Ադրբեջանը շարունակում է անտեսել Աշխարհի Դատարանի որոշումը՝ անարգելով նրա բարձր հեղինակությունը. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակվող Արցախի անօրինական շրջափակումը հումանիտար ծանրագույն հետևանքներ է ստեղծում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության 120 000 ժողովրդի համար՝ հանգեցնելով մարդկանց ամենատարրական իրավունքների կոպտագույն խախտումների, ներառյալ՝ պարենի, դեղորայքի և այլ կենսական ապրանքների սղության, էլեկտրամատակարարման ու գազամատակարարման խափանման և հարակից այլ պատճառներով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Արցախի և Հայաստանի կողմից իրավիճակի մասին միջազգային հանրության պատշաճ իրազեկվածության ապահովման ուղղությամբ իրականացվել են լայնածավալ աշխատանքներ՝ համադրելով երկկողմ և բազմակողմ դիվանագիտության, միջազգային իրավապաշտպան և լրագրողական համայնքների ներգրավման հնարավորություններն ու ջանքերը։
Այս ընթացքում Ադրբեջանի ապօրինի գործողության հասցեական դատապարտմամբ հանդես են եկել բազմաթիվ երկրների գործադիր և օրենսդիր մարմիններ, միջազգային կառավարական կազմակերպությունների՝ ինչպիսիք են ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչներ, միջազգային ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունների՝ Human Rights Watch, Amnesty International, Freedom House, Lemkin Institute for Genocide Prevention-ի պատասխանատուներ և միջազգային հանրության այլ կառույցներ ու դերակատարներ:

Այնուամենայնիվ, ի հեճուկս բոլոր հայտարարությունների, ադրբեջանական կողմը դիտավորյալ ու անմարդկայնորեն անտեսել է բոլոր կոչերն ու շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախի խաղաղ բնակչությանը։

Իրավիճակի հանգուցալուծման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ապահովման համար՝ գործարկվել են միջազգային իրավական մեխանիզմներ։

2022 թ․ դեկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով, միջանկյալ միջոցներ կիրառելով՝ պարտավորեցնել Ադրբեջանին ապաշրջափակել «Լաչինի միջանցքը»։ ՄԻԵԴ-ը դեկտեմբերի 21-ի որոշմամբ մասնակի բավարարել է Հայաստանի Հանրապետության պահանջը՝ միջանկյալ միջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:

2022թ․դեկտեմբերի 29-ին՝ Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան (Հաագա) Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով կիրառել միջանկյալ միջոց և պահանջել Ադրբեջանից՝ դադարեցնել «Լաչինի միջանցքի» շրջափակումը և ապահովել միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ու ազատ տեղաշարժը։ 2023 թվականի փետրվարի 22-ին Դատարանը որոշել է բավարարել Հայաստանի պահանջը և պարտադրել Ադրբեջանին՝ ձեռնարկելու բոլոր միջոցները «Լաչինի միջանցքով» մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Հարկ է հիշեցնել, որ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի Կանոնադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Հարկ է ընդգծել նաև, որ ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածի համաձայն՝ ՄԱԿ յուրաքանչյուր անդամ պարտավորվում է կատարել ԱՄԴ վճիռներն այն գործերով, որոնց մասնակից է հանդիսանում: Իսկ եթե գործի մասնակից կողմը թերանում է իրականացնել դատարանի կայացրած վճռով իր վրա դրված պարտականությունները, մյուս կողմը կարող է դիմել Անվտանգության խորհուրդ, որը անհրաժեշտ համարելու դեպքում կարող է հանձնարարականներ տալ կամ որոշել այն միջոցառումները, որոնց հարկավոր է դիմել դատարանի վճիռն ի կատար ածելու համար։

Դատարանի որոշմանն անդրադարձել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը՝ հայտարարելով, որ ԱՄԴ որոշումները պարտադիր են Կողմերի կատարման համար ներառյալ որոշումը, որը վերաբերում է «Լաչինի միջանցքով» երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումներին:

Դատարանի վճիռը հրապարակվելուց հետո անցել է 10 օր, որի ընթացքում Ադրբեջանը որևէ գործնական քայլ չի արել դրա կատարման ուղղությամբ և, որպես հետևանք, մարդիկ շարունակում են ենթարկվել զրկանքների և տառապանքների, բախվել մարդու իրավունքների համատարած խախտումների, այդ թվում՝ հունվարի 9-ից շարունակվող՝ Հայաստանից դեպի Արցախ էլեկտրամատակարարման դադարեցմանը ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից։

Ադրբեջանը, իրեն վեր դասելով միջազգային իրավունքից և օգտվելով անպատժելիության ստեղծված իրավիճակից, շարունակում է անտեսել Դատարանի որոշումը՝ անարգելով Աշխարհի Դատարանի բարձր հեղինակությունն ու կայացրած որոշումը։

Ադրբեջանի նմանօրինակ անպատժելի վարքագիծը այլևս լրջագույն մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար, այլև ողջ միջազգային համայնքի համար։ Այս իրավիճակի հանդուրժումն անդառնալի և հեղինակազրկող հարված է տարիներ շարունակ հետևողականորեն զարգացած Մարդու իրավունքների միջազգային ճարտարապետության և դրա երաշխավորման համար ձևավորված իրավական մեխանիզմների համար։

Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը արդեն որերորդ անգամ ապացուցվող փաստ է, որին միջազգային հանրությունը պետք է պատասխանի հստակ ու գործնական հակադարձող քայլերով՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ և ամենաբարձր միջազգային մակարդակով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը դարձնելով հակամարտության կարգավորման հետագա գործընթացների հիմնական տարր»,- գրել է նա։

Ռամզան Կադիրովը պատմել է Պուտինի հետ իր որդու հանդիպման մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր որդու՝ Ահմաթի հանդիպման մասին, տեղեկացրել է «Говорит Москва»-ն։

Նա նշել է, որ Ահմաթ Կադիրովը, որը զբաղեցնում է «Առաջինների շարժում» կազմակերպության տարածաշրջանային բաժանմունքի խորհրդի նախագահի պաշտոնը, «պատմել է տարածաշրջանի երիտասարդական քաղաքականության մասին»։
Նրա խոսքով, ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահը պատմել է սեփական փորձի եւ իր ուղին սկսելու մասին։

«Որոշ բաներ Վլադիմիր Պուտինը պատմել է առաջին անգամ»,- գրել է Ռամզան Կադիրովն իր Թելեգրամում։

Նշվել է, որ հանդիպման ավարտին Պուտինը 17-ամյա Ահմաթին շնորհավորել է մոտալուտ ամուսնության առիթով։

Կասեցվում է «Արցախկաթ» ընկերության մածունի և թթվասերի արտադրության առանձին գործառույթները

Այսօր՝ մարտի 4-ին, «Համաճարակաբանության և հիգիենիայի կենտրոն ՊՈԱԿ լաբորատորիայից ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեին հայտնել են, որ «Արցախկաթ» և «Առաջնեկ» ընկերությունների կաթնամթերքի արտադրանքների պարբերական փորձաքնությունների գործընթացում, փետրվարի 27-ին «Արցախկաթ» ՓԲԸ թթվասերի արտադրանքում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ մանրէ, իսկ մածուն արտադրանքի մեջ ԱՑԽՄ֊ի թույլատրելի շեմից բարձր մանրէներ, իսկ «Առաջնեկ» ՓԲԸ կաթնաշոր արտադրանքում խմորասնկեր և բորբոսասնկեր։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Տեղեկատվական շտաբից:

Հիմք համարելով նշած փորձաքննության արդյունքները՝ Պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կողմից հետ է կանչվել շուկայից նշված արտադրանքները, ինչպես 27-ի արտադրության մնացորդները, այնպես էլ մինչ այսօր շուկայում վաճառվող «Արցախկաթի» թթվասերն ու մածունը և Առաջնեկի կաթնաշորը։
Կասեցվում է «Արցախկաթ» ընկերության մածունի և թթվասերի արտադրության առանձին գործառույթները, իսկ «Առաջնեկ» ՓԲԸ-ում հայտարարվելու է սանիտարական օր։

Խնդրում ենք, զերծ մնալ նշված ապրանքստեսակների այսօրվա գնումներից, իսկ գնված ապրանքները չօգտագործել, ինչպես նաև հայտնում ենք, որ չնայած հայտնաբերված մանրէին այս պահի դրությամբ «Արևիկ» բուժմիավորման ինֆեկցիոն բաճանմունք տվյալ մասով հիվանդներ չեն ընդունվել։

«Դու ոչ միայն քշել չգիտես, ոչ միայն ճամփեն ես կորցրել, այլեւ վարորդական իրավունք չունես». Աշոտյանը՝ Փաշինյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է ՀՀ Նիկոլ Փաշինյանին,որը երկրի ղեկավարումը համեմատել էր մեքենա վարելու հետ:

«Այ տխմար,

Դու 2018-ին գողացար մեքենան, որը իհարկե կատարյալ չէր, բայց «խոդի» էր։

Դու նստեցիր գողացած մեքենայի ղեկին, խոստանալով միամըտ, բայց քո գողությամբ հպարտ ուղեւորներին անվտանգ եւ «երջանիկ» ընքացք։

Դրա փոխարեն դու այդ մեքենան սկսեցիր խփել բորդյուրներին, սկսեցիր այն «ռասկուլաչիտ» անել, «տեխօսմոտր» չանցկացնել, «դզող-փչողների» մոտ չտանել։

Այդ ընթացքում մի քանի հազար ուղեւոր քո «ավարիաներից» մահացան։

Դու շահագործում ես մեքենան, առանց նրա մասին հոգ տանելու:

Դու խոստացար այդ ՏՈՅՈՏԱՆ ԼԱՄԲՈՐՋԻՆԻ սարքել, բայց դարձրեցիր ԶԱՊԱՌՈԺԵՑ։

Չմոռանամ ասել նաեւ, որ այդ մեքենայի ղեկին դու մշտապես անսթափ վիճակում ես։

Էլ չասեմ, որ դու ոչ միայն քշել չգիտես, ոչ միայն ճամփեն ես կորցրել, այլեւ վարորդական իրավունք չունես։

Առնվազն այն պատճառով, որ օբյեկտիվ քննության դեպքում տարրական «պսիխո» ստանալ չես կարող»,- գրել է նա։

Խոշոր ավտովթար Լոռու մարզում․ բախվել են Kia Optima-ն և Opel-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 16։50-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Սերգեյ Մ․-ի վարած Opel մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Հ․-ի վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Մարտի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 4-6 մ/վ, մարտի 4-5-ը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ, 6-ին՝ 25-30 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 4-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-9, գիշերը՝ 3-5 աստիճանով
Երեւանում մարտի 4-6-ը 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 6-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի +7 +9, վաղը ցերեկը՝ +16 +18։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +1 +5, ցերեկը՝ +7 +10,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +7 +9,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը +6 +8,, ցերեկը՝ +13 +15,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +2 +5, ցերեկը +8 +11,

Լոռիում՝ գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +8 +12,

Տավուշում՝ գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +11 + 14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը` +8+10,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +14 +18,

Արարատում՝ գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ + 17 + 20,

Արմավիրում՝ գիշերը՝ +6 +8, ցերեկը՝ +17 + 19,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +8 +11,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7 +10 ցերեկը՝ +17 +20,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +18 + 22,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +13 +16,

Արցախում՝ գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +20 + 23:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն` հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությանը։

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի. ԱՆ

Առողջապայության նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի, նրանք հոսպիտալացված են:

Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 եւ 4-6 տարեկան երեխաների համար:

Առողջապահության նախարարությունը կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա եւ պտվաստվել:

Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաեւ կարմրուկով հիվանդերի հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Շուշիի ու Մարտունու ուղղություններով հրադադարի խախտումներ են գրանցվել. ՌԴ ՊՆ

Արցախում` Շուշիի և Մարտունու շրջաններում, հրադադարի խախտման երեք դեպք է գրանցվել: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ կայքում: Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան:

Այս փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում:

Ադրբեջանի՝ շփման գծում սադրանքների նպատակը Արցախի հետ բանակցություններում ճնշումների ապահովումն է. պատգամավոր

Ադրբեջանական վերջին օրերի սադրանքների գլխավոր նպատակը Արցախի հետ տարաբնույթ բանակցությունների համատեքստում ճնշումների ապահովումն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Վերջին օրերին եւ´ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը, եւ´ Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություններ են փոխանցում Արցախի առաջնագծի տարբեր հատվածներում Ադրբեջանի հրահրած հրադադարի ռեժիմի խախտումների մասին:

Չնայած պաշտոնական հաղորդագրություններում մանրամասներ չեն հաղորդվում, սակայն շփման գծում նկատելի է Ադրբեջանի որոշակի ակտիվություն:

Նշեմ, որ այս միտումը դրսեւորվում է առնվազն վերջին 20 օրվա ընթացքում:

Ադրբեջանական սադրանքները հիմնականում դրսեւորվում են ակտիվացող գյուղատնտեսական աշխատանքների ֆոնին, փորձ է արվում խնդիրներ ստեղծել ՊԲ մարտական հերթապահություն իրականացվող անձնակազմի համար, սակայն գլխավոր նպատակը Արցախի հետ տարաբնույթ բանակցությունների համատեքստում ճնշումների ապահովումն է:

Ի դեպ, վերջին օրերին, Ադրբեջանը հիմնական կրակահերթերն արձակում է առաջնագծի` տեխնիկական ապահովումն իրականացնող միջոցների ուղղությամբ:

Ինչո՞ւ է առաջնագծում ակտիվանում Ադրբեջանը:

Այս հարցի հետ կապված տարբեր գործոններ են առկա, սակայն առանցքայինն այն է, որ «Լաչինի միջանցքի» փակումից ի վեր, Ադրբեջանը ճնշման տարբեր միջոցներ է կիրառել` գազի, էլեկտրաէներգիայի խափանումներ եւ այլն, որոնք եղանակային պայմանների բարելավմամբ պայմանավորված աստիճանաբար իրենց ազդեցությունը կորցնում են, իսկ Ադրբեջանը փորձում է դրանք համարժեք փոփոխության ենթարկել, ինչի հետեւանքով որոշակի ակտիվացում է մտցնում առաջնագծում: