Ռազմավարական նշանակության տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումները սրանց կողմից լեգիտիմացվում են

Ստիպված եմ կիրակի օրով մխտռել էջս սույն էակով, քանզի այս հարցը դուրս մնաց հանրային ուշադրությունից։

Ուշադիր լսեք, թե ինչ է ասում նա։

Ինքնաբավարարված տուշկանչիկի հրճվանքով նա հպարտանում է այն տխմարագույն արգումենտով, որ Ադրբեջանն երբ պահանջում է իր «անկլավները», ուրեմն ճանաչում է Հայաստանի սահմանները։

Այսինքն ռազմավարական նշանակության տարածքների նկատմամբ Ադրբեջանի նկրտումները սրանց կողմից լեգիտիմացվում են, ինչ է թե այս դավաճանները չեն կարողանում հիմնավորել միջազգայնորեն ճանաչված հայ-ադրբեջանական սահմանի գոյությունը Ալիեւի հետ բանակցություններում։

Սկզբից GPS-ով հողերը տվեցին, Գորիս-Կապան ճանապարհը հանձնեցին, «Սեւ լճի 30 %-ի համար» կռիվ չտվեցին, հիմա էլ լծվել են Հայաստանը Վրաստանի եւ Իրանի հետ կապող ճանապարհները Ադրբեջանի վերահսկողության տակ հանձնելու գործին։

Այստեղ են ասել. մխրճվեմ քո «սուվերեն տարածքը», Նիկոլ։

Արցախի մանկապարտեզներում վաղվանից ուսումնադաստիարակչական գործընթացը կվերսկսվի

Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հիշեցնում է, որ փետրվարի 27-ից Արցախի Հանրապետությունում գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում) լիարժեքորեն կվերսկսվի ուսումնադաստիարակչական գործընթացը:

Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի համապատասխան ռեժիմի և երկարօրյա ծրագրերի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Եղանակը Հայաստանում. Արցախում ջերմաստիճանը +20-ի կհասնի

Հանրապետության տարածքում` փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝  2-4 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով:
Երեւանում փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ը, մարտի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +14+16։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ -7 -12, ցերեկը՝  +5 +10,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -6-10 ցերեկը՝ +5 +8,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +9+ 11,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6 -11,  ցերեկը՝ +5 +8,

Լոռիում՝ գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +11 +16,

Տավուշում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ +14 + 19,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -7 -11, ցերեկը` +4 +7,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -3 +1, ցերեկը՝ +10 +14,

Արարատում՝ գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ + 14 + 16,

Արմավիրում՝ գիշերը՝ -3 +1, ցերեկը՝ +13 + 15,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -6 -10, ցերեկը՝ +5 +7,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +13 +16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3 +5,  ցերեկը՝ 16+ 19,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0 +2, ցերեկը՝ +10 +15,

Արցախում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+ 20։

Պայթյուն եւ փլուզում Գեղարքունիքի մարզում. կա զոհ

Այսօր՝ փետրվարի 26-ին, պայթյուն և ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունքի մարզում:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիք գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կա զոհ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը առաջացել է գազի կաթսայից, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է նշված տան բնակիչ, 37-ամյա կինը, ում ինքնությունը ճշտվում: է:

Պայթյունի հետևանքով տանը տեղի է ունեցել պատերի փլուզում:

Դեպքի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար, կան փակ ճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար։

Ապարանի և Արագածի տարածաշրջաններում  տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։