Խորենացում փողոցում 30-ամյա կնոջից դանակի սպառնալիքով հափշտակել էին պայուսակը. նրանց արդեն գտել են

Մարտի 2-ին, ժամը 18.12-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 17.20-ի սահմաններում երկու երիտասարդ 30-ամյա մի կնոջից, դանակի սպառնալիքով, վերցրել են պայուսակը և փախել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ-քննչական խմբին տուժողը հաղորդում է տվել, որ Խորենացու փողոցում երկու անհայտ անձինք, դանակի գործադրմամբ բռնություն գործադրելով, հափշտակել են իր ձեռքի պայուսակը, որի մեջ կային այֆոն հեռախոս, դրամապանակ և բանկային քարտեր:

Ավազակության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ժամը 21.00-ին Գայի պողոտայում հայտնաբերվել, ավազակությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և Էրեբունու բաժին է տարվել 18-ամյա մի երիտասարդ: Նա տվել է խոստովանական ցուցմունք: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են գողացած հեռախոսը և հանցագործության գործիք դանակը: Երիտասարդը ձերբակալվել է:

Էրեբունու, Մաշտոցի բաժինների և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 3-ի ժամը 00.30-ին Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերվել, ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել նաև 17-ամյա հանցակիցը: Նա ևս ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Վթարի պատճառով 20 ժամ ջուր չի լինելու Աշտարակ քաղաքում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արտաշավան-Աշտարակ» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 3-ին ժամը 16:00-ից մինչև մարտի 4-ը ժամը 12:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Եթե մարդը իշխանության հաճախորդ ա էությամբ, ապա ինքը իր ողջ կյանք հաճախորդ էլ մնալու ա

Փաստորեն նախկին կլասիկ պատգամավոր մարուքյան էդմոնը կոմպլեքս հանձնարարական է ստացել, որ պետք է հնարավորինս արագ և տրամաբանությանը հնարավորինս մոտ կերպով ժողովրդի անտեղյակ և դեռևս ճշմատրությանը չտիրապետող հատվածին համոզի թե Արցախը Անկախ չի եղել: Նա տարբեր վտանգավոր և ցինիկ ակնարկներ է անում Արցախի ինքնորշման իրավունքի իրացման վերաբերյալ: Իհարկե դա էդմոնի մոտ չի ստացվում, քանի-որ զգացվում է, որ լավ չեն «պարապացրել» դրա համար էլ նա հիստերիկ դեմքի արտահայտություններ անելով, հարցին պատասխանում է հարցով, և ամեն կերպ «կռուտիտ» է լինում իրեն նեղը գցած հարցից, օգտագործելով կապիտուլյանտին և իր դավաճանական կուտոկին այդքան հարազատ և բնորոշ փնթի դիշովկա «կռուտիտներ»:
Կլասիկ լուսավորին ուզում եմ հարցնել, բա եթե չգիտես թե ում կազմում էր գտնվում Արցախը, եթե չգիտես ոնց էին Արցախը պահել, ապա ինչո՞ւ էիր 2017 թվականին ասում թե ուժեղ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, եթե տեղյակ չէիր ինչը ոնց ա, էդ դեպքում ինչո՞ւ էիր 2018 թվականին Ամանորյա ուղերձներումդ հիշատակում Արցախի անվտագությունը, ինչո՞ւ էիր Ստեփանակերտի տոնածառի լույսերը տեղադրում, եթե տեղյակ չէիր ումն էր Արցախը:
Երկար բարակ գրել պետք չի, պետք է ուղղակի հիշել, որ եթե մարդը իշխանության հաճախորդ ա էությամբ, ապա ինքը իր ողջ կյանք հաճախորդ էլ մնալու ա, այն էլ սովորական չէ այլ կլասիկ հաճախորդ, ում վրա դաջված է մնալու «դավաճանի հաճախորդ» կլեյմոն:

Էդմոն Մարուքյանի կարճ հիշողության մասին

Էդմոն Մարուքյանի կարճ հիշողության մասին
Էդմոն Մարուքյանը իր վերջին հարցազրույցի ժամանակ, տողատակերով, սակայն բոլորիս հասկանալի ձևով ասաց, որ Արցախը եղել է Ադրբեջանի կազմում։ Իհարկե, տառ առ տառ չասաց, բայց նաև չասաց, որ Արցախն անկախ է եղել, երևի մոռանում է, որ նախկինում ելույթներ ունենալուց արտաբերում էր «Անկախ Արցախ» միտքը։
Մարուքյանն այնքան կարճ հիշողություն ունի, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը համարում էր հաղթանակ, իսկ հիմա` ոչ։
Փոքրիկ հիշեցում հատուկ իր` երկերեսանի Էդմոնի համար. նոյեմբերի 9֊ին, Նիկոլի կողմից ստորագրված կապիտուլյացիայից հետո, Էդմոնն ասում էր, որ կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը։ Սրանից կարճ ժամանակ անց, Էդմոնը հայտարարեց, որ նոյեմբերի 9֊ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ։
Հիմա, երբ Նիկոլի կողմից նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան` Էդմոնն իր հիշողությունից ջնջել է նախկինում իր բոլոր խոսացածները, բոլոր դեպքերն ու նաև դեմքերը։

Էդմոն Մարուքյանի կարճ հիշողության մասին

Էդմոն Մարուքյանի կարճ հիշողության մասին
Էդմոն Մարուքյանը իր վերջին հարցազրույցի ժամանակ, տողատակերով, սակայն բոլորիս հասկանալի ձևով ասեց, որ Արցախը եղել է Ադրբեջանի կազմում։ Իհարկե, տառ առ տառ չասեց, բայց նաև չասեց, որ Արցախն անկախ է եղել, երևի մոռանում է, որ նախկինում ելույթներ ունենալուց արտաբերում էր «Անկախ Արցախ»միտքը։
Մարուքյանն այնքան կարճ հիշողություն ունի, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը համարում էր, հաղթանակ, իսկ հիմա` ոչ։
Փոքրիկ հիշեցում հատուկ իր` երկերեսանի Էդմոնի համար. նոյեմբերի 9֊ին, Նիկոլի կողմից ստորագրված կապիտուլյացիայից հետո, Էդմոնն ասում էր, որ կապիտուլյացիա ստորագրած առաջնորդն այլևս չի կարող որևէ կերպ փորձել հասնել Արցախի ճանաչմանը։ Սրանից կարճ ժամանակ անց, Էդմոնը հայտարարեց, որ նոյեմբերի 9֊ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ։
Հիմա, երբ Նիկոլի կողմից նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան` Էդմոնն իր հիշողությունից ջնջել է նախկինում իր բոլոր խոսացածները, բոլոր դեպքերն ու նաև դեմքերը։

Առեւտրականի հետ քաշքշուկի գործով Հովիկ Աղազարյանը տուժող է ճանաչվել, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն տուժող է ճանաչվել, մեկ անձ ձերբակալվել է։

Հիշեցնենք, որ այսօր նա վեճի է բռնվել Տիգրանյան փողոցում կարտոֆիլ վաճառող քաղաքացիների հետ, ինչից հետո նա հաղորդում էր ներկայացրել Ոստիկանություն։

Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 297 հոդվածի 1-ին մասի՝ հատկանիշներով (Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսեւորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով):

«Պատգամավորը ճանաչվել է տուժող։ Քննությամբ դեպքի հանգամանքները կպարզվեն»,-ասացին Քննչական կոմիտեից:

«Առևտրականները փակել էին երթևեկելի մասը».ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի և առևտրականի միջև քաշքշուկ է տեղի ունեցել

Կարմիր Խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 9 հիվանդ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ մարտի 3-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

7 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 1 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 144 հիվանդ։

Մարտի 7-ին տեղի կունենա Սերժ Սարգսյանի՝ «Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսը

Ս.թ. մարտի 7-ին, ժամը 18:30-ին, ՀԲԸՄ դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2 ) տեղի կունենա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումները մեկ ժողովածուի շրջանակներում ներկայացնող՝ «Բանակցային առաջնագծում» գրքի (bit.ly/3ELWlAb) շնորհանդեսը:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի նախաձեռնությամբ կազմված ժողովածուն ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը (2008-2018) և հետնախագահական շրջանի չորս (2018-2022) տարիներին ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ նրա հայտարարությունները, ուղերձները, ելույթները, հոդվածները, հարցազրույցները: Գիրքը ներառում է նաև հավելվածներ, որոնք կարող են օգտակար լինել բանակցային գործընթացի այդ ժամանակաշրջանն ուսումնասիրողների համար:
Գրքում արտահայտված մոտեցումները հստակ ցույց են տալիս 2008-2022թթ. ժամանակահատվածում հակամարտության կարգավորման հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, բանակցային գործընթացի զարգացումերը, որոշակի փուլերում առաջացած խնդիրները, առաջընթացն ու ձեռքբերումները, ՀՀ երրորդ նախագահի և նրա քաղաքական թիմի «կարմիր գծերը» հիմախնդրի կարգավորման գործընթացում:
«Բանակցային առաջնագծում» գրքի շնորհանդեսին կներկայացվեն նախաձեռնության նպատակն ու ժողովածուի բովանդակությունը:
Միջոցառման բանախոսները կանդրադառնան նշված ժամանակահատվածում Արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ իրականացված քաղաքականությանը:

Արագածոտնի մարզում բախվել են վրացական համարանիշներով Mercedes GL-ն ու Volkswagen-ը. կա զոհ. Shamshyan.com

Արագածոտնի մարզում, այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավատոճանապարհի Ծիլքար գյուղի վարչական տարածքում բախվել են վրացական համարանիշներով Mercedes GL և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք

Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում Ադրբեջանը խախտել է հրադադարը

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ներկայում իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։