Այս կապիտուլյանտ իշխանություններին ուզում եմ հիշեցնել, որ իրենց չի հաջողվելու թերթել հայոց պատմության վերջին էջը

Այսօր կապիտուլյանտը իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը կաշկանդված է ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:
Ինձ մոտ հարց է առաջանում, որ, երբ Ստեփանակերտի Վերածծնդի հրապարակում իրեն «ճղելով» հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, այդ ժամանակ էլ էր իրեն կաշկանդված զգում, թե այդ ժամանակ իրեն «կաշկանդողները» դեռևս չէին հաջողել 4000-ից ավել մեր եղբայրներին սպանել, Արցախի 75%-ը օկուպացնել և արդեն 3 ամսից ավել Արցախի «կյանքի» ճանապարհը փակ պահել:
Այս կապիտուլյանտ իշխանություններին մեկ անգամ ևս ուզում եմ հիշեցնել, որ իրենց չի հաջողվելու թերթել հայոց պատմության վերջին էջը…

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 14-ին, կազմել է 388.79 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.35 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.78 դրամ (աճել է 2.31 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 472.65 դրամ (աճել է 4.00 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.16 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-386 դրամով, վաճառվում է 391-393 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 408-412 դրամով, վաճառվում է 420-429 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.50-5.10 դրամով, վաճառվում է 5.22-5.37 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

Դոլարը գնվում է 388 դրամով, վաճառվում՝ 391.50-392 դրամով:

Եվրոն գնվում է 413-415 դրամով, վաճառվում է 419-420 դրամով:

Ռուբլին գնվում է 5.00-5.08 դրամով, վաճառվում է 5.15 դրամով:

Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել. տեսանյութում ԱԻՆ-ին պատկանող մեքենաներ են. ԱՀ ՆԳՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ՝ մարտի 13-ին, հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել՝ կից հրապարակելով մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ: Այս մասին հաղորդում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

«Իրականում, ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլեւ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են: Փրկարար ծառայողները շրջափակման հետեւանքով Արցախում մնացած ՀՀ քաղաքացիություն ունեցող խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Շուշին շրջանցող լեռնային ճանապարհով ուղեկցել են դեպի Հայաստանի Հանրապետություն:

Հաշվի առնելով այդ ճանապարհի լեռնային ու խիստ դժվարանցանելի բնույթը՝ Արցախի փրկարարները ստիպված էին «УАЗ» մակնիշի մեքենաներով կազմակերպել քաղաքացիների փոխադրումը:

Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթները՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց անվտանգությունը, առավել եւս՝ մարտի 5-ի դիվերսիոն հարձակումից հետո առաջացած լրացուցիչ վտանգների պայմաններում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մենք Ադրբեջանին առաջարկներ ենք ուղարկում, ինքը այդ առաջարկների մեծ մասը ջնջած հետ է ուղարկում. Փաշինյան

Ադրբեջանն ասում է՝ դե պատերազմում հաղթել եմ, էս ինչ բանակցություններ են, 5 սկզբունքներս ուղարկել եմ, ստորագրեք, եթե 2023-ին չստորագրեք, լայնածավալ հարձակում եմ սկսում: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր լրագրողները հարցնում են՝ հիմա եթե այսպես է իրավիճակը, հնարավո՞ր է՝ գնաք եւ ստորագրեք թղթեր, որոնք կապիտուլյացիա են Հայաստանի համար: Ես ասում եմ՝ ոչ, մենք պատրաստ ենք գնալ որոշակի լուծումների, պատասխանատվություն վերցնել:
Հիմա նաեւ միջազգային հանրության դիրքորոշում է ձեւավորվում, որը շատ սաղմնային վիճակում է, որի վրա մենք պետք է աշխատենք, որ ամրանա. Ըստ էության, մենք Ադրբեջանին առաջարկներ ենք ուղարկում, ինքը այդ առաջարկների մեծ մասը ջնջած հետ է ուղարկում: Երբ մենք այս խնդիրը ներկայացնում ենք մեր միջազգային գործընկերներին, մենք զգում ենք իրենց մոտ այսպիսի ռեակցիա, իրենք ասում են՝ սա խաղաղություն չի, որովհետեւ այն, ինչ առաջարկում է Ադրբեջանը տեւական խաղաղություն ու կայունություն չի բերի, ընդհակառակը, նոր ճգնաժամերի կբերի: Մենք պատրաստ ենք գնալ լուծումների, որոնք թեկուզ մեր երազածը չեն, բայց կբերեն տեւական, երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանն օգտագործում է սպառնալիքի լեզուն, այդպես է եղել նաեւ պատերազմից առաջ: « Ադրբեջանն ասում էր՝ տվեք ինձ այն, ինչ ես ուզում եմ ստանալ պատերազմով, այլապես ես դա կստանամ պատերազմով: Ու դա շատ ծանր ընտրություն էր: Կարո՞ղ է այն ժամանակ ճիշտ էր այն, ինչ Ադրբեջանն ստացավ պատերազմով, տայինք առանց պատերազմի եւ խուսափեինք զոհերից: Բայց երաշխիք չկար, որ ինքն այդտեղ կկանգներ, հիմա էլ չկա այդ երաշխիքը: Որովհետեւ մենք տեսնում ենք, որ այդ խաղաղության տեքստի մեջ Ադրբեջանը դնում է ականներ, որ նույնիսկ դրա ստորագրելուց հետո շարունակի ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Սա է ֆունդամենտալ պրոբլեմը»:

Դիտարկմանը, որ գուցե խնդիրն այն է, որ խաղաղությունը պարտադրում են, վարչապետն ասաց. «Ես այլ կերպ կձեւակերպեի. խաղաղությունը պետք է վաստակել: 1994-ին հակառակ իրավիճակն էր, բայց մենք չենք կարողացել այդ խաղաղությունը պարտադրել, իսկ պարտադրելն այն կլիներ, որ Ադրբեջանը ստորագրեր այն, ինչը մենք ուզում էինք: Հիմա էլ Ադրբեջանն է մտծում, որ կարող է պարտադրել, մենք ասում ենք, որ երկուստեք պարտադրելու տրամաբանությանը կողմ չենք, մենք համարում ենք, որ խաղաղությունը ձեռքբերում պետք է լինի տարածաշրջանի համար»:

Հարցին, թե որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմակայել մեծ էսկալացիային, Փաշինյանը պատասխանեց. «Մենք ամեն ինչ կանենք, որ չլինի էսկալացիա, իսկ հնարավոր հարձակման դեպքում ամեն ինչ կանենք մեր հայրենիքի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»:

Երկրի թիվ մեկ դավաճանը դառնանում է, որ Սերժ Սարգսյանի նման լուրջ մարդը ղեկավարել է ՀՀ֊ն․ Հենրիխ Դանիելյան

Երկրի թիվ մեկ դավաճանը դառնանում է, որ Սերժ Սարգսյանի նման լուրջ մարդը ղեկավարել է ՀՀ֊ն։
❗️Փաստ 1. Կապիտուլյանտն այս արտահայտությամբ խոստովանեց, որ ինքն անլուրջ է և անլուրջ է մոտենում Հայաստանի Հանրապետությանը. դա մենք տեսնում ենք։
❗️Փաստ 2. Իհարկե, երևույթն իսկապես դառնանալու է, որովհետև Սերժ Սարգսյանի դիմաց ծնկած էր Ալիևը, որովհետև 2016 թվականի պատերազմի ժամանակ Ալիևը Ռուսաստանին խնդրեց, որպեսզի օգնի դադարեցնել պատերազմը, որովհետև Սերժ Սարգսյանն ասում էր. «Մենք պատրաստ ենք և´ բանակցել, և´ կրակել» ։ Սերժ Սարգսյանը հաղթել է և´ Ալիևի հորը, և´ Ալիևին։
❗️Փաստ 3. Իհարկե, դառնանալու է, որովհետև իր նման թույլ ղեկավարը, ով իշխանության գալուն պես կզեց հակառակորդի առաջ, ով տապալեց բանակցային գործընթացը և իր հայտարարություններով հրահրեց պատերազմ, ով զոհասեղանին դրեց 5000֊ից ավելի մարդու կյանք, ով ստորագրեց կապիտուլյացիա` չի´ կարող երբեք լուրջ կշիռ ունենալ։
❗️Փաստ 4. Դառնանալու և ինչ֊որ տեղ նաև նախանձելի է, որ Սերժ Սարգսյանը Արցախի հերոս է, իսկ իրեն` խղճուկ Նիկոլին Ադրբեջանում են համարում հերոս։
❗️Փաստ 5. Սերժ Սարգսյանը իր կառավարման տասը տարիների ընթացքում և դրանից առաջ, զբաղվել է բանակաշինությամբ և մեր բանակը համալրել է անհրաժեշտ զինտեխնիկայով, իսկ նիկոլը զենքի փոխարեն բանակը համալրում էր ելակով։
❗️Փաստ 6. Պետք է արձանագրել, որ Նիկոլն ընդունեց, որ պատերազմը հնարավոր էր հաղթել, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր։ Բայց թե ինչու՞ պատերազմը պարտվեց, դա Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածության արդյունքն էր։
Փաստերը շատ են և միմյանց հետ անհամեմատելի, սակայն փաստը մնում է փաստ, որ կզած ղեկավարը երբեք չի կարող լինել գերագույն գլխավոր հրամանատար, նա երբեք չի կարող հասկանալ հաղթանակած ղեկավարի տրամաբանությունն ու մոտեցումները, այդ պատճառով էլ քաղաքական գնահատականները պատերազմի վերաբերյալ այսքան ցավալի են։

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում մարտի 14-ի ցերեկը, 15-ի, 18-ի եւ 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի եւ 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-17-ը, 19-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ:
Քամին՝ հարավարեւելյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 14-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ:

Մարտի 16-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:

Մայրաքաղաքում մարտի 14-ի ցերեկը, 15-ին, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-ին, 17-ի գիշերը եւ առավոտյան, 19-ի ցերեկը սպասվում է անձրեւ:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +13+16,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+15,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +17+20,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +10+14,

Լոռիում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+16,

Տավուշում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +15+17,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +9+12,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +18+22,

Արարատում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22+26,

Արմավիրում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +21+24,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +12+14,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22+25,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +19+24,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +14+16,

Արցախում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +17+22։

Քո աթոռազավթման հաջորդ իսկ օրվանից մենք սկսել ենք պարտվել հնարավոր ԲՈԼՈՐ ոլորտներում

Ուրեմն ես դավաճանը իրա ասուլիսի ընթացքում մի շատ կարևոր հարցի վերաբերյալ խայտառակ ծիծաղելի միտք արտահայտեց: Նա զարմանում է, և կասկածի տակ է դնում Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքի լրջությունը, և պնդում է, որ արված հայտարարությունները անլուրջ են: Դե արի ու մի ասա այ ոտքից գլուխ անլուրջ ծիծաղելի առարկա, դու ի՞նչ իրավունք ունես խոսաս լրջությունից, այն դեպքում երբ մի ամբողջ իրավապահ համակարգ ես լարում մարդկանց դեմ ովքեր ուղղակի ճիշտ և փաստավորված կարծիք և արտահայտում քո և քեզ շրջապատող ոհմակի մասին, դու ի՞նչ իրավունք ունես խոսաս լրջությունից, երբ քո կառավարման տարիների ընթացքում մեր երկիրը բացի դժբախտություններից և կորուստներից ոչինչ չի տեսել, դու ի՞նչ իրավունքով ես խոսում լրջությունից, երբ համաշխարհային աղետ հանդիսացող հիվանդության բուժում որպես առաջարկում ես քաշած օղի օգտագործել:
Երբ ասում են անլուրջ ամենա առաջինը հենց քո պատկերն է մարդկանց ուղեղներում գալիս, դա լավ իմացի: Փողոց դուրս գալուց միքանի հարյուր գռաժդանսկի հագնված թիկնապահներով դուրս մի արի, մի օր նստի տաքսի ու տես քո հասցեյին ինչ են խոսում մարդիկ այ կապիտուլյանտ:
Սերժ Սարգսյանը ի տարբերություն քեզ ( ինձ համար խիստ վիրավորական է այս համեմատականը անցկացնել, բայց դե այլ հնար չկա ) գլխավոր բանակցողի կարգավիճակում լինելով թշնամուն այն վիճակին է հասցրել, որ բեղավոր բարեկամդ իլուր աշխարհի ոռնում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ընդունել Արցախի անկախությունը: Լրջությունից դու խոսելու իրավունք չունես, քանի-որ նույն բեղավոր բարեկամդ առ այս պահը քեզ լուրջ չի վերաբերվում և հարմար հանրային առիթներին պահը բաց չի թողնում, և ասում է որ նա քեզ չի հաղթել և համապատասխան ազգանուններ է հնչեցնում այ հողատու:
Սպառազինության վերաբերյալ հարցին բեղլույի լավագույն բարեկամը չի կարողանում պատասխանել, փորձում է իր ասած «ձրի զենք» հասկացողությունը նսեմասցնի և ցույց տա իբր մեզ այդ տեսակ ռազմատեխնիկական օժանդակություններ պետք չեն, սակայն խնդիրը բոլորվին այլ հարթության մեջ է, պետք է հասկանալ որ ռազմատեխնիկական օժանդակություն կոնկրետ սրանց կառավարման ժամանակահատվածում տվող չկա և երևի թե չի էլ լինի, քանի-որ այդպիսի օժանդակություններ սրանց պես դավաճան և անլուրջ մարդկանց տվող և չի լինի: Սրանցը էժանով տուն «կպցնելն է» հետո թանգով ծախելը: Սա է կապիտուլյանտի և իրեն շրջապատող ոհմակի միակ հնարավոր ունակությունը, չհաշված դաչեքում ուտել-ԽՄԵԼԸ և պոպուլիստական հայտարարություններ անելը:
Իսկ հիմա փաստերով, ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածում, մինչ 2018-ի ապրիլ ՌԴ-ն Հայաստանին տրամադրել է 50 հազար տոննայից ավելի ռազմատեխնիկական օժանդակություն` առանց որևէ գումարի, և այդ ռազմատեխնիկական օժանդակության մեջ չեն մտնում «Իսկանդերը», «Տոչկան Ու»-ն, 200 և 100 միլիոն դոլարի արժողությամբ պայմանագրերով նախատեսված զինատեսակները:
Հ.Գ. Այլևս լրջության մասին լավ կանես չխոսես, որովհետև Հայաստանի նորագույն պատմության մեջ քեզանից անլուրջ խեղավար մեր երկիրը չի ունեցել, քո նման մի քանի տարբեր կենտրոններից, իրար հակասող հանձնարարություններ ստացող ղեկավար մեր երկիրը չի ունեցել: Քո աթոռազավթման հաջորդ իսկ օրվանից մենք սկսել ենք պարտվել հնարավոր ԲՈԼՈՐ ոլորտներում:

Կրակոցներ Երեւանում. ամուսինը կրակել է կնոջ, այնուհետեւ՝ ինքն իր վրա. Shamshyan.com

Երեւանի Ռոմանոս Մելիքյան եւ Տիչինա փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել, վիրավորել են 2 քաղաքացու՝ 1 կին եւ 1 տղամարդ։

Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ շտապօգնության բժիշկները Տիչինա փողոցի 20 տան մոտից հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու՝ 1 կնոջ եւ 1 տղամարդու։ Նշված տան մոտ հայտնաբերվել են Lada եւ Opel մակնիշի ավտոմեքենաներ, դրսում էլ՝ արնանման հետքեր եւ ատրճանակ:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ վիրավորները ամուսիններ են, որոնց ամուսնալուծության հարցը դատարանում է։

«Նրանք բաժանված են։ Եվ այսօր ամուսինը Lada-ով եկել է նշված վայր, կանգնել Opel-ի առաջ, որը տաքսի է, իջել է ավտոմեքենայից եւ 2 կրակոց արձակել կնոջ ուղղությամբ, ապա 1 հատ էլ կրակել է իր վրա»,–ասել են ականտեսները։

Դեպքի փաստով՝ սպանության փորձի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այո, հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը եւ ՀՀ սահմանի երկայնքով, եւ ԼՂ-ում. Փաշինյան

Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը անընդհատ աճել է, աճել է 2020-ի պատերազմից առաջ, դրանից հետո, եւ ես կարծում եմ, որ այո, հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը եւ ՀՀ սահմանի երկայնքով, եւ ԼՂ-ում: Այս մասին իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ եզրակացությունը Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է եւ կան որոշակի այլ տվյալներ: Մենք համոզված ենք եւ 100 տոկոսով գիտենք, որ Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ եւ սա է պատճառը, որ ՀՀ-ն որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին: Մենք հասկանալով, որ հարցեր ենք ստանում, մենք ասացինք, որ դեմ չենք, եթե դուք դիտորդներ ուղարկեք, որպեսզի դուք մեր տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն չունենք, տեղում ունենաք տեղեկատվություն»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ 2022-ի հոկտեմբերին Պրահայում նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ԵՄ դիտորդներ պետք է լինեն սահմանի կամ շփման գծի երկու կողմերից. «Ընդ որում, Ադրբեջանի նախագահը բոլորի ներկյությամբ համաձայնեց, հետագայում հրաժարվեց այդ տարբերակից:

Ադրբեջանը մեզ մեղադրում էր ԼՂ-ում բանակ ունենալու մեջ, ես ասացի, որ մենք ԼՂ-ում բանակ չունենք: Ես ասացի՝ այս բանավեճը վերջ չունի, մենք կարող ենք անել հետեւյալը, միջազգային դիտոևրդներ հրավիրենք ԼՂ, թող իրենք տեղում գնահատեն իրավիճակը եւ հանդես գան զեկուցյով: Ադրբեջանը մերժեց այս տարբերակը: Այսօր էլ կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ շատ մեծ է էսկալացիայի վտանգը, եւ հաշվի առնելով Լաչինի միջանցքի փակ լինելը եւ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի առկայությունը, նաեւ էթնիկ զտումներ իրականցնելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ պատեհ կլինի, որ ԼՂ եւ Լաչին միջանցք ուղարկվի փաստահավաք առաքելություն»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այստեղ ամենակարեւոր գործոնը մարդկային եւ ժողովրդի կամքն է. «Այստեղ ամենակարեւոր գործոնը ԼՂ ժողովրդի սեփական հայրենիքում ապրելու կամքն է: Մեծ հաշվով սրա մասին է խոսքըԼ: Ադրբեջանը փորձում է կոտրել ԼՂ ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու կամքը: Եթե այդ կամքը մնաց անսասան, դա է բոլոր հետագա իրադարձությունների հիմքը:

Եթե որեւէ մեկը մտածում է, որ անկախ պետություն ունենալու ՀՀ ժողովրդի կամքը կարելի է կոտրել, ես այդպես չեմ մտածում: Մենք պետք է մեր կամքը ի ցույց դնենք անկախ ինքնիշխան պետություն ունենալու վերաբերյալ:

Շատ կարեւոր են, որ մենք նկատենք ու գնահատենք անկախ, ինքնիշխան պետություն ունենալու կամքը թուլացնելուն ուղղված այն գործողությունները, որոնք բոլոր դեպքերում ունեն արտաքին աղբյուր: Հայաստանի ներսում այդպիսի աղբյուր չկա: Եթե կան այդպիսի դրսեւորումներ, դրանք ունեն արտաքին աղբյուր:

Շատ կարեւոր է ապացուցելի դարձնել, որ էսկալացիայի մեղավորը մենք չենք: Սահմանի երկայնքով մենք այդ խնդիրը լուծել ենք: ԼՂ-ում եւս այդ մեխանիզմը կա, որը հուսամ, պատշաճ կաշխատի: Խոսքը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի եւ նրանց կողմից հրապարակվող փաստերի մասին է»

Ձեր նմաններին չի հետաքրքրել ու երբևէ չի հետաքրքրի մարդկային կյանքերը

Հայաստանում Կորոնավիրուսի մասին շրջանառվող մեծ կեղծիք փոքր քաղաքում սին արդարացումները զավեշտ է, թե՞ դրամա, ով կարող է ասել, սրանց դեպքում անգամ գուշակել: Վերջապես անհարմար ու բավարար Է, այլևս չունեք այլընտրանք: Ի՞նչու էիք փակում և միավորում հանրապետությունով մեկ սփռված բուժհաստատությունները: Դա էլ էր մտնում ձեր «ապագա կա»-ի շրջանակների մեջ, բայց ապագան ցավոք ապահովելու էիք այլ աշխարհում՝ մահ տարածելով:Չեք մարսելու՝ դա հաստատ, քանի որ ոչ ոք և ոչինչ չի մոռացվում: Անդրադառնամ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին»: Ազգային կենտրոնն աշխատում էր ու կատարում իր իսկ պարտականությունները
• Հոգում հիվանդների կարիքները
• Բուժում ախտերը
• Կատարում վերանորոգման աշխատանքներ
• Վերապատրաստում բժիշկներին ու բուժքույրերին…………եթե շարունակեմ թվարկել էջերը չեն բավարարի…
Կորոնավիրուսի ժամանակ լուծարելով, անվանափոխելով ու դարձնելով <<Թոքաբանության ազգային կենտրոն>>, կրճատելով վերապատրաստում անցած անձնակազմին` փաստացի ՀՀ հասարակությանը, քաղաքացիներին թողեցիք առողջապահական ռիսկի առաջ մեն մենակ, կյանք ու մահի հետ պայքարում առանց փորձառու մասնագետների: ձեր նմաններին չի հետաքրքրել ու երբևէ չի հետաքրքրի մարդկային կյանքերը այլ այդ կյանքի գնով ու կյանքի հաշվից ձեր հաշվին նստող գումարներն է ձեր դարդն ու ցավը: Խեղճ Իմ Ազգ, մինչ հասկացար՝ կորուստդ մեծ եղավ, անչափելի:
Շարունակելի…