Սաակաշվիլին Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլիին կոչ է արել  մոռանալ «հին վիրավորանքները»

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին աջակցություն է հայտնել երկրի գործող ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նրա խոսքով, հանրապետության բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն երկրի ղեկավարի հետ ընդդեմ «ռուսական հեղաշրջման», որն իբր սպառնում է հանրապետությանը ներկայիս իշխանության թուլության պատճառով։

«Ես պաշտպանում եմ նախագահ Զուրաբիշվիլիի վերջին օրերին արված հայտարարությունները եւ ազատության համար պայքարելու նրա կոչը։ Իմ կարծիքով, բոլոր քաղաքական խմբերը պետք է միավորվեն ընդդեմ ռուսական հեղաշրջման, ինչպես նաեւ անխափան խորհրդակցություններ անցկացնեն նախագահի հետ։ Հիմա ժամանակը չէ հիշելու հին վիրավորանքները»,- Facebook-ում գրել է Սաակաշվիլին ։

Երևանյան լճի հարակից տարածքում կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի հեծանվուղի, ճեմուղի

Երևանյան լճի հարակից տարածքում ընթացքի մեջ են հանգստի գոտու կառուցման աշխատանքները: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 27-ին Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:

Ծրագրի շրջանակում կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կկառուցվի մարզահրապարակ, հեծանվուղի, ճեմուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով աշխատող՝ էներգախնայող լուսատուներով: Հանգստի գոտին կառանձնանա նաև կանաչապատման լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, կիրականացվի լանդշաֆտին համահունչ քարապարտեզների ձևավորում:

Մենք պատմությունից պիտի կարողանանք ճիշտ դասեր քաղել. Ռուբեն Վարդանյան

Այսօր մենք ոգեկոչում ենք 35 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանցիների կողմից հայերի դեմ տեղի ունեցած դաժան ոճրագործության զոհերի հիշատակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Սումգայիթի ջարդերը Խորհրդային Ադրբեջանում հայերի հանդեպ քարոզվող ատելության և անհանդուրժողականության ողբերգական հետևանքն էին: Սումգայիթից հետո կոտորածները շարունակվեցին Գանձակում, իսկ 1990 թ. հունվարին՝ Բաքվում: Խորհրդային Ադրբեջանում ապրող ավելի քան կես միլիոն հայերը տեղահանվեցին ամենադաժան ու բռնի ձևերով:
Մենք մեր պատմությունից պիտի կարողանանք ճիշտ դասեր քաղել ու ամեն ինչ անել՝ ուժեղանալու ու մեր հայրենակիցներին պաշտպանելու համար, որտեղ էլ որ նրանք լինեն: Այնպես անենք, որ նրանց կյանքի, արժանապատվության նկատմամբ ոտնձգություն իրականացնողը հասկանա, որ մենք կարող ենք համախմբվել ու արժանի պատասխան տալ: Միայն այդպես է հնարավոր բացառել նման ողբերգական էջերի կրկնությունը»,- գրել է Վարդանյանը:

Իտալիայի հարավում նավաբեկության հետեւանքով մահացած միգրանտների թիվը հասել է 62-ի

Իտալիայի հարավային ափի մոտ նավաբեկության հետեւանքով մահացած միգրանտների թիվը հասել է 62-ի։ Այս մասին հաղորդում է փրկարարական ծառայությունը։

Նավը 4 օր առաջ դուրս է եկել թուրքական Իզմիրից։ Այնտեղ գտնվել են ներգաղթյալներ Իրաքից, Իրանից, Պակիստանից, Աֆղանստանից, Սիրիայից։
Իտալիայի ափերի մոտ նավը բախվել է ժայռերին։ Մահացածների թվում կայանք ու 13 երեխա կա, այդ թվում մեկ նորածին։ Նավաբեկության հետեւանքով փրկվել է 80 մարդ։

Հալեպի նահանգում տեղի է ունեցել 5.2  մագնիտուդով  երկրաշարժ

Երկուշաբթի Հալեպ նահանգում գրանցվել է 5,2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է Sana լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեյսմոլոգիական կենտրոնին:

Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 12:04-ին, Հալեպ քաղաքից (նահանգի վարչական կենտրոն) 239 կմ հյուսիս-արեւելք։

Գորիսում Mercedes G500-ով վթարի է ենթարկվել գեներալ Արտակ Բուդաղյանի հայրը․ նա ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան

Սյունիքի մարզում, փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 22։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիքի և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 81-ամյա Էմիլ Բուդաղյանի վարած Mercedes G500 մակնիշի 444 OQ 44 համարանիշի և 25-ամյա Հարություն Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի 10 MN 066 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով «Յաշիկը» կողաշրջվել է, վարորդ Է․ Բուդաղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Է․ Բուդաղյանը ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի հայրն է։ Հիշեցնենք՝ գեներալ-մայորը 2013 թվականին ծանր վիրավորվել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպ ժամանակ։

Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ի պատասխան «Լուրերի» հարցմանը ներկայացրել է իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ:

«Արդարադատության միջազգային դատարանի որոշումը վերահաստատեց միջազգային հանրության ընդհանուր դիրքորոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար։ Պետքարտուղար Բլինքենն այս մասին ուղղակիորեն փաստել էր նախագահ Ալիևի հետ փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ», — դեսպանատունը պատասխանել է հարցմանը։

Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Երևանի մնջախաղի պետական թատրոնը` «Человек театра» 10-րդ փառատոնում

«Человек театра» 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Երևանի մնջախաղի պետական թատրոնը կմասնակցի ռեժիսոր և դերասանուհի Նաիրա Եդիգարյանի «Դեպի ներս» մոնոներկայացմամբ և Արսեն Խաչատրանի «Օֆլայն» պսիխոդրամայով։ Թատրոնը ներկայացել է փառատոնին ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը փառատոնի շրջանակներում հրավեր է ստացել և ներառված է որպես ժյուրիի անդամ։

Այս երկու բեմադրությունն էլ արդիական են ինչպես երբևէ, հարմար փոքր չափերի թատրոն ասված փառատոնի համար, երիտասարդական և ժամանակակից։ Երկու բեմադրությունն էլ Չելյաբինսկի հանդիսատեսին կներկայացվեն մարտի 3-ին։ Վայրը՝ Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոն

Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ կոտրված անձրևանոցի

Ստյոպա Սաֆարյանն ընդդեմ կոտրված անձրևանոցի
Վերջերս ակտիվացած այս նիկոլահպատակը կարողանում է նենգությամբ փոխել մարդկանց արտահայտություններն ու այն վերագրել լրիվ այլ մարդու կամ դեպքի։
Մարդ ինչքան անգրագետ պիտի լինի, որ չկարողանա հանելուկների իմաստը հասկանալ. Այդ խելքով էլ պայքարում է քրոջը պաշտոնին պահելու համար։
Սրա նմաններին մանրակրկիտ անդրադառնալու իմաստ կամ լրջություն չեմ տեսնում, կյանքը իրենց արդեն ապտակել է` տալով նիկոլին հավատարիմ լինելու «հավաստագիր»։