նախկին պետի պարագան: Նախ՝ խոսքը նույն այն Օնիկ Գասպարյանի մասին է, որն, ըստ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արած հայտարարություններից մեկի, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր պատերազմի ընթացքում գրանցված ձախողումների, մասնավորապես՝ Շուշին թշնամուն հանձնելու համար: Չի՛ ենթարկվել: Խոսքը նույն այն Օնիկ Գասպարյանի մասին է, որը, որպես ԳՇ պետ, ավելի քան չորս տասնյակ այլ գեներալների և բանակային ստորաբաժանումների հրամանատարների հետ դեռևս 2021-ի փետրվարին պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Դա Նիկոլ Փաշինյանն ու, ի դեպ, Ռեջեփ Էրդողանը բնորոշեցին որպես «ռազմական հեղաշրջում»: Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ արվեց՝ վերը նշված քրեական պատասխանատվության մասին թափանցիկ ակնարկներով, իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող գեներալներն իրենց ոչնչացնելու ավելի զիլ տարբերակ չգտան, քան… նույն Նիկոլ Փաշինյանի դիմաց զգաստ կանգնելն ու «չեստ տալը»: Հիմա էլ, փաստորեն, Օնիկ Գասպարյանն է որոշել նմանապես «չեստ տալ» Փաշինյանին: Այնպես որ, Օնիկ Գասպարյանի՝ օրերս 4-5 ժամ խոսելն, ինչ խոսք, իր գինն ունի: Ասում են՝ այդ գինը իր ընտրությունն է՝ քաղաքացիակա՞ն, թե՞ զինվորական նշանակում:

Ուստի ամենևին չենք զարմանա, եթե կարճ ժամանակ անց պարզվի, որ նա հարմար պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյանի ձեռքից: Ընդ որում, մեր տեղեկություններով, թե՛ քաղաքացիականի, թե՛ զինվորականի դեպքում՝ բավական «սոլիդ» պաշտոն: Օնիկ Գասպարյանը ռազմական հեղաշրջում չարեց, քաղաքականության մեջ էլ չմտավ, բայց կարծես մի քաղաքական վատ կանոն լավ է յուրացրել՝ ամեն ինչ իր գինն ունի: Իսկ դա «յուրացնողների» փորձը, դառը փորձը, ոնց որ, մյուսների համար դաս չի լինում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում