Գարեգին Բ-ն Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է Արցախի շրջափակման հարցը

Մարտի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի:

Հանդիպմանը Նորին Սրբությունը կարևորեց նմանօրինակ այցելությունների միջոցով երկու երկրների բարեկամական կապերի առավել ամրապնդումը։

Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր անդրադարձ կատարեց տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին, Արցախի շրջափակմանը և հումանիտար ճգնաժամին, տակավին գերության մեջ գտնվող հայորդիների խնդրին, ինչպես նաև արցախյան հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի իշխանություններին 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետպատերազմյան շրջանում Հայաստանին և Արցախին ցուցաբերած աջակցության համար՝ հույս հայտնելով, որ միջազգային հանրությունը հետևողական ջանքեր կգործադրի Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը կանխելու ուղղությամբ։

Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսները իր հերթին անդրադարձ կատարեց Հայաստան պատվիրակության այցին՝ ընդգծելով, որ այն նպատակ ունի տարբեր ոլորտներում առավել ամրապնդելու ու զարգացնելու երկու երկրների փոխգործակցությունը։ Պատվիրակության անդամները կարևորեցին տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայոց Եկեղեցու առաքելությանը ազգային ինքնության պահպանության ու հոգևոր արժեքների կերտման գործում։

Վաղը գումարվող ԱԺ նիստերի օրակարգի նախագծում 23 հարց է

Այսօր կայացել է ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Մարտի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 23 հարց:

Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի մի շարք որոշումներում:

ՃՏՊ Մեղրի-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Մարտի 20-ին՝ ժամը 15:04-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանիձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1959 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 2 մետր սահել ճանապարհամերձ հատված:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղևոր Ա․ Մ․-ին (ծնված 1980 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Եղանակը Հայաստանում

Հանրապետության առանձին վայրերում մարտի 21-ին սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ։ Քամին՝ արեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 4 օրերին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 70-10 աստիճանով։  Երեւանում հնարավոր է կարճատեւ անձրեւ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +14+16։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +7+11,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +7+10,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +11+14,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+8, 

Լոռիում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12,

Տավուշում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+15,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +5+8,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+15,

Արարատում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +15+18, 

Արմավիրում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +15+17, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +5+8,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +15+18,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +10+14,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +4+7,

Արցախում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +10+14։

Կոտլետի արտադրությունը համապատասխանեցվել է տեխնիկական կանոնակարգի պահանջներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Լևոն Հովհաննիսյանին (Շիրակի մարզ, ք. Գյումրի) պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթի կասեցումը:

ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Կոտլետ կիևյան» արտադրատեսակը համապասխանեցվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։

Միրզոյանը Լավրովին ասել է Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից ակտիվ քայլերի անհրաժեշտության մասին

Ադրբեջանը տորպեդահարում է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը, ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Տարածաշրջանում իրավիճակը սրվում է Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով ագրեսիվ հռետորաբանությամբ և շարունակվող ռազմական սադրանքներով՝ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանն իր շարունակվող սադրանքներով տորպեդահարում է տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը», — ասել է Միրզոյանը։

Նա նշել է Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից ակտիվ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները և դադարեցնի ուժի կիրառման պրակտիկան կամ ուժի կիրառման սպառնալիքը՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները։

Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերն ու ներդրողն է․ Լավրով

Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի եւ ընդհանուր առմամբ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը։ Այս մասին հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման սկզբում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կասկած չունենք, որ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը  բոլոր որոշումների իրականացման բանալին է՝ ի շահ  տնտեսական, ռազմաքաղաքական, միջազգային, իրավական ոլորտներում իրավիճակի կայունացման: Մենք պատրաստ կլինենք, ինչպես գրված է եռակողմ հայտարարություններում, ամեն կերպ աջակցություն ցուցաբերել՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի պարամետրերը համաձայնեցնելու հարցում»,- ասել է նախարարը։

Նշելով, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերությունները, Լավրորվը հայտնել է, որ վերջերս իր գործընկերոջ հետ հանդիպել է Դելիում։

«Խոսեցինք ընթացքում, բայց բավականին կոնկրետ եւ  պայմանավորվեցինք շարունակել զրույցը հաջորդ լայնամասշտաբ հանդիպմանը»,- ասել է Լավրովը։ Նախարարը հայտարարել է երկրների ղեկավարների միջեւ շարունակվող ինտենսիվ քաղաքական երկխոսության մասին, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում։

Մայիսին Մոսկվայում տեղի կունենա Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերն ու ներդրողն է։ Անցած տարին Հայաստանի տնտեսության մեջ ռեկորդային էր։ Առեւտուրը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով մոտ 5 միլիարդ դոլարի:

«Առայժմ դոլարով, բայց դա ժամանակավոր է»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով, «այդ ամենն օգնել է ձեր երկրին ՀՆԱ-ի ռեկորդային աճ ապահովել։ Գործարար ակտիվության աճ։ Մեր ընկերությունները առաջատար են նաեւ ՀՀ բյուջեին հատկացրած պահումներով՝ աշխատատեղերի ստեղծման հետ կապված։ Փոխվարչապետների մակարդակով միջկառավարական հանձնաժողովն ակտիվորեն աշխատում է»,- թվարկել է Լավրովը։

Եվ իհարկե, հավելել է նախարարը, Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է միասնական գիտակրթական, լեզվական տարածքի ամրապնդմամբ եւ պատրաստ է համատեղ աշխատել՝ տարածաշրջանների միջեւ մարդասիրական կապեր ստեղծելու եւ խթանելու համար։ Կարեւոր թեմաներից է ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում համագործակցությունը, բազմակողմ հարթակներում։

Էջմիածնում չգործող հյուրանոցի առաջին հարկում հայտնաբերվել է 29-ամյա կնոջ կախված դի. Նա աշխատում էր քաղաքապետարանում

Արմավիրի մարզում, այսօր` մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում գտնվող չգործով հյուրանոցային համալիրում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները չգործող հյուրանոցի առաջին հարկում` առաստաղին պարանով կախված վիճակում հայտնաբերել են երիտասարդ կնոջ դի:

Մինչ տեղում աշխատում է քննչական խումբը` Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ ճանապարհներով պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Զարինե Պ.-Ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Իր հերթին ArmLur.am-ը հայտնել է, որ կյանքին վերջ տված կինն աշխատում էր Էջմիածնի քաղաքապետարանի կոմունալ բաժնում` որպես մաքրուհի, և գիշերներն իր գործընկերների հետ մաքրում էր Էջմիածին քաղաքի փողոցներն ու բակային հատվածները։

Նա ամուսնացած էր, ու ամուսինը կասկածներ է ունեցել կնոջ մասով, հետապնդել է նրան ու բացահայտում արել: Արդյունքում ամուսինը նրանից պահանջել է, որ հեռախոսը փոխանցի իրեն, սակայն կինը հեռախոսը խփել է գետնին և կոտրել։ Դրանից հետո ամուսինը նրան հայտնել է, որ տանից իր ունեցած-չունեցած իրերը վերցնի ու լքի տունը։

Այսօր` մինչև կախվելը, նա մոտակա խանութներից մեկից դանակ է գնել, փորձել դաստակի երակները կտրելով վերջ տալ կյանքին, սակայն հետո պարան է գնել և կախվել։ Նա ուներ երկու երեխեա:

Արցախում անցած շաբաթ սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել․ Ադրբեջանը կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ

2023 թվականի մարտի 13-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 34 հաղորդում, որից 17-ը հանցագործության վերաբերյալ: Դրանցից 16-ն արդեն բացահայտվել և քննության փուլում է: 

Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Արձանագրվել և բացահայտվել է վիճաբանությունների և դրանց հետևանքով միմյանց մարմնական վնաս պատճառելու 5 դեպք:

Շաբաթվա ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5,  գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 և նախկինում կատարված 2 հանցագործություն: Միջոցներ են ձեռնարկվում անձնական ունեցվածքի գողության մեկ դեպքի բացահայտման ուղղությամբ:

Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը՝ տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ շարունակում են թմրամիջոցների, դրանց ապօրինի շրջանառության, աճեցման և իրացման դեմ պայքարը: Յոթ օրվա ընթացքում բացահայտվել է 2 դեպք:

ՆԳՆ ոստիկանության ծառայողները պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանք են իրականացնում հանրության շրջանում: Անցած շաբաթվա ընթացքում զենք ու այլ ռազմամթերք կամովին հանձնելու նպատակով ոստիկանություն է դիմել 1 քաղաքացի:

Յոթ օրվա ընթացքում սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել: Ադրբեջանի զինուժը մարտական դիրքերից կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ: Վերջիններս Մարտունու շրջանի հողատարածքներում զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ՃՏ 15 պատահար, որից 11-ը նյութական վնասով, 4-ը՝ մարմնական: Բուժհաստատություն է դիմել 4 քաղաքացի:

Նշված ժամանակահատվածում առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց է շահագործել 21 վարորդ, 17-ը եղել է անսթափ վիճակում, 30 վարորդ գերազանցել է սահմանված արագությունը:

«Ոստիկանության պետի հրամանով` ոստիկանության ծառայողների մասնագիտական         գիտելիքների և ունակությունների կատարելագործման նպատակով, կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների ծառայողների մասնակցությամբ շարունակվում են ամենամյա դասընթացներ և պարապմունքներ:

Հանցագործությունների կանխարգելման և բացահայտման նպատակով ՆԳ նախարարությունը շուրջօրյա ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

Հետադարձ կապ՝ 1-02, /047/94-02-07

ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն՝/047/94-02-17», — նշված է հայտարարությունում։

Իրենց դավաճան ղեկավարից ավելի վառ 5-րդ շարասյան ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ չկա և չի եղել

5-րդ շարասյան հաստիքավորված «մամլո խոսնակը» խոսում է 5-րդ շարասյան մասին, ահա թե ուր է հասել թրքահպատակ կուտոկը:
Ուրեմն նորից գործի են դրել տարոնչախոյանանման զանգվածը և ֆեյսբուքյան հայկական հատվածը փորձում են ողողել պսեվդո պրոպագանդիստական գրառումներով այն մասին թե իբր 5-րդ շարասյան հետքը պետք է փնտրել արմատական ընդդիմության շարքերում:
Կապիտուլյանտը ու իր անկիրթ «կող ու կուշտը» կարծում եմ նույնիսկ չեն իմանում այդ բառի իմաստը և մտքի բացատրությունը: տարոնչախոյաններին պետք է հիշեցնել, որ իրենցից ու իրենց դավաճան ղեկավարից ավելի վառ 5-րդ շարասյան ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ չկա և չի եղել: Հենց այդ բառի հետևում թաքնված հնարքներով եկան իշխանության, այդ հնարքներով տանուլ տվեցին ամենինչ և կարծես դեռ շարունակում են միտումնավոր պարտվել ԲՈԼՈՐ ոլորտներում, օգտագործելով հենց այդ օտարածին և կործանարար հնարքները: